Կետադրություն

Բութը դրվում է՝

զեղչված ստորոգյալի փոխարեն

Օրինակ` Ես տուն գնացի, նա՝ շուկա (գնաց):

զեղչված ստորադասական շաղկապների փոխարեն 

Օրինակ` Ինձ թվում է՝ (որ) էլ չենք հանդիպի:

դերբայական դարձվածով ձևավորված բառակապակցություններից առաջ և հետո

ա.եթե դերբայական դարձվածը նախադաս է,
Դեռ լույսը չբացված՝ զինվորը ճամփա ընկավ:

բ.եթե դերբայական դարձվածոը վերջադաս է,

Համրում եմ քայլերդ մոլոր՝ աշնան մեջ նայելով հեռուն:

թվարկում պարունակող նախադասություններում կամ տեքստում, թվարկումից առաջ

Օրինակ`  «Երեքով կգնաք՝ դու, Արմենն ու Սահակը»:

բացահայտիչ-բացահայտյալ կապակցություններում

Օրինակ` « Դու՝ մասնագետդ, ուշադիր պիտի լինես»:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե այն ԾԱՎԱԼՈՒՆ է, այսինքն կազմված է երկու և ավելի բառերից /

Օրինակ` Եկողը գեղեցիկ տղամարդ էր` բարձրահասակ, պարթև:
Հեռվում երևաց ամրոցը` շրջապատված բարձրաբերձ պարիսպներով: 

Հատկացուցիչը հատկացյալից տրոհվում է բութով, եթե նրանց միջև ընկած են նախադասության այլ անդամներ:

Օրինակ` Ոսկանը նայում էր պատի` տարիների ընթացքում խամրած նկարին:

Բայց` Ոսկանը հանեց Ստեփանոսի՝ վաղուց խունացած նամակը և սկսեց կարդալ»:

Այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում կամ մեկնություն։
Այսպիսով՝ դատարանը որոշեց։

Բութ է դրվում մեկ, երկու բառից կազմված ուրիշի ուղղակի խոսքում:
Տղան ասաց՝ չեմ գա:
Ուսուցիչը զարմացավ՝ իրո՞ք:

Անորոշ առումներով (երբ ը, կամ ն հոդ չի ստանում)թվարկվող ենթականերից առաջ
Հայ նշանավոր պատմավիագիրներն են ՝ Րաֆֆի, Մուրացան, Զորյան։ Եթե ավելացնենք ը կամ ն հոդը, այդ դեպքում միջակետ կդրվի)։

Ստորակետ դրվում է.

1.Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, ուստի, քանզի, թեպետ և այլն)։
Աշակերտը հետ քաշվեց, որ ուսուցիչն անցնի։

2. Համադաս նախադասությունների միջև (բացի և, ու կամ շաղկապներից, եթե ենթական փոխված չէ)։
Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս։

3. Եթե ցույց է տալիս թվարկում։
Պատից կախված էին նիզակներ, տեգեր, դաշույններ։

4.Միջանկյալ բառերից հետո (սակայն, իհարկե, ցավոք և այլն ) ։ Եթե դրանք գտնվում են նախադասության սկզբում, անջատել ստորակետով, իսկ եթե մեջտեղում է՝ երկու կողմից։
Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ։
Միջանկյալ բառերի վրա շեշտ չի դրվում։

5. Ձայնարկություններից հետո (հե՜յ, ախ՛)։
-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ։

6.Կոչականից հետո։
-Արա՛քս, ինչու՞ ձկանց հետ պար չես բռնում մանկական։

7.Կրկնվող շաղկապից հետո (և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։)
Կա՛մ հեռացիր, կա՛մ մնա։

8. Դերբայական դարծվածից առաջ և հետո, եթե միջադաս է։
Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր։

9. Բացահայտչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ։
Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթը, մարմնավորում է հայ ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը։
Ահա մոտավորապես այսքանը ստորակետի մասին

Միջակետը դրվում է.


Անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է։
Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց արևը։
Եթե ՈՐՈՎՀԵՏԵՎ-ը դրեցինք, ու ստացվեց, դնում ենք միջակետ։
Մտավ տուն. դրսում անձրև էր։

ՈՒղղակի խոսքի և հեղինակի խոսքի միջը։
Արջը մռթմռթաց քթի տակ. «Ա՛յ քեզ բան»
Հայրն ասաց.
-Անիծվե՛ս, եթե չկատարես կամքս։

Երբ բառը կրճատում ենք
Ընկ. Արամյան,, Հովհ. Թումանյան

Եթե բառին կամ բառաշարքին հաջորդում է ահա, սա բառերով սկսվող կարծիք, դնում ենք միջակետ
Լինե՞լ, թե՞ չլինել. սա է խնդիրը:

Շեշտը դրվում է.

Կոչականի կամ եթե կոչականը լրացում ունի, լրացման վրանրա լրացման վրավրա։
Ի՛մ ցնորք, նորից քեզ եմ կանչում։
Արմե՛ն, լսիր մորդ։
Հրաման արտահայտող բառերի վրա։ Եթե բառը վերջանում է ա, իր և ու տառերով, ապա դնում ենք շեշտ։
Գրի՛ր, խաղա՛, բարձրացրու՛, մի՛ հիշիր
Բնաձայնական ձայնարկությունների վրա
Թը՛խկ, թը՛խկ,-անտառից լսվում էր կացնի ձայնը։
Կրկնադիր շաղկապների վրա։
և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։

Նախադասության որև անդամի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում։
Չեմ հարգում նաև ա՛յն նորությունը
Որ վաղեմության նոր տարբերակ է։

Հարցական նշանը դրվում է.


Հարցական դերանունների վրա
Մի՞թե վերջին պոետն եմ ես…..

Ցանկացած բառի վրա, եթե հարցական հնչերանգով է արտահայտված
Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ

Կախման կետեր

Կախման կետերը դրվում են այն ժամանակ, երբ միտքը կիսատ է։