Ներառական կրթություն

ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Այսօր աշխարհում կա մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամությամբ մոտ կես միլիարդ մարդ։ Այդ անձինք հաճախ սահմանափակված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական արգելքներով, որոնք մեկուսացնում են նրանց հասարակությունից և հնարավորություն չեն տալիս ակտիվորեն մասնակցելու իրենց կամ իրենց երկրի զարգացմանը։ Վիճակը փոխելու համար անհրաժեշտ է կրթել հասարակությանը և սերմանել հարգանք բոլոր մարդկանց իրավունքների հանդեպ։

Ներառական կրթությունը գործընթաց է, որը հենվում է բոլոր երեխաների՝ այդ թվում նաև կրթության հատուկ պայմանների կարիք և սահմանափակ հնարավորություններ ունեցող, կրթություն ստանալու իրավունքի վրա։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է մասնակցությունը ուսումնական, մշակութային ու համայնքային կյանքին։ Այն ենթադրում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթության բովանդակության մեջ, մոտեցումներում, կառույցներում և մեթոդներում, տարածվում է համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների վրա, և հենված է այն համոզմունքի վրա, որ բոլոր երեխաներին կրթելը հանրակրթական համակարգի պարտականությունն է :

Ներառական կրթությունը

  • ընդունում է, որ բոլոր երեխաները կարող են սովորել,
  • ընդունում և հարգում է երեխաների տարբերությունները՝ տարիքը, սեռը, ծագումը, լեզուն, զարգացման խնդիրները, անհատական առանձնահատկությունները, ընտանիքի սոցիալական կարգավիճակը և այլն,
  • նպաստում է բոլոր երեխաների կարիքներին համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը,

Պետք է հիշել`

  • ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա. եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել:
  • բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար:

Մանկական ուղեղային կաթված ( ՄՈՒԿ)

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները եւ շարժումն իրականացնող ուղիները, արդյունքում՝ խանգարվում է երեխայի շարժողական ֆունկցիաների ձեւավորման գործընթացը:

Մանկական ուղեղային կաթվածը երեխաների հաշմանդամության ամենատարածված պատճառներից է, և այն ախտահարում է յուրաքանչյուր 1000 կենդանի ծնված նորածիններից 2-ին:

ՄՈՒԿ տերմինը ենթադրում է պերենատալ (հղության ընթացքը) շրջանում գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող նյարդային խրոնիկ խանգարումների համալիր:

ՄՈՒԿ-ի զարգացման պատճառային համալիրի մեջ են մտնում պտղի անհասությունը, ներարգանդային ինֆեկցիաները, ծննդաբերության ժամանակ առաջացած ասֆիքսիան և ռիսկի այլ գործոններ, սակայն ընդհանուր առմամբ հաշմանդամության հանգեցնող այս նյարդաբանական հիվանդության պատճառը դեռևս հայտնի չէ:

ՄՈՒԿ-ի առաջացման պատճառը երեխայի գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է՝ մինչեւ ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխային յուրովի է ախտահարում։

Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ավելի ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել, հոգալ ամենօրյա կարիքները։

ՄՈւԿ-ը ոչ հասունացած ուղեղի ախտահարում է, երբ երեխան մեծանում է, գլխուղեղը հետզհետե զարգանում է, և առաջընթաց է նկատվում: Աճման պիկերում (5-6 տ, 9-10 տարեկան, սեռական հասունացման տարիք), մշտապես զարգացում է նկատվում, եթե ցնցումներ չեն  ունենում:

Մանկական ուղեղային կաթվածը մի հիվանդություն է, որը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Այս հիվանդության արտահայտման ձևերը չափազանց անհատական են. մեծապես կախված են ախտահարման աստիճանից, դրանց կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքներից:

ՄՈՒԿ-ի նշաններն ի հայտ են գալիս մինչեւ 3 տարեկանը: Նման հիվանդություն ունեցող երեխաները ուշ են սովորում գլուխը պահել, նստել, կանգնել, քայլել:

Երբեմն լինում են դեպքեր, երբ երեխայի ծնունդից անմիջապես հետո հնարավոր է լինում ախտորոշել հիվանդությունը: (մանրամասն՝ ախտանշանների մեջ)

Բայց այն դեպքերում, երբ ուղեղային կաթվածն ախտահարել է միայն մեկ համակարգային գործառույթ որը հասունացում է ենթադրում, հիվանդություն  ախտորոշվում է ուշ շրջանում. օրինակ, երբ վնասված է խոսքի, լսողության, կամ շարժումների ֆունկցիան:

Մասնագետները հրավիրում են ծնողների ուշադրությունը՝ մանկական ուղեղային կաթվածը շուտ հայտնաբերելու նկատառումներով:

Կասկածել և բժշկին դիմել անհրաժեշտ է, եթե.

  • Մեկ ամսականում երեխան չի արձագանքում և չի թարթում աչքերը ի պատասխան ուժգին ձայնի,
  • 4 ամսականում գլխով չի պտտվում դեպի աղմուկը,
  • 4 ամսականում չի ձգվում դեպի ծնողի ձեռքում պահած հետաքրքիր որևէ իրը, կամ գունավոր խաղալիքը
  • 7 ամսականում չի կարողանում ինքնուրույն, առանց օգնության նստած մնալ,
  • 12 ամսականում բառեր չի արտաբերում
  • 12 ամսականում միայն մեկ ձեռքով է իրականացնում բոլոր գործողությունները
  • Կան ցնցումներ,
  • Կա շլություն,
  • Շարժումները չափազանց կտրուկ են կամ չափազանց դանդաղկոտ,
  • 12 ամսականում չի կարողանում և չի էլ փորձում քայլել:

ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն

Կաթված նշանակում է պարեզ: Այսինքն վերջույթը պարալիզացված է, կամային շարժումները խիստ սահմանափակված են:

Կախված ախտահարումի չափերից խնդիրը տարբեր բնույթ է կրում: Եթե օրինակ հիպոքսիան (թթվածնային քաղցը) շատ մեծ է, ախտահարվում է նաև գլխուղեղի  կեղևը և ունենում ենք ոչ միայն վերին կամ ստորին վերջույթների, կամ միակողմանի  պարեզ այլ համակցվում են նաև այլ խնդիրներ: (մանրամասն՝ ախտանշանների մեջ)

Թթվածնային քաղցը հաճախ հանդիպող խնդիր է, բայց միշտ չէ, որ կարող է լինել ՄՈւԿ-ի առաջացման պատճառ: Այսինքն եթե երեխան հիպոքսիայով է ծնվել, դա դեռևս պատճառ չէ անհանգստանալու: Հնարավոր է դեպք երբ երեխան ծնվել է թթվածնային քաղցով և ունի մանկական ուղեղային կաթված, սակայն պատճառը այլ է:

Պատճառագիտություն

Նախածննդյան շրջանի հիմնական խնդիրը ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք ազդում են պտղի նյարդային զարգացման վրա: Այս տեսակի վարակները հնրավոր է նախապես հայտնաբերել ու բուժել կամ կանխել: Չբուժված վարակի դեպքում կարող է առաջացնել կամ վիժում կամ անհասություն, իսկ անհասությունը  հավանական է, որ կբերի ՄՈՒԿ-ի զարգացման: 1500 գրամ քաշից ցածր ծնված երեխաները մեծ ռիսկի գոտում են, որ կունենան ՄՈւկ:

Տուրետտո համախտանիշը Մոցարտի մոտ

Երաժշտության պատմության մեծագույն կոմպոզիտորներից մեկը ՝ Մոցարտը, ամենայն հավանականությամբ, կախտորոշվեր Տուրետտո համախտանիշով, եթե նա ծնվեր մեր դարում: Ըստ Մոցարտի ժամանակակիցների՝ նա ցուցադրել է բնորոշ ֆիզիկական տիկեր։ Բացի այդ, նամակներում երաժիշտը շատ գռեհիկ ու առատաձեռն էր հայհոյանքների հարցում, ինչը շատ հաճախ բնորոշ է այս հիվանդությամբ տառապող մարդկանց ։ Շատերը, այդ թվում ՝ Տուրետի համախտանիշով երաժիշտ Ջեյմս Մաքքոնելը, բժիշկ Բենջամին Սիմկինը և այլոք, վստահ էին նրա ախտորոշման մեջ։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և դեռահասների սեռական դաստիարակության մոտեցումներն ընտանիքում

Գաղտնիք չէ, որ սեռական դաստիարակությանն առնչվող հարցերը հաճախ խնդրահարույց են ծնողների համար,
և նրանցից շատերը դժվարանում են պատկերացնել, թե ի՞նչ,
ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ այդ հարցերի մասին:
Իրավիճակն ավելի է բարդանում, երբ խոսքը վերաբերում
է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին, քանի որ ծնողները հաճախ կարծում են, որ այս թեմաները կարող են պարզաբանման և լրացուցիչ մեկնաբանությունների կարիք ունենալ, իսկ իրենք ոչ միշտ են պատկերացնում, թե ինչպես կարելի է դա անել՝ երեխայի համար հասկանալի և մատչելի եղանակով։

Դաունի համախտանիշ ունեցող դեռահասների ինտելեկտուալ զարգացման առանձնահատկությունները յուրահատկություն են հաղորդում նաև նրանց սոցիալական
զարգացմանը: Այս հանգամանքը, ինչպես նաև ընտանեկան
դաստիարակության առանձնահատկությունները հաճախ
հանգեցնում են դեռահասի նկատմամբ որոշակի գերխնամքի
դրսևորմանը: Այդ գերխնամքի շրջանակներում դեռահասին
շարունակում են վերաբերվել ինչպես երեխայի, և այս հանգամանքը հատկապես արտացոլվում է սեռականությանը վերաբերող հարցերից դեռահասին ամեն կերպ հեռու պահելու
փորձերում: Արդյունքում, Դաունի համախտանիշ ունեցող
երեխաները (ինչպես նաև զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաները) սեռական հասունացման ընթացքում հայտնվում են մի իրավիճակում, որում անխուսափելի է սեռական ցանկությունների ճնշումը: Այս հանգամանքը հաճախ լարվածության և գրգռվածության առաջացման պատճառ է դառնում, քանի որ երեխաները չեն կարողանում արտահայտել իրենց ցանկությունները, զգացումներն ու զգացմունքները:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները սեռական
հասունացմանն անցնում են ֆիզիկական և հորմոնալ բնորոշ փոփոխությունների նույն հաջորդականությամբ, ինչպես
նրանց հասակակից նեյրոտիպային երեխաները:
Որպես կանոն, աղջիկների դաշտանային ցիկլն սկսվում
է 10–14 տարեկանն ընկած ժամանակահատվածում, հիմնականում 12–12,5 տարեկանում:Տղաների սեռական հասունացումը երբեմն կարող է սկսվել մի փոքր ավելի ուշ, քան իրենց նեյրոտիպային զարգացում ունեցող հասակակիցների մոտ, թեև ընթացքի օրինաչափությունների տեսանկյունից այլ առանձնահատկություններ չունի :

Սեռական հասունացման դրսևորումները տղաների մոտ.
● Ձայ­նի փո­փո­խու­թյուն.
● Մա­զա­ծած­կույ­թի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ
● Մաշ­կի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ

● Մարմ­նի չա­փե­րի փո­փո­խու­թյուն.

● Տրա­մադ­րու­թյան հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյուն­ներ

Սեռական հասունացման դրսևորումներն աղջիկների մոտ


● Կրծքա­գեղ­ձե­րի զար­գա­ցում

● Մաշ­կի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ.
● Տրա­մադ­րու­թյան հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյուն­ներ
● Մա­զա­ծած­կույ­թի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ
● Դաշ­տա­նա­յին ցիկլ. Դաունի համախտանիշ ունեցող
դեռահաս աղջիկների դաշտանային ցիկլն սկսում է նույն
ժամանակահատվածում, ինչ որ նեյրոտիպային զարգացում
ունեցող դեռահասների մոտ՝ անկախ նրանց ինտելեկտուալ և հուզական զարգացման առանձնահատկություններից: Դաշտանային ցիկլի մասին զրույցները ավելի մատչելի
կարող են դառնալ, եթե զուգահեռ կիրառվեն սոցիալական
պատմություններ, ուսուցողական տեսանյութեր և այլն: Դեռահասի հետ դաշտանային ցիկլի մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել նրա զարգացման մակարդակը :

Ինչպես արդեն նշեցինք, սեռական հասունացման օրինաչափությունների տեսանկյունից Դաունի համախտանիշ
ունեցող երեխաները որևէ կերպ չեն տարբերվում իրենց հասակակիցներից, և բնականաբար, նրանց ևս բնորոշ են այս
տարիքում դիտվող հուզական ճգնաժամերը, ընդորում, մի
շարք սոցիալական գործոնների (հաղորդակցման սահմանափակ շրջանակ, սոցիալական պասիվություն, հասարակական կարծրատիպեր և այլն), ազդեցությամբ դրանք կարող են է՛լ ավելի սրվել: Իրավիճակն առավել բարդանում է
նաև այն պատճառով, որ խոսքային և ճանաչողական զարգացման առանձնահատկություններն այս դեպքում դեռահասին ոչ միշտ են հնարավորություն տալիս՝ արտահայտելու իր ապրումները, մտքերն ու անհանգստությունները, և նրա վարքը դժվար հասկանալի է դառնում շրջապատողների համար:

Ինչպես ճիշտ խոսել երեխայի հետ

● Խոսե՛ք կոնկրետ՝ իրերն ավանելով իրենց անուններով
● Հետևողակա՛ն եղեք և կրկնեք այն ամենն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, սեքսուալ անվտանգությանը
● Խրախուսե՛ք երեխայի, դեռահասի ճիշտ պահելձևը
● Շեղե՛ք սխալ պահելաձևը. այն դեպքում, երբ երեխայի
վերոնշյալ վարքը դրսևորվում է ընդհանուր տարածքում կամ
հասարակական վայրում, բացատրե՛ք նրան, որ իր վարքն
անընդունելի է, փորձեք շեղել՝ երեխայի ակտիվությունն ուղղելով որևէ այլ, նրա համար հետաքրքիր գործունեության
կամ իրավիճակի ուղղությամբ:
● Վերոնշյալ վարքի կրկնության դեպքում երեխայի/
դեռահասի վարքի վերահսկողության տեսանկյունից աշխատե՛ք հետևողական լինել՝ զերծ մնալով երեխայի նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության որևէ
դրսևորումից:
● Խոսե՛ք երեխայի հետ այն մասին, որ նա կարող է ձեռք
տալ իր սեռական օրգաններին միայն այն ժամանակ, երբ մենակ է և գտնվում է անձնական տարածքում:
● Բացահայտե՛ք և բացառե՛ք սեռական օրգաններին
հպվելու այնպիսի պատճառները, ինչպիսիք են անհարմարավետ հագուստը, հիգիենայի հետ կապված խնդիրները,
օճառի կամ որևէ քսուկի, դեղորայքի կիրառման հետևանքով
առաջացող գրգռվածությունը և այլն:
● Խոսե՛ք երեխայի/դեռահասի հետ հիգիենային առնչվող հարցերի մասին և աջակցե՛ք ու խրախուսե՛ք նրան հոգ
տանել սեփական մարմնի մաքրության մասին:

Դաունի համախտանիշ

Ինչ է իրենից ներկայացնում:

«Համախտանիշ» բառը ենթադրում է որոշակի նշանների և բնորոշ գծերի առկայություն։ Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի գիտնական Ջոն Լենգդոն Դաունը (1866 թվ.), իսկ դրա քրոմոսոմային ծագումը հիմնավորվել է ավելի ուշ՝ 1959 թվականին։ Ըստ վիճակագրության՝ 700-800 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այդ վիճակը նույն դրսևորումներն ունի անկախ երկրից, կլիմայական ու սոցիալական պայմաններից, այն կախված չէ նաև ծնողների ապրելակերպից, նրանց առողջական վիճակից, վնասակար սովորություններից, սնունդից, մաշկի գույնից կամ ազգային պատկանելիությունից։
Տղաներն ու աղջիկները ծնվում են նույն հարաբերակցությամբ, նրանց ծնողները բնականոն քրոմոսոմային կազմ են ունենում։ Համախտանիշի առաջացումը գենետիկ պատահականության արդյունք է և ոչ ոք մեղավոր չէ ու չի կարող լինել ավելորդ քրոմոսոմի առաջացման հարցում ։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մի շարք առանձնահատկություններ են ունենում, որոնց պատճառով նրանց զարգացումը դանդաղ է ընթանում, իրենց տարեկիցներից ուշ են անցնում զարգացման սովորական փուլերը, բայց, այդքանով հանդերձ, նրանց մեծամասնությունը կարողանում է անել, այն, ինչ կարողանում են անել մյուս երեխաները։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հնարավոր չէ «բուժել»․ չէ՞ որ այն հիվանդություն չէ, սակայն նրանց հնարավոր է օգնել։

Դաունի համախտանիշի առաջացման պատճառը

Մարդու օրգանիզմի բջիջները կազմված են 46 քրոմոսոմից՝ 23 զույգ։ Բջիջների բազմացումը բջջակորիզում կատարվող բարդագույն փոփոխությունների արդյունք է։ Արական և իգական սեռական բջիջների միավորումից ձևավորվում է 46 քրոմոսոմով մեկ նոր բջիջ։ Այդ 46 քրոմոսոմից 23-ը պատկանում է հայրական բջջին, իսկ մյուս 23-ը՝ մայրական։ 23 քրոմոսոմ պարունակող սեռական բջիջների ձևավորման պրոցեսը կոչվում է մեյոզ։
Մարդու օրգանիզմը բարդ համակարգ է, և մեյոզի ընթացքում երբեմն շեղումներ են լինում, օրինակ՝ 46 քրոմոսոմի փոխարեն բեղմնավորված բջիջն ունենում է 47-ը։ Այդ դեպքում մեյոզի ընթացքում հայրական կամ մայրական քրոմոսոմներից մեկը՝ 21-րդը, չի կիսվում և ձևավորում է տրիսոմային զիգոտ՝ առաջացնելով տրիսոմիա 21, այսինքն՝ Դաունի համախտանիշ։ Տրիսոմիա 21-ն ունի մի քանի տեսակ։
Ստանդարտ տրիսոմիա 21: Ամենից հաճախ հանդիպող տեսակն է։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 94%-ը հենց այդ առանձնահատկությունն ունի։ 21-րդ քրոմոսոմն այդ դեպքում գտնվել է սերմի կամ ձվաբջջի բջջում։ Բեղմնավորված ձվաբջիջն ունեցել է 47 քրոմոսոմ, մյուս բոլոր բջիջները՝ նույնպես։
Տրանսլոկացիոն տրիսոմիա 21: Դաունի համախտանիշով ծնված երեխաների 4%-ն ունի շեղման այդ ձևը, որի դեպքում երեք 21-րդ քրոմոսոմներից մեկը կպած է լինում մյուսին, սովորաբար՝ 13-րդին, 14-րդին, 21-րդին կամ 22-րդին։ Տրիսոմիայի նշված տեսակի դեպքում ծնողները պետք է հաջորդ երեխայի ծնվելուց առաջ գենետիկ հետազոտություն անցնեն։
Մոզաիկ տրիսոմիա։ Խիստ հազվադեպ հանդիպող ձև է (2%)։ Այդ դեպքում փոփոխված քրքմոսմների շարքում լինում են նաև սովորականները, քանի որ երրորդ 21-րդ քրոմոսոմը երեխային չի փոխանցվում ծնողներից, իսկ փոփոխված բջիջները ձևավորվում են պտղի բջիջների կիսման հետևանքով։
Արդյունքում երեք 21-րդ քրոմոսոմ առկա է լինում միայն այն հյուսվածքներում, որոնք բազմացել են այդ բջջից։ Քանի որ այդ դեպքում օրգանիզմի ոչ բոլոր բջիջներն են քրոմոսոմների անսովոր կազմ կրում :

Մոր տարիքը. Սա Դաունի համախտանիշի հիմնական ռիսկային գործոնն է: Որքան մեծ է հղի կինը, այնքան մեծ է պատահական գենետիկ պաթոլոգիայով երեխա ունենալու վտանգը։ 30-40 տարեկանում գենետիկ ձախողման վտանգը 1/1000 է, 42 տարեկանից հետո՝ 1/60։ Հիմնական գործոնը ձվաբջիջների ծերացումն է, որոնք դրվում են աղջկա նախածննդյան զարգացման ընթացքում և աստիճանաբար կորցնում են գենետիկորեն առողջ պտուղ կազմելու ունակությունը։ Կարևոր է նաև հոր տարիքը՝ 45 տարեկանից առաջ կամ հետո, երբ կտրուկ մեծանում է Դաունի համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը։

Կարևոր է հիշել ՝

Դաունի համախտանիշն ամբողջ աշխարհի մասնագետների կողմից ճանաչվել է որպես պատահական գենետիկ մուտացիա։ Դա կախված չէ շրջակա միջավայրի իրավիճակից, ճառագայթման մակարդակից, վտանգավոր արտադրության առկայությունից և այլ կողմնակի գործոններից:

Դաունի համախտանիշով երեխային բնորոշ է.

  • տափակ,կլորացված դեմք 
  • հարթ ծոծրակ 
  • փոքր քիթ
  • լայն,կարճացած վիզ
  • ականջների դեֆորմացված կառուցվածք 
  • պարանոցի վրա բնորոշ մաշկի ծալքի առկայությունը
  • նեղ,հեռու տեղակայված աչքեր 
  • կիսաբաց բերան ՝ մեծ լեզվով
  • կարճացած վերջույթներ և մատներ ։
  • ոլորված ճկույթներ
  • աչքերի անոմալիա 
  • կրծքավանդակի դեֆորմացված տեսք
  • կծվացքի խախտում 

Այսպիսի երեխաները վատառողջ են – նրանց մոտ հաճախ են առաջանում ինֆեկցիոն հիվանդություններ ։ Ցանկացած հիվանդություն նրանք ավելի դժվար են հաղթահարում ։ 

Աուտիստիկ սպեկտրի խանգառում

Աուտիզմն այսօր աշխարհում ամենատարածված զարգացման և
շփման խանգարումն է, որը գնալով ավելի է ընդլայնվում՝ պայմանավորված տարբեր գործոններով: Զարգացած երկրներում այն առավել
տարածված է՝ միգուցե պայմանավորված տեխնիկական զարգացման
հետևանքներով, տնտեսական զարգացումներով, էկոլոգիայի և սննդարդյունաբերության խնդիրներով և գենային փոփոխություններով:
Եթե դիտարկենք պատմական զարգացման տեսանկյունից, 21-րդ դարում կենդանի շփումը՝ որպես զարգացման կարևոր գործոն, գնալով
երկրորդային դեր է զբաղեցնում (ինտերնետային կախվածություն, աշխատանքային ծանրաբեռնվածություն, գերզբաղվածություն)՝ զիջելով
իր տեղը տեխնիկական շփմանը. այսօր նկատվում է ավտոմատիզացման միտում, օրինակ՝ սպասարկման վճարները, առևտրային գործողությունները, տարբեր ծառայություններ իրականացվում են տեխնիկական սարքերի օգնությամբ, ինչը նպաստում է կենդանի շփման գործոնի նվազեցմանը, մարդկանց՝ միմյանցից մեկուսացմանը:
Նշված խանգարման պատճառականության գիտական հետազոտությունների սկզբնական փուլում որոշ գիտնականների կարծիքով
աուտիզմն ուղեկցում էր կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին (Г.И.Каплан, Б.Дж. Седок, 1994) կամ կապված էր
վերջինիս անբավարարության հետ, մյուս մասն այն կապում էր նյութափոխանակության խնդիրների հետ (Б.В.Лебедев, М.Г.Блюмина,
1972): Ներկայումս ավելանում են աուտիզմի գենետիկ պայմանավորվածությունը հաստատող հետազոտությունները (Е.Вейкфилд, Е.Язбак),
իսկ սոցիալական գործոնները դիտարկվում են որպես նպաստող հանգամանքներ:
Սոցիալական գործոնների թվում առանձնացնում են պատվաստումները, ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները,
ծնողների տարիքը, նրանց ինտելեկտի զարգացման մակարդակը, համակարգչային և էկրանային կախվածությունը, սոցիալական մեկուսացումը:
Ենթադրվում է, որ մեծ տարիքում աուտիզմ ունեցող երեխա ունենալու ռիսկն ավելի մեծ է: Կա տեսակետ, որ բարձր ինտելեկտով ծնող-
6
ների մոտ աուտիզմ ունեցող երեխա ունենալու հավանականությունը
նույնպես բարձր է:
Չնայած ուղիղ կապ չկա աուտիզմի և պատվաստումների միջև,
բայց շատ են դեպքերը, երբ պատվաստման բարդություններից հետո երեխայի խոսքը, վարքը հետ են զարգացել:
Կամ, որքան ընտանիքը մեկուսացված է հասարակությունից, որքան երեխայի կենդանի շփումը քիչ է, այնքան նպաստավոր պայմաններ են ստեղծվում աուտիզմի դրսևորման համար, նմանապես համակարգիչներից, պլանշետներից, գաջետներից և մնացյալ էկրաններից
կախվածությունը նույնպես կարող է խթանել աուտիստիկ ախտանշանների դրսևորումը:
Հարկ է նշել, որ թվարկված սոցիալական գործոնների և աուտիստիկ սպեկտորի խանգարումների միջև կապը լուրջ գիտական հիմնավորումներ դեռևս չի ստացել և մնում է հիպոթեթիկ մակարդակում:
Դասական աուտիզմը բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով.
1. Թույլ տեսողական կոնտակտ
2. Շփման ցանկության թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
3. Փոխհատուցող աուտոստիմուլյացիաների առկայություն, որոնք օգնում են երեխային խեղդել անհարմարավետությունը,
ուշադրություն գրավել կամ խուսափել ինչ-որ բանից: Դրանցից
են` կրկնվող շարժումները, առարկաների հետ մանիպուլյացիաները, որոնց նպատակն է` կրկնել միևնույն հաճելի զգացողությունը:
4. Ստերեոտիպ, կրկնվող վարքային շարժումներ (տարուբերում է
մարմինը, քայլում է ոտքերի թաթերի վրա, շարժում է թաթիկները, կրճտացնում է ատամները, փակում է ականջները)
5. Ստերեոտիպ վարքային գործողություններ (հաջորդականությամբ դասավորում է մատիտները, մեքենաները, առանձնացնում է առարկաներն ըստ գույների, քանդում և նույնությամբ
կառուցում է աշտարակները)
6. Անհասկանալի, չիմաստավորված ձայների արձակումներ
(տկը-տկը, պտը-պտը, հու-հու)
7. Գիտակցված խոսքի բացակայություն կամ կրկնխոսություններ
7
8. Ոչ ադեկվատ հույզեր և վարքային դրսևորումներ՝ ինքնավնասում կամ ագրեսիա մյուսների նկատմամբ, անտեղի լաց և ծիծաղ
9. Վախ մարդկանցից և նոր, անծանոթ միջավայրերից
10. Աղմուկի, բարձր ձայների նկատմամբ գերզգայունություն կամ
անտարբերություն
11. Ոչ կամածին ուշադրության թույլ արտահայտվածություն, անվան թույլ արձագանք
12. Պարզ և բարդ հրահանգները ընկալելու և կատարելու ցանկության թույլ արտահայտվածություն
13. Ոչ ցանկալի վարքային սովորույթներ (անպետք, կեղտոտ առարկաների համտեսում՝ ավազ, ջրաներկ, օճառ, ձեռնաշարժություն, զուգարանային գործողությունների անվերահսկելիություն)
14. Ընտրողական սնունդ (փափուկ սնունդից հրաժարում, կարմիր գույնի սնունդից խուսափում և այլն)
15. Ֆիքսվածություններ կոնկրետ առարկաների և գործողությունների վրա (խաղում է միայն մեքենաներով, դուրս է գալիս տանից միայն սիրելի տիկնիկի հետ, սիրում է միայն համակարգիչ
և այլն)
16. Գերզգայունություն հպումների, մարմնական կոնտակտի
նկատմամբ կամ ծայրաստիճան խուսափում մարմնական
կոնտակտից
17. Անտարբերություն մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ, էմպատիայի թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
18. Նմանակման թույլ արտահայտվածություն:
Հետաքրքիր առանձնահատկություններ են ունենում աուտիզմ ունեցող երեխայի իմացական և շարժողական գործընթացները: Դրանք
դառնում են ոչ այնքան արտաքին միջավայրում հարմարման միջոցներ, որքան պաշտպանության և տպավորությունների ինքնախթանման համար անհրաժեշտ գործիքներ:
Շարժողականության զարգացման ընթացքում հապաղում է կենցաղային հմտությունների ձևավորումը, սոցիալական հարմարման
համար անհրաժեշտ առարկաների հետ գործողություններ կատարելու
ունակությունը, օրինակ՝ հագնվելու, սպասքից օգտվելու, լվացվելու ու-
8
նակությունը: Փոխարենը` ակտիվորեն շատանում է ստերեոտիպ շարժումների քանակը, առարկաների հետ այնպիսի մանիպուլյացիաները,
որոնք թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ խթանող, զգայական
տպավորություններ, օրինակ՝ ձեռքերի թափահարումները, մարմնի
տարուբերումները, շրջանաձև կամ պատեպատ վազքը և այլն: Այս երեխան անփույթ է խոշոր և մանր շարժողականության մեջ, ձեռքերը
կարող են լինել շատ լարված, կամ՝ թույլ: Միևնույն ժամանակ, նա կարող է բավականին ճկուն լինել իր տարօրինակ շարժումներում՝ պատուհանագոգից թռչել աթոռի վրա, մատի վրա պտտեցնել ափսեն,
մանր լուցկու հատիկներից կառույցներ պատրաստել և այլն:
Նման երեխայի ընկալման զարգացման ընթացքը բնորոշվում է
տարածական կողմնորոշման խանգարումներով, իրական առարկայական աշխարհի ամբողջական պատկերի ընկալման աղավաղումներով
և շրջապատող իրերի առանձին հատկությունների՝ գույնի, ձևի, ձայնի,
լույսի նկատմամբ ֆիքսվածություններով: Օրինակ՝ աուտիզմ ունեցող
երեխան կարմիր խնձոր տեսնելիս չի ցանկանում ուտել այն, պատճառն այն է, որ նա ոչ թե ընկալում է նրա համը, ձևը, գույնն ամբողջությամբ, այլ կենտրոնանում է կարմիր գույնի վրա, որը տհաճություն է
պատճառում նրան և հրաժարվում ուտել այն, սակայն կեղևազերծելուց
հետո նա կարող է հանգիստ ուտել այդ խնձորը: Մեկ այլ օրինակում,
նման երեխան հրաժարվում է փափուկ սնունդից, քանի որ ընկալում է
գլխավորապես այդ սնունդի առանձին հատկությունը՝ ձևը, ուստի ընկալման ամբողջականությունը տուժում է: Աուտիզմ ունեցող երեխայի
ընկալման առանձնահատկությունները նույնպես կապված են տպավորությունների ինքնախթանման հետ, առարկայի որ հատկությունը
նրան հաճելի տպավորություն է պատճառում, նա գլխավորապես դա է
ընկալում, և ընդհակառակը, որ հատկությունը տհաճ է իրեն, նա մերժում է և խուսափում:
Միևնույն միտումը նկատվում է նաև ուշադրության զարգացման
գործընթացում: Թվում է, թե այս երեխաների ոչ կամածին ուշադրությունը զարգացած չէ, քանի որ նրանք անտարբեր են մարդկանց ձայների նկատմամբ, չեն արձագանքում անվանը, կարծես թե չեն լսում և չեն
տեսնում շուրջը տեղի ունեցողը: Սակայն, միևնույն ժամանակ փակում
են ականջները բարձր ձայների դեպքում, արձագանքում են իրենց սիրելի ուտելիքին: Սա նույնպես վկայում է, որ նրանք անտարբեր են իրենց մոտ զգայական հաճելի տպավորություն չառաջացնող արտաքին
9
գրգիռների նկատմամբ և ընդհակառակը` զգայուն են հաճելի գրգիռների և սուր տհաճություն առաջացնող ազդակների նկատմամբ:
Աուտիզմ ունեցող երեխայի խոսքի զարգացումը նույնպես ենթարկվում է այդ կանոններին: Խոսքային հաղորդակցման զարգացման
խանգարումներն ուղեկցվում են առանձին խոսքային ձևերի վրա
կենտրոնացվածությամբ՝ ձայների, վանկերի, հանգերի, բառերի հետ
խաղերով և այլն, որոնք նույնպես հաճելի տպավորություն են ստեղծում նրա համար և ինքնախթանման աղբյուր են: Նա նպատակաուղղված չի կարողանում խոսքով դիմել նույնիսկ մայրիկին, սակայն անդադար կարող է կրկնել ինչ-որ բառեր, նախադասություններ: Ինչ-որ բառերի նկատմամբ նա կարող է ունենալ հատուկ վերաբերմունք:
Նման երեխաների մտածողության զարգացման մեջ նկատվում են
մեծ դժվարություններ միջնորդավորված ուսուցման, իրական հանդիպող խնդիրների նպատակաուղղված լուծման և որոշման կայացման
ընթացքում: Նրանք ունենում են ընդհանրացման դժվարություններ, օրինակ` հմտությունները դժվարությամբ են կիրառում միմյանցից
տարբեր իրավիճակներում, դրսևորում են որոշակի ուղղամտություն,
զրույցի ենթատեքստը չեն հասկանում: Այս երեխայի համար բարդ է
հասկանալ ժամանակի մեջ իրադրության զարգացումը, նա դժվարությամբ է կարողանում կապ գտնել իրավիճակների պատճառների և
հետևանքների միջև: Դա շատ վառ դրսևորվում է ուսումնական նյութի
վերարտադրման, սյուժետային նկարների հետ կապված առաջադրանքների ընթացքում: Այս երեխայի համար բավականին բարդ է հասկանալ դիմացինի տրամաբանությունը, պատկերացումները, մտադրությունները: Սա չի նշանակում, որ աուտիզմ ունեցող երեխաները
չունեն ընդհանրացման ունակություն, չեն կարողանում պլանավորել և
հասկանալ հարաբերությունների պատճառահետևանքային կապերը:
Ստերեոտիպային իրավիճակների սահմաններում նրանք կարողանում են ընդհանրացնել, ստեղծել գործողությունների ծրագիր, սակայն
նրանք ի վիճակի չեն ակտիվորեն կիրառել իրենց ունակություններն
ամեն վայրկյան փոփոխվող աշխարհին հարմարվելու համար: Հանդիպելով այնպիսի խնդրի, որի լուծումը նա նախապես չգիտի, ամենից
հաճախ նա դառնում է անկարողունակ:
Աուտիզմն ուղեկցվում է նաև մի շարք վարքային և հուզակամային
ոլորտի խնդիրներով, որոնք խոչընդոտում են նրանց սոցիալական
հարմարմանը, դրանցից են` նեգատիվիզմը, վախերը, ագրեսիան, ինք-
10
նաագրեսիան և այլն: Դրանք ավելանում են երեխայի նկատմամբ ոչ
համարժեք վերաբերմունքի դեպքում (նշված պարագայում ակտիվանում է տեղի ունեցող իրավիճակներից նրան պաշտպանող ինքնախթանումը) և նվազում են նրա համար հասու փոխազդեցության ձևերի
ընտրության պարագայում: Շատ դժվար է մարդկանց համար հասկանալ աուտիզմ ունեցող երեխայի կողմից կյանքի յուրացված ստերեոտիպին հետևելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ չի կարելի տեղափոխել
կահույքը, տուն գնալ այլ ճանապարհով: Ինչո՞ւ է այդ դեպքում երեխան
ագրեսիվ վարք դրսևորում: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք հանդիպում են հարազատների մոտ: Եվ հենց այդ ստերեոտիպերի դեմ պայքարը նպաստում է նեգատիվ, ագրեսիվ վարքի դրսևորմանը, պաշտպանական ինքնախթանման դրսևորմանը:
Մեծ դժվարություններ են առաջացնում աուտիզմ ունեցող երեխայի վախերը: Նրանք կարող են անհասկանալի լինել շրջապատի համար, (օրինակ` վախ լույսից, ձայնից, գույնից և այլն), քանի որ պայմանավորված են նման երեխաների զգայական խոցելիությամբ: Նրանք
հաճախ չեն կարողանում բացատրել իրենց վախերը, բայց հետագայում, երբ ավելի լավ ես ճանաչում երեխային, հասկանում ես, որ դրանք
կարող են լինել վաղ շրջանում ստեղծված զուգորդությունների
հետևանք: Օրինակ՝ երեխաներից մեկը վախենում էր լույսից, քանի որ
վաղ հասակում իր սենյակ մտնելու լարված փորձերն ուղեկցվել էին
լույսի ճառագայթներով: Նման երեխաներին կարող է վախեցնել երկաթե խողովակների, կենցաղային տեխնիկայի ձայնը. հնարավոր է դա
պայմանավորված է լսողական գերզգայունությամբ: Հաճախ նրանց
վախերը և սուր արձագանքները կապված են վտանգի զգացման և ինքնապաշտպանական բնազդի հետ: Այդպես ծագում և ամրապնդվում է,
օրինակ` լվացվելու վախը. մեծահասակը մանրամասնորեն լվանում է
երեխայի դեմքը` չնկատելով, որ փակում է նրա քիթն ու բերանը, ինչը
դժվարեցնում է նրա շնչառությունը: Նմանապես` նաև հագնվելու վախը. գլուխը դժվարությամբ է անցնում հագուստի միջով, ինչն առաջացնում է անհարմարավետության զգացում և ամրապնդում է վախը հագուստից: Ամռանը այս երեխաներին վախեցնում են թիթեռներն ու
ճանճերը կտրուկ շարժման պատճառով: Իսկ նորույթի համընդհանուր
վախը պայմանավորված է կյանքի ձևավորված ստերեոտիպի խախտմամբ, իրավիճակի հանկարծակիությամբ, անսովոր պայմաններում
սեփական անօգնականության զգացմամբ:
11
Անհարմարավետ իրավիճակների նկատմամբ ծայրահեղ արձագանքներից է ինքնաագրեսիան: Ցավի միջոցով երեխան խուսափում է
տհաճ իրավիճակից, կարծես թե փորձելով բթացնել մյուս զգայարանների ակտիվությունը, միայն թե չլսի, չտեսնի, չզգա: Հարց է առաջանում, թե ինչու է նա այդքան սուր արձագանքում պարզ թվացող իրավիճակներին, պատճառը նրանց զգայարանների զգայունակության
ցածր շեմն է և գերզգայունությունը:
Աուտիզմը պետք է չշփոթել մտավոր զարգացման խանգարումների, հոգեխոսքային զարգացման խնդիրների, զգայական ալալիայի, գերակտիվության, լսողության և տեսողության խանգարումների հետ:
Վաղ հասակում աուտիզմ ունեցող երեխայի ծնողները գրեթե միշտ
կասկածում են, որ իրենց երեխան ունի լսողության և տեսողության
խնդիրներ, քանի որ երեխան չի արձագանքում անվանը և խուսափում
է տեսողական կոնտակտից, սակայն այդ կասկածները միանգամից
հօդս են ցնդում, քանի որ նա կարող է տարվել այլ ձայնային ազդակներով և տեսողական պատկերներով, օրինակ՝ նախշերով, կամ՝ ձայներից փակել ականջները, ինչը նույնպես վկայում է, որ նրանք լսում են:
Ի տարբերություն մտավոր զարգացման խանգարումների, աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաները, թեև ունեն
ինտելեկտուալ ոլորտի յուրահատկություններ, սակայն նրանց շատ
հեշտ է տարբերակել ըստ վարքի ստերեոտիպության, հուզական կոնտակտ հաստատելու դժվարությամբ, ըստ շփման ցանկության բացակայության: Մտավոր զարգացման խանգարումներով երեխաները բավականին հարմարված են կենցաղում, չեն խուսափում շփումից, ընդհակառակը՝ սիրում են շփվել:
Հաճախ մասնագետները դժվարանում են սահմանազատել աուտիզմը հոգեխոսքային զարգացման խնդիրներից: Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների առաջին ահազանգերից են խոսքի զարգացման
յուրօրինակ առանձնահատկությունները: Աուտիզմ ունեցող երեխան, ի
տարբերություն խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաների,
ունենում է ձայնի յուրահատուկ հնչերանգ, կրկնխոսություններ, ռոբոտային խոսք, կրկնվող ձայներ, վանկեր և այլն:
Ի տարբերություն զգայական ալալիա ունեցող երեխայի, աուտիզմ
ունեցող երեխան չի կենտրոնանում իրեն ուղղված խոսքի վրա, խոսքը
նրա վարքի կարգավորման գործիք չէ, նա դժվար է ենթարկվում խոսքային հրահանգներին: Բացի այդ, նա չի արտահայտում իր ցանկությունները հայացքով, միմիկայով և ժեստերով` ի տարբերություն խոսքի մաքուր խանգարումներ ունեցող երեխաների:
Եվ, իհարկե, դժվար չէ տարբերակել աուտիզմը գերակտիվությունից, քանի որ գերակտիվ երեխայի հիմնական արգելքը վարքի կառավարումն է, իսկ աուտիզմ ունեցող երեխայինը՝ շփման խանգարումը և վարքի ստերեոտիպությունը, հետաքրքրության ֆիքսացիաներն ու
թույլ տեսողական կոնտակտը: Գերակտիվ երեխան, թեև շատ ակտիվ է
և ունի ուշադրության խնդիրներ, բայց ունի զարգացած տեսողական
կոնտակտ, արձագանքում է մարդկանց խոսքին: Աուտիզմ ունեցող երեխան կարող է հուզական անհավասարակշիռ վիճակում թողնել գերակտիվ երեխայի տպավորություն, սակայն հանգիստ վիճակում նա կարող է լինել բավականին նստունակ և ոչ ակտիվ:

Աուտիզմն ու դրսեվորումները


1)
ինչ է աուտիզմը 

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս կյանքիառաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որըազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալականհարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:

2)վաղ մանկական աուտիզմ

Վաղ մանկական աուտիզմի ախ- տորոշումն իրականացվում է՝ հիմնվելով երեք հիմնականորակական խանգարումների վրա.

 1) ոչ բավարար սոցիալական համագործակցություն կամ վերջինիս լիովին բացակայություն

2) ոչ բավարար փոխադարձ հաղորդակցություն կամ առհասարակ շփման բացակայություն

3) վարքում ստերեոտիպ ձեւերի առկայություն:

3)ինչ դրսևորումներ ունի աուտիկ մարդը 

Նրանք բառերն արտասանում են երգելով կամ վանկարկելով, երբեմն նախադասության մեջկուլ տալով: 

Սահմանափակ, կրկնվող եւ ստերեոտիպ վարքը։ Շատ դժվար է հարմարվում իր կյանքումտեղի ունեցող փոփոխություններին և երբեմն լիովին մերժում ցանկացած փոփոխություն։հաճախ վախեր են նկատվում բարձր ձայներից, աղմուկից, էլեկտրական սարքերից կամ էլճիշտ հակառակը ՝ բացակայում է վախի զգացումը։

4)ովքեր կարող են օգնել նման մարդկանց 

հոգեբաններ,նյարդաբաններ

Ներառականության մասին օրենքը Հայաստանում

հղում

կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը  դժվար է կամ  անհնարին.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.

Ինչ է ներառական կրթությունը

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, և միարժամանակ կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Օլիգոֆրենո մանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով:

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.
1. Խնդրի բացահայտում:
2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:
3. Խնդրի շտկում:
4. Անհատական մոտեցում, ուսուցում:
5. Շերտավորված ուսուցում:
6. Ֆիզկական դաստիարակություն:
7. Գեղագիտական դաստիարակություն:
8. Բարոյական դաստիարակություն:
9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները
Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվողն աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Օլիգոֆրեն երեխաների զարգացման առանձնահատկությունները
Օլիգոֆրեն երեխաների զարգացումը նման է նորմալ զարգացող երեխաների զարգացմանը հատկապես սկզբնական շրջանում, սակայն ունի իր առանձնահատկությունները:

Գործողություն                              Նորմալ զարգացող երեխա           Մտավոր խնդրով երեխա
Առողջ ժպիտ                                  2-3 ամսական                               1.5-1.6 տարեկան
Գլխի ուղիղ պահելը                      2 ամսական                                    5-6 ամսական
Ձայնի աղբյուրի որոնումը            2-3 ամսական                               1 տարեկան
Ձեռքը գցել, բռնել                         4-5 ամսական                               1 տարեկան
Ուշադրության կենտրոնացում    4-5 ամսական                               2 տարեկան
Թոթովել                                          5-6 ամսական                              2 տարեկան
Նստել                                              6 ամսական                                   1 տարեկան
Քայլել                                             8 ամսական ից 1 տարեկան          1-2 տարեկան
Խոսք                                             11-12 ամսական                             2-2.5 տարեկան
Շարժական խաղերի սկիզբ          10- 11 ամսական                           2-2.5 տարեկան
Մտածված գործողություն            1 տարեկան                                    2-3 տարեկան

Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ , համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը: Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով բժիշկները հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաներըէ երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: Օլիգոֆրենիայի ծանր տեսակն ապուշությունն է` առաջացել է idios բառից, որը նշանակում է գոյություն ունի շրջապատից դուրս, անկախ:Յուրաքանչյուր աստիճան ևս ունի իր աստիճանները: Ծանր տեսակը անշարժ պառկած է , նստած, չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղված խոսքը, նրանց մոտ խոսքն ընդհանրապես բացակայում է : Կարող են արտաբերել առանձին հնչյուններ:Այս երեխաները կարիք ունեն խնամակալի, մի մասը կարող է լինել ագրեսիվ, խանգարված է սննդի ռեֆլեքսները, չունեն քաղցի զգացում, չեն զգում ցավ, լուսային զգացումը բացակայում է : Այս երեխաները ապրում են մինչև 8-10 տարեկան: Թեթր տեսակները արտաբերում են որոշ բառեր, այս երեխաները ընդունակ չեն ուսուցման, երկարատև աշխատանքի արդյունքում կարող են սովորել պարզ հմտություններ` բաժակ բռնել, կոճակ կոճկել և այլն:

Միջին աստիճան ` իմբեցիլություն, որն առաջացել է իմ բառից, նշանակում է առանց և բացիլիում , նշանակում է հենարան բառերից:Նրանց կարելի է հաղորդել տարրական գիտելիքներ, կարողանում են հաշվել մինչև 10-ը, յուրացնել 15-20 տառ, կարդալիս դժվարանում են վանկերը միացնել: Էությամբ հանգիստ, լսող են , պարտաճանաչ են :

Թեթև աստիճան` դեբիլություն, նշանակում է թուլություն:Ընդունակ են ուսուցման և դաստիարակության , ընկալում են շրջապատը, իրենց ուղղված խոսքը, ունեն խոսքային խնդիրներ` աղքատ բառապաշար, կապակցված խոսք:

PECS համակարգ

PECS համակարգ

Այլընտրանքային հաղորդակցման տարատեսակներից է նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգը: ՝ PECS – ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս աուտիզմ, ինչպես նաև այլ խնդիրներ ունեցող երեխաներին արագ յուրացնել հաղորդակցման բազային ֆունկցիոնալ հմտությունները:
Երեխան, որը կիրառում է հաղորդակցման այլընտրանքային համակարգը՝ PECS – ը , կարող է ունենալ զարգացած խոսք՝ նույնիսկ եթե ոչ վերբալ, և սովորել օգտագործել բառակապակցություններ: Նույնիսկ այն երեխաները, որոնց մոտ ամբողջովին բացակայում են խոսքային հմտությունները, նույնպես կարող են ուսուցանվել:
Նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգով
հաղորդակցվող երեխան ունենում է անհատական
հաղորդակցման գիրք,որի էջերին փակցված են ուտելիքի,
խաղալիքների, կենցաղային իրերի և այլ պատկերներ:

PECS – ի նպատակներն են՝
▪ Երեխայի մոտ ձևավորել հաղորդակցման
հմտություններ,
▪ Ձևավորել խոսք,
▪ Երեխային դրդել ինքնուրույնության

PECS – ի կիրառման հիմնական փուլերն են՝

Առաջին փուլում երեխան կատարում է պարզ փոխանակում՝ տալիս է նկարը, ստանում համապատասխան առարկան:
Երկրորդ փուլում երեխան վերցնում է նկարը, մոտենում է մասնագետին, նրա ուշադրությունը հրավիրում է իր վրա, նկարը տալիս է և վերցնում ցանկալի առարկան: Այս փուլում աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ երեխան փոխանակում կատարի տարբեր մարդկանց հետ և տարբեր իրավիճակներում:
Երրորդ փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երեխան սկսում է դիտել նկարներն ու ընտրել իրեն անհրաժեշտ առարկայի համապատասխան նկարը: Այս փուլում աշխատանքի մեջ սկսում ենք կիրառել հաղորդակցման գիրքը, որի վրա նախ փակցվում է երկու նկար:Այս փուլում մեխանիկական փոխանակումից երեխան անցում է կատարում մտածված փոխանակմանը:
Չորրորդ փուլում սովորոբար մինչև 5 տարեկան երեխաների մեծամասնությունը այս փուլում սկսում է խոսել: Ապա այս փուլում երեխան սկսում է հաղորդակցվել նախադասություններով՝ հետզհետե ընդլայնելով դրանք: Երեխան վերցնում է ցանկալի առարկայի նկարը, մոտենում է մասնագետին, վերջինս բարձրաձայնում է տվյալ նախադասությունը և տալիս է ցանկալի առարկան:
Հինգերորդ փուլում երեխան պատասխանում է «ի՞նչ ես ուզում» հարցին;
Վեցերորդ փուլում երեխան սկսում է մեկնաբանել տարբեր իրավիճակներ՝ պատասխանելով «ի՞նչ ես տեսնում»,«ի՞նչ ես լսում»,«ի՞նչ է սա» և այլ բազմազան հարցերի:

ելակ

բանան

ձմերուկ

գնդակ

տիկնիկ

տանձ

Ինտերակտիվ հաղորդակցման սալիկներ կամ տախտակներ

Ինտերակտիվ հաղորդակցման սալիկները կամ տախտակները դիտողական սիմվոլներ են, որոնք կազմակերպված են ըստ թեմայի: Այս գրատախտակները կարող են լինել տարբեր չափերի և ձևի՝ կախված պարապմունքից և իրավիճակից, որոնցում դրանք անհրածեշտ են:Գրատախտակները կարող են լինել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ: Դիտողական սիմվոլների ընտրությունը և կազմզկերպումը իրականացվում է այնպես, որ երեխայի մոտ արթնանա մոտիվացիան և բարելավվի նրա գործառնական հաղորդակցությունը:
Երեխայի համար կարևոր է կիրառել սիմվոլներ – նշանները, երբ նա՝
խնդրում է ինչ – որ բան,
մեկնաբանում է ինչ – որ բան,
կիսվում է էմոցիաներով:

Կարևոր է, որ երեխան հասկանա, որ գրատախտակի վրա գտնվող առարկան կամ պլանավորվող գործողությունը պատկերի օգնությամբ կարելի է պահանջել, պատասխանել հարցին, պատմել սեփական ցանկությունների մասին, ինչպես նաև արտահայտել հույզեր:

Հաղորդակցական հուշող քարտեր

Հաղորդակցական հուշող քարտերը հիմնականում կիրառվում են չհաղորդակցվող երեխաների հետ: Դրանք անհրաժեշտ են, որ երեխային հիշեցնեն, թե ինչ է ասելու, և նրան տրամադրվում են հաղորդակցության այլընտրանքային միջոցներ:
Հաղորդակցման հուշող քարտերը կազմված են մեկ կամ երկու հաղորդագրություններից, որոնք պատկերված են նկարների ձևով և կրկնվում են գրավոր խոսքի միջոցով: Նման քարտեը հատկապես օգտակար են այն երեխաների համար, ովքեր սովոր են հենվել մեծահասակների բանավոր հուշումներին;
Հաղորդակցական հուշող քարտերը լավ է կիրառել այն իրավիճակներում, երբ երեխային անհրաժեշտ է ինչ – որ բան հաղորդել:

<<Խոսակցությունների>> գիրք

<<Խոսակցությունների>> գրքերը կարող են կազմված լինել միայն պատկերներից, կամ կարող են ներառել առօրեական թեմաներով զրույցներ:
<<Խոսակցությունների>> գրքի նպատակն է՝ բարձրացնել զրույցում երեխայի ընդգրկման հմտությունները: <<Խոսակցությունների>> գրքի բովանդակությունը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, իսկ գրքում զրույցների բոլոր թեմաները պետք է իրական նշանակություն ունենան երեխայի կյանքում:
<<Խոսակցությունների>> գրքերը օգնում են կազմակերպել զրույցը և երեխային ընդգրկել հաղորդակցության մեջ: