Տարեկան հաշվետվություն

Այս գրառումով կներկայացնեմ առաջին կուրսում կատարված իմ աշխատանքները:

Առաջին հերթին կներկայացնեմ գրականություն առարկան:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ <ՁՅՈՒՆԱՊԱՏ ԼԵՌՆԵՐ>

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ

ԿՈՄԻՏԱՍ,ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ(ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ. «ԷՎԵԼԻՆ»․ ՊԱՏՄՎԱԾՔ

Ս. ԶՈՐՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ս.ԶՈՐՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ

Ջ.ՋՈՅՍԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՔԻԱԹԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

ՍԱՐԻ ԵՏԵՒՈՒ

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԱՍՄՈՒՆՔՆԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԻՄ ՏԵՐՅԱՆԸ 

ՀՈՒՇԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՈԳՈՒՍ ՀԱՏՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ`ՄԱՐՈ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՄԱՐՈ» ՊՈԵՄԻ ՕՐՀՆԱՆՔՆԵՐ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ`ՄԱՐՈ

ԻՄ ԵՐԳԸ

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՅԱՆԻ ԱՍՄՈՒՆՔՆԵՐԻՑ 

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐ

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Հայոց Լեզու

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԲԱՌԱԿԱՊԱԿՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԿՈՄԻՏԱՍ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ(ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ(03.10.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ(ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ(24.10.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (24.10.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (16.11.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (18.11.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ(30.11.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (02.12.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (25.11.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ(07.12.2020)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (08.02.2021)

ԻՄ ՏԱՎՈՒՇԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (18.02.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (22.02.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (29.03.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (14.04.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (12.04.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (07.04.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (01.04.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (26.04.2021)

ДОХЛАЯ ЛОШАДЬ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (17.05.2021)

Հայոց պատմություն

ԳՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՐՑԱՇԱՐ

ՀԱՐՑԱՇԱՐ

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ

ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐ

ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐ

ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

ՊԱՅՔԱՐ ԱՆԻԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Հասարակագիտություն

ՀԱՐՈՒՍՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ԼՈՒԻԶԱ ԱՍՏՈՆ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

ՓՈԴՔԱՍՏ-Ի՞ՆՉ Է ԹՐԱՖԻՔԻՆԳԸ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՃԱՌՔԸ

ՆԱԽԱԳԻԾ ` ԱՅՑ ՄԱՆԿԱՏՈՒՆ

Կենսաբանություն

ՄԱԿՐՈԷՎՈԼՅՈՒՑԻԱ

ԲՋՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՋՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԻԿՐՈ ԵՒ ՄԱԿՐՈ ՏԱՐՐԵ

ԳԵՆ

ՆԱԽԱԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐ

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԱԽԱԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ

ՄԻՏՈԶ ԵՎ ՄԵՅՈԶ

ՀԵՏՍԱՂՄՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՂՄՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՄԻՏՈԶ ԵՒ ՄԵՅՈԶ(ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԵՏՍԱՂՄՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՂՄՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԵՆԴԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ

Աշխարհագրություն

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏՍՆԸ։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՒ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՒ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀՀ-ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԱՐԱՐԱՐՏԻ ՄԱՐԶ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ

ՀԱՅՏՆԻ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (2)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 234,235

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 275-291

ԽԱՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԱ ՏԵՐԵՍԱ ՌՈՒԻՍ

ՀԵՌԱՎԱՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ(11.05.2021)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Էկոլոգիա

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ԿԵՆԴԱՆԻ ԵՒ ԱՆԿԵՆԴԱՆ ԱՇԽԱՐՀ(ԽԱՂ 1

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏ

ՏԵՔՍՏԻ ՄՇԱԿՈՒՄ

ՍԻՐԵԼԻ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳՈՒՄ

ԾՈՎԱԲՈՂԿ

ԲՆԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ

ՆԱԽԱԳԻԾ 《 ԿՈՍՄԵՏԻԿ ՕՃԱՌԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ》

ԲՈՒԺԻՉ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ,ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԱՆԸ

ԷԿՈ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ`ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ

ԱԶԻՄՈՒՏ

ԱՐԵՒԻ ԱԶԻՄՈՒՏԻ ՈՐՈՇՈՒՄ: ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՉՄՈԼՈՐՎԵԼ ՏԵՂԱՆՔՈՒ

ԲՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՐՑԵՐ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ(УРОК ЭКОЛОГИИ)

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՈՏԱԲՈՒՅՍ (ՓԻՓԵՐԹ)

ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՖԻԼՄԻ ՀԱՐՑԱՇԱՐ

ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ (ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ)

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անգլերեն

MEANING OF MY NAME

AUTOBIOGRAPHY

MY FAMILY

20 THINGS YOU (PROBABLY) DIDN’T KNOW ABOUT CHARLOTTE BRONTË

ARE WE ADDICTED TO OUR SMARTPHONES?

STUDY SKILLS TIPS

ԱՊԱՌՆԻ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՒ / FUTURE INDEFINITE (SIMPLE) TENS

MICHAEL JACKSON INTERESTING FACTS

Ռուսաց լեզու

ՆԱԽԱԳԻԾ՝ «ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔՈԼԵՋԸ»

ОБО МНЕ

АРМЕНИЯ – МУЗЕЙ ПОД ОТКРЫТЫМ НЕБОМ.

ВЫПОЛНИТЕ ЗАДАНИЯ

ДНИ КОМИТАСА

ПИСЬМО КОМИТАСА МАРГАРИТА БАБАЯНУ

СОЧИНЕНИЕ «МЕСТЬ И ВЕЛИКОДУШИЕ»

СОЧИНЕНИЯ НА СВОБОДНУЮ ТЕМУ

ДОПОЛЬНИТЕЛЬНОЕ ЗАДАНИЕ 1

«ОЖЕРЕЛЬЕ», КРАТКОЕ СОДЕРЖАНИЕ НОВЕЛЛЫ ГИ ДЕ МОПАССАНА

ИНТЕРЕНЕТОМАНИЯ

ЗАДАНИЯ ДИСТАНЦИОННОГО ОБУЧЕНИЯ СО 2- 13 НОЯБРЯ

БИОГРАФИЯ МХИТАРА СЕБАСТАЦИ

УЧЕБНАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ С 16-ГО ПО 20-ОЕ НОЯБРЯ ДЛЯ СТУДЕНТОВ 1-ОГО К.

ПРОЕКТ《МХИТАР СЕБАСТАЦИ》

7-11 ДЕКАБРЯ

РОЖДЕСТВО В ГЕРМАНИИ

ЭЧМИАЦИН

МАНУК АБЕХЯН

МАНУК АБЕГЯН

СКАЗКИ ОВАНЕСА ТУМАНЯНА

НЕСКОЛЬКО ФАКТОВ ПРО АННУ ФРАНК И О ЕЕ ДНЕВНИКЕ

ПРЕДЛОГИ РУССКОГО ЯЗЫКА

СЕРГЕЙ ЕСЕНИН ` ПИСМО К ЖЕНЩИНЕ

ПОВТОРЯЕМ ЧИСЛИТЕЛЬНЫЕ

НЕСКОЛЬКО ФАКТОВ ПРО АННУ ФРАНК И ЕЁ ДНЕВНИКЕ (ЗАПИСЬ)

Н.В.ГОГОЛЬ

СОЦИАЛЬНОЕ НЕРАВЕНСТВО

СОЧИНЕНИЕ-ОЛИМПИЙСКИЕ ИГРЫ

ГОГОЛЬ-ШИНЕЛЬ

Ունեցել ենք նաև բազում ճամբորդություններ,որոնց շնորհիվ տեսել ենք ու սովորել շատ-շատ բաներ:Դրանցից մի քանիսի մասին ունեմ գրված հետաքրքիր պատումներ ՝

ԴԵՊԻ ԳՅՈՒՄՐԻ

ՔԱՅԼՔ ՏԻԱՐ ԲԼԵՅԱՆԻ ՀԵՏ

ՔԱՅԼՔ ՀԻՆ ՆՈՐՔՈՎ

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՏԵՍՅԱՆ ՕՐԵՐ

Մի քանի օր առաջ մասնակցել եմ նաեվ սեմինարի ՄԱԿ-ի գրասենյակում:

Մեր ուսումնական տարվա 4-րդ շրջանը ամառային ճամբարն էր,որի շրջանակներում ընկեր Նելլիի հետ կատարեցինք հետաքրքիր աշխատանքներ ՝

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հետազոտություն

Ընկեր Մարիամ֊տրմ֊լավ,պուլս֊78
Ընկեր Նարինե֊տրմ֊լավ,պուլս֊58
Ընկեր Էլյա֊պուլս 44,տրմ.֊հանգիստ

Պատվելի Թամար֊տրմ.֊լավ,ճնշում 110/70
Աղաբաբյան Արուս֊տրմ.֊լավ 140/80
Արթուր Ենոքյան֊տրմ֊բարձր,ճնշում 80/50
Էլյա տոտա֊տրմ.֊լավ,ճնշում֊140/80
Ընկեր Նելլի֊տրմ֊լավ,ճնշում֊110/60

Ինքնավստահություն նախագիծ

Փոքր ժամանակ երբ խոսում էին իմ մեծ քթի մասին,ընկնում էր ինքնագնահատականս մինչև ֊7

Երբ մտա նախադպրոցականների խումբ,երեխաները ռեակցիայից ինքնագնահատակնս բարձրացավ մինչև +8 քանի որ նրանք ինձ շատ ուրախ դիմավորեցին։

Մանկապարտեզի դաստիարակներից շատերը ասել են,որ ինձ շատ են հավանել և իմ հետ աշխատելը հաճելի է ու դրանից ինգնահատականս բարձրացել է մինչև +9

Երբ իմ ընկերները ասում են,որ իմ դիմագծերի այսինչ հատվածը ինձ շատ է սազում,ինգնահատականս բարձրանում է մինչև +7

Արատեսի հերթական ճամբորդությունից վերադարնալուց հետո մեր ուսուցիչներից մեկը ասաց,որ Տիարը ասել է որ Թերեզան`ես,շատ հետաքրքիր աղջիկ եմ,դրանից իմ ինքնագնահատականը բարձրացավ մինչև +9

Ուսումնական տարվա սկզբում կուրսընկերուհուս ասացի մի բան,որի մասին երկար էի լռել,դրանից ինքնագնահատակնս բարձրացավ մինչև +7,բայց այդ նույն օրը կռվեցի մոտ ընկերոջս հետ ու ինքնագնահատականս իջավ մինչև ֊8

Սեմինար ՄԱԿ-ի գրասենյակում

Օրերս մասնակցել եմ սեմինարի ` ՄԱԿ֊ի գրասենյակում,որը չափազանց հետաքրքիր անցավ։Սեմինարը տևեց 10։00֊14։00,բայց ժամանակը անցավ շատ արագ,քանի որ հետաքրքրությամբ լսում ու ընկալում էի ամեն բան։Կարծում եմ,որ այդ սեմինարին մասնակցելը ինձ շատ անհրաժեշտ էր,քանի որ կաին իմ ապագա մասնագիտության հետ կապված փոքրիկ հարցեր,որոնց շուրջ ես մինչ այս չէի մտածել,և որոնց ուշադրություն չէի դարձրել։
Սեմինարի ընթացքում ինձ շատ բաներ պարզ դարձան…Օրինակ այն,որ մենք հիմնականում օգտվում ենք վնասակար սնունդից և թե ինչպես կարելի է կանխել այդ ամենը,հիմնականում երեխաների մոտ։Նախագծի շրջանակներում կազմեցինք խաղեր,որից մեկի վերնագիրն էր «ԱՌՈՂՋ ԱՓՍԵ»։Խաղերը կազմվում էին երեխաներին ավելի մատչելի լեզվով ինչ֊ինչ բաներ բացատրելու համար։Անցավ շատ հետաքրքիր,ամեն ինչ շատ լավ էր,քաղեցինք տարբեր օգտակար դասեր այդ հանդիպումից,մեծ սիրով նորից կմասնակցեմ։

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում (վերլուծություն)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ

                             Քննություն հայոց պատմություն առարկայից

1-1 կուրս

  Դավթյան Թերեզա

         Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

                                Վերլուծություն

Քանի որ Բյուզանդիաին հաջողվել էր տիրանալ երկրի մեծ մասին նա առաջին հերթին փորձում էր հնազանդ պահել Հայաստանը։Այդ նպատակով բյուզանդական կառավարիչները փորձում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը։Հայ իշխաններին մեծ կալվածքներ էին տալիս,կոչումներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։։Բնակչությունը պարտավոր էր հարկել վճարել,մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը։Իսկ բյուզանդական պաշտոնյաները թալանում էին երկիրը։

Բյուզանդացիները հետևում էին Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։Քանի որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ,կայսրությունը փորձում էր դիմել խանգառող քայլերի։Անիի գրավման ժամանակ բյուզանդացիների համար մեծ ծառայություն կատարած Պետրոս Գետադարձին կանչեցին Կոստանդնուպոլիս։Նա մի քանի տարի ապրեց այնտեղ`մայրաքաղաքում,բայց այլևս չվերադարձավ Անի,քանի որ նրան չթույլատրեցին։Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ։Բյուզանդական կայսրությունը նրանց առջև արգելք էր դնում,ըստ որի նրանք չէին կարող հաստատվել և գործել Հայաստանում։Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել իրենց դավանանքից և մտադրություն ունեին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը։

Հայաստանի համար ամենաաղետալին եղավ այն պահը,երբ նրանք իմացան,որ բյուզանդացիները փորձում են վերացնել հայկական զինուժը։Նրանք սկսեցին նրանով,որ կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել։Հայաստանը թողնված էր բախտի քմահաճույքին,ինչը սելջուկ֊թուրքերին օգնեց անպատիժ արշավանքներ սկսել դեպի երկիր։

Այս թեմայով փորձում եմ խոսել Հայաստանում տիրող իրավիճակի մասին այն ժամանակ,երբ Հայաստանի քաղաքականությունը գտնվում էր Բյուզանդիայի ձեռքերում:Ընտրել եմ այս թեման,քանի որ հետաքրքիր էր համեմատել մեր ներկայիս իրավիճակն ու քաղաքականությունը,նախկինում կատարվող իրադարձությունների հետ:

                                                 Եզրակացություն

Իմ կարծիքով այս պարագայում Բյուզանդիայի մոտ շատ լավ ստացվում էր կառավարել Հայաստանը:Բայց նրանք սխալ էին վարվում ինչ ինչ պարագայում,քանի որ քաղաքականություն վարել ուրիշ երկրի վրա ես կարծում եմ դա դեռ չի նշանակում ուղղակի կառավարել երկիրը,եվ փորձել իր ազդեցության տակ պահել այն:Կարծում եմ անհրաժեշտություն կար նաեվ օգնել երկրին դուրս գալ տարբեր քաղաքական խոչընդոտների միջից:

Սկզբնաղբյուրներ ՝  https://findarmenia.org/arm/history/20/263/264

http://publications.ysu.am/wp-content/uploads/2020/12/013Liza_Qarimyan.pdf
http://kantegh.asj-oa.am/2073/1/133-141.pdf

Պայքար Անիի թագավորության պահպանման համար (վերլուծություն)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ

            Քննություն հայոց պատմություն առարկայից

1-1 կուրս

  Դավթյան Թերեզա

                           Պայքար Անիի թագավորության պահպանման համար

                                                    Ներածություն

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Պայքար Անիի թագավորության պահպանման համար

Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտ Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը

Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Այս թեմայով փորձում եմ պատմել Անիի թագավորության պահպանման,Գագիկ Բ֊ի թագավորությունը պահպանել փորձելու և բյուզանդամետ ուժերի ակտիվացման,արշավների ու փորձված հարձակումների մասին։Ընտրել եմ հենց այս թեման,քանի որ ինչ֊որ կերպ այն ասոցացվում է մեր օրերի,ներ ներկաիս իրավիճակի հետ։Մենք արդեն երկար ժամանակ է ինչ պայքար ենք սկսել,ու կարծես թե դեռ շարունակում ենք,մեր տարածքների պահպանման համար,դրա համար կարծում եմ,որ հետաքրքիր կլինի իմանալ 1040֊ական թվականների և մեր օրերի իրավիճակի նմանությունների մասին,և խորանալ այդ ամենի մեջ։

                         Վերլուծություն

Գագիկ Ա֊ն այդ տերության վերջին հզոր թագավորն էր և նրա մահից հետո ձգտումներ սկսվեցին երկու եղբայրների միջև ,որի արդյունքում Հովհաննես֊Սմբատը ժառանգեց գահը և ստացավ Անին,Շիրակն ու հարևան գավառներ։Անցավ որոշ ժամանակ և Հովհաննես֊Սմբատի Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը հասավ Հայաստան,իհարկե ուշացումով։Պետրոս Գետադարձ կաթողիկոսը ցանկություն չէր հայտնում վերադառնալ երկիր։1041 թվականին մահացավ Աշոտը և այնուհետև Հովհաննես֊Սմբատը`Անիի 《տիրակալները》։Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը,գլխավորությամբ արքինուքիում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի,ակտիվացան շատ ուժեղ։Բյուզանդական կայսրը լուրն իմանալուց անմիջապես հետո Անին գրավելու նպատակով մեծ բանակ ուղղարկեց Հայաստան։Քանի որ քաղաքը ուներ պաշտպանության կարիք,դրանով սկսեցին զբաղվել բնակիչները։Պաշտպանությունը գլխավորում էր Վահրամ Պահլավունին։Քաղաքի պաշտպանների թիվը ժամանակ անց հասավ 30.000֊ի։

Նրանք դուրս եկան քաղաքից և սպարապետի գլխավորությամբ ջարդ տվեցին բյուզանդական զորքին,զորքը դիմեց փախուստի։Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց 16 ամյա Գագիկ Բ֊ն։Նա ճնշեց իշխանների ելույթները և ձեռբակալեց Վեստ Սարգսին։Հետ վերցրեց Վեստ Սարգսից արքունի գանձերը և ամրապնդեց իր դիրքերը։Հետագայում բյուզանդացիները կազմակերպեցին արշավներ,որոնք մատնվեցին անհաջողության։Բյուզանդացիները հասկացան որ ուժով չեն կարող առաջ գնալ և փոխեցին քաղաքականությունը։Գագիկ Բ֊ն սկսեց վարել անխոհեմ քաղաքականություն։Նա հավատաց Վեստ Սարգսի խոստումներին,ազատ արձակեց,ով իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին։

                          Եզրակացություն

Ինձ իրականում թեման շատ հետաքրքրեց,չէի պատկերացնի որ պատմությունը երբևէ ինձ էսքան կհետաքրքրի(շնորհակալ եմ  ընկեր Էլյա))

Կարծում եմ,որ Գագիկ Բ֊ն շատ խիզախ ու կամքից ուժեղ մարդ էր,իր տարիքի հետ համեմատ,քանի որ շատ ավելի հասուն մարդիկ չէին կարողանա ինչ֊որ կերպ փորձել պահպանել երկիրը,ինչպես դա իր ուժերի սահմաններում անում էր Գագիկ Բ֊ն։Եվ ես կարծում եմ,որ Հովհաննես֊Սմբատն ու Վեստ Սարգիսը ուղղակի դավաճաններ էին:

Սկզբնաղբյուրներ՝https://findarmenia.org/arm/history/20/242/244

Առաջադրանք (17.05.2021)

Կետադրել տրված տեքստը։
Նա ձգվեց,մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։Հաստատ չեմ կարող ասել լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից,բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։
《Ես պետք է որ իսկապես հոգնած լինեմ》,մտածեցի`ճաշացանկը դնելով սեղանին։

Կազմել նոր բարդ բառեր`տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։
Ճաշացանկ֊նախաճաշ
Հուսահատ֊լիահույս
Կիսալուսին֊դարակես
Սպիտակաթույր֊ձյունասպիտակ
Հաշվապահ֊վերջնահաշիվ
Անձնակազմ֊վեհանձն

Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադասությունը։
Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցիչիմանալով ինչ պատասխանել։ Ես,մի որոշ ժամանակ լուռ նստեցի,չիմանալով ինչ պատասխանել։ Չիմանալով ինչ պատասխանելես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։