Մանկատուն, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, պետության հոգածության և պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության և ապահովման պետական հիմնարկ։
Հայաստանում կա 7 մանկատուն՝ Գյումրու մանկատունը(2),Խարբերթի մանկատունը,Երեվանի մանկատունը,ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ (0-18 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՈՎ ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ) ,Վանաձորի մանկատունը,Գավառի մանկատունը:
Առաջարկում եմ այցելել ԽԱՐԲԵՐԹԻ մանկատուն:Եվ մեր հարցերի հիմման վրա ստուգել թե արդյոք ոտնահարվում են երեխաների իրավունքները թե ոչ:
Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:
Կարող էք անցնել հղումով և ծանոթանալ երեխանեի իրավունքների հետ:
Իմ եվ կուրսընկերուհիներիս ՝ Թամարայի եվ Ջեմմայի,համատեղ փոթքաստի հղումը,որտեղ միասին խոսում եվ քննարկում ենք թրաֆիքինգը,կարող եք տեսնել կուրսընկերուհուս բլոգում:
Հոդվածի մեջ մի հատված կա,որտեղ ասվում է,երիտասարդ ՝ այսինքն անպատասխանատու:Ինձ թվոում է դա որպես վիրավորանք է ավելի շատ ընկալվում,քանի որ երիտասարդն էլ մի անհատ է,մարդ,ով ունի նույն իրավունքներն ու հավասարությունները,ինչ մեծահասակները կամ երեխաները…կարծում եմ մի փոքր սխալ են արտահայտվել:
Անցնենք առաջ…))
Միշտ եղել եմ այն կարծիքին,որ բոլորը ունեն հավասար իրավունքներ,ունակություններ,կարողություններ,սակայն հոդվածի ընթերցման ընդացքում հասկացա,որ դա այդքան էլ էդպես չի:Իրականում տարբերություն շատ կա այն բանի միջեվ,որ դիմացինդ երիտասարդ է,մեծահասակ թե երեխա,աղջիկ թե տղա,նույնիսկ տարիքը ունի մեծ նշանակություն:Ըստ դրա,համաձայն հոդվածի,նրանք պարտադրվում են սահմանափակումների ու հաստատված մի կարգի, որին ամեն ոք պետք է հետևի, որում յուրաքանչյուրը պետք է իր տեղը գրավի,ես այդքան էլ համաձայն չեմ դրա հետ,քանի որ այդ դեպքում ինչ-որ ձեվով եվ չափով սահմանափակվում եվ կրճատվում է մարդու ազատությունը:
Մեջբերեմ մի հատված ՝ <Ընդամենը ցանկանում եմ հիշեցնել հետևյալը՝ միանգամայն պարզ է, որ երիտասարդությունն ու ծերությունը տրված չեն, այլ սոցիալապես կառուցակցվում են երիտասարդների ու մեծահասակների միջև բախումների արդյունքում>: Իրականում ՝ այո,դա ոչ ոքի չի տրվում,կամ ինչ-որ մեկը այն չի ընտրում,դրանք կյանքի ինչ-որ ժամանակահատվածներ են,որում մենք բոլորս էլ վաղ թե ուշ հայտնվում ենք:Սա շատ կուզենայի որ հասկանային բոլորը,հիմնականում մեծահասակները,քանի որ վերջերս շատ եմ նկատել որ այդ <երիտասարդ> հասկացությունը այլ ձեվ են ընկալում,բարձրաձայնում,արտահայտվում շատ ժամանակ այնպես,ասես երիտասարդները դա ընտրել են եվ սխալ ընտրություն են կատարել:
<տարիքը կենսաբանորեն տրված բան է՝ սոցիալապես մանիպուլյացված և մանիպուլյացիայի ենթակա:>
Լուիզա Աստոնը ծնվել է 1814 թվականի նոյեմբերի 26-ին Գրինենգեն քաղաքում:
Նա եղել է գերմանացի գրող և քաղաքական գործիչ: Կոչել են «գերմանական Ժորժ Սանդ»: Նա հայտնի ֆեմինիստ էր, ժողովրդավարության, ազատ սիրո և սեքսուալության պաշտպան և հայտնի է դարձել տղամարդու հագուստի ցուցադրական կրմամբ։
1846 թվականին վտարվել է Բեռլինից՝ հեղափոխական գործիչների հետ շփվելու համար. նա բնակություն է հաստատել Շվեյցարիայում:
1848-ին Շլեզվիգում անցկացվող արշավի ընթացքում նա գնաց այնտեղ որպես բուժքույր, և այնուհետև սկսեց խմբագրել հեղափոխական «Der Freischärler» թեթրը Բեռլինում: Այս թերթն արգելված էր, և ինքը՝ Լուիզա Աստոնը, վտարվեց Գերմանիայից:
1850 թվականին ամուսնացել է դոկտոր Էդվարդ Մեյերի հետ: Երբ վերջինս Ղրիմի պատերազմի ընթացքում որպես բժիշկ գնաց ռուսական բանակ, Լուիզա Աստոնը նրա հետ գնաց Ռուսական կայսրություն և պատերազմից հետո նրա հետ հաստատվեց Խարկով քաղաքում, որտեղ նա բնակվում էր մինչև 1857 թվականը:
Լուիզա Աստոնը մահացել է 1871 թվականի դեկտեմբերի 21-ին Վանգեն քաղաքում:
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 5.
Երեխայի կյանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
Հոդված 6.
Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:
Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7.
Երեխայի առողջության պահպանման իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Հոդված 9.
Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Հոդված 10.
Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:
(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)
Հոդված 11.
Երեխայի կրթության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:
(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 12.
Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:
Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
Հոդված 13.
Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում
Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:
Հոդված 14.
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:
Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15.
Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը
Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:
Հոդված 16.
Երեխայի բնակելի տարածության իրավունքը
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17.
Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 18.
Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:
Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)
Հոդված 19.
Երեխայի աշխատանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հոդված 21.
Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
Հոդված 22.
Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23.
Երեխայի անվտանգության ապահովումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ III
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 24.
Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը
Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:
Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:
Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:
(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն)
Հոդված 25.
Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում
(1-ին մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:
Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները
Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 27.
Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը
Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28.
Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը
Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:
Հոդված 29.
Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը
Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:
Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:
Հոդված 30.
Փախստական երեխայի իրավունքը
Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:
Հոդված 31.
Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս
Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:
Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:
Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:
(4-րդ մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-27-Ն)
Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:
Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:
Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:
(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն)
Հոդված 32.
Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում
(Վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)
Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:
Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:
(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 33.
Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը
Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:
Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:
Հոդված 34.
Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները
Տարեկան ծրագիրը ներառում է`
ա) ծրագրի հիմնական խնդիրները.
բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.
ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.
զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.
է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.
ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).
թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.
ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).
ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Հոդված 35.
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:
Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):
Ամանսիո Օրտեգա
Չորս երեխաներից ամենափոքրը՝ Ամանսիո Օրտեգան, ծնվել է Իսպանիայում, երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում: Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ: 16 տարեկանում նա որոշեց, որ բիզնեսում հաջողության գրավականը ոչ թե հագուստի պաշարներ ունենալն է, այլ հաճախորդներին ճիշտ ժամանակին հենց այն ապրանքը տրամադրելն է, ինչը ցանկանում են: 1972 թ.-ին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանեց «Confecciones GOA»: 1975թ․ Օրտեգան օգտագործեց իր փոքր խնայողությունները՝ առաջին խանութը բացելու համար: Նա այն անվանեց «Zara»: 1985 թ.-ին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար: Ամբողջ աշխարհում Zara-ն այժմ էլ շարունակում է կիրառել «արագ նորաձևության» ռազմավարությունը՝ շաբաթական երկու անգամ թարմացնելով հագուստի ֆոնդերը և առաջին 48 ժամվա ընթացքում կատարելով պատվերները:
Բիլ Գեյթս
13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.-ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն՝ Microsoft Basic-ը:
Կառլոս Սլիմ
Կառլոս Սլիմը ծնվել է 1940թ.-ին Մեքսիկայում, լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում։ Սլիմը ֆինանսներ սովորել է իր հորից, ով մահացավ 1953 թ․-ին, երբ Սլիմն ընդամենը 13 տարեկան էր: Այդ ժամանակ Սլիմն արդեն գնել էր իր առաջին պետական պարտատոմսերն ու բաժնետոմսերը Մեքսիկայի խոշորագույն քաղաքում: 1961 թ․-ին քոլեջն ավարտելուց հետո նա դարձավ ֆոնդային բրոքեր՝ հաճախ աշխատելով օրը 14-ժամ: Չորս տարի հետո նա բավականաչափ գումար էր վաստակել իր սեփական բրոքերային ֆիրման՝ «Inversora Bursátil», հիմնելու համար և սկսեց դնել «Grupo Carso»-ի «Slim» համաշխարհային կոնգլոմերատական ընկերության հիմքերը, որը ստեղծվել է 1990 թ․-ին: