բնագիտա-տեխնիկական ստուգատես

նախագիծ (հրաշք պարկ )

Այս խաղի նպատակն է երեխաների մոտ զարգացնել կենդանիների և նրանց ապրելակերպի ու միջավայրի հանդեպ հետաքրքրություն,և ուսուցանել տարրական գիտելիքներ :

Նախագիծ (գունային հաջորդականություն)

Խաղի ընթացքը հետևյալն է ՝ ուղղահայաց գծի վրա գտնվող շրջանագծերի վրա տեղադրում ենք նախապես պատրաստված գունավոր շրջանները ՝ խառը դասավորվածությամբ : Հետո երեխային խնդրում ենք ուշադիր նայելուց հետո ճիշտ գունային հերթականությամբ դասավորի շրջանները ՝ պատկերի ներքևի մասում գտնվող օվալի մեջ։

Նախագիծ (փոքր գնդակներն ու մեծ խաղաքարը )

Խաղի նպատակն է վերհիշել թվերը,զարգացնել հաշվելու կարողությունը,ուշադրությունը և արագ կողմնորոշումը

Լինում է թե չի լինում.բնագիտական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ , դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան և Գայանե Արզումանյան

Նախագծի իրականցնող ՝ Թերեզա Դավթյան

Նախագծի տևողություն ՝ 20-25 րոպե

Նպատակ ՝ Արթնացնել երեխայի մոտ հետաքրքրություն տարվա եղանակների,բնության և դրա երևույթների հանդեպ :

Խնդիր ՝ Երեխաների հետ կազմակերպել հետաքրքիր խաղ-զրույց,որում կքննարկվեն բնությունը,տարվա եղանակները և դրանց երևույթներն ու իրավիճակները :

Ընթացք ՝ Դաստիարակը կարդում է իրավիճակներ,որոնք տեղի են ունենում տարվա տարբեր եղանակներին,միասին քննարկում են,իսկ երեխաները պետք է պատասխանեն ըստ իրենց կարծիքի կարող է տարվա այդ եղանակին այդ իրավիճակը լինել թե ոչ :

Իրավիճակներ ձմռանը ՝

1 .Գալիս են սառնամանիքները

2.Երկիրը ծածկվում է ձյունով

3.Թռչունները վերադառնում են տաք երկրներից

4.Գետերը սառում են

Իրավիճակներ գարնանը ՝

1.Գարնանը մենք պատրաստում ենք ձնեմարդ

2. Գարնան հետ գալիս են նաև տաք եղանակները

3.Գարնանային տաքությունից հալվում է ձյունը

4.Գարնանը ձնծաղիկներ են դուրս գալիս

Իրավիճակներ ամռանը ՝

1.Ամռանը լինում են ամենաշոգ օրերը

2.Արջերը քուն են մտնում ամռանը

3.Օրը դառնում է ավելի երկար

4.Ամռանը ծառերի տերևները կանաչում են

Իրավիճակներ աշնանը ՝

1.Աշնանը արևը լուսավորում է ավելի քիչ և համարյա չի տաքացնում

2.Հաճախ են գալիս անձրևներ և ճանապարհներին ջրափոսեր են

3.Չվող թռչունները հեռանում են տաք երկրներ

4.Տերևները դեղնում են,կարմրում են և սկսում են թափվել

Արդյունք ՝

Հրաշք պարկ.բնագիտական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակը ՝ Երեխաների մոտ զարգացնել կենդանիների և նրանց ապրելակերպի ու միջավայրի հանդեպ հետաքրքրություն,և ուսուցանել տարրական գիտելիքներ :

Խնդիրը ՝ Կենդանիների ապրելակերպը ուսումնասիրելու համար կազմակերպվում է սեղանի խաղ համապատասխան դիդակտիկ նյութեր օգտագործելով և միասին նայում ենք տեսանյութ կենդանիների ապրելակերպի մասին ։

Ընթացք ՝ Ծանոթացնել երեխաներին կենդանիների և նրանց ապրելակերպի հետ,միասին զրուցել,դիտել տեսանյութ։

Քարտերի վրա նախօրոք նկարում ենք մեղր,ընկույզ,պանիր,խնձոր,գազար,բանան և այլն :Երեխաները հանում են պարկի միջից կենդանիների համար նախատեսված սնունդը և որոշում,թե որ կենդանին է այն ուտում :

Նախագծի տևողություն՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 8 երեխա

Անհրաժեշտ պարագաներ ՝ ստվարաթղթե քարտեր,մարկերներ,մատիտներ,մկրատ,սոսինձ(սննդի քարտերը պատրաստելու համար) ։

Արդյունք ՝

Հոդված (թարգմանություն)

Բնության դերը նախադպրոցականի ձևավորման մեջ

Բնության ազդեցությունը երեխայի զարգացման մեջ շատ մեծ է :Այն աղբյուր է հանդիսանում առաջին հստակ գիտելիքների և ուրախ ապրումների ՝ հաճախ հիշվող ամբողջ կյանքում :

Բնությունը կարևորագույն միջոց է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության և զարգացման գործում : Ինչքան բացահայտումներ է անում երեխան ՝ հաղորդակցվելով բնության հետ : Անկրկնելի է ցանկացած կենդանի արարած,որը տեսնում է երեխան : Տարատեսակ են նաև բնության նյութերը (ավազ,կավ,ջուր,ձյուն և այլն ),որոնց հետ երեխաները այդպես սիրում են խաղալ:Նախադպրոցականները շբվում են բնության հետ տարվա տարբեր ժամանակներին ՝ և երբ շուրջը նստած է փափուկ սպիտակ ձյուն,և երբ ծաղկում են այգիները: Մեծերի հետ միասին ուրախանում են ջրի սառնությանը ՝ ամռան տապին,անտառային գետակի քչքչոցին,մարգագետինների ձողիկներն,համով հատապտղին և անտառների հոտերին: Ոչ մի դիդակտիկ նյութ չի համեմատվի բնության բազմազանության հետ և զարգացման ազդեցության հետ երեխայի վրա:

Առարկաները և բնության երևույթները հստակ երևում են երեխաների առջև։Այդ միջոցով երեխան ուղղակիորեն,օրգանների միջոցով,ընկալում է բնության առարկաների բազմազան հատկությունները ՝ ձևը,մեծությունը,ձայները,գույները,տարածական դիրքը,շարժումը և այլն։Իր մոտ ձևավորվում է առաջնային հստակ և պայծառ պատկերացումներ բնության մասին,որոնք հետագայում օգնում են նրան տեսնել և հասկանալ կապը և շբումը բնության երևույթների,ընկալի նոր հասկացություններ : Շատ կապերը և շբումները բնության երևույթների միջև երեխան ընկալում է հետազոտությունների ընթացքում : Այն հնարավորություն է տալիս մանկավարժին զարգացնել դաստիարակվողի տրամաբանական մտածողությունը :

Բնության երևույթները և առարկաները երեխաներին գրավում են գեղեցկությամբ և գույների պայծառությամբ,բազմազանությամբ : Հետևելով դրանց ՝ երեխան հարստացնում է իր զգացական փորձը,որի հիման վրա էլ ձևավորվում են իր հետագա գիտելիքները :

Բնության հետ ծանոթությունը թողնում է մեծ ազդեցություն երեխայի ընդհանուր զարգացման վրա : Երեխաները մեծերի ղեկավարությամբ ,նոր գաղափարներ կուտակելով,աստիճանաբար ընդլայնում են իրենց մտահորիզոնը,օգտագործում մտավոր կարողությունները և զարգացնում մտածողությունը :

Տալով երեխաներին ճիշտ պատկերացում բնության երևույթների մասին,մենք նրանց մոտ զարգացնում ենք հատկություն ՝ կարողանալ կապ հաստատել իրենց ծանոթ երևույթների հետ,և հիմք ենք դնում նյութական աշխարհայացքի հասկացման համար : Բնության հետ շբումը երեխաների մոտ դաստիարակում է բարոյական որակներ ՝ անհրաժեշտ մեր երկրի ապագա քաղաքացուն-աշխատասիրություն,սիրող և հոգատար վերաբերմունք մեր հայրենիքի հարստությունների նկատմամբ,զարգացնում է գեղագիտական զգացմունքները ,բարելավում է նրա առողջությունը : Մարդու հոգևոր զարգացման համար կարևոր է,որպեսզի նա վաղ մանկությունից հետևի բնությանը,շբվի նրա հետ : Բնության առարկաների բազմազանությունը թույլ է տալիս ինձ կազմակերպել երեխաների հետաքրքիր և արդյունավետ գործունեությունը : Հետազոտությունների,խաղերի և աշխատանքի ընթացքում բնության մեջ ՝ երեխաները ծանոթանում են բնության առարկաների և երևույթների հատկություններին և որակներին,սովորում են նկատել դրանց փոփոխությունները և զարգացումը : Նրանց մոտ զարգանում է հետաքրքրասիրությունը :

Ստացած գիտելիքները և հմտությունները նախադպրոցականներին առաջարկվում է օգտագործել գործնականում : Երեխաները կարող են փափկեցնել ավազը,լցնել ձյան վրա ջուր ՝ ամուր կառույցներ ստեղծելու համար : ԱԱյս գործունեության ընթացքում տեղի է ունենում գիտելիքների հետագա կատարելագործում և մտավոր կարողությունների զարգացում :

Երեխայի անհատականության ձևավորման վրա դրական ազդեցություն է ունենում բնության մեջ աշխատանքը : Դա որոշ չափով հասանելի աշխատանքի տեսակ է երեխաների համար,որը ունի շոշափելի և բովանդակալից արդյունք : Խնամելով բույսերին և կենդանիներին,երեխան ցույց է տալիս բնության հանդեպ հոգատարություն : Աշխատանքի մեջ ակտիվ գործընթաց է տարվում ձեռք բերված գիտելիքների ճանաչման և կիրառման : Բնության մեջ աշխատանքի ընթացքում ամրապնդվում է երեխայի առողջությունը,տեղի է ունենում հոգեկան աշխարհի զարգացում : Դրա հետ միասին կարևոր է դաստիարակի դերը-կարողությունը ստեղծել պայմաններ ՝ ապահովող ակտիվությունը և ինքնուրույնությունը ամեն դաստիարակվողի,բնության հետ ծանոթության ընթացքում :

Բնության ազդեցությունը երեխայի անհատականության զարգացման վրա կապված է առարկաների և երևույթների մասին որոշակի գիտելիքների ձևավորման հետ : Բնության մասին գիտելիքներն օգնում են երեխային կողմնորոշվել տարբեր առարկաների որակների,առանձնահատկությունների և հատկությունների մեջ : Հետևաբար,եթե խոսենք դաստիարակի առջև ծառացած խնդիրների մասին ՝ երեխաներին բնուլյանը ծանոթացնող,ապա դրանց մեջ առաջինը կլինի երեխաների մոտ գիտլիքների տարրական համակարգի ձևավորումը : Բնության մասին գիտելիքների համակարգը ներառում է գիտելիքներ նրա առարկաների և երևույթների,ինչպես նաև նրանց միջև կապերի և փոխհարաբերությունների մասին : Նախադպրոցական տարիքի երեխաների բնության մասին գիտելիքները ձևավորվում են ներկայացումնեի մակարդակով,որոնք արտացոլում են նշանակալի,բայց արտաքուստ արտահայտված նշաններ,կապեր և հարաբերություններ :

Բնագիտական խաղերի փաթեթ

Խաղ 1 (Բնության պահպանումը )

Սեղանին դասավորված են քարտեր,որոնց վրա պատկերված են տարբեր իրավիճակներ ՝ բնության հետ լավ կամ վատ վարվելու : Հետո դաստիարակը սկսում է կարդալ իրավիճակները ՝ տեղի ունեցող բնության մեջ : Երեխաները պետք է պատասխանեն կարելի է այդպես անել թե ոչ և ընտրեն ճիշտ քարտը :

Իրավիճակների օրինակներ ՝

1.Բնության մեջ չի կարելի ոչինչ հենց այնպես կոտրել կամ ճղել :

2.Հոգատար վերաբերվել ծառերին և թփերին :

3.Չի կարելի վառել կրակ :

4.Հատապտուղներ և մրգեր հավաքելիս չվնասել ծառերը և թփերը :

5.Չաղտոտել գետերը,լճերը,չնետել այնտեղ քարեր կամ աղբ :

Խաղ 2 (Լինում է թե չի լինում կամ այո թե ոչ)

Դաստիարակը կարդում է իրավիճակներ,որոնք տեղի են ունենում տարվա տարբեր եղանակներին,իսկ երեխաները պետք է պատասխանեն լինում է թե ոչ :

Իրավիճակներ ձմռանը ՝

1 .Գալիս են սառնամանիքները

2.Երկիրը ծածկվում է ձյունով

3.Թռչունները վերադառնում են տաք երկրներից

4.Գետերը սառում են

Իրավիճակներ գարնանը ՝

1.Գարնանը մենք պատրաստում ենք ձնեմարդ

2. Գարնան հետ գալիս են նաև տաք եղանակները

3.Գարնանային տաքությունից հալվում է ձյունը

4.Գարնանը ձնծաղիկներ են դուրս գալիս

Իրավիճակներ ամռանը ՝

1.Ամռանը լինում են ամենաշոգ օրերը

2.Արջերը քուն են մտնում ամռանը

3.Օրը դառնում է ավելի երկար

4.Ամռանը ծառերի տերևները կանաչում են

Իրավիճակներ աշնանը ՝

1.Աշնանը արևը լուսավորում է ավելի քիչ և համարյա չի տաքացնում

2.Հաճախ են գալիս անձրևներ և ճանապարհներին ջրափոսեր են

3.Չվող թռչունները հեռանում են տաք երկրներ

4.Տերևները դեղնում են,կարմրում են և սկսում են թափվել

Խաղ 3 (Արև)

Պատրաստել քարտեր որոնք կպարունակեն 6-8 բաժիններ,յուրաքանչյուր քարտի կենտրոնում լինի հիմնական նշանը ,որը կարտացոլի կենդանու բնակության միջավայրի նշանը (օրինակ ՝ ջրի կաթիլ,ամպ կամ ծառ) : Նշանը թույլ կտա երեխային հասկանալ թե կենդանին որ միջավայրին է պատկանում : Այնուհետև գունավոր ամրակների միջոցով երեխան որոշում է թե կենդանիներից որն է պատկանում տվյալ միջավայրին, որը ՝ ոչ : Յուրաքանչյուր ամրակ ունի տվյալ միջավայրի գույնը (օրինակ ՝ կապույտը ՝ ջուր , կանաչը ՝ անտառ ) : Այսպիսով ՝ խաղի վերջում շրջանի տեսք ունեցող քարտը նմանվում է արևի :

Խաղ 4 (Ինչ է ձեռքիս)

Երեխաները կանգնում են շրջանով ՝ ձեռքերը մեջքի ետևում : Դաստիարակը երեխաների ձեռքերի մեջ դնում է տարբեր մրգերի կրկնօրինակներ : Հետո ցույց է տալիս մրգերից մեկը : Այն երեխաները ովքեր կռահել են,որ իրենց ձեռքին կա այդ նույն մրգից ,դաստիարակի ասելուց հետո վազում են իր մոտ : Չի կարելի նայել թե ինչ կա ձեռքի մեջ,պետք է գուշակել շոշափելու միջոցով :

Խաղ 5 (Հրաշք պարկ )

Քարտերի վրա նկարում ենք մեղր,ընկույզ,պանիր,խնձոր,գազար,բանան և այլն :Երեխաները հանում են պարկի միջից կենդանիների համար ուտելիքը և որոշում,թե որ կենդանին է այն ավելի շատ նախընտրում :

Նախագիծ (բնագիտական փորձ)

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Դաստիարակներ ՝ Էմմա Տերտերյան , օգնական ՝ Սոնա Ավետիսյան

Թեմա ՝ Բնագիտական փորձ

Ընթացք ՝ Վերցնում ենք պլաստիկե շիշը , ապա լցնում ենք քացախը , փուչիկի մեջ լցնում սոդան, որից հետո զգուշությամբ դնում ենք շշի վրա , ապա փուչիկի միջինը դատարկում ենք քացախի վրա և մեր փուչիկը փչվում է։

Անհրաժեշտ պարագաներ ՝ պլաստիկե շիշ,քացախ,փուչիկ,սոդա

Նպատակ ՝ նախնական պարզագույն բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում: Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում:

Խնդիրներ ՝

Արդյունքը ՝

Կենդանի բնության տարածքի կազմակերպում նախադպրոցական խմբում

Կենդանի բնության տարածքի կազմակերպում նախադպրոցական խմբում

Կենդանի բնության տարածքը դա ոչ միայն բույսերի ու կենդանիների պահպանման տեղերը այլ նաև երեխաների հետ ուսումնասիրություն անցկացնելու վայր։։Սենյակը որտեղ պահվում են կենդանիները և բույսերը պետք է լավ լուսավորված լինի և համապատասխանի բույսերի և կենդանիների պահպանության նորմերին այնտեղ պետք է առկա լինի նույն ջերմաստիճանը։Բույսերը և կենդանիները պիտի ընտրվեն համապատասխան ուսումնական ծրագրի։Բույսերի և կենդանիների պահպանումը պահանջում է սանիտարահիգենիկ կանոնների խիստ պահպանություն այնպես որ պատահական կենդանիների բերել պետք չէ։Այդ նպատակով անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ պահպանել և կատարել մաքրություն, սենյակում պետք է առկա լինի հոսող ջուր,սենյակը ամեն օր օդափոխվի,վանդակները ,ակվարիումները և սարքավորումները պետք է մանրազերծվեն։Կենդանի բնության տարածքը խմբում կարևոր դեր է խաղում քանի որ երեխան անընդհատ շբվելով բնության հետ, դիտումներ կատարելով և խնամելով կենդանիներին սովորում է պատասխանատվություն,ինքնուրույնություն և հոգատարություն բնության հանդեպ։Երկար դիտարկումների շնորհիվ երեխան գիտելիքներ է կուտակում որոնք թույլ են տալիս հասկանալ կենդանիների և բույսերի աճը,զարգացումը և կապը շրժակա միջավայրի հատ,ինչը իր հերթին նպաստում է բնագիտական պրոցեսների ճիշտ հասկանալուն և խթանում է բնության ուսումնասիրությունը։Այս ամենը լավագույն ձևով նպաստում է էկոլոգիական և բնագիտական դաստիրակության իրականացմանը։

Բնագիտական անկյուն ունենալու հիմնախնդիրբերը

1․Սովորեցնել երեխաներին հոգ տանել բույսեիր և կենդանիների մասին

2.Խթանել երեխային դիտարկել բույսերի և կենդանիների հետ կատարվող պրոցեսները

3.Ստեղծել պայմաններ երեխայի ինքնուրյուն զարգացման համար

Պատրաստում ենք ծաղիկ

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Դաստիարակ ՝ Էմմա Տերտերյան,Օգնական ՝ Սոնա Ավետիսյան

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Թեմա ՝ պատրաստում ենք ծաղիկ

Նպատակը ՝ Երեխային ծանոթացնել ծաղկի նախնական կառուցվածքին:

Խնդիրը ՝ զարգացնել երեխայի մանր մոտորիկան,սովորել աշխատել մկրատի,սոսնձի,թղթերի հետ

Բնագիտության դասավանդման մեթոդիկայի խնդիրները

Բնագիտությունը դա գիտությունների համակարգ է բնության մասին ` դրանց համախմբությունը որպես մեկ ամբողջ:Ընդհանրապես բնությունը որակավորվում է որպես մի ամբողջություն,որը ներառում է իր մեջ թե կենդանի,թե անկենդան աշխարհը,որը շրջապատում է մարդուն:Այն չունի սկիզբ եվ վերջ,եվ այն անվերջ է ժամանակի եվ տարածության մեջ:Բնագիտությունը որպես ուսումնական առարկա սերտորեն կապված է բնության մասին այլ գիտությունների հետ,սակայն տարբերվում է տրամադրման ծավալով,կառուցվածքով եվ դասավանդման նպատակներով:Առարկայի նպատակն է տրամադրել սովորողին տարրական տեղեկություններ գիտական փաստերի եվ օրինաչափությունների մասին,ինչպես նաեվ զարգացնել երեխայի մոտ հետազզոտական աշխատանքի պարզագույն հմտությունները:Զուգահեռ դրան ՝ տրամադրվող տեղեկությունները պետք է մանրակրկտորեն զտվեն եվ մշավեն հաշվի առնելով երեխայի տարիքային չափորոշիչները:Նախակրթարանում երեխաները ստանում են նախնական պատկերացումներ բնության երեվույթների մասին եվ այդ գիտելիքների տրամադրումը պահանջում է մանկավարժից բարձր մասնագիտական որակավորում:

Մեթոդիկա

Բնագիտության դասավանդման մեթոդիկա (ԲԴԹ) առարկան դա գիտություն է դասավանդման պրոցեսի և նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման համակարգի մասին,որը պայմանավորված է այդ առարկայի առանձնահատկություններով:

Մեթոդիկայի խնդիրներն են .

1)ճիշտ առանձնացնել բնագիտության կրթության նպատակները

2)որոշել նյութերի ընտրության սկզբունքները

3)մշակել էֆեկտիվ մեթոդներ և դասավանդման ձևեր

Այս խնդրի լուծումը պահանջում է մասնագետից գիտելիքների ընդհանուր համակցություն,որոնց հետ կապված է այս մեթոդիկան: