Մարիամի ծննդյան ծեսը

Այսօր մեր Մարիամի ծննդյան օրն է։ Նա դարձավ 2 տարեկան։ Մարիամը փոքրիկ է , բայց շատ խելացի ու աշխույժ է,

մասնակցում է ցանկացած բանի։

Ծննդյան ծեսի հետ համատեղելով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Սաների հետ պատրաստեցինք գլխակապ և նվիրեցինք Մարիամին ։

Թամարայի ծննդյան ծեսը

Այսօր մեր փոքրիկ Թամարայի ծննդյան օրն էր։ Սիրուն , ժպտերես ու ճտպտան Թամարան դարձավ 3 տարեկան ։ Առավոտյան սաները ուրախ տրամադրությամբ դիմավորեցին այսօրվա « գլխավոր հերոսին » , գրկեցին ու շնորհավորեցին նրան։ Օրը շարունակեցինք ուրախ երգերով և բանաստեղծություններով: Աշոտը ցանկացավ , որ բոլորս միասին երգենք « Կաքավիկ » երգը , և այն իր կողմից նվիրեց Թամարային։ Վերջում , իհարկե , բոլոր ծննդյան ծեսերից անպակաս ՝ տորթփչիկը։