Մարզա-ռոդարիական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխաների ուշադրության ճիշտ զարգացմանը,երևակայության արտահայտմանը, ֆիզիկական ակտիվությանը :

Խնդիր ՝ Զարգգացնել երեխայի մոտ ճարպկությունը , արագությունը ,համապատասխան կեցվածքը :

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 15-20 երեխա

Անհրաժեշտ պարագաներ ՝ Աթոռներ,ներքնակներ,ջուր,ջրի տարա,բաժակ :

Խաղի ընթացք ՝ Երեխաներին բաժանում ենք երկու խմբի : Ամեն խմբի դիմաց շարում ենք աթոռներ և մեկ ներքնակ : Վերջնակետում դնում ենք ջրի տարա ՝ ջրով լցված,և բաժակ : Երեխաները հերթով շրջանցում են աթոռները,գլուխկոնծի տալիս ներքնակի վրայով,վերցնում բաժակը,այն լցնում ջրով և փորձում են առանց ջուրը թափելու հասցնել սկզբնակետ : Էստաֆետը փոխանցելով ՝ խաղը նույն կերպ շարունակում է հաջորդ մասնակցիը :

Մարզա-ռոդարիական նախագիծ

Նախագծի մասնակցիներ ՝ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անուշ Բոյնարգյան,Գայանե Ավետիսյան

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխաների ֆիզիկական ակտիվությանը , նպաստել խոչընդոտների արագ հաղթահարմանը:

Խնդիր ՝ Զարգացնել երեխայի մոտ ճարպկությունը , արագությունը,մարմնի շարժունակությունը :

Անհրաժեշտ պարագաներ ՝ Աթոռներ,նստարաններ և ներքնակներ :

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 15-20 երեխա

Խաղի ընթացք ՝ Երեխաներին կանգնեցնում ենք երկու խմբով : Նրանց առջև իրար հաջորդելով դնում ենք նստարան,աթոռներ և վերջում ներքնակ : Երեխաները սողալով անցնում են նստարանը,շրջում և գցում հատակին աթոռները,ներքնակի վրա գլուխկոնծի տալիս : Ետ վերադարձի ճանապարհին ուղղում են աթոռները,էստաֆետան փոխանցում հաջորդ մասնակցին և կանգնում վերջում :

Արդյունք ՝

Վերլուծություն ՝ Խաղը անցավ շատ ակտիվ : Երեխաները ոգևորում էին իրենց ընկերներին : Խաղը որոշեցինք սկսել տարիքային մի փոքր ավելի մեծ խմբից,որպեսզի և հասկանային խաղի կանոնները ավելի հստակ տեսնելուց հետո,և ոգևորվեին,ցանկություն լիներ խաղալու,և մի փոքր էլ հաղթահարեինք այն վախը,որը միգուցե առաջացել էր նրանցից մի քանիսի մոտ : Կարող էին վախենալ նստարանի բարձրությունից,որի վրայով նրանք պետք է քայլեին ,և այլևս ցանկություն չլիներ խաղալու:Կարող էին վախենալ սողալու ընթացքում սխալ ուղղությամբ տեղաշարժվելուց և ընկնելուց : Այդ իսկ պատճառով,ինչպես երևում է տեսանյությում ՝ խաղի ընթացքում չենք հեռանում երեխաների կողքից : Դրանով ապահովում ենք նրանց անվտանգությունը և միևնույն ժամանակ փորձում ենք նրանց մեջ վստահություն ներշնչել ու հաղթահարել վախի զգացումը : Մեծահասակները հեշտությամբ կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը : Խաղի երկրորդ կեսին մի փոքր բարդացրեցինք առաջադրանքը մեծերի համար ՝ ավելացրեցինք աթոռներ,որը նրանք պետք է շրջեին հատակին,իսկ հաճորդ խաղացողը ուղղեր դրանք : Նրանց համար դա նույնպես դժվարություն չառաջացրեց : Ճշտությամբ կատարեցին իրենց առջև դրված ՝առաջադրանքը : Ինչպես նշեցին խաղը ավարտելուց հետո ՝ հեշտ էր և հետաքրքիր : Փոքրերի դեպքում հետաքրքությունը մի փոքր մեծացավ,ստացվեց նաև ծիծաղաշատ : Անցնում էին փորձությունը ձեռքս պինդ բռնելով : Սողալու ընթացքում մի քանիսը հեշտությամբ անցան,մի քանիսը որոշեցին որ ավելի ճիշտ կլինի անցնել նստարանների վրայով <<չոչ անելով >> : Գլուխկոնծիները ստացվեցին ոչ բոլորի մոտ ` մի քանիսին օգնեցինք,մի քանիսը կատարեցին ինչպես կարողացան,իսկ մյուս մասը նորից հետևեցին իրենց երևակայությանը և որոշեցին ուղակի գլորվել ներքնակների վրայով : Մի խոսքով ՝ ստացվեց շատ հաճելի,ճկունությունը,երևակայությունը և ուշադրությունը զարգացնող խաղ :

Մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Նարինե Մակարյան,Թերեզա Դավթյան

Նախագծի նպատակ ՝ Զարգացնել տարածության մեջ արագ կողմնորոշումը,թիմային համատեղ աշխատանքի հմտությունները ,ուշադրության կենտրոնացումը :

Խնդիրներ ՝ Կարողանալ ճշգրիտ ուշադրությամբ մասնակցել խաղին ՝ կողմնորոշվելով տարածության մեջ ։

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 15 երեխա

Խաղի ընթացք ՝ Խաղը խաղում են երկու թիմով : Ամեն թիմի դիմաց կանգնում է երկու երեխա ՝ բռնելով օղակները : Մասնակից երեխաներից առաջինը գնդակը ձեռքերի մեջ բռնած անցնում է օղակների միջով ՝ սկզբում աջ կողմից,հետո ձախ,իսկ հետո նորից աջ ՝ փորձելով գնդակը չգցել հատակին : Վազելով մոտենում է շարքին,գնդակը փոխանցում հաջորդ մասնակցին և կանգնում շարքի վերջում : Այդպես խաղում են բոլորը : մրցակցելով հակառակորդ թիմի հետ :

Արդյունք ՝

Վերլուծություն ՝ Մարզական խաղերը ոչ միայն զվարճալի, ակտիվ ժամանց են ապահովում ,այլ նաև նպաստում են երեխաների ֆիզիկական զարգացմանը : Մարզական խաղի անցկացումը մաքուր օդին էլ ավելի արդյունավետ է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար : Այդ իսկ պատճառով մարզական խաղերը դարձել են երեխաների օրվա անբաժանելի մասը : Դե իսկ նրանք խաղերին մասնակցում են շատ ակտիվ և ոգևորված :

Քաշիր-քաշքշիր.մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխայի ֆիզիկական ակտիվությանը,ճարպկությանը,նպաստել երեխայի ճիշտ կոորդինացիային:

Խնդիրը ՝ Զարգացնել կոորդինացիան,ուժը,ճարպկությունը,տոկունությունը :

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե :

Մասնակցիների քանակ ՝ 15-20 երեխա :

Խաղի ընթացքը ՝

Տարբերակ 1

Մասնակիցները բաժանվում են զույգերի՝ մեջքով կանգնելով միմյանց և արմունկներով հենվելով : Անհրաժեշտ է վազել դեպի նշված սահմանագիծը,զգուշորեն շրջանցել տարբեր տեղերում դասավորված աթոռները և հետ վերադառնալ :

Տարբերակ 2

Մասնակիցները նորից բաժանվում են զույգերի,ամեն զույգին տրվում է մեկ օղակ:Նրանք պետք է կարողանան օղակը առանց ձեռքերի օգնության իրենց մեջտեղում պահելով սկզբնակետից հասցնեն պահանջվող վերջնակետին ՝ չգցելով հատակին :

Ճուտիկներն ու կատուն.մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ հետևել սաների ֆիզիկական ակտիվությանը, նպաստել սաների շուտ արձագանքելուն, ինչպես նաև շուտ կողմնորոշվելուն

Խնդիր ՝ Զարգացնել ֆիզիկական ակտիվությունը, շարժողականությունը, ուշադրությունը, ունակությունը։

Անհրաժեշտ պարագաներ ՝ Աթոռներ կամ միջին չափի խորանարդեր :

Խաղի ընթացք ՝ Հավ մայրիկը նստում է խոտերի մեջ իր ճուտիկների հետ և զատկական ասիկներ են ասում։ Իսկ այդ ընթացքում կատուն թաքնված է լինում իր տնակում։ Երբ հնչում է երաժշտությունը ճուտիկները դուրս են գալիս խաղալու, հենց երաժշտությունը դադարում է ճուտտիկները պետք է հասցնեն վազել հավ մայրիկի մոտ, որ կատուն հանկարծ չբռնի։ Նա,ում կբռնի կատուն ՝ կտանի իր տուն ։

Արդյունքը տես այստեղ

Վերլուծություն ՝ Նախագիծը իրականացավ բավականին հագեցած,քանի որ,ինչպես գիտենք ՝ երեխաները սիրում են անկանոն վազվել : Նրանց ոգևորությունը էլ ավելի մեծացավ,երբ լսեցին երաժշտություն : Իսկ հավ մայրիկի մոտ վերադառնալը երաժշտության ավարտվելուց հետո մեծ հնարավորություն է նրանց համար մի փոքր հանգստանալու : Երեխաները չհասցրեցին  ձանձրանալ նաև նստած ժամանակ,քանի որ նրանք շատ լավ տիրապետում էին զատկական ասիկներին :

Ընտրում ենք ճիշտ գույները .մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ

Նախագիծն իրականցնող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ զարգացնել մանր մոտորիկան,տեսողական հիշողությունը,վերհիշել գույները :

Խնդիր ՝ Խաղ-գլուխկոտրուկի միջոցով

Անհրաժեշտ պարագաներ ՝ ստվարաթուղթ,գունավոր շրջաններ :

Մասնակիցների քանակ ՝ 4-5 երեխա

Նախագծի տևողություն ՝ 10-15 րոպե

Խաղի ընթացք ՝ Ստվարաթղթե քառակուսու վրա նկարում ենք տարբեր գույների շրջաններ ՝ այնքան,որքան կտեղավորվի : Պատրաստում ենք նույն քանակությամբ շրջաններ և ամրացնում փոքր ուղղանկյունների վրա ՝ մեկ փոքր ուղղանկյան վրա երկու շրջան : Հետո հավաքում ենք ճիշտ հերթականությունը ՝ ստվարաթղթե քառակուսու վրա նկարված շրջանների վրա դնելով ուղղանկյունների վրա գտնվող շրջանները ՝ համապատասխանեցնելով ճիշտ գույները միմյանց հետ :

Արդյունք ՝

Մարզական խաղեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, ուսանողներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք


Ժամանակահատվածը՝ շուրջտարյա


Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, այգիներ, բակեր, պուրակներ, այլուր։


Նախագծի նպատակները՝ մարզական խաղերի ու մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների մրցումներ, մարմնամարզական ստուգատես, էստաֆետային խաղեր։

Նախագծի խնդիրները՝

  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում,
  • առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, զարգացում,
  • ուշադրության կենտրոնացում, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
  • միմյանց զիջելու կարողության զարգացում,
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում։
  • Նախագիծն իրականացնող ՝ Թերեզա Դավթյան և ընկերներ

Նախագծի մասնակիցների քանակ ՝ 15-20սան

Նախագծի տևողություն ՝ 25-30 րոպե

Անհրաժեշտ պարագաներ ՝ օղակ,գնդակ,պարան:

Խաղ 1 (ընթացք ) ՝

Խաղի սկզբում օղակները շարում ենք 2 կամ 3 շարքով ՝ հորիզոնական դասավորությամբ (4-5 հատ),իսկ շարքի վերջում դնում արգելակ : Խաղի մասնակիցները կանգնում են շարքերի սկզբում և հերթով վերցնելով մեկական օղակ,թռնում են մնացածի միջով,դնում արգելակի վրա,վերադառնում ՝ մյուսի հետևից ՝ այնքան,մինչև կվերջանան օղակները ։

Արդյունք (Խաղ 1 ) ՝

Խաղ 2 (ընթացք ) ՝

Երեխաները երկու շարքով պարկում են գորգի վրա : Ամեն շարքի սկզբում և վերջում դնում ենք մեկական օղակ : Օղակներից մեկի մեջ լցնում ենք գնդակներ և երեխաները պարկած դիրքից վեր չկենալով, իրար փոխանցելով գնդակները հասցնում են շարքի մյուս ծայրում գնտվող օղակի մեջ :

Արդյունք ( խաղ 2 ) ՝

Խաղ 3 ( ընթացք ) ՝

Երկու երեխա կանգնում են դեմ դիմաց ՝ պարանը ամուր բռնելով:Նրանցից մեկի ոտքերին անցկացնում ենք օղակներ:Երրորդ մասնակիցը օղակները հերթով հանելով ընկերոջ վրայից,պարանի վրայով անցկացնելով հասցնում է մինչև մյուս մասնակիցը և գցում նրա ոտքերի վրա :Այդպես այնքան,մինչև կտեղափոխի բոլոր օղակները :

Արդյունք (խաղ 3) ՝

Վերլուծություն ՝

Այս անգամ գործունեությունն իրականցրեցինք ավագ 5 տարեկանների խմբում,որպեսզի հասկանանք տարիքային ֆիզիկական զարգացման  այն տարբերությունները,որոնք ակընհայտ են,և որոնք ոչ այդքան : Նախակրթարանի ավագ խմբի հետ մարզական խաղի գործունեություն իրականցնելն ստացվում է ավելի հեշտ և արագ,քան կրտսեր խմբում,քանի որ կրտսեր խմբի երեխաների ֆիզիկական կարողությունները այնքան զարգացած չեն,որքան ավագ խմբի երեխաներինը : Ավագ խմբի երեխաները ավելի ճկուն են,ավելի ուշադիր և պատրաստակամ : Կրտսեր խմբի երեխաների մոտ նկատվում է մարզախաղի խոչընդոտների հաղթահարման ընթացքում ավելի շատ դժվարություններ,որը ակընհայտ չի երևում ավագ խմբում : Փոքրերը ունեն վախեր : Հիմնականում այն առաջ է գալիս այն ժամանակ,երբ հերթը հասնում է բարձունքի հաղթահարմանը : Փոքրերի հետ աշխատելու հետաքրքությունը մեծ է ,քանի որ նրանց օգնելու ընթացքում մենք ինքներս շատ անգամ ընդգրկվում ենք նրանց հետ հավասար խաղի մեջ,և նաև հաճելի է տեսնել այդ փոքրիկների քիչ,բայց ակընհայտ առաջխաղացումները ֆիզիկական ակտիվության մեջ : 

Շրջանցում ենք օղակները. մարզական նախագիծ

Մասնակցիներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան,Գայանե Արզումանյան

Նախագիծն իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխաների թիմային աշխատանքին ,եստաֆետի խոչընդոտների ճիշտ հաղթահարմանը:

Խնդիր ՝ Զարգացնել թիմային համատեղ աշխատանքի հմտությունները,երեխայի պատասխանատվությունը։ Սովորեցնել արագ իրագործել տրված խնդիրը ՝ ինչպես առանձին,այնպես էլ ընկերների հետ միասին։

Խաղի ընթացք ՝ Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով 5 օղակներ: Հրահանգից հետո առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ:

Մասնակիցների քանակ ՝ 15-20 հոգի

Նախագծի կատարման Ժամանակահատված ՝ 25-30 րոպե

Անհրաժեշտ պարագաներ ՝ Օղակներ

Արդյունք ՝

Վերլուծություն ՝

Ինչպես նախապես որոշված էր նախագծով ՝ երեխաները պետք է շրջանցեյին օղակները և վերադառնային իրենց տեղերը : Նրանք հեշտությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը ,և մենք որոշեցինք հետաքրքրացնել և մի փոքր էլ բարդացնել գործընթացը (կարող եք տեսնել երկրորդ տեսանյությում,թե ինչ կատարվեց ) : Երեխաների մի մասը , ովքեր տարիքով ավելի մեծ էին և ֆիզիկապես ավելի կոփված,հեշտությամբ անցան փորձությունը:Փոքրերը,նույնպես կարողացան անցնել փորձությունը,սակայն նրանք դա արեցին այնպես,ինչպես թելադրեց իրենց երևակայությունը: Կարող ենք ասել ՝ նախագիծը հաջողված էր :

Փոխանցում ենք գնդակը.մարզական նախագիծ

Մասնակցիներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ , Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակ ՝ Զարգացնել թիմի մեջ ընդգրկվելու և աշխատելու կարողությունը,արագ կողմնորոշումը :

Խնդիր ՝

Ընթացք ՝ Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Նախագծի տևողություն ՝ 15-25 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 15-20 հոգի

Անհրաժեշտ պարագաներ ՝ գնդակ ,օղակներ

Արդյունք ՝

Գունային հաջորդականություն.մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ , դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակ ՝ Խաղի նպատակն է զարգացնել կենտրոնացումը,տեսողական ընկալումը,մանր մոտորիկան :

Խնդիր ՝ Երեխաների հետ տարբերակել գույները,կոորդինացված աշխատել երկրաչափական պատկերի հետ,կրկնօրինակել գունային հերթականությունը ,օգտվել աղյուսակային պատկերից :

Անհրաժեշտ պարագաներ ՝ Խաղը պատրաստելու համար.ստվարաթուղթ,գուաշներ,գունավոր շրջաններ :

Ժամանակահատված ՝ 15 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 3 հոգի

Ընթացքը ՝

Խաղը ունի հետևյալ տեսքը

Ուղղահայաց գծի վրա գտնվող շրջանագծերի վրա տեղադրում ենք նախապես պատրաստված գունավոր շրջանները ՝ խառը դասավորվածությամբ : Հետո երեխային խնդրում ենք ուշադիր նայելուց հետո ճիշտ գունային հերթականությամբ դասավորի շրջանները ՝ պատկերի ներքևի մասում գտնվող օվալի մեջ :

Արդյունքը տես այստեղ

Խաղը անցավ հետաքրքիր : Երեխաները հետաքրքրությամբ խաղացին,սակայն նրանց համար այն մի փոքր բարդ էր ՝ ինչը ես չէի նախատեսել : Նրանք շատ լավ ճանաչում են գույները:Նրանցից երկուսը դժվարությամբ էին հավաքում ճիշտ հերթականությունը:Կարծում եմ ուղղակի մի փոքր դժվար էր կենտրոնացնել ուշադրությունը,բայց մեկը մյուսին հուշելով,օգնելով հասանք մեր առջև դրված նպատակին : Վերջում իրենք առաջարկեցին խաղի մեկ այլ տարբերակ ՝ չինգանչունգ անել և ով կհաղթի ամեն անգամ ՝ նա էլ կդնի իր ուզած գույնի շրջան,ով ավելի շատ կդնի ՝ նա էլ կհաղթի : Դե վերջում իհարկե հաղթեցինք բոլորս :