Արտադրական նախագիծ

Թխվածքաբլիթների պատրաստում

Արդեն երկար ժամանակ է ընտանիքիս անդամների համար գրեթե ամեն անգամ ես եմ պատրաստում ինչ֊որ թխվածքաբլիթներ,թխվածքներ և այլ նմանատիպ բաներ։Մտածեցի,որ շատ լավ հնարավորություն է նախագծի համար պատրաստել հենց մեր սիրելի թխվածքաբլիթներից մեկը։

Պատրաստման եղանակը`ձուն,շաքարավազը,մածունը,սոդան,քացախը և ձեթը հերթականությամբ խառնում ենք իրար։Շաքարավազը և մածունը ավելացնում ենք նույն չափի։Վերջում ավելացնում ենք ալյուր այնքան,որպեսզի ստացվի թույլ,ձեռքում գնդվող խմոր։Խմորը բաժանում ենք փոքր գնդերի,մի փոքր ձեռքով բացում և կտրատում ենք թխվածքաբլիթների համար նախատեսված պատկերներով։Դնում ենք ջեռոց և թողնում այնքան,մինչև կարմրի։

Ավելի մանրամասն կտեսնեք տեսանյութի մեջ։

Արտադրական նախագիծ

Մածունի արտադրություն,ընտանեկան նախագիծ

Տարիներ շարունակ մայրս մածունը պատրաստում է տան պայմաններում,գրեթե չէնք գնում խանութից։Երբ դեռ գյուղում էինք ապրում,այնտեղ մեր իսկ կովերի կաթից պատրասված մածունն էինք օգտագործում,իսկ արդեն այստեղ`Երևանում,գնում ենք կաթը,և մայրս պատրաստում է։

Շատ անգամներ եմ ներկա եղել պատրաստմանը,բայց երբեք չեմ մտածել, որ մի օր կպատրաստեմ ինքս։
Իհարկե շատ հատվածներ արեցի մայրիկիս օգնությամբ,բայց դե նախագիծը ամեն դեպքում ընտանեկան էր և խնդիր չէր լինի հաստատ նրա օգնությունը։

Պատրաստման եղանակը`Կաթը եռացնել, լցնել տարրայի մեջ, թողնել, որ գոլանա: Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույթի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով: Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս: 12 ժամից մածունը պատրաստ կլինի: Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Տեսանյութ պատրաստման գործընթացից