Գտեք զույգին,մաթեմատիկական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 5 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Անհրաժեշտ պարագաներ ՝ թվերով և շրջաններով քարտեր

Խաղի ընթացք ՝ Երեխաները բաժանվում են երկու թիմի. Յուրաքանչյուր թիմ ունի իր սեղանը : Մի սեղանի վրա շրջված են քարտեր թվերով, մյուս սեղանի վրա՝ շրջված քարտեր շրջանակներով:Երեխաները վազում են սենյակում: Ուսուցչի ազդանշանով սեղաններից քարտեր են վերցնում, և յուրաքանչյուրը որոնում է իր զույգին. երեխան, ով թվով քարտ ունի, փնտրում է երեխայի, ով ունի քարտի վրահամապատասխան թվով շրջանակներ:Վերջում պետք է ստուգել, թե արդյոք բոլոր զույգերը ճիշտ են համընկնում:Քարտերը վերադարձվում են իրենց սկզբնական տեղերը, և խաղը կրկնվում է:

Մեկից հինգ թվերն ու թվանշանները

Երեխաները պետք է իմանան,որ առարկաների քանակը կարելի է իմանալ ոչ միայն հաշվելով դրանք,այլև նայելով թվանշանին :

Թիվ մեկ

Երեխաների հետ կարելի է մտնել հետաքրքիր զրույցի մեջ և փոքրիկ առաջադրանքներ տալ ՝ <Որտեղ ես հաճախ հանդիպում մեկ թվանշանը,օրինակ մեքենաների համարանիշներին թե խանութում,կամ վերելակի վրա> : <Իսկ քո քանի մատն է համապատասխանոգմ մեկ թվին,ցույց տուր տեսնեմ > : <Սեղանին դրված են նապաստակներ ,շնիկներ,բադիկներ,կատուներ : Տուր ինձ այն խաղալիքը,որից մեկ հատ է> :

Պետք է ուշադրություն դարձնել նաև,որ երեխան խոսքի մեջ ճիշտ օգտագործի թվերի անունները :

Թիվ երկու

Նախադպրոցական ավագ խմբին կարելի է հարցնել ՝ <Որն է շաբաթվա երկրորդ օրը,որն է տարվա երկրորդ ամիսը,իսկ որն է քո անվան երկրորդ տառը > : Փոքրերին կարելի է հարցնել ՝ <Քանի ականջ ունի մկնիկը ,կատուն,իսկ արջը > :

Ամեն անգամ հաջորդ թիվը ուսուցանելիս կարևոր է երեխային հասկացնել բնական շարքի հիմնական սկզբունքը,ըստ որի յուրաքանչյուր հաջորդ թիվ մեկով մեծ է նախորդ թվից : Ամեն թվի հետ կապված անհրաժեշտ է մի քանի պարապմունք անցկացնել : Շատ կարևոր է,որ երեխաները ամեն թիվ կապեն ինչ-որ հետաքրքիր և վառ պատկերների հետ,այդպես ավելի լավ կմտապահեն թվերը :

Եթե երեխայի հետաքրքրությունը կորել է պարապմունքի ընթացքում,անհրաժեշտ է դադար տալ,քանի որ երեխայի ուղադրությունը երկար հնարավոր չէ կենտրոնացած պահել մեկ գործընթացի կամ գործողության վրա : Ցանկալի է,որ առօրյայում նույնպես շատ կիրառվեն թվերը,քանակը : Օրինակ կարելի է երեխային ասել ՝ <Մինչև ես կվերջացնեմ պատրաստել,դու հաշվիր քանի մարդ պետք է նստի ճաշելու ՝ այդքան ափսե դիր սեղանին > :

Ուսուցման հիմնական ձևը խաղն է ,քանի որ այն երեխաների բնական վիճակն է : Երեխաներին պետք է հնարավորություն տալ նյութը ընկալել անհատական զարգացման արագությամբ և միարժամանակ կարևոր է ստեղծել այն ուսուցման վայրը և հարմարությունները,որին ձգտում է նա : Վերլուծելով երեխայի կատարած աշխատանքը ՝ կարել է որոշել ունակությունների մակարդակը և պարզեցնելով կամ բարդեցնելով նյութը սկսենք աշխատել նրա թույլ և ուժեղ կողմերի հետ :

Թիվ երեք

Երեք թվի հետ կապված կարող ենք տալ տարբեր հարցեր և առաջարկել տարբեր առաջադրանքներ ,ինչպիսիք են ՝ <Նկարում ժամը քանիսն է ,որն է անվանդ երրորդ տառը,որն է շաբաթվա երրորդ օրը ,հաշվիր մինչև երեքը և անվանիր երեք կենդանու անուն > :

Շատ ժամանակ առաջանում են տարբեր խնդիրներ ,օրինակ երեխան ցանկություն չունի հիշել թվանշանները և չի հետաքրքրվում դրանցով : Կարելի է նրա ուշադրությունը հրավիրել բնակարանի համարին,տատիկի հեռախոսին կամ հեռուստաալիքի կոճակին : Որպեսզի երեխաներին հետաքրքրեն առաջադրանքները,պետք է օգտագործել բազմատեսակ հաշվենյութ և հաճախակի փոփոխել դրանք :

Թիվ չորս

Շարունակում ենք երեխաներին հարցեր տալ ՝ տարբեր տեսակի և նաև միանման : Օրինակ ՝ <Որն է շաբաթվա չորրորդ օրը,իսկ որն է անվանդ չորրորդ տառը,քանի մատիկ եմ ես ցույց տալիս,կրկնիր իմ հետևից (չորս),անվանիր չորս կենդանու անուն > :

Կարևոր է,որ երեխաին բացատրենք ՝ թիվը կազմված է իրենից ավելի փոքր մի քանի թվի կազմությունից : Օրինակ ՝ չորսը դա երեքն է և էլի մեկը կամ երկու հատ երկուսն է :

Թիվ հինգ

Դե իհարկե այս թվանշանի հետ կապված հարցերը բաց թողել պետք չէ ՝ <Ցույց տուր ինձ այնքան մատիկ,որքան ես եմ ցույց տալիս ,քանիսն են դրանք : Որն է շաբաթվա հինգերորդ օրը : Որն է տարվա հինգերորդ ամիսը : Անվանիր հինգ առարկա որոնք քեզանից բարձր են,իսկ հետո անվանիր ցածրերը : >

Յուրաքանչյուր անգամ կարևոր է փոխել խաղանյութը ,այն կօգնի ավելի լավ ընկալել թվի ստացումը : Պետք է սովորեցնել,որ կարելի է հաշվել սկսել ցանկացած ուղղությամբ և ցանկացած առարկայից :

Մաթեմատիկական առաջադրանքները պահանջում են խաղային շարժառիթների կիրառում:Իսկ դիդակտիկ խաղերը նպաստում են ոչ միայն երեխաների գիտելիքների յուրացմանը, այլև իմացական հետաքրքրությունների, հաղորդակցման ունակությունների ընդհանուր զարգացմանը:

Ընտրում ենք ճիշտ գույները .մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ

Նախագիծն իրականցնող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ զարգացնել մանր մոտորիկան,տեսողական հիշողությունը,վերհիշել գույները :

Խնդիր ՝ Խաղ-գլուխկոտրուկի միջոցով

Անհրաժեշտ պարագաներ ՝ ստվարաթուղթ,գունավոր շրջաններ :

Մասնակիցների քանակ ՝ 4-5 երեխա

Նախագծի տևողություն ՝ 10-15 րոպե

Խաղի ընթացք ՝ Ստվարաթղթե քառակուսու վրա նկարում ենք տարբեր գույների շրջաններ ՝ այնքան,որքան կտեղավորվի : Պատրաստում ենք նույն քանակությամբ շրջաններ և ամրացնում փոքր ուղղանկյունների վրա ՝ մեկ փոքր ուղղանկյան վրա երկու շրջան : Հետո հավաքում ենք ճիշտ հերթականությունը ՝ ստվարաթղթե քառակուսու վրա նկարված շրջանների վրա դնելով ուղղանկյունների վրա գտնվող շրջանները ՝ համապատասխանեցնելով ճիշտ գույները միմյանց հետ :

Արդյունք ՝

բնագիտա-տեխնիկական ստուգատես

նախագիծ (հրաշք պարկ )

Այս խաղի նպատակն է երեխաների մոտ զարգացնել կենդանիների և նրանց ապրելակերպի ու միջավայրի հանդեպ հետաքրքրություն,և ուսուցանել տարրական գիտելիքներ :

Նախագիծ (գունային հաջորդականություն)

Խաղի ընթացքը հետևյալն է ՝ ուղղահայաց գծի վրա գտնվող շրջանագծերի վրա տեղադրում ենք նախապես պատրաստված գունավոր շրջանները ՝ խառը դասավորվածությամբ : Հետո երեխային խնդրում ենք ուշադիր նայելուց հետո ճիշտ գունային հերթականությամբ դասավորի շրջանները ՝ պատկերի ներքևի մասում գտնվող օվալի մեջ։

Նախագիծ (փոքր գնդակներն ու մեծ խաղաքարը )

Խաղի նպատակն է վերհիշել թվերը,զարգացնել հաշվելու կարողությունը,ուշադրությունը և արագ կողմնորոշումը

Գունային հաջորդականություն.մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ , դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակ ՝ Խաղի նպատակն է զարգացնել կենտրոնացումը,տեսողական ընկալումը,մանր մոտորիկան :

Խնդիր ՝ Երեխաների հետ տարբերակել գույները,կոորդինացված աշխատել երկրաչափական պատկերի հետ,կրկնօրինակել գունային հերթականությունը ,օգտվել աղյուսակային պատկերից :

Անհրաժեշտ պարագաներ ՝ Խաղը պատրաստելու համար.ստվարաթուղթ,գուաշներ,գունավոր շրջաններ :

Ժամանակահատված ՝ 15 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 3 հոգի

Ընթացքը ՝

Խաղը ունի հետևյալ տեսքը

Ուղղահայաց գծի վրա գտնվող շրջանագծերի վրա տեղադրում ենք նախապես պատրաստված գունավոր շրջանները ՝ խառը դասավորվածությամբ : Հետո երեխային խնդրում ենք ուշադիր նայելուց հետո ճիշտ գունային հերթականությամբ դասավորի շրջանները ՝ պատկերի ներքևի մասում գտնվող օվալի մեջ :

Արդյունքը տես այստեղ

Խաղը անցավ հետաքրքիր : Երեխաները հետաքրքրությամբ խաղացին,սակայն նրանց համար այն մի փոքր բարդ էր ՝ ինչը ես չէի նախատեսել : Նրանք շատ լավ ճանաչում են գույները:Նրանցից երկուսը դժվարությամբ էին հավաքում ճիշտ հերթականությունը:Կարծում եմ ուղղակի մի փոքր դժվար էր կենտրոնացնել ուշադրությունը,բայց մեկը մյուսին հուշելով,օգնելով հասանք մեր առջև դրված նպատակին : Վերջում իրենք առաջարկեցին խաղի մեկ այլ տարբերակ ՝ չինգանչունգ անել և ով կհաղթի ամեն անգամ ՝ նա էլ կդնի իր ուզած գույնի շրջան,ով ավելի շատ կդնի ՝ նա էլ կհաղթի : Դե վերջում իհարկե հաղթեցինք բոլորս :

Հաշվետվություն ( Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում )

Տարրական մաթեմատիկական պատկերացումներ

Չափորոշիչներ (ներածություն)

Նախագիծ (կոճակները…)

Նախագիծ (մեծ ու փոքր առարկաներ)

Նախագիծ (կարդում ենք և որոշում )

Նախագիծ (Ո՞ր խմբից )

Նախաթվային հասկացություններ

Նախագիծ (Փոքր գնդակներն ու մեծ խաղաքարը)

Նախագիծ (Փոքր գնդակներն ու մեծ խաղաքարը)

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան 

Դաստիարակներ ՝Անի Մարտիրոսյան և Գայանե Արզումանյան

Թեմա ՝ Մաթեմատիկական

Նախագծի անվանում ՝ Փոքր գնդակներն ու մեծ խաղաքարը

Նպատակ ՝ Վերհիշել թվերը,զարգացնել հաշվելու կարողությունը,ուշադրությունը և արագկողմնորոշումը

Խնդիր ՝ Օղակների,խաղաքարի  և գնդակների միջոցով կարողանալ հաշվել ։

Ընթացք ՝ Նախօրոք պատրաստում ենք երկու հատ խաղաքար ՝ մեկը գույներով,մյուսը ՝ թվերով։Դնում ենք երկու օղակ հատակին ,երեխաներին բաժանում ենք երկու խմբի։Մի խումբը նետում է գույներով խաղաքարը,մյուսը ՝ թվերով։ Որ գույնն ու թիվը ընկավ,այդ գույնի և քանակի գնդակներ ենք տեղափոխում տարայից օղակների մեջ։

Նախաթվային հասկացություններ

Մեծություն

  • Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝ ըստ
    • երկարության. երկար-կարճ, հավասար-անհավասար (հավասար են երկարությամբ),
    • բարձրության. բարձր-ցածր, հավասար-անհավասար (հավասար են բարձրությամբ),
    • լայնության. լայն-նեղ, հավասար-անհավասար (հավասար են լայնությամբ)
    • հաստություն. հասատ-բարակ, հավասար-անհավասար (հավասար են հաստությամբ),
    • չափի. մեծ-փոքր, հավասար- անհավասար (հավասար են մեծությամբ)։
    • Առարկաները դասավորել ըստ մեծության որևէ հատկանիշի աճման և նվազման կարգով։
    • Առդրման և վերդրման օգնությամբ չափումներ անել։
    • Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

Ձև․

  • Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։
  • Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները (խորանարդ, գունդ)։
  • Ծալման և կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ և մաս հարաբերութունները:
  • Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։
  • Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկանիշների, գտնել ավելորդը և լրացնել պատկերը։

Տարածական և ժամանակային կողմնորոշում

  • Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս, ներս, տակ, վրա, վերև, ներքև, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
  • Շարժվել նշված ուղղությամբ։
  • Կողմորոշվել թղթի և նկարների վրա։
  • Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ, կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:

Նախագիծ (Ո՞ր խմբից )

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Դաստիարակներ ՝

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Թեմա ՝ Ո՞ր խմբից

Ընթացք ՝ Տեղադրում ենք սկուտեղի մեջ երկար կամ կարճ,մեծ-փոքր,կարմիր և ոչ կարմիր առարկաներ:Խաղը սկսում է դաստիարակը ՝ վերցնելով մի առարկա և ասելով ՝ սա այս խմբից է ,որովհետև (ընտրում ենք որևէ հատկանիշ ըստ որի տեսակավորելու ենք,օրինակ ՝ կարմիր և առանձնացնում ենք ) նա կարմիր է :

Նպատակ ՝ Երեխայի մոտ զարգացնել առարկաները խմբավորելու,նրանց երկրաչափական ձևը տարբերելու հատկություն :

Խնդիր ՝ Տեսակավորել առարկաները ՝ ըստ գույնի,ձևի և չափի :

Արդյունք ՝