Հարցաթերթիկ

Հարցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ
անձնական հարցեր:

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել:

Խոցելի խումբ

Հասարակության ցանկացած խումբ կամ մաս, որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության, բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու, կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը, քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար, կոչվում են խոցելի խմբեր։

Որոնցից առանձնացնեմ են հատկապես խոցելի խումբ, կալանավորները բաներին, դատապարտվածներին, փոքրամասնություներից, բուլիգ ենթարկված անձաց, դասական խտրականություն ներկայացված անձաց։

Խոցելի խմբերը հասարակություն ամենա անապահովնեն հանդիսանում:

Մասլոի բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է[2], որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։Մասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։[1]

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ ԱյնշտայնըՋեյն ԱդամսըԷլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»[3] Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիան ուսումնասիրում է տեսական և կիրառական ոլորտները։ Այն ուսումնասիրում է հասարակությունը, հասարակության հետ կապված օբյեկտները։

Հասարակությունում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում այն ընդունել օբյեկտիվորեն։ Այդ իրավիճակները կարող են լինել հենց սուբյեկտներից։ Սոցիոլոգիան հենց հասարակությունն է, և նրա հետ կապված երևույթները։ Սոցիոլոգիայի շնորհիվ կարելի է պարզել հասարակության միտվածությունը, գաղափարները, նախընտրությունները: Սոցիոլոգիական ամենապարզ հարցումների միջոցով կարելի է պարզել, թե, օրինակ, ինչ ապրանքանիշ է նախընտրում հասարակության այս կամ այն խավը և այլն:

օբյեկտ եվ սուբյեկտ

Սուբյեկտը հասարակական մարդն է ՝ անհատը։ Սուբյեկտը հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից։

Սուբյեկտիվ կարծիքը հիմնված է մեր հուզական դատողությունների, կյանքի փորձի և տեսակետի վրա: Սուբյեկտիվ կարծիքը հասարակության կողմից է։ Օրինակ, մեզանից յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը, գեղագիտությունը, ներդաշնակությունը, նորաձևությունը և այլն:

Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։

Օբյեկտը հասարակությունն է, որն իր կարծիքն է հայտնում տվյալ սուբյեկտի վերաբերյալ, կամ խոսում է իր մասին։ Յուրաքանչյուր սուբյեկտներ կարող են միանալ և կազմել օբյկտ։

Օբյեկտիվ կարծիքը հստակ մարդու, անհատի կարծիքն է դեպի հասարակությունը։

Օբյեկտն ու սուբյեկտը իրարից տարբերվում են նրանով, որ սուբյեկտն անհատ է, իսկ օբյեկտը ` ամբողջ շրջապատն է, հասարակությունը։

Սոցիալական եվ խոցելի խմբեր

Սոցիալական խումբ

Սոցիալական խումբը ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն է։

Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան ՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։ Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ։

Խոցելի խումբ

Խոցելի խումբը հասարակության ցանկացած խումբ կամ մաս է, որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության, բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու, կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը, քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար։

Սոցիալական դերեր

Սոցիալական դերերը արտահայտում են մարդկանց վարքագծի սոցիալ- տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր ՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։

Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դերով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ․ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Ստացվում է, որ սոցիալական դերն իրենից ծնում է վարքագծի որևէ անհատական տեսակ, ինչն էլ հանդիսանում է մարդու ,,ես,,- ը։

Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության ,,ես,,- ի փոխազդեցության արդյունք է։ Օրինակ՝ ուսումնական հաստատությունը, որպես սոցիալական կազմակերպության տեսակ, ենթադրում է տնօրենի, ուսուցիչների և ուսանողների ներկայություն: Այս բոլորը սոցիալական դերեր են, որոնք կապված են որոշակի պարտականությունների և իրավունքների հետ: Ուստի, ուսուցիչը պարտավոր է կատարել տնօրենի հրամանները, չուշանալ դասերից, բարեխղճորեն պատրաստվել նրանց համար, ուսանողներին ուղղորդել դեպի սոցիալական հաստատված վարք, լինել բավականին պահանջկոտ և արդար, նրան արգելվում է ուսանողների ֆիզիկական պատժի ենթարկել և այլն: Միևնույն ժամանակ, նա իրավունք ունի որոշակի հարգանքի նշաններ ունենալ ՝ կապված իր ուսուցչի դերի հետ։ Ուսանողները պետք է ոտքի կանգնեն, երբ նա ներս մտնի, դիմեն նրան ազգանունով, անպայման կատարեն ուսումնական գործընթացին վերաբերող նրա հրամանները, ուսուցչի խոսելու ժամանակ լռություն պահպանեն լսարանում և այլն։ Այնուամենայնիվ, սոցիալական դերի կատարումը թույլ է տալիս որոշակի ազատություն ցուցաբերել անհատական որակների դրսևորման համար։ Ուսուցիչը կարող է լինել կոշտ և փափուկ, պահպանել հեռավորություն ուսանողների հետ և նրանց հետ շփվել ինչպես ավագ ընկեր: Ուսանողը կարող է լինել աշխատասեր կամ անփույթ, հնազանդ կամ հանդուգն: Սրանք բոլորը սոցիալական դերերի թույլատրելի անհատական երանգներ են։

Պահանջմունքներ (կարիքներ)

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։

Ես

Իմ մասին
Շատախոս
Էմոցիոնալ
Ժպտերես
Աշխույժ
Շբվող

Որն է իմ առաքելությունը
Լավ դուստր և քույր լինել

Ինչի կամ ում եմ նման
Բնավորությամբ հայրիկիս,արտաքին տեսքով մայրիկիս երիտասարդությանը

Ինչն է ինձ ուրախացնում
Քոլեջի ընկերներս

Ինչն է ինձ տխրեցնում
Անցյալի լավ հիշողությունները

Ինչից եմ ես վախենում
Օձերից,մարդու կորուստ ունենալուց

Ես ընկերներիս աչքերով
Խանդոտ
Կասկածամիտ
Հետաքրքրասեր
Ընկերասեր
Կոպիտ
Բայց դե ամեն ինչում հասնող(էտ Ռոզին ասեց)

Ուսումնական գրականություն

Ուսումնական գրականություն

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013