Համբարձման ծես

Նախագծի անվանումը՝ «Համբարձման ծես»

Անցկացման վայրը՝ Քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ սաներ, դաստիարակներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք

Անցկացման օրը՝ մայիսի 14, ժամը 11:00-12:00

Նպատակ և խնդիրներ

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ
  • ծեսի կենդանի, իրական կյանքով ուսուցում,
  • երեխայի` ծեսերի, ավանդույթների յուրացման կարողությունների ձեռքբերում,
  • ուսումնական նյութերի յուրացում` խաղով, երգով, պարով,
  • սանի, ծնողի` ծեսին անմիջական մասնակից ու տարածող դարձնելու կարողությունների ձևավորում:
  • սոցիալական ակտիվ միջավայրի, հավաքանու ձևավորում և զարգացում,
  • համագործակցային գործունեության, իրար աջակցելու  կուլտուրայի ձևավորվում
  • սաների դիտողականության ու ուշադրության զարգացում,
    բառապաշարի հարստացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • հաղորդակցվելու, համագործակցելու ունակությունների զարգացում:

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Համբարձման  ծիսական գործողություն«Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
  • ծաղկեպսակներ,
  • վիճակի սափոր,
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

(Մարինե Մկրտչյանի բլոգից)

Ծիսակատարությունը տեղի կունենա քոլեջի ներքին բակում։

Ծրագրում`

Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանները, դաստիարակները, երաժշտության մասնագետը և բոլոր ներկաները միասնական կհավաքվեն քոլեջի ներքին բակում և կսկսի ծիսակատարություն- վիճակահանությունը ազգային երգ ու պարով, ծիսական գովքով և բարեմաղթանքներով ։

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար։

Ծիսական երգերի շարք՝

Ազգային խաղեր`

  • Գոմշակռիվ
  • Պարան քաշոցի
  • Ուժային խաղեր

Փոքրիկ հյուրասիրություն

Մայիսյան 19-րդ հավաքի նախագծեր

Մայիսյան 19-րդ հավաքի ուղեցույց

Մեկնարկում է ամենամյա Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 19֊րդ ստեղծագործական հավաքը։ Ներկայացնում ենք մայիս ամսվա նախագծերը՝

Մայիսի 14 Համբարձման ծես

Մայիս 7, 17 Իմ պատշգամբը

Մայիսի 8, 15 , 22 Կավից կախազարդեր սաների նկարներով 

Մայիսի 2, 16, 23 Իմ մարզական ընտանիք 

Մայիսի 13, 20 Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ 

Կավից կախազարդեր սաների նկարներով

Ժամանակահատված-Մայիսի 8, 15 ,22

Ժամը-11։00֊12։00։

Վայրը – քոլեջի կավի արհեստանոց

Մասնակիցները-Քոլեջի 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ։

Նպատակը-Ծանոթացում կավի հետ, կավի հետ աշխատելու հմտությունների ձևավորում, մանր մոտորիկայի զարգացում։ 

Ընթացք– Սաների հետ այցելում ենք քոլեջի կավի արհեստանոց, ծանոթանում կավի հետ, այնուհետև սկսում պատրաստման ընթացքը։ Ձեռքերով խաղում և փափկացնում ենք կավը, թղթի վրա գծում ենք կախազարդի տեսքը։ Այնուհետև գրտնակի օգնությամբ բացում ենք կավը և ստանում կախազարդերի տեսքը։ Չորանալուց հետո կախազարդերը ուղարկվում են թրծման, վերադառնում սաներին։ Սաները դրանք ներկում են, վերջում ամրացվում է նրանց նկարները։ 

Արդյունքը-Ամենօրյա տեսանյութեր ու ֆոտոպատումներ։

Ամփոփումը դաստիարակի բլոգում։

Իմ մարզական ընտանիք

Մասնակիցները-Պարտեզի սաներ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ

Ժամանակահատված — Մայիսի 2, 16, 23

Նպատակն ու Խնդիրները—Ծնողական համայնքի ակտիվ մասնակցությունը մայիսյան հավաքի իրականացման գործում։ Ծնող-պարտեզ համագործակցության ակտիվացում։ Ճիշտ կեցվածքի, մարմնի կոփում։


Ընթացքը – Ամեն շաբաթ ծնողներից մեկ կամ երկու հոգի միանում են առավոտյան մարզական պարապմունքին, իրականացնում այն դաստիարակի և սաների օգնությամբ։

Արդյունքը– Ամենօրյա տեսանյութեր ու ֆոտոպատումներ։

Ամփոփումը դաստիարակի բլոգում։

Մի շաղգամի պատմություն

Այսօր Ալբերտոն որոշեց պատմել «Շաղգամը» հեքիաթը։ Պատմեց մի մասը այնպես, ինչպես հիշում էր, մի մասը հորինելով, ինքը իրեն ուղղելով։ Բոլորս մեծ հետաքրքրությամբ լսում էինք, շատ զվարճալի ստացվեց։ Մենք էլ որոշեցինք ծեփամածիկից պատրաստել « Շաղգամը » հեքիաթի հերոսներին։ 

Մարզական խաղ

Սաները շատ են սիրում խաղալ մարզական խաղեր: Մարզական խաղերի օգնությամբ մարզում և կոփում են իրենց մարմինը։ Դե քանի որ այս անգամ խաղը ավելի ակտիվ էր և կար իրենց սիրելի ակտիվության ձևերից մեկը ՝ թռիչքը, սաները խաղը հավանեցին։

Այց ջերմոց-լաբորատորիա

Այսօր սաների հետ եղանք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիայում։ Տիկին Շողիկը պատմեց, թե ինչպես ճիշտ խնամել կենդանիներին, ինչ են ուտում այդտեղ բնակվող մեր տարբեր կենդանիները։ Կերակրեցինք ծովախոզուկներին, նապաստակին։ Հետո էլ ծանոթացանք ցամաքային կրիայի հետ։

Ճաշացանկ (01.04-30.04)

01.04.24

Նախաճաշ`միրգ, ձու, կարագ պանիր, հաց

Ճաշ` հաց, ոսպով, մսով ապուր, պանիր, կաղամբ, գազար

Հետճաշիկ` մածուն, մակարոնով փլավ, հաց

02.04.24

Նախաճաշ` միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ` կրծքամսով թանձրապուր, հաց, պանիր, գազար

Հետճաշիկ` մածուն, վերմիշելով փլավ, հաց պանիր, խնձոր

03.04. 24

Նախաճաշ` միրգ, կաթով Հերկուլես, պանիր, հաց

Ճաշ` հավի մսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ|` հնդկաձավարով, փլավ, մածուն, հաց, թխվածքաբլիթ

04.04.24

Նախաճաշ` միրգ, ջերմ. մմ. թթվասեր, կաթնաշոռ, հաց, պանիր

Ճաշ` մսով բորշչ, հաց, պանիր 

Հետճաշիկ` բրնձով, ոսպով փլավ, հաց, խնձոր, պանիր

05.04.24

Նախաճաշ` միրգ, ձվածեղ, հաց, պանիր 

Ճաշ`կրծքամսով, մակարոնով ապուր, հաց, պանիր 

Հետճաշիկ` կաթնաշոռով գաթա, մածուն, հաց

08.04

Նախաճաշ` միրգ, Հերկուլես, հալվա, հաց, պանիր

Ճաշ` մսով, բրնձով, ապուր, հաց, պանիր, գազար 

Ետճաշիկ` սպաս, հաց, թխվածքաբլիթ, խնձոր

09.04

Նախաճաշ` միրգ, խաշած ձու, թեյ, կարագ, պանիր

Ճաշ` մսով, սիսեռով ապուր, կաղամբ, գազար, հաց, պանիր 

Ետճաշիկ` մակարոնով փլավ, մածուն հաց

10.04

Նախաճաշ` միրգ, մարմնի, պանիր, հաց

Ճաշ`մսով, ոսպով ապուր, շոգեխաշած բրոկոլի, հաց, պանիր

Ետճաշիկ` պյուրե, խնձոր, հաց

11.04

Նախաճաշ`միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ`կաղամբ, գազար, մսով, ոսպով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ`մածուն, մակարոնով փլավ, հաց

12.04

Նախաճաշ`միրգ, ջեմ, կարագ, հաց, պանիր

Ճաշ` աղցան, ոսպով,  րնձով փլավ, հաց, պանիր 

Ետճաշիկ`մածուն, վերմիշելով փլավ, հաց, պանիր, խնձոր

15.04

Նախաճաշ`միրգ, կաթով Հերկուլես, պանիր, հաց

Ճաշ`հավի մսով, վերմիշելով ապուր, գազար, հաց, պանիր

Ետճաշիկ`հնդկաձավարով փլավ, մածուն, հաց, թխվածքաբլիթ

16.04

Նախաճաշ` թթվասեր, կաթնաշոռ(ջերմ. մշ), հաց, պանիր

Ճաշ` մսով բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ` բրնձով, ոսպով փլավ, հաց, պանիր, խնձոր

17.04

Նախաճաշ` միրգ, ձվածեղ, հաց, պանիր

Ճաշ`կրծքամսով, մակարոնով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ`կաթնաշոռով գաթա, հաց, մածուն

18.04

Նախաճաշ`միջգ, հերկուլես, պանիր, հալվա հաց

Ճաշ`մսով, բրնձով ապուր, հաց, պանիր, գազար

Ետճաշիկ`սպաս, հաց, թխվածքաբլիթ, խնձոր

19.04

Նախաճաշ`միրգ, ձու կարագ, հաց, պանիր

Ճաշ`մսով, սիսեռով ապուր, կաղամբ, գազար, հաց

Ետճաշիկ`մակարոնով փլավ, մածուն, հաց

22.04

Նախաճաշ`միրգ, մարմնի, պանիր, հաց

Ճաշ`մսով, ոսպով ապուր, շոգեխաշած բրոկոլի, պանիր, հաց

Ետճաշիկ`պյուրե, խնձոր, հաց

23.04

Նախաճաշ`միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ`կաղամբ, գազար, մսով, ոսպով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ`մածուն, մակարոնով փլավ, հաց

25.04

Նախաճաշ`միրգ, կաթով Հերկուլես, պանիր, հաց

Ճաշ`հավի մսով վերմիշելով ապուր, պանիր, հաց, գազար

Ետճաշիկ`հնդկաձավաջով փլավ, մածուն, հաց, թխվածքաբլիթ

26.06

Նախաճաշ`միջգ, թթվասեր, կաթնաշոռ(ջերմ. մշ.), հաց, պանիր

Ճաշ`մսով բորշչ, հաց, պանիր 

Ետճաշիկ`բրնձով, ոսպով փլավ, հաց, խնձոր

29.04

Նախաճաշ` միրգ, ձվածեղ, հաց, պանիր 

Ճաշ`կրծքամսով, մակարոնով ապուր, հաց, պանիր, գազար

Ետճաշիկ`կաթնաշոռով գաթա, մածուն, հաց

30.04

Նախաճաշ`միրգ, Հերկուլես, հալվա, հաց, պանիր

Ճաշ`մսով, բրնձով ապուր, հաց, պանիր, գազար

Ետճաշիկ`սպաս, հաց, թխվածքաբլիթ, խնձոր 

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ 

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ (մինչև քունը 20րոպե զբոսանք)
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-13:30 մինչև 15։00 Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00— Ազատ գործունեություն
  • Բնագիտական գործունեություն Բանջարեղենային սերմերի տնկում, խնամում
  • Բնագիտական փորձ ինչն է լուծվում ջրի մեջ
  • Տեխնոլոգիա Բացիկներ,տիկնիկնե,գիփսե թաղարներ։
  • Այլընտրանքային նկարչություննկարում ենք ծաղիկներ մատիկների միջոցով։ Նկարչություն ոտնահետքերով։
  • Երգեր՝ `Արև֊արևԱխ գարուն է, բարի լույսի զանգեր
  • Հեքիաթ-ներկայացումհողաթափերի թատրոն, ստվերաթատրոն
  • Աղայանական շարք՝ «Ծիտն ու Բազեն» «Առավոտը գյուղում» «Սագիկ» «Կատու»
  • Ճվիկներ
  • Ազգային խաղիկներ` ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ, Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ,յոթ քար

Օրացույց ապրիլ

  • Ապրիլի 1-30՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես
  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ։
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Ռադիո թողարկում 

Ընտանեկան նախագծեր

  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Ծնողի օրագիր»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ձոն մայրիկի»  ցուցահանդես- ֆլեշմոբ
  • «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։

Սեմինարներ

  • Ապրիլի -ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Ապրիլի -ի պարապմունքներ, հոգեբանության (Լուսինե Ալեքսանյա)

Ապրիլի 1-5

Երկուշաբթի Զատկի ծեսը Քոլեջում։

Երեքշաբթի` Նկարում ենք մեր մայրիկներին։Մեր սիրած հեքիաթների մեջ։Ամեն մեկը ընտրում է իր սիրած հեքիաթը ու պատկերում մայրիկին այդ հեքիաթի մեջ։

Չորեքշաբթի` Սագիկ ֊մագիկը` ։Ձվաթատրոն ։Ձվիկների վրա նկարում ենք սագիկներ։ՈՒ սկսում ասել Ղ․Աղայան <<Սագիկ- մագիկ>>։ՈՒՄ ձուն կոտրվում է նա դուրս է գալիս։


Հինգշաբթի Այսօր մեր սիրելի ընկեր Մարինեի հետ կխաղանք Զարկ բոլոճիկ։Թռնոցիներն անպակաս են այս խաղերգից։

Ուրբաթ Ամենսիրուն մայրիկատոնը պարտեզում։Ավանդույթ դարձած տեսազանգ-շնորհավորանք մայրիկներին

Ապրիլի 8-12

Երեքշաբթի։Կավճանկարչություն-ստվերանկաչություն։Սաների հետ կգնանք մեր սիրելի պարտեզին կից խաղահրապարակը։Ամեն մեկը կվերցնի իր կավիճներն ու կսկսի նկարել ընկերոջ ստվերը։

Չորեքշաբթի՝ Պապյե մաշե-խճանկար։

Մեզ անհրաժեշտ է ձվի չորացած կճեպներ,պվ սոսինձ,Անձեռոցիկ,վրձին,գուաշներ։

Հինգշաբթի՝Բնական կալցիում ձվից ։Ամբողջ շաբաթվա ընթացքում հավաքում ,լվանում,չորացնում ենք ձվի կճեպները,դրանք փշրում ու ստանում ենք կալցիում։ Այդ փոշին կլցնենք մեր ծաղիկների վրա



Ուրբաթ՝ Բնագիտական փորձ գույները շշերի կափարիչների վրա։ 

Յուրաքանչյուր շշի կափարիչին քսում ենք մի փոքր գուաշ ու հետո թափահարում ենք այն։

Ապրիլի 15-19

Երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք ծնողների հետ։

Երեքշաբթի 

Ալիսա գլորիկը թաքնվել է պարտեզում։Խաղ, որի ընթացքում սաներից մեկը դառնում է Ալիսա գլորիկ ու թաքնվում է պարտեզում։ Ընկերները փորձում են գտնել նրան։

Չորեքշաբթի

Խնամում ենք, ջրում ենք պարտեզի պուրակի ծառերն ու ծաղիկները, մաքրում ենք շրջակա միջավայրը։

Հինգշաբթի խոհանոցում պարտեզիկներն են։Պատրաստում ենք մրգային աղցան

Ուրբաթ

Ստվերների թատրոն «Ծիտն ու Բազեն»

Ապրիլի 22-26

Երուշաբթի մարզական էստաֆետ

Երեքշաբթի Այլընտարնքային նկարչություն

չորեքշաբթի Տեխնոլոգիա պատրաստում ենք արհեստական մազեր թելերից, սովորում ենք դրանք կտրել

Հինգշաբթի Ազգային խաղեր Մարինե Մկրտչյանի հետ

Ուրբաթ Ինքնագլորների շքերթ

Ապրիլի 29-30

Երկուշաբթի

Ինքնաշեն խաղեր ստվարաթղթից

Երեքշաբթի 

Ռոդարիական խաղեր

Չիք չորեքշաբթի

Ավագ շաբաթվա ընթացքում չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»: 

Մենք էլ սաների հետ նախաճաշից հետո հավաքեցինք սպասքը, մաքրեցինք սեղանները և հատակը։ Կատարեցինք նաև միջավայրի խնամք ՝ համատեղելով զբոսանքն ու մաքրությունը։