Ատամների խնամք 5 տարեկանների հետ

Ըստ նախագծի ՝ այցելեցինք 5 տարեկանների խումբ,նրանց հետ համատեղ աշխատանք կատարելու նպատակով։
Սկզբից խոսեցինք ատամների խնամքի մասին,հարցրեցինք թե ինչի համար են լվանում,ինչպես։Ասեմ,որ երեխաները շատ բաներ արդեն իսկ գիտեին ատամների խնամքի մասին։
Հետո նրանց բաժանեցինք թերթիկներ գուաշներ և խոզանակներ։Նկարեցինք նրանց համար երևակայական ատամներ,որպեսզի ավելի լավ պատկերացնեն ամեն ինչ,սովորեցրինք թե ինչպես է պետք լվանալ վերևի և ներքևի շարքերը ու նրանք սկսեցին նկարել։Երեխաները շատ ոգևորությամբ էին նկարում և կարծես թե նրանց հետաքրքրում էր գործընթացը։Վերջում ստացանք շատ հետաքրքիր նկարներ և որ ամենակարևորն է ` սովորեցին ավելի ճիշտ մաքրել ատամները։

Սովորում ենք մաքրել ատամները

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաքին համագործակցային նախագիծ քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

օրը՝հոկտեմբերի 4, ժ9.30-10.30

վայրը՝ քոլեջ

Մասնակիցներ՝ Էլյա Գրիգորյան և ընկերներ

Սովորող սովորեցնող նախագիծ

Սովորում ենք ճիշտ լվացվել

Վայրը՝ քոլեջ, 5 տարեկանների խումբ. Անահիտ Գրիգորյան և ընկերներ

hand washing
https://youtube.com/watch?v=rZ8tVgFyY84%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Նախագծային աշխատանք 5 տարեկանների հետ.

Մենք ` ընկեր Քրիստինեյի հետ միասին սովորեցնում ենք լվացվել 5 տարեկանների խմբին

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում: