Այց ջերմոց-լաբորատորիա

Այսօր սաների հետ եղանք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիայում։ Տիկին Շողիկը պատմեց, թե ինչպես ճիշտ խնամել կենդանիներին, ինչ են ուտում այդտեղ բնակվող մեր տարբեր կենդանիները։ Կերակրեցինք ծովախոզուկներին, նապաստակին։ Հետո էլ ծանոթացանք ցամաքային կրիայի հետ։

Այց ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց լաբորատորիան մեծ հնարավորություն է սաների համար շրջակա միջավայրի հետ կապը պահել ոչ միայն բնության միջոցով, այլ նաև կենդանիների։ Քոլեջիկները ամեն անգամ նույն հետաքրքրությամբ են նայում և ուսումնասիրում կենդանիներին, ինչպես դա եղել էր առաջին անգամ։ Կերակրում են կենդանիներին, ուսումնասիրում դրանց արտաքին տեսքը, դրանց ձայները, և նույնիսկ ՝ ուտելու ձևը հետաքրքրություն է առաջացնում նրանց համար։ 

Կենդանասերները ջերմոց-լաբորատորիայում

Կարևոր է երեխայի կյանքում կայուն պահել շրջակա միջավայրի հետ կապը ։ Դրա մի մասն են կազմում կենդանիները,իսկ ջերմոց-լաբորատորիան հնարավորություն է տալիս երեխաներին ծանոթանալ կենդանիների հետ և ուսումնասիրել նրանց ։

Տեսանյութը ՝ Սաթեն Քարաջյանի

Կենդանասերները ջերմոց-լաբարատորիայում

Ջերմոց-լաբարատորիան երեխաների համար ամենաշատ հետաքրքրություն առաջացնող վայրերից մեկն է ։ Նրանք սիրում են կենդանիներին,հոգ են տանում նրանց մասին,կերակրում են ։ Քանի որ այն գտնվում է քոլեջում,երեխաները հաճախ հնարավորություն ունեն տեսնելու կենդանիներին ։ Բանջարեղենի մնացորդները հավաքելով ՝ շատ անգամ գնում ենք ջերմոց-լաբարատորիա և երեխաները իրենց ձեռքով են կերակրում կենդանիներին,իրար հետ քննարկում,թե որ կենդանին ինչ տեսք ունի,ինչպես է ուտում,ինչ է անում ։