Նախադպրոցականի առանձնահատկությունները

Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 2-6 տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝
• վաղ
• միջին
• ավագ նախադպրոցական տարիք։
       Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է պարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է:Նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն, նպատակասլացություն և մեղքի զգացում։

Ավագ նախադպրոցական տարիքում, երբ բարդանում է շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իր հարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ, գնահատում է իր արարքները և դժվարությամբ է ընտրություն կատարում դրդապատճառի միջև։ Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպով աճում են ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, առաջացնելով նոր պահանջմունքներ, հետաքրքրությունները։             
        Նախադպրոցական տարիքում փոփոխություն է լինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկան երեխաները հաճույքով կատարում են տարբեր շարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապա նախադպրոցականները ավելի հաճախ են իրենց ակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքների հասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականի հարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանք ցանկանում են խաղալ այլ երեխաների հետ։

Ավագ նախադպրոցականները ընդհանրապես չեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բան պատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարել աշխատանքային հանձնարարությունը, նրանք անհանգստանում են մեկը մյուսի համար, առանց ընկերների ձանձրանում են։
        Վաղ նախադպրոցական տարիքից մինչև ավագ նախադպրոցական տարիք էական զարգացում է ապրում մտածողությունը։ Մեծերի շփման պրոցեսում աստիճանաբար զարգանում է երեխայի խոսքը։ Նա սկսում է տիրապետել ծավալուն խոսքին կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու պահանջները։ 4-6 տարեկան երեխաները, գործելով առարկաների հետ ցանկանում են իմանալ նրա կառուցվածքը, նշանակությունը, օգտագործման ձևը և այլն։ 5-6 տարեկանում շատանում են հարցերը երեխաների մոտ, որը մեծահասակների հետ շփման ձև է։ Եթե դաստիարակը աջակցում է երեխայի հարցերին, ապա ձևավորվում են անձի արժեքավոր գծեր՝ հետաքրքրասիրություն, հարցասիրություն, դիտողականություն։

         Նախադպրոցական տարիքի վերջում երեխային անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայից պահանջվում է մտավոր, հուզական և սոցիալական զարգացվածության որոշակի մակարդակ։ Երեխան պետք է կարողանա խոսել, մտածել, արտահայտել իր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակի բառապաշար:Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևավորել որոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 6 տարեկան երեխաների մեծ մասը ձգտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականաչափ հստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական այդ դիրքը։ Երբեմն նրանց գրավում է գործի միայն արտաքին կողմը․ նրանք ցանկանում են պայուսակ ունենալ, մեծ համարվել, գնահատականներ ստանալ և այլն:

Մարզական խաղերի կազմակերպումը և անցկացումը նախակրթարանում

Համապատասխան խաղ ընտրելիս կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային,ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները ։ Նախադպրոցականների համար կարելի է կազմակերպել խաղեր,որտեղ ֆիզիկական ակտիվությունը կատարվում է հանգիստներով ։ Շատ ժամանակ խաղերը անց են կացվում մաքուր օդին,դրա համար կարևոր է հաշվի առնել նաև եղանակը ։ Խաղերը,որոնցում շատ են էմոցիոնալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները,խորհուրդ է տրվում կատարել կեսօրին,որպեսզի երեխաները ակտիվ լինեն ։

Խաղի անցկացման նախապատրաստումը:

Անհրաժեշտ է նախօրոք ծանոթանալ խաղի կամ վարժության պայմաններին, առարկաներին, որոնք պետք է օգտագործվեն խաղում: Կանխավ նախապատրաստվածությունը որևէ գործողության,ապահովում է երեխայի առավել ուրախ և ակտիվ մասնակցությունը, քանի որ նա սկսում է հասկանալ տվյալ խաղի/ վարժության իմաստն ու հիմնական կանոնները:
Սա էական ազդեցություն է թողնում շարժողական ունակությունների և ընդունակությունների զարգացման մեջ:

Խաղի համար կարևոր է ստեղծել պայմաններ,որոնք համապատասխանում են մանկավարժական և հիգիենիկ պայմաններին ։ Դրանք են ՝ մաքուր օդի,ազատ տարածության,ազատ հագուստի և կոշիկի,անհրաժեշտ սարքավորումների առկայությունը ։

Խաղերը կազմակերպելիս պետք է հաշվի առնել նաև եղանակը ,եթե պլանավորվում է խաղը իրականացնել դրսում ։ Պետք է հաշվի առնել նաև,թե օրվա որ ժամին է կազմակերպվում խաղը ։ Օրինակ ՝ օրվա վերջում պետք է տալ քիչ և/կամ միջին շարժողականությամբ խաղեր,քանի որ երեխաներն արդեն հոգնած են ։ Խաղերի բացատրման ժամանակ շատ կարևոր է նաև դաստիարակի ձայնը,ինտոնացիան,խաղը բացատրելու արագությունը,քանի որ սխալ կազմակերպման դեպքում երեխան կհոգնի,և աստիճանաբար կկորցնի հետաքրքրությունը խաղի հանդեպ ։ Խորհուրդ է տրվում նաև խաղի բացատրությունը ուղեկցել ցուցադրությամբ ՝ դաստիարակը իր օրինակով ցույց տա,թե ինչպես ճիշտ խաղալ ։ Կարևոր է խաղի ընթացքում պահպանել կանոնները։ Կանոնների պահպանությունը զարգացնում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ կարգապահությունը,ազնվությունը,զսպվածությունը,կամքի ուժը և այլն ։ Խաղը և խաղի կանոնները պետք է համապատասխանեն երեխայի տարիքին ։ Որքան փոքր է երեխան,այնքան պարզ,հասկանալի ու հասանելի պետք է լինեն խաղն ու դրա կանոնները ։Նախակրթարանում խաղերը կացմակերպվում են ինչպես առարկաներով,այնպես էլ ՝ առանց ։
Մարզական խաղերի մեջ շատ անգամ բացակայում է հստակ սյուժե,որոնց հիմքում ընկած են շարժողական խնդիրներ ՝ արագություն,ճարպկություն,տարածության մեջ ճիշտ կողմնորոշում ,դժվարությունը հաղթահարելու կարողություն և այլն ։ Այստեղ առկա է նաև մրցակցությունը,որը շահագրգռում է երեխային ՝ ամեն գնով հասնել նպատակին ։

Այս տարիքի երխաների նկատմամբ հիմնական պահանջը խաղի ընթացքում գործելն է ազդանշանին համաձայն, իրար ետևից շարժվել, վարժությունը կատարելուց
հետո վերադառնալ իր տեղը: Բացի այդ,խաղի մեջ երեխան հաճախ պետք է կոնկրետ ձևով գործի, օրինակ, գնդակը գցել երկու ձեռքվ, սողալ չորեքթաթ և այլն: Քանի որ փոքրիկները բավականին դանդաղ են ըմբռնում մանրուքները, այդ իսկ պատճառով
դաստիարակը կարող է նույն խաղը մի քանի անգամ կրկնել:

Խաղի ընթացքում կարևոր է հետևել, որ փոքրիկները ուժասպառ չլինեն, չափից շատ կարմրածությունը կամ սփրթնածությունը, շնչասպառությունը, անտեղի ձայները հուշում են, որ երեխաներին հանգիստ է պետք:

Մարզական խաղի ազդեցությունը նախադպրոցականի առողջության վրա

Երեխայի առողջությունը շատ փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել: Այս պարագայում երեխայի առօրյայի հետևողական կազմակերպումը սեփական առողջության պահպանման և կոփման նպատակով չափազանց կարևոր է: Առողջ ապրելակերպը ենթադրում է առողջությունն ամրապնդող որոշակի գործոնների անընդհատ ներգրործություն օրգանիզմի վրա: Նախադպրոցականների համար անչափ կարևոր է նաև օրվա կանոնավոր ռեժիմը. ճիշտ ժամանակին և պարբերաբար սնվելու, սովորելու, աշխատանքի և հանգստի զուգորդումը, հանգստի և քնի ճիշտ համամասնությունը և այլն:  Երեխայի օրվա ռեժիմը պետք է կառուցվի այնպես, որ համապատասխանի իր տարիքային առանձնահատկություննեին: պետք է կանոնավոր պահպանվի քնի ռեժիմը: Այդ ամենը ևս նպաստում են երեխայի բնականոն զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, ինքնազգացողությունը, կատարելագործում մտածողությունը, նպաստում լիարժեք հանգստին:

Շարժողական բարձր ակտիվությունը, առավոտյան ֆիզիկական վարժությունները, չափավոր քայլքը, նույնպես առողջության ամրապնդման անհրաժեշտ գործոններ են: Նախադպրոցականների բնականոն մտավոր ու ֆիզիկական զարգացման համար պակաս կարևոր չեն նաև անընդհատ շփումը բնության հետ, զբոսանքները: Այս ամենը մեծ դերակատարում ունի նախադպրոցականի կյանքում, ուստի և նախադպրոցական մանկավարժը, ուսումնական պարապմունքները, սաների հանգիստն ու ժամանցը պլանավորելիս, անպայման պետք է հաշվի առնի սաների առողջության պահպանումն ու ֆիզիկական ակտիվությունը: Առողջության ամրապնդման համար անհրաժեշտ է ուսումնական պարապմունքների ընթացքում խիստ կարգավորել սաների օրգանիզմի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այն հաշվով, որ այն աստիճանաբար ավելանա նրանց ուժերի չափով, այնուհետև բերել համեմատաբար հանգիստ վիճակի:

Կրթական խնդիրներն իրականացվում են նախադպրոցական կրթական ծրագրի բովանդակությամբ նախատեսված շարժողական տարբեր վարժությունների և խաղերի յուրացման միջոցով:

Մարզական խաղի նշանակությունը երեխայի դաստիարակության և զարգացման գործընթացում

Նախադպրոցական տարիքի երեխայի կյանքում բոլոր տեսակի խաղերից ամենամեծ տեղը զբաղեցնում է մարզական խաղը:
Մարզական խաղը ունի կանոններ, որի ընթացքում դաստիարակության մյուս խնդիրների հետ միասին առաջին հերթին իրականացվում է երեխայի շարժումների զարգացման խնդիրը:Նախադպրոցական տարիքի երեխան դրսևորում է շարժման ուժեղ պահանջ,նա չի կարողանում երկար ժամանակ մի տեղում նստած կամ կանգնած մնալ: Այս իսկ պատճառով նախադպրոցական տարիքում հատուկ ուշադրություն պետք է հատկացնել երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Օրվա ընթացքում առողջ երեխան բավականին վազում ,քայլում, ցատկումէ;Այդ շարժումները ավելի զարգանում,ամրապնդվում և կատարելագործվում են նրա հետ կազմակերպվող շարժախաղերում,որոնք համարվում են երեխաների ֆիզիկական գործունեության հիմնական ձևը:Շատ մեծ նշանակություն ունի նաև երեխաների ֆիզիկական դաստիարակության պարապմունքների բացօթյա կազմակերպումը, որը շատ հարմար է կազմակերպել զբոսանքի վերջում կամ սկզբում:

Ֆիզիկական դաստիարակության կարգախոսը Ժ. Ժ. Ռուսոյի «Առողջ մարմնում առողջ հոգի» հանրահայտ ձևակերպումն է:
Երեխայի ֆիզիկական զարգացումն իրենից ներկայացնում է բնականոն կենսաբանական գործընթաց, որի ընթացքում.
-Կառուցվում է երեխայի ֆիզիկական մարմինը
-Կոփվում է օրգանիզմը և ամրապնդվում է առողջությունը
-Զարգանում են հիմնական շարժումները
-Ձևավովում են շարժողական կարողություններ ու հմտություններ
-Ձեռք են բերվում ֆիզիկական հատկություններ,որակներ
-Դրսևորվում է ֆիզիկական ակտիվություն և որոշակի կենսակերպ:

Վաղ տարիքից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ ծանոթությունը թույլ է տալիս մարդուն հասնել շարժիչ գործողությունների և ֆիզիկական որակների զարգացման բարձր մակարդակի: Հայտնի է, որ արդեն մանկության տարիներին դրվում է ֆիզիկական որակների հիմքը, որից կախված են աշխատանքային հաջող գործունեությունը, լավ առողջությունը և աշխատունակությունը։Խաղը զբաղեցնում է երեխայի կյանքի ժամանակի մեծ մասը և հետևաբար բավարարում է նրա շարժումների կարիքը, որոնք տրված են բնությունից: Մարզական խաղերի առավելությունը հստակ որոշված վարժությունների նկատմամբ այն է, որ խաղը միշտ կապված է նախաձեռնության, ֆանտազիայի, ստեղծագործության հետ, ընթանում է հուզականորեն և խթանում է ֆիզիկական ակտիվությունը :

Երեխաների լիարժեք ֆիզիկական զարգացումը կախված է ճիշտ
դաստիարակությունից և ուսուցումից, որի պայմանները ստեղծում են մեծահասակները, սակայն իր դերն ունի նաև ժառանգական գործոնը:ֆիզիկական զարգացման շնորհիվ ձևավորվում է առողջ ապրելակերպի,առողջության պահպանման և ամրապնդման գիտակցում :Այս ամենը սկսում է դաստիարակվել նախադպրոցական տարիքից: Ֆիզիկական կրթվածության շնորհիվ դրսևորվում է հպարտ, ինքնավստահ կեցվածք և երեխայի անձնային հատկությունների ձևավորում: 

«Պ.Ֆ Լեսգաֆտը առանձնահատուկ կարևորելով շարժախաղի դերը երեխայի դաստիարակության գործում, նշում էր, որ «շարժախաղը վարժություն է, որը նախապատրաստում է երեխային ապագա կյանքին» »

Մարզական խաղը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կարևորագույն միջոցներից է : Նրա բնորոշ ազդեցությունը տեղի է ունենում երեխայի անհատականության բոլոր ասպեկտների վրա : Խաղի մեջ միարժամանակ իրականացվում է ֆիզիկական,մտավոր,բարոյական,գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն : Խաղը կարող է լինել ինքնաճանաչման, ժամանցի, հանգստի, ֆիզիկական և ընդհանուր զարգացման միջոց։Այս բոլորը ոչ միայն զարգացնում,այլև ընդարձակում է երեխայի շարժողական հնարավորությունների ոլորտը, ստիպում նրան լինել ակտիվ, գործունյա,նախաձեռնող: Խաղը շատ զգացմունքային գործունեություն է, այդ պատճառով էլ այն մեծ արժեք ունի կրթական աշխատանքում:

Ելնելով նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության ընդհանուր նպատակներից՝ մենք առանձնացնում ենք հիմնական խնդիրները, որոնք լուծվում են մարզական և ֆիզիկական խաղեր անցկացնելիս։ Դրանք ներառում են՝ առողջապահական, կրթական և դաստիարակչական խնդիրներ։ Հաշվի առնելով ներգրավվածների տարիքային առանձնահատկությունները և ֆիզիկական պատրաստվածությունը՝ մարզական և ֆիզիկական խաղերի ճիշտ կազմակերպումն ու պատրաստումը բարենպաստ ազդեցություն է ունենում ոսկրային և կապանային ապարատի աճի, զարգացման և ամրապնդման, մկանային համակարգի և ճիշտ կեցվածքի ձևավորման վրա։Ինչպես նաև բարձրացնում է մարմնի ֆունկցիոնալ գործունեությունը:

Մարզական խաղերում երեխան պետք է ինքը որոշի, թե ինչպես վարվի նպատակին հասնելու համար։Պայմանների արագ և երբեմն անսպասելի փոփոխությունը ստիպում է երեխային ավելի ու ավելի նոր ուղիներ փնտրել առաջացող խնդիրները լուծելու համար: Այս ամենը նպաստում է անկախության, ակտիվության, նախաձեռնողականության, կրեատիվության, հնարամտության զարգացմանը։

Մարզական խաղերը երեխայի կողմից ամենսիրված և սպասված խաղերն են : Այս խաղերի միջոցով ավելի հեշտ են զարգանում երեխաների շարժումները,ունակություններն ու կարողությունները ։ Մարզական խաղում երեխան ցուցաբերում է իր նախաձեռնությունը,դրսևորում է բարձր ակտիվություն,հնարամտություն ՝ իրեն հետապնդողից խուսափելու,դժվար կացությունից դուրս գալու համար ։ Մարզական խաղի ընթացքում նրանք զարգացնում են քայլքի,վազքի,ցատկերի,նետումների հմտությունները ։ Խաղի ընթացքում երեխաները դրսևորում են ազատ ստեղծագործական գործունեություն,որի ընթացքում զարգանում է երեխայի երևակայությունը,ուշադրությունը,մտածողությունը,մկանային լարվածությունը և այլն ։

Մարզական խաղը ընտանիքում

Ընտանիքը թիմ է, որի անդամները փոխկապակցված են որոշակի պարտավորություններով: Ընտանիքի դաստիարակությունը կարևոր դեր է խաղում կյանքի արժեքների ձևավորման գործում։ Ուստի, ակտուալ է ծնողների և երեխաների փոխգործակցության պայմանների ստեղծումը գործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջ ապրելակերպի ոլորտում։

Յուրաքանչյուր ընտանիքի գլխավոր խնդիրն է դաստիարակել կենսուրախ, ուժեղ և
խելացի երեխա: Դա անելու համար անհրաժեշտ է դաստիարակել երեխայի ցանկությունը
ամեն օր կատարել առավոտյան վարժություններ, կանոնավոր մարզվել,զբաղվել
Ֆիզիկական ակտիվությամբ ՝ խաղալ բացօթյա խաղեր ներսում և շարունակ
քայլել, վազել, ցատկել, գնդակով խաղալ, սահնակով սահել, դահուկ քշել և այլն:
Շարժումները կազմում են երեխաների ցանկացած գործունեության հիմքը,հատկապես
խաղերի : Առանձնահատուկ արժեք ունեն այն խաղերը, որը խաղում են երեխաները
ծնողների հետ : Մեծահասակի անձնական օրինակը մեծացնում է երեխաների հետաքրքրությունը դեպի
ֆիզիկական գործունեությունը:Անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները, նրա տրամադրությունը, առողջական վիճակը, այս կամ այն ​​խաղը խաղալու ցանկությունը :
Պետք է ավելի հաճախ գովել երեխային, նրա մեջ վստահություն սերմանելու համար սեփական ուժերի նկատմամբ։

Ամեն ինչ գալիս է մանկությունից՝ ապրելակերպ, վարքագիծ, մշակույթ: Եվ սպորտի հանդեպ սերը բացառություն չէ։ Ամբողջ ընտանիքով սպորտով զբաղվելը ոչ միայն զարգացնում է ճիշտ սովորությունը, ամրապնդում և պահպանում է առողջությունը, այլև օգնում է ավելի մտերմանալ և ուշադիր լինել միմյանց հանդեպ:

Նախադպրոցական տարիքի երեխաները սիրում են խաղալ տարբեր շարժողական խաղեր, այդ թվում՝ մարզական։ Ծնողների և երեխաների համատեղ գործունեության մեջ դաստիարակչական մեծ արժեք կա: Նույնիսկ ամենափոքր երեխան ձգտում է մրցել հայրիկի, մայրիկի, եղբոր կամ քրոջ հետ: Մարզական խաղերն ու վարժությունները նպաստում են նախադպրոցականների և դպրոցականների բնավորության դրական գծերի ձևավորմանը, բարենպաստ պայմաններ են ստեղծում թիմում ընկերական հարաբերությունների զարգացման համար:

Տանը սպորտով զբաղվելիս կարևոր է ապահովել անվտանգության նախազգուշական միջոցներ.

  • Մեծ նշանակություն ունի պարապմունքների համար տեղի պատրաստումը, պատշաճ պատրաստված մարզագույքի առկայությունը։
  • Մարզախաղերի համար անհրաժեշտ է ազատ տարածություն:
  • Երկու-երեք մետր շառավղով բոլոր մանր առարկաները պետք է հանվեն հատակից:
  • Վնասվածքներից խուսափելու համար հարկավոր է կրել հարմարավետ հագուստ և ռետինե տակացով կոշիկներ։
  • Յուրաքանչյուր պարապմունք պետք է սկսվի մարմնամարզությունից:

Ներածություն

Նախադպրոցականի զարգացման, դաստիարակության և կրթության գործում կարևոր է մարզական խաղի առկայությունը : Թեմայի արդիականությունը կայանում է նրանում ,որ մարզական խաղը և ֆիզիկական ակտիվությունը անպակաս են երեխայի կյանքում :Դրանք կան երեխայի մի քանի ամսեկան հասակից մինչև հասուն տարիք։Դրա համար շատ կարևոր է նախադպրոցական տարիքի երեխայի առօրյայի մեջ կայուն պահել մարզական խաղերը և ֆիզիկական ակտիվությունը։ Դրանք կոփում են երեխայի մարմինը,դարձնում նրան ավելի ամրակազմ։Մարզական խաղում այս կամ այն չափով ձևավորվում են կյանքի ընթացքում հանդիպող ֆիզիկական խոչընդոտներին դիմակայելու և հաղթահարելու համար անհրաժեշտ հատկություններ, որոնք որոշում են նախադպրոցականի ուժն ու պատրաստակամությունը ֆիզիկական ակտիվության ընթացքում :Խաղի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների
մեջ ձևավորվում և զարգանում են այն գործողությունների համար անհրաժեշտ կարողություններն ու որակները, որոնք նրանք կարող են կիրառել ապագայում:

Նպատակ ։ Ուսումնասիրել և բացահայտել նախադպրոցական տարիքի երեխայի մոտ ֆիզիկական զարգացման,դրա ընթացքում հույզերի արտահայտման առանձնահատկությունները ։

Խնդիրներ ՝

  • զարգացնել հոգեֆիզիկական հատկություններ ՝ուժ,արագություն,ճարպկություն,դիմացկունություն ։ 
  • Զարգացնել համապատասխան կեցվածք։
  • Ձևավորել ազդեցության ուժ,արձագանքման արագություն ։ 
  • Զարգացնել ձեռքի շարժունակությունը ։ 
  • Զարգացնել առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում։
  • Զարգացնել արագ կողմնորոշում ժամանակի և/կամ տարածության մեջ,ուշադրությանկենտրոնացում ։
  • Զարգացնել թիմային համատեղ աշխատանքիհմտությունները,պատասխանատվությունը։
  • Սովորեցնել արագ իրագործել տրված խնդիրը ՝ ինչպես առանձին,այնպես էլ ընկերներիհետ միասին։

Նախադպրոցական տարիքի երեխաների ակնկալվող կարողունակությունները

Նախադպրոցական տարիքի երեխաների ակընկալվող կարողունակությունները ըստ նախադպրոցական կրթական պետական չափորոշչի

ընդհանուր դրույթներ

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող փաստաթուղթ է,որը իր մեջ պարունակում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը,նրանց ակնկալվող արդյունքները,ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը ՝ ըստ տարիքային խմբի ։ Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների ունակությունների վրա հիմնված քայլերն ու մոտեցումներն են ։

Չափորոշիչը ներառում է ՝
1)
Ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները,կրթական ծրագրի մասերը և դրանցով սահմանված մանկավարժահոգեբանական սկզբունքները ։
2)Երեխաների ուսումնական,խաղային ծանրաբեռնվածության առավելագիւյն չափը ։
3)Երեխաների զարգացման ընթացքի և առաջընթացի առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը ։
4)Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի և աղետներին պատրաստ լինելու չափանիշները ։

Չափորոշիչը հնարավորություն է տալիս արձագանքելու երեխայի կարիքներին և հետաքրքրություններին,հարգելու նրանցից յուրաքանչյուրի անձը ։

Ակնկալվող կարողունակությունները

Ըստ նախադպրոցական կրթության կրթական պետական չափորոշչի 2-3 տարեկան երեխան շարժողական ոլորտում պետք է կարողանա տեղաշարժման ժամանակ դրսևորել կոորդինացիա:Այսինքն,օրինակ ՝ ինքնուրույն կքանստի ՝ առանց բռնվելու հատակից կամ հենակից : Ինքնուրույն վեր է կենում կքանստած դիրքից առանց կողմնակի օգնության : Քայլում է վարժ ՝ հիմնականում մեծահասակի քայլվածքով,առանց լայն բացելու ոտքերը,վերին վերջույթները քայլելու ընթացքում համապատասխանաբար զուգակցվում են ոտքերի հետ : Վազում է վստահորեն ՝ առանց վայր ընկնելու,շրջանցելով խոչընդոտները և փոխելով վազգի արագությունը : Անհրաժեշտության դեպքում կարողանում է նաև հեշտությամբ կանգ առնել ՝ առանց կորցնելու հավասարակշռությունը : Պետք է կարողանա բարձրանալ և իջնել աստիճանները ՝ առանց օգնության կամ օգնողի մեկ ձեռքից բռնած : Կարողանում են թռչկոտել : ոտքերը գետնին պահած : Ինքնուրույն կարողանում է մագլցել ոչ շատ բարձր առարկաների վրա : Շատ հաճախ դա լինում է բազմոցը : Կռանում է առանց հավասարակշռությունը կորցնելու, վերցնում իրեն հետաքրքրող կամ ուղակի հատակին ընկած իրը,հեշտությամբ հետ բարձրանում : Ինքնուրւոյն նստում է եռանիվ հեծանիվը և վարում այն ՝ սկզբից ոտքերը գետնին հենելով,իսկ հետո արդեն ոտնաթաթերով ոտնակները պտտելով : Մի քանի վարկյան կարողանում է կանգնել մեկ ոտքի վրա : Կանգնում և քայլում է ոտնաթաթերի վրա : Այս հմտությունը շատ հաճախ զարգանում է նախակրթարանում կատարվող մարմնամարզությունների ժամանակ : Երեխան դրսևորում է վերջույթների և մատների շարժումների կառավարման հմտություններ : Ինչ է դա նշանակում : Օրինակ ՝ կառուցում է պարզ շինություններ խորանարդիկներից ՝ ուղղահայաց և/կամ հորիզոնական դիրքով : Հաճախ մատների շարժումների կառավարումը զարգանում է մի քանի հիմնկան խաղերի և վարժությունների միջոցով,որոնք նրանք կատարում են : Օրինակ ՝ այդ տարիքում կարողանում են կառուցել մինչև 9 խորանարդիկներից բաղկացած աշտարակ,շարում են խորանարդիկները ուղիղ գծով կամ կառուցում են գնացք,հավաքում է պարզ գլուխկոտրուկներ,կավով կամ պլաստիլինով փորձում է ինչ-որ բաներ պատրաստել : Ձեռքի և դաստակի շարժումներով գծում կամ խզբզում է ՝ օգտագործելով հիմնականում թղթի ամբողջ մակերեսը : Հաճախ սկսում են շրջանաձև խզբզոցից:Մի փոքր ուշ սկսում է կրկնօրինակել հորիզոնական և ուղղահայաց գծերը : Ամենակարևորներից է հագուստի ինքնուրույն հագնել և հանելու հմտությունը,որը այս տարիքում զարգանում է որոշակի չափով : Երկու ձեռքով հագնում և հանում է գլխարկը,քաշում հանում է գուլպաները :

Վերը նշված հմտությունները ավելանում են և շարժողական ոլորտը ավելի է զարգանում տարիքի հետ միասին : 3-4 տարեկան երեխան տիրապետում է խոշոր շարժումներով հիմնական հմտություններին ,ցուցաբերում է հավասարակշռություն,կոորդինացիաի զարգացող ունակություններ ֆիզիկական տարբեր ակտիվությունների ժամանակ : Ցատկում է մեկ ոտքի վրա 2 և ավելի անգամ : Ոտքերը միասին պահած ցատկում է մինչև 20 սմ հեռավորության վրա : Առանց կողմնակի օգնության կանգնում է մեկ ոտքի վրա մի քանի վարկյան : Քայլում է ոտքի մատների վրա,շրջանցում է խոչընդոտները : Աստիճանները բարձրանում և իջնում է արդեն իկ առանց կողմնակի օգնության և ավելի վստահ : Այդ տարիքում դեռևս վարում է եռանիվ հեծանիվ : Երեխան դրսևորում է գնդակով խաղալու տարբեր հմտություններ : Օրինակ ՝ նետված գնդակը բռնում է տարածած ձեռքերով,նետում է գնդակն ընկերոջը ճիշտ ուղղությամբ:Երեխան կատարում է ինքնասպասարկման առօրյա գործողություններ : Օրինակ ՝ արձակում և կոճկում է մեծ կոճակները,շղթաները ,արձակում է կոշիկի քուղերը,ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ տեսակներից :

4-5 տարեկանում երեխան սկսում է ցատկել մեկ ոտքի վրա մինչև 5 անգամ ,մեկ ոտքի վրա ցատկոտելով կարողանում է պտտվել մի քանի անգամ ,կարողանում է ցատկել հատակից ոչ շատ բարձր բարձրությունից ՝ ոտքերը միասին : Սկսում է կանգնել մեկ ոտքի վրա մինչև 10 վարկյան : Քայլում է ոտնաթաթերը դնելով կրունկ-թաթ հաջորդականությամբ,այս հմտությունը նույնպես երեխաների մի մասի մոտ զարգանում է նախակրթարանում մարմնամարզությունների ժամանակ : Վարում է եռանիվ հեծանիվը ՝ շրջանցելով անկյուններն ու խոչընդոտները :

5-6 տարեկան երեխան արդեն իսկ տիրապետում է ֆիզիկական ակտիվության գրեթե բոլոր ձևերին ՝ վազք,սողոսկումներ,չորեքթաթ շարժումներ, ցատկ կամ մագլցում : Կարողանում է քայլել առաջ և ետ ՝ փակ աչքերով : Կարողանում է պտտել օղակը,ուղիղ գծով գլորել այն և հասնել հետևից : Սողում է 10 մետրից ոչ պակաս ՝ շրջանցելով առարկաները կամ անցնելով դրանց միջով կամ տակով : Ցատկում է առաջ, ետ, ձախ,աջ ,մի ոտքով կամ երկու ոտքով : Մագլցում է մարմնամարզական պատով : Ակնկալվում է,որ կարողանա վարել երկանիվ հեծանիվ : Երեխան գնդակին հարվածելու,գնդակը բռնելու,նետելու ունակություններ է ամրապնդում և զարգացնում տարբեր բակային և ոչ միայն, խաղերով : Կարողանում է գնդակը մեկ ձեռքով հարվածել հատակին ՝ հերթափոխելով աջ և ձախ ձեռքերը : Դիպուկ հարվածում է շարվող գնդակին : Ձեռքով նետում է գնդակը,հետո ոտքով հարվածում :

Քաշիր-քաշքշիր.մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխայի ֆիզիկական ակտիվությանը,ճարպկությանը,նպաստել երեխայի ճիշտ կոորդինացիային:

Խնդիրը ՝ Զարգացնել կոորդինացիան,ուժը,ճարպկությունը,տոկունությունը :

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե :

Մասնակցիների քանակ ՝ 15-20 երեխա :

Խաղի ընթացքը ՝

Տարբերակ 1

Մասնակիցները բաժանվում են զույգերի՝ մեջքով կանգնելով միմյանց և արմունկներով հենվելով : Անհրաժեշտ է վազել դեպի նշված սահմանագիծը,զգուշորեն շրջանցել տարբեր տեղերում դասավորված աթոռները և հետ վերադառնալ :

Տարբերակ 2

Մասնակիցները նորից բաժանվում են զույգերի,ամեն զույգին տրվում է մեկ օղակ:Նրանք պետք է կարողանան օղակը առանց ձեռքերի օգնության իրենց մեջտեղում պահելով սկզբնակետից հասցնեն պահանջվող վերջնակետին ՝ չգցելով հատակին :

Ճուտիկներն ու կատուն.մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ հետևել սաների ֆիզիկական ակտիվությանը, նպաստել սաների շուտ արձագանքելուն, ինչպես նաև շուտ կողմնորոշվելուն

Խնդիր ՝ Զարգացնել ֆիզիկական ակտիվությունը, շարժողականությունը, ուշադրությունը, ունակությունը։

Անհրաժեշտ պարագաներ ՝ Աթոռներ կամ միջին չափի խորանարդեր :

Խաղի ընթացք ՝ Հավ մայրիկը նստում է խոտերի մեջ իր ճուտիկների հետ և զատկական ասիկներ են ասում։ Իսկ այդ ընթացքում կատուն թաքնված է լինում իր տնակում։ Երբ հնչում է երաժշտությունը ճուտիկները դուրս են գալիս խաղալու, հենց երաժշտությունը դադարում է ճուտտիկները պետք է հասցնեն վազել հավ մայրիկի մոտ, որ կատուն հանկարծ չբռնի։ Նա,ում կբռնի կատուն ՝ կտանի իր տուն ։

Արդյունքը տես այստեղ

Վերլուծություն ՝ Նախագիծը իրականացավ բավականին հագեցած,քանի որ,ինչպես գիտենք ՝ երեխաները սիրում են անկանոն վազվել : Նրանց ոգևորությունը էլ ավելի մեծացավ,երբ լսեցին երաժշտություն : Իսկ հավ մայրիկի մոտ վերադառնալը երաժշտության ավարտվելուց հետո մեծ հնարավորություն է նրանց համար մի փոքր հանգստանալու : Երեխաները չհասցրեցին  ձանձրանալ նաև նստած ժամանակ,քանի որ նրանք շատ լավ տիրապետում էին զատկական ասիկներին :

Մարզական խաղեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, ուսանողներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք


Ժամանակահատվածը՝ շուրջտարյա


Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, այգիներ, բակեր, պուրակներ, այլուր։


Նախագծի նպատակները՝ մարզական խաղերի ու մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների մրցումներ, մարմնամարզական ստուգատես, էստաֆետային խաղեր։

Նախագծի խնդիրները՝

  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում,
  • առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, զարգացում,
  • ուշադրության կենտրոնացում, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
  • միմյանց զիջելու կարողության զարգացում,
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում։
  • Նախագիծն իրականացնող ՝ Թերեզա Դավթյան և ընկերներ

Նախագծի մասնակիցների քանակ ՝ 15-20սան

Նախագծի տևողություն ՝ 25-30 րոպե

Անհրաժեշտ պարագաներ ՝ օղակ,գնդակ,պարան:

Խաղ 1 (ընթացք ) ՝

Խաղի սկզբում օղակները շարում ենք 2 կամ 3 շարքով ՝ հորիզոնական դասավորությամբ (4-5 հատ),իսկ շարքի վերջում դնում արգելակ : Խաղի մասնակիցները կանգնում են շարքերի սկզբում և հերթով վերցնելով մեկական օղակ,թռնում են մնացածի միջով,դնում արգելակի վրա,վերադառնում ՝ մյուսի հետևից ՝ այնքան,մինչև կվերջանան օղակները ։

Արդյունք (Խաղ 1 ) ՝

Խաղ 2 (ընթացք ) ՝

Երեխաները երկու շարքով պարկում են գորգի վրա : Ամեն շարքի սկզբում և վերջում դնում ենք մեկական օղակ : Օղակներից մեկի մեջ լցնում ենք գնդակներ և երեխաները պարկած դիրքից վեր չկենալով, իրար փոխանցելով գնդակները հասցնում են շարքի մյուս ծայրում գնտվող օղակի մեջ :

Արդյունք ( խաղ 2 ) ՝

Խաղ 3 ( ընթացք ) ՝

Երկու երեխա կանգնում են դեմ դիմաց ՝ պարանը ամուր բռնելով:Նրանցից մեկի ոտքերին անցկացնում ենք օղակներ:Երրորդ մասնակիցը օղակները հերթով հանելով ընկերոջ վրայից,պարանի վրայով անցկացնելով հասցնում է մինչև մյուս մասնակիցը և գցում նրա ոտքերի վրա :Այդպես այնքան,մինչև կտեղափոխի բոլոր օղակները :

Արդյունք (խաղ 3) ՝

Վերլուծություն ՝

Այս անգամ գործունեությունն իրականցրեցինք ավագ 5 տարեկանների խմբում,որպեսզի հասկանանք տարիքային ֆիզիկական զարգացման  այն տարբերությունները,որոնք ակընհայտ են,և որոնք ոչ այդքան : Նախակրթարանի ավագ խմբի հետ մարզական խաղի գործունեություն իրականցնելն ստացվում է ավելի հեշտ և արագ,քան կրտսեր խմբում,քանի որ կրտսեր խմբի երեխաների ֆիզիկական կարողությունները այնքան զարգացած չեն,որքան ավագ խմբի երեխաներինը : Ավագ խմբի երեխաները ավելի ճկուն են,ավելի ուշադիր և պատրաստակամ : Կրտսեր խմբի երեխաների մոտ նկատվում է մարզախաղի խոչընդոտների հաղթահարման ընթացքում ավելի շատ դժվարություններ,որը ակընհայտ չի երևում ավագ խմբում : Փոքրերը ունեն վախեր : Հիմնականում այն առաջ է գալիս այն ժամանակ,երբ հերթը հասնում է բարձունքի հաղթահարմանը : Փոքրերի հետ աշխատելու հետաքրքությունը մեծ է ,քանի որ նրանց օգնելու ընթացքում մենք ինքներս շատ անգամ ընդգրկվում ենք նրանց հետ հավասար խաղի մեջ,և նաև հաճելի է տեսնել այդ փոքրիկների քիչ,բայց ակընհայտ առաջխաղացումները ֆիզիկական ակտիվության մեջ :