Դեյան Տրայկոսկի-դավաճանություն

Ի վերջո,յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր սխալները,իսկ որում ապրում ենք,թվում է ամենասխալականը։

…Ամեն ինչ մոռացվում է և ոչինչ չի մոռացվում։

Կրկին ամեն ինչ նույնն էր,սակայն ոչինչ էլ նույնը չէր։

Իսկ եթե այլևս չես կարողանում մնալ այդ կարևոր մեծության կողքին,այդժամ,մեջս կասկած է առաջանում,միգուցե այն այնքան էլ մեծ չէր եղել։

Բայց արի ու տես,տարիներ ու ամիսներ շարունակ այդքան համոզվածությունից հետո մի հայացքն ինձ փոխեց։

Իսկ ինչ բերեց այդ առավոտը ` նույնն էր,ինչ բերելու էր հաջորդը։

Որքան մարդկանց 《ոչ》 ես ասում ` այնքան քեզ ավելի են սիրում։

Կանանց պետք չէ ինչ֊որ մոլեռանդ,որը մի այլ երկնքում է ապրում,այլ մեկը,ով իրենց կպաշտպանի,մեկը,ով կկարողանա լսել,և,ամենակարևորը,ումով կկարողանան ընկերուհիների մոտ պարծենալ։

Ոչինչ իրական չէ։Ոչինչ չենք կարող մինչև վերջ տեսնել,իրական լույսի մեջ։

Հնարավոր է գտնես մի ուղի,որը քեզ ցույց կտա,որ այս աշխարհում անհրաժեշտ չէ սերը մշտապես նույնը լինի,քանի որ,ըստ էության,անփոփոխ ոչինչ չկա,որովհետև մենք էլ ենք փոխվում,իսկ մարդու փոխվելու հետ միասին,նրա հետ փոխվում է ամեն ինչ։Սակայն,ահա մյուս կողմից ` ես փոխվում եմ,իսկ մշտապես նույն խնդիրները դիմագրվում են ինձ։

Կյանքը նրան սովորեցրել էր,որ որոշ բաներ կարող են ավարտվել մի օրվա ընթացքում,երբ զգացմունքն ավելի հանգիստ է,չի թռչում։

Մեծն Գեթսբի

Մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքները զգալու կարողությունը։

Ամռան հետ կյանքը վերսկսվում է։

Նա ինչ֊որ ահարկու բան էր տեսնում այդ պարզության մեջ,ինչը անկարող էր հասկանալ։

Պարզամիտ ուղեղի խառնաշփոթության նման խառնաշփոթություն չկա։
Չես կարող պատկերացնել,թե որքան զարմացա,երբ հասկացա որ սիրում եմ նրան,բարեկամ։
Նրան թվում էր,թե ես շատ բան գիտեմ,քանի որ իմ իմացածը նա չգիտեր…

Առանց ընտանիքի

Հասկացիր,տղաս,կյանքը ծանր պայքար է,և միշտ չէ,որ վարվում ես այնպես,ինչպես ցանկանում ես։

Դու էլ ես բարի,շնի՜կս։Բայց աշխարհում միայն բարությունով ապրել չես կարող

Սիրելու արվեստը

Ժամանակակից երջանկությունը խանութների ցուցափեղկերին նայելուց ստացած հրճվանքի կամ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանխիկով կամ ապառիկով գնելու մեջ է։Ու մարդկանց էլ նույն կերպ է դիտարկում։Տղամարդու համար գրավիչ աղջիկը կամ կնոջ համար գրավիչ տղամարդը մրցանակներ են,որոնց ձգտում են նվաճել։

Հայրիկ,դու խենթ ես

Կյանքում հազվադեպ է ամեն ինչ հեշտ ու հանգիստ լինում,֊ասաց նա։֊Ավելի լավ է հիմիկվանից սովորես դիմանալ դժվարություններին։

Եթե մարդ ընդունակ է սիրել,֊ասաց նա,֊ուրեմն ընդունակ է և ատել։Իհարկե,մեծ մասամբ սիրում ես,բայց և անհնար է,որ չատես։Ատելությունը շատ օգտակար զգացում է,եթե ճիշտ ըմբռնես։

Ամեն մի փոքրիկ բան աշխարհում շատ ավելին է,քան թե թվում է։

Գիտե՞ս,ժամաանկը վերջիվերջո իր կնիքն է թողնում մարդու երեսին։

֊Դե տես,֊ասաց հայրս,֊սերն ամեն ինչ է…ու երբ ես պարզեցի,որ նույնիսկ սիրուց կարող է ոչինչ չմնալ,դա ինձ վախեցրեց։Մահու չափ ու ցմահ վախեցրեց,իրոք։

֊Մենք միշտ ի վիճակի ենք ավելի հեռուն հասնելու,քան թե կարծում ենք։Բայց մեկ էլ տեսար ` կարող է պարզվել,որ ի վիճակի ենք ավելի քիչ դիմանալու,քան ենթադրում ենք։

Արտագաղթած կարոտ

Ամեն ինչն իր սահմանն ունի.կամ դու ինքդ պիտի գծես այն,կամ էլ քեզ կպարտադրեն գծել։Երբեմն էլ այդ գիծը հենց քո վրայով կարող է անցնել,երբ չափն անցնում ես։

Ցանկանում ես վերքերիս քանակն իմանա՞լ….
Իմացիր,որ առաջինն առաջացավ լռությունից ` իմ,քո,մեր։

Աշնան սերն ամենանուրբն է,զերծ է գարնան բուռն ու կործանարար ազդեցությունից։Ավելի հասուն է ու քաղցր։

Էսպես,թե էնպես,բոլորն են փոխվում,ոչ ոք չի մնում էնպիսին,ինչպես սովոր էինք իրենց ճանաչել հնում կամ թե ինչպես որ իրենք էին առաջ մեզ ներկայանում։Սակայն փոխվում են հենց մեր նկատմամբ,այլ ոչ թե իրենց ներքին էությամբ։Կուզես դա կոչիր չոր վերաբերմունք կամ արհամարհանք,կուզես գոռա,թե սառն են դարձել կամ էլ ` ինքնամփոփ,լուռ քամահրանք սրտերում պահած մի քար են դարձել։
Միևնո՛ւյն է,փոխվում են անդարձ…
Ու կորչում…

֊Իսկ դու այդպես էլ չհասկացար,որ սիրո մեջ խնդիրներ չկան,կամ միայն հավասարումներ։Կա՛մ կա սեր,կա՛մ ` չկա…

Երբեմն այնքան ենք հավատում պատահականություններին,որ մոռանում ենք պարտավորությունների մասին,երբեմն էլ պարտավորություններն այնքան են պարտավորեցնում,որ բացառվում է կյանքում ամեն մի պատահականություն։

Երբեմն մարդուն պետք է թողնես,որ հեռանա,որովհետև պատահում է ` հրաժեշտն հեռացումն ավելի գեղեցիկ են,քան ներկայությունը։

Իսկ հիմա այնպես է դարձել,որ հանդիպելիս մարդիկ միմյանց առջև ավելի շուտ մերկացնում են իրենց մարմինները,քան հոգին։

Ալքիմիկոսը

Երբ միշտ միևնույն մարդկանց ես տեսնում,նրանք,ի վերջո,քո կյանքի մի մասն են դառնում։Ու այդպես,կամաց֊կամաց ուզում են փոխել կյանքդ։Եթե նրանց ուզածի պես չես լինում,զայրանում են։Որովհետև բոլորն իրենց ուղեղում ստույգ պատկերացում ունեն այն մասին,թե ինչպես պիտի ապրես։Բայց պատկերացում չունեն,թե ինչպես պիտի սեփական կյանքով ապրեն։

Երբեմն կյանքը մի ակնթարթում փոխվում է,ու մարդ չի էլ հասցնում հարմարվել այդ փոփոխությանը։

Եսել եմ բոլորի նման.աշխարհը տեսնում եմ այնպես,ինչպես ցանկանում եմ տեսնել,այլ ոչ թե այնպես,ինչպես իրականում կա։

Երբ ինչ֊որ բան շատ ես ուզում,ողջ Տիեզերքն է միավորվում,որ հասնես ուզածիդ։

Իսկ երբ վերադարձի ճանապարհ չկա,պիտի մտածես այն մասին,թե ինչպես ապահով առաջ գնաս։

Այն ամենը ինչ գտնվում է երկրագնդի տակ ու նրա երեսին,միշտ վերափոխվում է,որովհետև Երկրագունդը շնչում է,այն հոգի ունի։Մենք այդ Հոգու մի մասնիկն ենք ու հազվադեպ ենք հասկանում,որ այն մեր օգտին է գործում։

Եթե միշտ կարողանաս ներկայով ապրել,երջանիկ մարդ կլինես։Կնկատես,որ անապատում կյանք կա,որ երկնքում աստղեր կան,ու որ ռազմիկնեչը մարտնչում են,որովհետև դա նույնպես մարդկային էության մի մասն է։Կյանքը տոն կդառնա,մեծ ուրախություն,որովհետև դա լոկ այն պահն է,որ ապրում ենք։

Երբ սիրում ես,ամեն ինչ ավելի իմաստալից է դառնում։

Հեռանում եմ,֊ասաց նա։֊Ու ուզում եմ ` իմանաս,որ վերադառնալու եմ։Ես սիրում եմ քեզ,որովհետև…
֊Ոչ մի բան մի ասա,֊ընդհատեց Ֆաթիման,֊սիրում ես,որովհետև սիրում ես։Սիրելու համար պատճառ չկա։

Անկախ նրանից,թե մարդ ինչով է զբաղվում,նա Երկրի վրա կատարում է Աշխարհի Պատմության գլխավոր դերը,֊ասաց նա,֊ու որպես կանոն չգիտի դրա մասին։

Ուր է իմ պանիրը

Երբեմն,երևույթները փոխվում են և էլ երբեք նույնը չեն լինում։Կյանքն այդպիսին է։Կյանքն առաջ է ընթնանում,և մենք էլ նույնպես պետք է առաջ շարժվենք։
Փոփոխությունները շարունակ տեղի են ունենում,և դա բնականոն է ՝ անկախ այն բանից ՝ սպասում ես դրանց,թե ոչ։

Գըմը այժմ գիտակցեց,որ հավանաբար փոփոխությունն անակնկալի չէր բերի իրեն,եթե նա հետևած լիներ,թե ինչ էր կատարվում այդ ընթացքում,և կանխատեսած լիներ գալիք փոփոխությունը։

Ինչից վախենում ես,երբեք այնքան էլ վատ չէ,ինչքան դու ես պատկերացնում։Վախը,որը թույլ ես տալիս զարգանալ քո մտքում,ավելի վատ է,քան այն դրությունը,որն իրականում գոյություն ունի։

Գիտակցում էր,որ այն ժամանակ,երբ վախենում էր փոփոխությունից,կառչում էր Հին Պանրի պատրանքից,որն այլևս չկար։

Այնուհետև նա ծիծաղեց և հասկացավ,որ սկսել էր փոխվել այն պահից ի վեր,ինչ սովորել էր ծիծաղել ինքն իր վրա և իր կատարած սխալների վրա։Նա գիտակցեց,որ փոխվելու ամենակարճ ուղին սեփական հիմարության վրա ծիծաղելն է,հետո այն թողնելը և արագ առաջ շարժվելը։

Փոփոխության ամենամեծ խոչընդոտը պետք է փնտրես քո մեջ և հիշես,որ ոչինչ առաջ չի գնում,քանի դեռ դու չես փոխվում։

Քննարկման հատվածներից։
Այնուհետև Նաթանն ասաց.
֊Կարծում եմ ` խնդիրն այն է,թե ինչը պետք է թողնել և ուր շարժվել։