Հայոց ցեղասպանություն

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածները անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915 թ.- ի մայիսի 24- ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես ,,հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ,,: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911- 1912 թթ.- ին, սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ` այն իրագործելու համար:

Շուրջ մեկ ու կես մլն հայ սպանվեց 1915- 1923 թթ.- ի ժամանակահատվածում, իսկ մնացածները ` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Թուրքիան նենգաբար փորձում է կոծկել ճշմարտությունը, ու պնդել, որ իբրև հենց հայերն են իրականացրել սարսափազդու ցեղասպանությունը։ Բայց, կարծում եմ, որ թուրքերին դա երբեք չի հաջողվի, քանի որ գերակշռող փաստերի դեմ նրանք անզոր են։ Փաստացի մեկ ու կես մլն հայ է սպանվել այդ զանգվածային սպանությունների արդյունքում։ Սա հավետ կմնա հայ ժողովրդի մեղմ հոգում ` որպես անջնջելի ցավ։

Սասունի ապստամբությունը (1904 թ.)

1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ ,,Դուրան- Բարձրավանդակ,, կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։

Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան- Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան- Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի ՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան- Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։

Հետագայում Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային- ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25- 27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6- ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։

Թուրքական 4000- անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27- ի գիշերը պաշարման 21- րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

Հայ- թաթարական ընդհարումներ

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը ՝ Անդրկովկասի թաթար- մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։

Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, ,,Մեծ Թուրանի,, անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20- ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։

Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում ՝ հայերը։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000- 10000 մարդ, հիմնականում ՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր:

Հայ ֆիդայական շարժում

Հայ ֆիդայական շարժումը բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային- ազատագրական զինված պայքարի ձև էր։ Ձևավորվել է 19- րդ դարի 80- ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը ՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան) ՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։

1880- ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը ՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Գյուլիստանի պայմանագիր. հարցեր ու առաջադրանքներ

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է 1813 թվականին Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին

Պայմանագրի կետերը այն էին ասում, որ ՀՀ տարածքից Ռուսաստանին պետք է անցնեին Լոռի- Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ- Շամշադինը (Տավուշի մարզ) ՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ ՝ Ղարաբաղի խանությունից)։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը

Երկու պետություններն էլ ցանկանում էին նշածս տարածքները գրավել, և ամեն գնով պայքարում էին դրա համար։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք

Հիմնականում խիստ դեմ եմ բոլոր կետերին։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ

Բուխարեստի պայմանագիր. հարցեր ու առաջադրանքներ

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է 1812 թվականին Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան

Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում էին ընդլայնել և մեծացնել իրենց տարածքները։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ

Չեմ կարող հստակ պատասխանել։ Կարծում եմ յուրաքանչյուր պատերազմական իրավիճակում, պետք է զգոն լինել։ Բնականաբար, յուրաքանչյուր պատերազմի արդյունքում զոհեր լինում են։ Այս պատերազմի ընթացքում նույնպես։ Ուստի երևի պետք է ստորագրվեր պայմանագիրը ` տարածքներից որոշները թողնելու պայմանով։

1804- 1813 թթ․ ռուս-պարսկական և 1806- 1812 թթ․ ռուս- թուրքական պատերազմներ. հարցեր ու առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն էր իրադրությունն Անդրկովկասում 19- րդ դարի սկզբին

Անդրկովկասում իրադրությունը լարված էր, պատերազմային իրավիճակը ավելի էր բարդանում։

2. Արևելյան Վրաստանի Ռուսաստանին միացումով ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ եղան տարածաշրջանում։ Տվե՛ք ձեր գնահատականը ՝ բացատրելով ու վերլուծելով

Արևելյան Վրաստանը Ռուսաստանին միացնելով եղան մի շարք աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Քանի որ Արևելյան Վրաստանը պետք է միանար Ռուսաստանին, արդեն ինքնըստինքյան երկրի տարածքները դառնում էին Ռուսաստանի սեփականությունը։

3. Ի՞նչ նախադրյալներ կային ռուս- պարսկական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը

Կարծում եմ, որ ռուս- պարսկական պատերազմը հնարավոր չէր կասեցնել, քանի որ այդ շրջանում Ռուսաստանը ցանկանում էր ընդլայնել դեպի Սև և Կասպից ծովեր տանող ճանապարհը։ Այդ ժամանակ Ռուսաստանը գտնվում էր լավ, զինված վիճակում, և միանշանակ կարող էր հասնել իր նպատակին։ Հենց այս պատճառով էլ պատերազմն անխուսափելի էր։

4. Ի՞նչ ընթացք և ավարտ ունեցան պատերազմները ՝ համեմատելով ու վերլուծելով ներկայացրեք, քարտեզով ցույց տվե՛ք նախապատերազմյան և պատերազմի արդյունքում կնքված պայմանագրերով տարածքային փոփոխությունները

Ինչ փոխվեց պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում

Ինչ փոխվեց պատերազմից հետո՞
Մի բան կասեմ,փոխվեց շատ բան,բայց ոչինչ չգնաց դեպի լավը։
Ունեցանք 5000ից ավել կորուստ,այդքանը հերիք է վերջակետ դնելու և այս հարցի պատասխանը ավարտելու համար։5000 երիտասարդ տղա…ովքեր ամեն մեկը ուներ մի սպասող ՝ ընկերուհի,քույր,ծնող վերջ ի վերջո,ու,ամենացավալիներից մեկը ՝

երեխա,սպասող երեխա,ով էդպես էլ կմնա սպասումի հույսով։
Մարդկանց կյանքում էական ոչինչ չի փոխվել։Նայում ես շուրջ բոլորդ,մարդիկ ապրում են սովորականի պես,ասես ոչինչ էլ չի եղել։Մեղադրելու չի,ես ինքս ապրում եմ նույն ձև,իսկ ինչ արած՞
Իսկ ուրիշ տարբերակ կա՞
Հարազատ մարդկանց ենք կորցրել,ու մինչև օրս գոռում ենք,որ տեսեք ժողովուրդ կորցրի ես նրան,ինչի չէի գնահատում մինչև օրս…
Չի փոխվել ոչինչ,իսկ գիտեք ի՞նչի,որովհետև մարդիկ մինչև օրս էլ գնահատել չեբ սովորել,կորցրել են,ցավ են տեսել,կոտրվել են,բայց գնահատել չեն սովորել։Մարդիկ խելք չեն սովորել,ահա թե ինչի ոչ մի բան չի փոխվել!!!
Մի բան եմ ուզում նշել անպայման,որի հետ շատերը համաձայն չեն իհարկե…ավելի լավ կլիներ,որ տղերքը իրենց կյանքի գնով չպաշտպանեին այդ հողերը։Ախր ցավալի հարց է,էսպես թե էնպես ՝

էտ հողերը իրենց էին տալու չէ՞,էտ պատերազմի տրամաբանական ավարտը էտ էր լինելու,իսկ ավելի ճիշտ չէր լինի եթե դա անեին մինչև տղերքի զոհ գնալը,մինչև մեր ընկերներից մեզ զրկելը? …
Ատում եմ պատերազմ բառը,խլեց էնքան բան ժողովրդից,որ էլ ոչ մի բան չմնաց ՝

թե հոգեպես թե ֆիզիկապես։

Ինչ է փոխվել էս մեկ տարվա ընթացքում՞
Մարդիկ անսիրտ են դարձել ավելի ու ավելի։Մարդիկ անգիտակից են դառել ավելի ու ավելի։Մարդիկ չեն մտածում խոսելուց առաջ,չեն վերլուծում խոսելուց առաջ։Ինչի համարա ուղեղը տրված ժողովրդին,եթե չեն կարում օգտվեն դրանից։
Նկատել եք ինչ ձև են վերաբերվում ողջ մնացած տղերքին՞
Խոսում են ասես ընդամենը 18֊20 տարեկան տղայի հետ,հա դե տղա է էլի։Չէ!ժողովուրդ,չէ։Բոլորից շատ իրանք են կյանք ապրել էտ 44 օրվա ընթացքում,բոլորից շատ բան են տեսել ու հասկացել։Խոսում են տղերքի հետ էնպես,որ մտածում են ավելի լավ է մեռնեի,քան թե գաի էսպիսի բաներ լսեի իմ հասցեին։


Ասում էին թե հայկական բանակն անպարտելի է։Սուտ է!!
Աշխարհում անպարտելի բանակներ չկան ու չեն եղել: Հայկական բանակի անպարտելիության միֆը ծնվել է 1991-1994 թթ. հաղթանակից հետո, մի պատերազմ, որը հաղթել է ոչ թե կանոնավոր բանակը, այլ կամավորական շարժման շնորհիվ ձևավորված բազմաթիվ խմբավորումներից կազմված ռազմական միավորումը: Այդ հաղթանակը հնարավոր է եղել կերտել բազմաթիվ հանգամանքների, այդ թվում ՝ հայ ազատամարտիկի ու արցախցի գյուղացու քաջագործության, բայց նաև ՝ Ադրբեջանում այդ տարիների ներքաղաքական քաոսի և իշխանակռվի բերումով:

44-օրյա պատերազմում, եթե անգամ Հայկական բանակը անպարտելի է, անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային ու ջիհադիստական խմբավորումներին, քանի որ, փաստացի ՝ 20-րդ դարի բանակը կռվում էր 21-րդ դարի բանակի դեմ, 3 միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10 միլիոնանոց Ադրբեջանի ու նրան աջակցող 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ:

Մենք հայտնվեցինք այս վիճակում քանի որ հավատում էինք միֆերի,որոնցից մեկն էլ սա էր ՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսի։
Այս միֆը, թեև 2016-ի Ապրիլյանից հետո որոշ չափով մղվեց երկրորդական պլան, սակայն շարունակում էր շրջանառվել ու բթացնել հարմարավետ կյանքով ապրող հայերին: Իրականում, պատերազմն անխուսափելի էր, և կարևոր էր դա գիտակցել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չարվեց: Ավելին, այս աղետալի պատերազմից խուսափել հնարավոր էր, եթե 1997-ի աշնանը գնայինք փուլային լուծման, որի դեպքում ունենալու էինք ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը, այսինքն ՝

կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր պայմանները:
Իսկ ինչու՞,քանի որ երկար ժամանակ չենք գիտակցել պահի լրջությունը,քանի դեռ չհայտնվեցինք մի պատնեշի առաջ որից առաջ ու ետ քայլ անելու տարբերակ չկար։

Պատերազմի 44-րդ օրը հաղթելու ենք հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Էսքանից հետո մարդիկ կան,որ ասում են պատերազմ էր հաա փաստորեն էտ 44 օրը?

Էսքանից հետո կան մարդիկ ում համար Շուշին ու Ղարաբաղի մնացած տարածքները շարունակում են մնալ ուղղակի հողատարածքներ ու մեր զոհված տղերքն էլ ուղղակի մարդիկ ովքեր <լքեցին էս կյանքը> :

Էն որ ասում էին հաղթելու ենք։Մենք ամենասկզբից պարտվեցինք երբ ունեինք արդեն թեկուզ մեկ զոհ։
Բա հետո՞
Հաղթել ենք!!!
Էտ ինչով հաղթեցիք՞
Լացող ծնողի աչքերին են նայում,ու մի քանի ժամ հետո գրում մի ընկճվեք մենք մեկա հաղթել ենք։Մի ամբողջ կյանք ենք մենք պարտվել,մի ամբողջ կյանք տանուլ ենք տվել,քանի որ պարտական ենք իրանց չապրած ու կիսատ մնացած կյանքի համար։
Կա էս աշխարհի երեսին նենց մի մարդ,որ գիտակցումա թե ինչքան ճիշտ պիտի ապրի էսքանից հետո՞
Չկա!!

Գիտակցեք,ԽՆԴՐՈՒՄ ԵՄՄՄ,որ մենք ապրում ենք հազարավոր չապրած կյանքերի փոխարեն ու գոնեեե եկեք փորձենք մի փոքր ճիշտ ապրենք…
Մարդիկ ավելի սխալ են ապրում,ես անձամբ ուզում եմ գետինը մտնել,քանի որ եսել պատկանում եմ էտ ամբոխին,ում համար դա ընդամենը պատերազմ էր։
Մենք չենք գնահատում,և երբեք էլ չենք գնահատելու։
Դանակը ոսկորին հասնելուց հետո են գիտակցում վտանգի լրջությունը։
Դանակը ոսկորին հասավ,սրտին էլ հասավ,մենք էլի չենք գիտակցում թե ինչքան սխալ ենք ապրում։Շատերի կյանքում ոչինչ չի փոխվել,խոսում են ասես էս աշխարհին չեն ` 《դե ես հո չեմ լացի իրենց կորստի համար》…
Անտանելի ենք
Ուղղակի անասելի անսիրտ ենք
Գրեթե ոչինչ չի փոխվել դեպի լավը,ինչը կարելի է ընդգծել…

Իսկ…

2020-ի սեպտեմբերի 26-ն իր հետ տարավ լիարժեք ժպիտներն ու հանգիստ հոգիները,երջանիկ աչքերն ու սիրող սրտերը,չէ որ վերջին ապրելու օրն էր,չէ որ վերջին օրն էր երբ կիսատ չէինք…

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում (վերլուծություն)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ

                             Քննություն հայոց պատմություն առարկայից

1-1 կուրս

  Դավթյան Թերեզա

         Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

                                Վերլուծություն

Քանի որ Բյուզանդիաին հաջողվել էր տիրանալ երկրի մեծ մասին նա առաջին հերթին փորձում էր հնազանդ պահել Հայաստանը։Այդ նպատակով բյուզանդական կառավարիչները փորձում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը։Հայ իշխաններին մեծ կալվածքներ էին տալիս,կոչումներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։։Բնակչությունը պարտավոր էր հարկել վճարել,մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը։Իսկ բյուզանդական պաշտոնյաները թալանում էին երկիրը։

Բյուզանդացիները հետևում էին Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։Քանի որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ,կայսրությունը փորձում էր դիմել խանգառող քայլերի։Անիի գրավման ժամանակ բյուզանդացիների համար մեծ ծառայություն կատարած Պետրոս Գետադարձին կանչեցին Կոստանդնուպոլիս։Նա մի քանի տարի ապրեց այնտեղ`մայրաքաղաքում,բայց այլևս չվերադարձավ Անի,քանի որ նրան չթույլատրեցին։Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ։Բյուզանդական կայսրությունը նրանց առջև արգելք էր դնում,ըստ որի նրանք չէին կարող հաստատվել և գործել Հայաստանում։Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել իրենց դավանանքից և մտադրություն ունեին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը։

Հայաստանի համար ամենաաղետալին եղավ այն պահը,երբ նրանք իմացան,որ բյուզանդացիները փորձում են վերացնել հայկական զինուժը։Նրանք սկսեցին նրանով,որ կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել։Հայաստանը թողնված էր բախտի քմահաճույքին,ինչը սելջուկ֊թուրքերին օգնեց անպատիժ արշավանքներ սկսել դեպի երկիր։

Այս թեմայով փորձում եմ խոսել Հայաստանում տիրող իրավիճակի մասին այն ժամանակ,երբ Հայաստանի քաղաքականությունը գտնվում էր Բյուզանդիայի ձեռքերում:Ընտրել եմ այս թեման,քանի որ հետաքրքիր էր համեմատել մեր ներկայիս իրավիճակն ու քաղաքականությունը,նախկինում կատարվող իրադարձությունների հետ:

                                                 Եզրակացություն

Իմ կարծիքով այս պարագայում Բյուզանդիայի մոտ շատ լավ ստացվում էր կառավարել Հայաստանը:Բայց նրանք սխալ էին վարվում ինչ ինչ պարագայում,քանի որ քաղաքականություն վարել ուրիշ երկրի վրա ես կարծում եմ դա դեռ չի նշանակում ուղղակի կառավարել երկիրը,եվ փորձել իր ազդեցության տակ պահել այն:Կարծում եմ անհրաժեշտություն կար նաեվ օգնել երկրին դուրս գալ տարբեր քաղաքական խոչընդոտների միջից:

Սկզբնաղբյուրներ ՝  https://findarmenia.org/arm/history/20/263/264

http://publications.ysu.am/wp-content/uploads/2020/12/013Liza_Qarimyan.pdf
http://kantegh.asj-oa.am/2073/1/133-141.pdf