2021-ի ամենատպավորիչ օրը`մեդիա ուրբաթը ագարակում

Այս անգամ մեդիա ուրբաթը եղավ շատ հետաքրքրաշարժ։Ինքներս առավոտից սկսեցինք պատրաստել տարատեսակ ուտեստներ դդմից`Ղափամայի ծեսի համար։
Ուսանողների մի մասը գնացին կրթահամալիրի ագարակ`լավաշ թխելու։
Հետո բոլորս հավաքվեցինք ագարակում,փորձելու համար մեր իսկ պատրաստած ուտեստները։Հավաքվել էինք կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերից։Երգեցինք,պարեցինք,ուրախացանք,համտեսեցինք ուտեստները։
Շաբաթ օրը շարունակվեց մեր տոնախմբությունը`եղանք եկեղեցում պատարագի,որից հետո միասին գնացինք Մայր դպրոց։Այնտեղ մեզ սպասում էր մեծ տոնախմբություն։Մեզ էր միացել նաև Ռուբեն Մաթևոսյանը։Երգեցինք,պարեցինք նրա հետ միասին,շատ լավ ժամանակ անցկացրեցինք։
Շատ հիշարժան օր էր։

Լուսաբանում `