Մուտք կրթահամալիր,մանկավարժական ճամբար

<<Մուտք կրթահամալիր >> մանկավարժական ճամբարը հնարավորություն է տալիս կրթահամալիր մուտք գործող մանկավարժներին վերապատրաստվել և դառնալ Սեբաստացիների ընտանիքի մի մասը ։ Օրը սկսում ենք առավոտյան  մանկավարժական ընդհանուր պարապմունքով ՝ Մարմարյա սրահում ։ Ընդհանուր պարապմունքը մեզ օգնում է օրը սկսել ավելի բարձր տրամադրությամբ,քանի որ ընդհանուր պարապմունքի ժամանակ մենք երգում և պարում ենք այն ամենը,ինչ սովորում ենք կրթահամալիրում ։ Առաջին օրը այցելեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ ։ Կատարեցինք պարտիզպուրակային աշխատանքներ,զբաղվեցինք միջավայրի խնամքով ։Օրը շարունակեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզի հետ ծանոթացմամբ ։ 

Մասնակցեցինք տարբեր սեմինարների ՝ Մարիետ Սիմոնյանի հետ ։ Միասին ընթերցեցինք և վերլուծեցինք մանկավարժական հոդվածներ ։ 

Հանդիպում ունեցանք նաև Լուսինե Փաշայանի հետ ։ Ուսումնասիրեցինք և ծանոթացանք կրթահամալիրի կարգերին,մանկավարժի իրավունքներին և պարտականություններին ։Հանդիպեցինք Սուսան Ամուջանյանին, մտապահեցինք լուսաբանմանը  վերաբերվող մի քանի հմտություններ ։ 

Շաբաթվա մյուս օրերը շարունակեցինք նույն կերպ ։ Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով ։ Այցելեցինք մյուս մասնաճյուղերը ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ,Ագարակ,Արևելյան դպրոց-պարտեզ և վերջում ՝դեպի քոլեջ ։ Մասնաճյուղեր այցելությունը սկսում ենք միջավայրի խնամքով,պարտիզպուրակային աշխատանքներով և տարածքի ծանոթությամբ ։

Սեմինարներ և հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագետների հետ ։ Մարիետ Սիմոնյանի ՝ 

Լուսինե Փաշայանի,Մարգարիտ Սարգսյանի ՝ 

Գևորգ Հակոբյանի ՝ 

Կրթահամալիրի հիմնադիր ՝ Աշոտ Բլեյանի ՝ 

Միխայիլ Պոստնիկով – Ապագայի թեքումով դպրոց

Միխայիլ Պոստնիկովի «Ապագայի թեքումով դպրոցը» հոդվածը խոսում է  մեր կրթական համակարգի ցավոտ և բացասական կողմերի մասին։


Դպրոցը պետք է սովորողին պատրաստի կյանքին։ Մեր հանրակրթական դպրոցներում, սակայն, մեթոդներն ու առարկաների բովանդակային մասն իսկապես այնպիսին են, ինչպիսին որ արձանագրել է հեղինակը։ Տեսական գիտելիքներ, որոնք սովորողը կարող է անգիր հիշել որոշ ժամանակ և կյանքի ընթացքում հասկանալով,որ դա իրեն պետք չէր ՝ մի օր մոռանալ։ Ցանկացած առարկա ունի իր «առաջին անհրաժեշտության» գիտելիքները, որոնք հարկավոր է իմանալ առօրյա կյանքում կիրառելու համար։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ դպրոցը նախ սովորեցնի այդ առարկաների կիրառությունը կյանքում։
Ինչ վերաբերում է բուհերի ընդունելությանը, ապա այն չափորոշիչներն ու պահանջները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար և որոշում են դիմորդի գիտելիքները,կարծում եմ,արհեստական են։ Շտեմարանային հարցերով դիմորդի գիտելիքների մակարդակը հասկանալը դիմորդից չի պահանջում մարդուն բնորոշ մտածողության և վերլուծություն կատարելու ունակություններ։

Բորիս Բիմ-Բադի – ինչ և ինչու ենք սովորեցնում երեխաներին

Բորիս Բիմ- Բադի այս հոդվածը կարծում եմ ուղղված է մանկավարժ-երեխա փոխհարաբերությանը,և այն պատասխանատվությանը,որ կրում է մանկավարժը ։ Թեմայում ի սկզբանե արտացոլվում է մանկավարժի իրավունքը,որ նրանց է պատկանում թույլ տալու-չտալու իրավունքը ։ Ըստ Բիմ-Բադիի ՝ <<պաշտոնի>> մեջ չափից շատ ընկղմվելու պատճառով կարող է անփույթ կիրառելու և չարիք առաջացնելու վտանգ լինել։ Համամիտ եմ հոդվածի մեկ այլ վերլուծության հետ , որ յուրաքանչյուր ուսուցիչ դասասենյակի մասշտաբով տնօրեն է , բայց վերահսկողությունը պահելը կարևոր և պարտադիր է  ։ Իսկ ինչ վերաբերում է դասագրքերի դոգմատիկ լինելուն ՝ իհարկե այդ երևույթը չի կարող խթան հանդիսանալ ձևավորելու նոր աշխարհայացք ։ Բորիս Բիմ-Բադին ասում է ՝ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի ։ Պետք է ազատվել ձևական բնույթ կրող գործառույթներից , ձեռք բերել ինքնուրույնություն, ինչն էլ ըստ Բիմ-Բադիի մարդկության փրկությունն է ։ Բորիս Բիմ-Բադը կոչ է անում պատրաստել այնպիսի նոր սերունդներ, ովքեր չեն առաջնորդվում նրանով ինչ ներշնչել են ,այլ ի վիճակի լինեն ինքնուրույն ինչ-որ մի բան սովորել և ստեղծել ։