Բիզնես-նախագիծ

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Բացվում է հագուստի օնլայն շոփ:Արտասահմանից պատվիրվում է օնլայն կայքերից մատչելի գներով հագուստ (հիմնականում Aliexpress եվ Ozon ) եվ վաճառվում Հայաստանում օնլայն հարթակով :

Տեսակը ՝ ամեն տեսակի եվ ցանկացած եղանակի համար (տղամարդու եվ կնոջ համար) :

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

1)Մատակարարների իշխանություն

Հագուստը պատվիրվելու է Aliexpress-ից եվ Ozon-ից ՝ SHEIN բռենդի ներկայացուցչի վաճառողից :

2)Գնորդների իշխանություն

Տարիքային սահմանափակում չկա,քանի որ հագուստի տեսականին կլինի բոլոր տարիքային մարդկանց համար (արական եվ իգական սեռի) :

3) Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Հագուստը դեռ երկար ժամանակ չի փոխարինվի այլ ապրանքով,այդ պատճառով վտանգը ավտոմատ կերպով վերանում է:

4)Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Հետազոտությունները ցույց տվեցին,որ կան շատ տարբեր էջեր,որոնք նույնպես վաճառում են SHEIN բռենդի ապրանքներ:Նշեմ դրանցից երկուսը ինստագրամյան հարթակում ՝ shein_shop_arm եվ shein_armenia_officcial_shop :

5)Շուկայում գործող ընկերությունների միջեվ առկա թշնամական մրցակցություն

3.Գտնվելու վայրը

Քսնի որ աշխատանքը կատարվելու է օնլայն հարթակում եվ կատարվելու է ապրանքների առաքում,կարծում եմ հասցեն էական չէ:

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ ցանկացած տարիքի մարդիկ,բայց քանի որ վաճառքը կատարվելու է օնլայն հարթակում,սպառողների մեծամասանությունը կլինեն երիտասարդ տարիքի արական եվ իգական սեռի մարդիկ :

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ այն որակով է,հայտնի բռենդի վաճառք է,որի պակասը Հայաստանում զգացվում է,բերված է արտասահմանից,մատչելի է :

• What

Ամենօրյա եվ,ինչու ոչ նաեվ տոնական հագուստ է:

• When

Տարվա ամեն եղանակի համար

• Where

Aliexpress-ից եվ Ozon-ից ՝ SHEIN բռենդի ներկայացուցչի վաճառողից :

Լոգոի տարբերակներ

Td Logo designs, themes, templates and downloadable graphic elements on  Dribbble
Тд логотип - векторные изображения, Тд логотип картинки | Depositphotos

Ապրանքի փաթեթավորում

Ապրանքը կփաթեթավորվի հետեվյալ թղթե տոպրակների մեջ `

Եվ կձեվավորվի այսպիսի հատուկ լոգոտիպով ժապավեններով,որնք կպատվիրվեն Control Print կայքից:

Մայքլ Փորթերի 5 մրցակցային ուժերը

1)Գնորդների իշխանություն

Այստեղ սկզբնական շրջանում հնարավոր է ունենանք ռիսկեր:Չնայած նրան,որ նույն արպրանքից կվաճառեն նաեվ իմ մրցակիցները,գնորդները կգերադասեն ընտրել այնտեղի ապրանքը,որի անունն ավելի լայն տարածում ունի օնլայն հարթակում:Կարծում եմ խնդիրը կլուծվի,երբ ինձ ծանոթ կամ իմ շոփին վստահող մարդկանց միջոցով իմ ապրանքը կտարածվի,մարդիկ կսկսեն փոքր-փոքր գնումներ կատարել,այդ դեպքում կսկսեմ ձեռք բերել մշտական հաճախորդներ:

2) Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Հագուստը դեռ երկար ժամանակ չի փոխարինվի այլ ապրանքով,այդ պատճառով վտանգը ավտոմատ կերպով վերանում է:

3)Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Այս աշխատանքում նոր մրցակիցների հայտնվելու վտանգը ցավոք մեծ է:

4)Շուկայում գործող ընկերությունների միջեվ առկա թշնամական մրցակցություն

Ձեռներեցության հարցաշար

Բիզնես գաղափարի հասկացությունը 

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

Ինչով է ԲԲԸ-ն տարբերվում ՓԲԸ-ից 

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

Ինչ է հաշվեկշիռը: Ինչ է այն արտացոլում 

Ձեռնարկության ֆինանսական հաշվետվություն կոնկրետ ամսաթվի դրությամբ։Հաշվեկշիռը կազմված է ակտիվներից և պասիվներից։ Ակտիվները արտացոլում են կազմակերպության ունեցվածքը տվյալ պահի դրությամբ, իսկ պասիվները արտցոլում են ակտիվների ծագման աղբյուրը։Ակտիվները ևպասիկվները  ներկայացվում են դրամով և միշտգ հավասար են իրար։

Հաշվեկշռի հոդվածները:  

Ակտիվներում հոդվածները լինում են բարձր իրացվելի և ցածր իրացվելի։

Ինչպես է առաջանում սեփական կապիտալը 

Սեփական կապիտալը առաջանում է կանոնադրական կապիտալի և ամսեկան կտրվածքով մաքուր եկամտի գումարից

Որն է Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը 

Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը կազմվում է միջին ամսեկան կտրվածքով։Այն  ցույց է տալիս, թե ինչ եկամուտներ և ծախսեր է ունենում կազմակերպությունը, ցույց է տալիս նաև մաքուր եկամուտի հաշվարկը։

Նկարագրեք Պարետոյի սկզբունքը 

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

Որն է 4 P սկզբունքը 

Կոտլերի 4 Պ համակարգ

Product(Ապրանք)

Price(Գին)

Place(Վայր)

Promotion(Առաջխաղացում)

Ինչ է ուսումնասիրում Մարքեթինգը 

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը: Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ marketing՝ շուկայական աշխատանք

Cash flow֊դրամական հոսքերի հաշվետվություն

Դա հաշվետվություն է,որը արտացոլում է դրամական հոսքերի մուտքերը և ելքերը։
Cash flow հաշվետվության մեջ մտնում են հետևյալ հոդվածները մուտքերը,որոնց ներառված են առևտուրը,գումարներ որոնք առաջացել են այլ բիզնեսներից,այլ մուտքեր։ Ելքերի մեջ մտնում են հետևյալ հոդվածները ծախսեր,բանկային տոկոսներ,ներդրումներ,ընտանեկան այլ ծախսեր։
Cash flow հաշվետվության վերջին հոդվածը կոչվում է մաքուր մնացորդ/եկամուտ

Ֆինանսական հաշվետվություն

Ֆինանսական հաշվետվությունն ունի 3 տեսակ ՝

1. Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը դա մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս հիմնարկի ակտիվները և պասիվները ժամանակի կոնկրետ պահին:

2. Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

3. Գումարային հոսքերի հաշվետվություն

Ակտիվները ցույց են տալիս հիմնարկի ,,ունեցվածքը,, ժամանակի տվյալ պահին:

Պասիվները ցույց են տալիս, թե որտեղից է ձեռք բերվել այդ ունեցվածքը (գումարի աղբյուրը):

Դեբիտորական պարտավորություն է կոչվում այն պարտավորությունը, որը ձեռնարկության հաճախորդը կամ գործընկերը պարտք է այդ հիմնարկին:

Բանկային գաղտնիք

Բանկային գաղտնիքի համաձայն, բանկերը և այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների և դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները:

Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին: Բանկն ունի օրենքով նախատեսված պարտավորություն ապահովելու բանկային գաղտնիքի պահպանումը:

ՀՀ օրենսդրությամբ բանկային գաղտնիքը հրապարակել նշանակում է ՝

1. Բանավոր կամ գրավոր այն տարածելը

2. 3- րդ անձին հայտնելը կամ նրա համար նման հնարավորություն ստեղծելը

3. 3- րդ անձին չխոչընդոտելը ստանալու տեղեկատվությունը

Բանկային գաղտնիքը չպահպանելու դեպքում, տվյալ անձին հասնում է տուգանք ՝ աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

Ձեռնարկությունների մասին

ՓԲԸ- Փակ բաժնետիրական ընկերություն

ՓԲԸ- ի բաժնետոմսերը, ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության, բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև:

ՀՀ- ում ՓԲԸ- ն պետք է ունենա 49 բաժնետեր, ոչ ավելի: Եթե բաժնետերերի քանակը 49- ից ավելի է դարձել, ապա ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է կրճատի իր բաժնետերերի քանակը, հակառակ դեպքում ՝ այն կլուծարվի դատական կարգով:

Հայաստանում գործող հայտնի փակ բաժնետիրական ընկերություններից են ՝ ,,Անտարես Հոլդինգ,,- ը, ,,Դեվելոփվեյ,,- ը, և այլն:

ԲԲԸ- Բաց բաժնետիրական ընկերություն

ԲԲԸ- ն, ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության, բաժնետերերը իրավունք ունեն վաճառել իրենց բաժնետոմսերը: Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները:

ԲԲԸ- ները շատ են Հայաստանում, բայց կան նաև օտարերկյա բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք նույնպես գործում են այստեղ:

Հայաստանում գործող հայտնի բաց բաժնետիրական ընկերություններից են ՝ ,,ՎՏԲ- Հայաստան Բանկ,,- ը, ,,Երևանի Արարատ կոնյակի- գինու- օղու կոմբինատ,,- ը, և այլն:

ՍՊԸ- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՍՊԸ- ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի:

ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինի առնվազն երկու հիմնադիր: Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին: ՍՊԸ- ի այն անդամները, ովքեր լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր: Վկայագիրը սեփականատիրոջը բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:

Հայաստանում գործող հայտնի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից են ՝ ,,Կոտայք,, գարեջրի գործարանը, ,,Գրանդ Քենդի,,- ն, և այլն:

ԱՁ- Անհատ ձեռներեց

Անհատ ձեռնարկատերը իր անունից իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ կամ կատարում աշխատանքներ: Անհատ ձեռներեցը իր գործունեությունը սկսելու համար, պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել իր գործունեությամբ միայն հատուկ թույլտվությամբ:

Անհատ ձեռներեց դառնալու համար կարելի է գրանցում կատարել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով: Ցանկալի է գրանցում կատարել մասնագիտացված անձի կողմից: Անհատ ձեռներեցը պատասխանատու է իր պարտավորությունների համար իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է իր գործունեության ընթացքում վճարել հարկեր և տուրքեր, պարտավոր է կատարել իր պարտականությունները:

Մարքեթինգային պլան

Մարքեթինգային պլանը կազմակերպության ստեղծման ամենակարևոր մասերից մեկն է: Մարքեթինգային պլանը ներառում է վեց կետ ՝ իրավիճակի վերլուծություն, նպատակներ, ռազմավարություն, մարտավարություն, բյուջե և վերահսկողություն:

1. Իրավիճակի վերլուծություն

Վերլուծության ընթացքում կազմակերպությունը հետազոտում և փորձում է հասկանալ, թե ինչ իրավիճակում է նա գտնվում և ինչ նպատակ ունի: Կազմակերպությունն իրականացնում է ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն:

2. Նպատակներ

Իրավիճակի վերլուծության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ և նպատակներ: Երբ կազմակերպությունը վերլուծում է իր անելիքները, փորձում է հասկանալ, թե հիմա որ փուլում է, այդ ընթացքում ի հայտ են գալիս ընկերության լավագույն հնարավորությունները: Նպատակները պետք է սահմանվեն ՝ հաշվի առնելով բիզնեսի բոլոր մասնակիցների հետաքրքրություններն ու ընկերության վարկանիշը:

3. Ռազմավարություն

Նպատակներին հասնելու լավագույն ուղու որոշումը ռազմավարությունն է:

4. Մարտավարություն

Մարտավարությունը պետք է զարգացնել ՝ մանրամասն ներկայացնելով այն քայլերը, որոնք պետք է կատարվեն, կամ արդեն իսկ կատարվել են:

5. Բյուջե

Միջոցառման պլանավորումը և աշխատանքները կապված են մեծ ծախսերի հետ, որոնք գումարվում են բյուջեին: Կազմակերպության բյուջեն շատ անհրաժեշտ է կազմակերպության ծախսերի և կարիքների համար:

6. Վերահսկողություն

Կազմակերպությունը պետք է վերահսկողություն սահմանի: Վերահսկողությունը կորոշի, թե ինչպես է ընթանում կազմակերպության նպատակին հասնելու աշխատանքը: Եթե ցուցանիշները քիչ են, կազմակերպությունը պետք է վերանայի իր նպատակները և աշխատանքները: Իսկ եթե կազմակերպությունը արդեն հասել է որոշ հաջողությունների, դա արդեն իսկ շատ լավ է: Հաջողությունը մեծ օգուտ է բերում կազմակերպությանը, մասնավորապես ֆինանսական առումով:

Մարքեթինգի մասին

Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ ,,մարքեթինգ,, տերմինը նշանակում է գործել շուկայում: Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում ՝ շուկայաբանությունը, շուկայագիտությունը կամ շուկայավարությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի ՝ իբրև բիզնեսի փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել ,,մարքեթինգ,, տերմինը:

Մարքեթինգ հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թվականին ՝ Մենեջմենթի ամերիկյան դպրոցի,, ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950- ական թվականներից սկսած: Ըստ որոշ աղբյուրների գոյություն ունի մարքեթինգի մինչև 2000 սահմանում:

Մարքետինգի զարգացման էվոլյուցիան

Մարքեթինգը անցել է զարգացման հետևյալ փուլերը ՝

  • Արտադրության ժամանակաշրջան — 1870 – 1930 թվականներ
  • Վաճառքի ժամանակաշրջան — 1930-ական թվականներից մինչև 1950-ական թվականներ
  • Շուկա կողմնորոշման ժամանակաշրջան — 1950-ական թվականներից մինչև 1980-ական թվականներ
  • Մարքեթինգային գաղափարի կողմնորոշման ժամանակաշրջան — 1980-ական թվականներից մինչ այսօր։

Մարքեթինգի զարգացման ընթացքում ձևավորվեցին դրա ենթաճյուղերը ՝

  • Ծառայությունների և սպասարկման ոլորտի մարքեթինգ
  • Արդյունաբերական մարքեթինգ
  • Զբոսաշրջային ոլորտի մարքեթինգ
  • Բանկային մարքեթինգ
  • Գլոբալ մարքեթինգ
  • Էլեկտրոնային կամ ինտերնետ մարքեթինգ և այլն