Ճերմակ ու պայծառ Լեռնանիստը

Հունվարի 27ին ուղևորվեցինք դեպի Լեռնանիստ։Այնքան հետաքրքիր են մեր ճամբորդությունների սկզիբները։Ասեմ թե ինչու։Լսում ենք մի գյուղի կամ տեղամասի անուն(շատ անգամներ նույնիսկ առաջին անգամ)մտածում ենք դե դժվար թե հետաքրքիր լինի,կորած մի վայրի անուն է։Ամեն դեպքում որոշում ենք գնալ,գնում ենք և մնում զարմացած😍
Լեռնանիստը…Ամեն ինչ ձյունով էր ծածկված բայց չափից դուրս գեղեցկություն կար էնտեղ։Լիակատար լռություն։Ամեն ինչ պարզ,ճերմակ,լուսավոր։Ցանկություն էր առաջանում նստել մի անկյունում և նայել էտ անվերջանալի գեղեցկությանը։
Միքիչ թրջվել էինք,բայց ոչինչ,ամեն ինչ չէ որ իդեալական է միշտ։Ընկերներով շատ ուրախացանք ու տարբեր բաներով զբաղվեցինք,իսկ վերջում մեր տղաները ցույց տվեցին թե ինչպիսի 《ջենտլմեն》 կարող են լինել,եթե անհրաժեշտությունը կա))
Զվարճանալ կարելի է մեկ մեկ,թեկուզ մրսելով կամ միքիչ էլ հիվանդանալով։
Չնայած այս անգամ,ի զարմանս ինձ չեմ հիվանդացել դեռևս😄
Շատ տպավորված եմ,անպայման կրկնելու եմ այս ճամբորդությունը։


Առաջին Արատեսյան օրեր

Արատեսը գեղեցիկ է չափից ավելի:Այդ գեղեցկության մեջ կորցնում ես ինքդ քեզ ու իրականությունում գտնվելու գիտացությունդ:Կտրվում ես աշխարհից,մարդկանցից,ամենից ՝ ինչ կա,կամ կարող է լինել:Եթե երկար նայես արատեսյան բնությանը,քեզ կթվա,որ չունես ոչինչ ու ոչ ոքի բացի քեզնից ու այդ բնությունից:Եվ այս ամենի մեջ միակ բացասակն բանն այն է,որ դու ամեն կերպ փորձում ես անմահեցնել այդ բնությունը նկարների միջոցով,որպեսզի բոլորին ցույց տաս ու պարծենաս,թե դու ինչ ես տեսել քո անզեն աչքերով,որ չեն տեսել նրանք,եվ ընդհանրապես Աստված գիտի կտեսնեն թե ոչ…Բայց…Չի ստացվում:Երբեք,երբեք չի կարող քեզ տալ նկարը այն զգացողությունն ու տեսարանը,ինչ տեսնում ես քո աչքերով եվ զգում ամբողջ սրտով,հոգով ու մարմնով:

Ապրիլի 30-ին առաջին անգամ ուղեվորվեցի դեպի Արատես:

Սկսեմ ամենասկզբից ՝ գնումներ:Ընկեր Տիգրանի եվ Ընկեր Էլյայի հետ մեկ օր առաջ գնացինք գնումներ կատարելու,գնեցինք այն ամենը, ինչ մեզ պետք կգար 3 օր <գոյատեվելու> համար:Այդ ժամանակվանից արդեն իսկ սկսվել էր նախաճամբորդական ոգեվորությունը:

Մինչեվ ճանապարհ անցնելը մասնակցեցինք արդեն ավանդույթ դարձած ուրբաթորյա ժամերգությանը ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում :Հետո զրուցեցինք Տիար Բլեյանի հետ,ով մեզ ինչպես միշտ ոգեվորություն եվ ուրախ տրամադրություն փոխանցեց:Ճանապարհ ընկանք 9:30 :Ճանապարհին երգեր լսեցինք,զրուցեցինք,խաղեր խաղացինք:Հետաքրքիր էր անցնում արդեն իսկ,ու չնկատեցինք երբ տեղ հասանք:

Քանի որ մի քանիսս առաջին անգամ էինք ոտք դնում Արատես,մեր ընկերները մեզ քիչ թե շատ ծանոթացրեցին տարածքի հետ:Տեղավորվեցինք սենյակներում,իջանք խոհանոց եվ սկսեցինք պատրաստել ճաշի համար ուտելիք:Ճաշեցինք եվ անցանք գործի:Աղջիկները հիմնականում մաքրեցին նոր կառուցված սիրո տնակն ու պանդոկը,իսկ տղաները էտում եվ մանրացնում էին ծառի ճյուղերը ` հետագայում խարույկը եվ վառարանը վառելու համար:Աշխատանքը ժամանակատար էր եվ գուցե ուրիշների համար նաեվ բարդ,բայց քանի որ աշխատում էինք ընկերներով եվ համախմբված,չզգացինք ոչ հոգնածությունը եվ ոչ էլ ժամանակի արագ անցնելը:Վերադարձանք սենյակներ,մեզ կարգի բերեցինք,եվ գնացինք ընթրելու:Ընթրիքից հետո որոշեցինք խարույկ վառել եվ կասեմ,որ դա ամենաճիշտ որոշումն էր այդ օրվա))))

Խարույկի մոտ նստեցինք շա՜տ երկար:Երգեցինք,զրուցեցինք,տարբեր հարցեր քննարկեցինք միասին,տաք թեյ եվ սուրճ խմեցինք նաեվ:Հետո ընկերներով գնացինք ննջարան,ահագին ժամանակ անցկացրեցինք միասին,կարելի է ասել ավելի լավ սկսեցինք ճանաչել մեկս մյուսին:Գնացինք քնելու…

Երկրորդ օր

Առավոտյան արթնացանք վաղ: Քանի որ եղանակը մառախլապատ էր եվ սառը ՝ ցանկություն էր առաջանում տաք թեյ վայելելու:Թեյ պատրաստեցինք,խմեցինք եվ սկսեցինք մեր աշխատանքը:Նախ եվ առաջ հավաքեցինք հենց այն տարածքը,որտեղ շատ ենք ժամանակ անցկացնում,որպեսզի մեր հետագա ժամանակը անցկացվի ավելի կոկիտ վայրում:Մեզ անակնկալ հյուրեր միացան ՝ Տիար Բլեյանն ու Տիար Գեվորգը:Իրականում նրանց տեսնելը եվ նրանց հետ մի տանիքի տակ գտնվելը շատ հաճելի էր:

Միասին ճաշեցինք,սուրճ ու թեյ վայելեցինք,ահագին զրուցեցինք առօրյա գործերից ու պլանավորված աշխատանքներից:Մի փոքր շարունակեցինք անցած օրվա կիսատ թողնված գործերը:

Ցավոք սրտի Տիար Գեվորգը պետք է վերադառնար Երեվան:Նրան ճանապարհ դնելուց հետո որոշեցինք արդեն ավանդույթ դարձած քայլք անցկացնել Տիար Բլեյանի հետ ՝ այս անգամ իհարկե Արատեսի մեր փոքրիկ տարածքով:

(Մի փոքր տեսանյութ մեր արատեսյան նկարներով։)

Հետաքրքիր էր շատ ՝ Արատեսի առաջին ճամբորդությունս էր,որից շատ տպավորված էի:Մինչեվ այդտեղ լինելը շատ էի լսել ընկերներիցս,որ շատ լավն է,բայց անզեն աչքով տեսածը այլ է:Նման բնություն վստահ եմ չկա աշխարհի ոչ մի այլ վայրում:

(Ավելացնեմ,որ մեզ տրամադրությամբ էր ապահովում նաեվ մեր ընկերներից մեկը ՝ Գագիկը ՝ թմբուկ խբելով եվ դաշնամուր նվագելով:)

Մի փոքր հատված նրա կատարումից՝

Երեկոյան վառեցինք վառարանը (ինչպես միշտ թեյը անպակաս ՝ այս անգամ ուրցով),բոլորով հավաքվեցինք դրա շուրջ եվ շա՜տ երկար զրուցեցինք:Հետո գնացինք մեր սենյակ եվ մի փոքր էլ էնտեղ խաղացինք ու զրուցեցինք ընկերներով:Գնացինք քնելու…

Մոռացա նշեմ,որ Արատեսի մեր շունը այդ օրը ձագեր ունեցավ:Ի զարմանս ինձ ՝ բոլորիս համար դա մեծ ուրախություն էր:Շատ հետաքրքիր է այն փաստը,որ մի փոքր փաստը կամ երեվույթն էլ կարող է մեծ ուրախություն պարգեվել բոլորիս…

Երրորդ օր

Առավոտյան երբ գիտակցեցինք,որ դա վերջին օրն է,ցանկություն չկար իջնելու սենյակներից,քանի որ ուզում էինք ժամանակը դանդաղ անցնի:Նախաճաշեցինք,ավարտեցինք կիսատ թողնված գործերը,մաքրեցինք մեր սենյակներն ու խոհանոցը,որպեսզի մեզանից հետո տարածքը մաքուր լինի:

Հետո երբ արդեն եկավ երթուղայինը,մեզ եվս մեկ փոքրիկ անակնկալ էր սպասվում ՝ մեզ հյուր էր եկել մեր փոքր ընկերը ՝ Վահանը,ով իր հետ բերել էր մեզ համար պաղպաղակ:

Հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք:Հետ վերադարձի ճանապարհն էլ էր շատ հետաքրքրիր,քանի որ ունեցանք տարբեր կանգառներ:Կանգնեցինք Մարտունու Կոթի վանքում,մեր ընկերոջ ՝ Կարենի առաջարկով:Եղանք նաեվ Սեվանի Հայրավանք եկեղեցում:

Ուզում եմ նշել նաեվ,որ այնտեղ ծանոթացանք նաեվ ընկեր Տարոնի եվ ընկեր Սմբատի հետ,ովքեր մեզ համար որպես ընկեր էին,նրանց հետ նույնպես ժամանակը շատ հաճելի էր անցնում:Ընկեր Սմբատի հետ աշխատեցինք միասին Սիրո տնակում մի որոշ ժամանակ,իսկ մի օր էլ՝ երեկոյան ընկեր Տարոնի,ընկեր Սմբատի եվ մեր ընկերներից մի քանիսի հետ միասին խաղացինք ֆուտբոլ:

Ամեն ինչ շատ հետաքրքիր ու տպավորիչ անցավ:Շնորհակալ եմ անմոռանալի օրերի համար…

Քայլք Հին Նորքով ❤

16.04.2021-ին քայլք ունեցանք Հին Նորքում։Այնտեղ մեզ դիմավորեց տիկին Շողերը ` ով շատ լավ գիտեր Հին Նորքի պատմությունը ` սկզբից մինչև վերջ։Տեսանք հին,բայց և շատ լավ պահպանված ու գեղեցիկ թաղամասեր,տարածքներ։Եղանք Հին Նորքի երևի թե ամենածայրամասում,որտեղից էլ երևում էր մեր շատ֊շատ գեղեցիկ մայրաքաղաքը ` ամբողջությամբ։Տեսանք նաև հնում պատրաստված,բայց գրեթե մինչև օրս օգտագործվող և պիտանի մառաններ,որտեղ գինի են պատրաստում,տարբեր հյուրատներ և այլն։
Շատ հետաքրքիր անցավ ժամանակս,շնորհակալ եմ։❤

Լուսաբանում

Իմ սրտի մայրաքաղաք❤

Քայլք Տիար Բլեյանի հետ

Այսօր մենք Տիար Բլեյանի հետ մասնակցեցինք առավոտյան քայլքի,որը մեր քոլեջում տեղի է ունենում շատ հաճախ։Քայլքը սկսեցինք Թումանյանի այգուց,ժամը 8։30։Իմացանք ինչու է մեր վարչական շրջանը կոչվում Աջափնյակ։Այդպես է կոչվում քանի որ տարածքը գտնվում է Հրազդան գետի աջ ափին։
Թումանյանի այգուց քայլելով իջանք դեպի Հրազդանի կիրճ:
Ձորի ներքեվից տեսանք Հայաստանի Կոնյակի գործարանը։Քայլեցինք մանկական երկաթուղիով,տեսանք երկաթուղու վերևի հատվածում գտնվող ջրամբարը,որտեղից երևում էր նաև Ծիծեռնակաբերդը։Այդտեղով բարձրաձանք,ու նաև տեսանք Սուրբ Սարգիս եկեղեցին,եղանք եկեղեցու ներսում։Վերջում մեր քոլեջի երթուղայիններով վերադարձանք քոլեջ։Երբեք չէի մտածի,որ առավոտյան քայլքը ինձ համար կարող է լինել այդքան հետաքրքիր:Շատ տպավորված եմ:

Դեպի Գյումրի

Այսօր24.09.2020,եղանք Գյումրիում,իմացանք շատ բաներ,որոնց մասին չգիտեինք,եղանք շատ գեղեցիկ,ու հետաքրքիր վայրերում։Երբեք չէի եղել Գյումրիում,ու հիմա հասկանում եմ,որ պետք էր դա անել ավելի շուտ։ Եղանք Գյումրու հրապարակում,գնացինք առաջին հերթին 7 վերք եկեղեցի,քայլեցինք երկար,եղանք Գյումրու հին փողոցներում,որոնք շատ գեղեցիկ էին։Հասանք հենց ինձ համար երևի թե ամենասպասված վայրը《 Մեր մանկության տանգո》ֆիլմի այտքան հայտնի 《վառեմ֊մարեմ》 պատշգամբ։Իրականում այն ավելի տպավորիչ էր ու ավելի մեծ զգացողություններ առաջացրեց։Ցավոք այն երկրաշարժի պատճառով կորցրել էր այն տեսքը,ինչ մենք տեսել էինք ֆիլմում,բայց միևնույն է այդ վայրը ինձ համար հիմա ավելի գեղեցիկ է։Եղանք նաև 《Մեր մանկության տանգոն》 ֆիլմի հերոս Սիրանույշի տանը,այն շատ տպավորիչ էր,քանի որ մենք նույն վայրում կանգնած դիտում էինք հեռուստացույցով,թե ինչպես են նրանք,ֆիլմի մեջ,այդ նույն վայրում ճաշում։Շատ տպավորիչ էր։Տեսանք նաև Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը։
Եղանք նաև շատ գեղեցիկ մի այգում,որտեղ կային Պուշկինի,Իսահակյանի,Տերյանի և այլ գրողների արձաններ։
Եղանք Սև Բերդերում,այն նույնպես շատ հետաքրքիր էր,այնտեղ հաճախ են անկացվում համերգներ։Այնտեղ նաև երգեցինք մեր ուսուցչուհի ընկեր Մարինեի սովորեցրսծ երգերից:
Վերջում գնացինք Մարմարաշեն գյուղի եկեղեցի,որը գտնվում է Ախոյան գետի ձախ ափին։Գետի մոտ նստեցինք մի որոշ ժամանակ,կարելի էր անդադար նայել այդտեղի գեղեցկությանը։Եկեղեցու նախամուտքը փլուզվել էր ցավոք,բայց այն միևնույնն է գեղեցիկ էր։
Դեպի Գյումրի գնալու և վերադարձի ճանապարհն էլ շատ հետաքրքիր էր,երգեցինք,պարեցինք,ուրախացանք։
Շատ լավ անցավ։