նախագիծ

Կրթահամալիրը Սեբաստացու աչքերով

Մեր կրթահամալիրը յուրահատուկ է:Նման չէ այլ ուսումնական հաստատությունների:Այստեղ ուղղակի չեն սովորում դպրոցական ծրագիր,այստեղ սովորում են ամեն ինչ`թթու դնել,չիր պատրաստել,քայլել քաղաքի մի ծայրից մի ծայրը առանց հոգոց հանելու եվ շատ տարատեսակ բաներ:Կրթահամալիրի սանն եմ մոտ երկուսից երեք ամիս,բայց բոլորին շատ եմ սիրում:Քոլեջի ուսանողները յուրահատուկ են,նման չեն ոչ մեր բակի երեխաներին,ոչ իմ դասընկերներին:Նրանք ուղղակի ուրիշ են,չգիտեմ ինչպիսին են,բայց շատ ուրիշ են:Ուսուցիչները,նրանք էլ շատ լավն են,ամեն ուսուցիչ ունի իր ուսուցման մեդոթը,այդքանը կարող եմ ասել նրանց մասին:

 Սկսած քոլեջի կյանքի առաջին իսկ օրերից ունենում ենք շատ արշավներ,ճանապարհորդություններ,որի ժամանակ էլ ընկերանում ենք շատերի հետ,նույնիսկ ուսուցիչների:

 Դեռեվս շատ բան չեմ կարող ասել կրթահամալիրի մասին,նորեկ եմ:

Կասեմ,որ շատ ուրախ եմ Սեբաստացիների  մի մասնիկը լինելու համար:Նաեվ շնորհակալ եմ Տիար Բլեյանին,որ մեզ հնարավորություն է տալիս այսպիսի որակյալ եվ հետաքրքիր ուսուցում ստանալու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *