Բնօգտագործում

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:

Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:

Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.

ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք

բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է

գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:

Բայց դա ինչ առնչություն ունի բնօգտագործման հետ:

Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:

Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ:

Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են  մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:

Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանում է մարդու ներգրծությունը շրջակա բնական միջավայրի վրա, ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջև կատարվող նյութափոխանակությունը:Բնական միջավայրի վրա մարդդու ներգործության ուժեղացումը, ինչպես հիշատակվել է վերևում, ունենում է երկու կարևոր բացասական հետևանք.

1. Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում են իրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենց նախնական վիճակը և դառնւմ աշխատանքի առարկա ու միջոց: Բնական միջավայրը աղքատանում է, և երկրահամակարգի հավասարակշռությունը` խախտվում:

2. Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբ չէ, որ օգտագործվում, սպառվում են մարդում կողմից: Դրանց մշակման ու վերամշակման ընթացքում գոյանում են մնացուկներ, անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնական հավասարակշռությունը, և հաճախ մադրկանց առողջության համար դառնում են վտանգավոր:

Բնական միջավայրի վրա մարդու ներգործության գլխավոր բացասական հետևանքները

ա) Բնական տարրերի կորզում բնական միջավայրից, դրանց վերածում արտադրամիջոցների: Բնական միջավայրը աղքատանում է:

բ) Բնական միջավայրը աղտոտվում, քայքայվում է, մարդկանց առողջության համար դառնում վտանգավոր:

գ) Խախտվում է նյութի բնական շրջապտույտը:

ւրեմն երկու դեպում էլ երկրահամակարգերի ներսում և դրանց միջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում: Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իր ամենագլխավոր` ինքնավերականգնման ու ինքնամաքրման հատկությունը:

Ասվածից եզրակացնում ենք, որ բնօգտագործումը, ի վերջո, մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդ միջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:

Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդու միջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափեր է ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգման ու ինքնամաքրման կարողությանը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիական ճգնաժամի մեջ:

Էկոլոգիական ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբ խախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգերի կապերը, միջավայրը սկսում է քայքայվել, ենթարկվել դեգրադացիայի, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղը զիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցող լանդշաֆտներին:

Անհետանում են բուսական ու կենդանական տեսակները, շատանում են մարդկանց հիվանդությունները, կարճանում է կյանքի տևողությունը:

Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական ճգնաժամին նախորդում են լարված էկոլոգիական և վտանգավոր (կամ տագնապալից) էկոլոգիական վիճակները:

Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն արդեն սկսվել է, ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով: Ուրեմն ինչ է բնապահպանությունը:

Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:

Լեռնային լանդշաֆտներ և ուղղաձիգ (վերընթաց) գոտիներ

Լեռնային լանդշաֆտները այն լանդշաֆտներն են, որոնք լեռներում են գտնվում։ Օրինակ ` Հայաստանը լեռնային երկիր է, այն շրջապատված է լեռներով։ ՀՀ- ի լեռներում փոխվում է ջերմաստիճանը, կլիման և լեռների բարձրադիր գոտիներում գրեթե ոչ մի բուսականություն չկա։

Բայց լեռների ավելի ցածրադիր գոտիներում բուսականությունը շատ է, ավելի շատ ծառեր կան։ Ինչքան բարձրանում ու մեծանում է լեռների ջերմաստիճանը, այնքան լեռներում ցուրտ և սառը եղանակ է։ Ըստ լեռների բարձրության ` կրճատվում են վեգետացիայի ժամկետները, անհնար է դառնում ջերմասեր կուլտուրաների մշակումը, նվազում է թթվածնի քանակը և մարդու օրգանիզմում առաջանում է որոշակի ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարում:

Ազոնալ գոտին այն գոտին է, որտեղ զոնայականություն չկա։ Երբ որ տվյալ վայրը զոնայականություն չունի, այն կոչվում է ազոնալ։ Իսկ սպեկտորը լեռների հաջորդականության հավաքածուն է։

Լանդշաֆտային ֆիզիկաաշխարհագրական շրջանցում

Լանդշաֆտային թաղանթը մոլորակի բնությունը շատ բազմազան է։ Ուստի մենք պետք է շրջանցում կատարենք մի լանդշաֆտից ` մյուսը, որպեսզի ուսումնասիրենք դրանք։

Ֆիզիկաաշխարհագրական և լանդշաֆտային շրջանցումները հոմանիշներ են և երկուսն էլ օգտագործվում են։

Լանդշաֆտային շրջանցումը կատարվում է 2 ուղղությամբ `

1. Մասնավոր (նեղ- մասնագիտական)

2. համալիրային (ֆիզիկաաշխարհագրական- լանդշաֆտային)

Համալիրային շրջանցումը հնարավորություն է տալիս բնական համալիրը և նրա ռեսուրսները գնահատել։

Համալիրային լանդշաֆտային շրջանցումը մի փոքր բարդ է. այստեղ պետք է գտնել բաղադրիչների կապերը ղեկավարող գործոնները։

Լանդշաֆտային ֆիզիկաաշխարհագրական շրջանցման ժամանակ առաջին պլան է մղվում ծագումնաբանական կամ պատմաբանական սկզբունքը։ Օրինակ ` հայկական լեռնաշխարհում հրաբխային արտավիժումների հետևանքով առաջացել են լավային ծածկույթներ։ Սրանց հարևանությամբ կան նաև ծալքաբեկորային լեռներ, որոնք ծագումով և արտաքին տեսքով միմյանցից շատ տարբեր են։

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական լանդշաֆտ է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։ 

Կան այնպիսի օբյեկտներ, որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օրինակ ` ջերմակայանները։ Կուլտուրական լանդշաֆտը ունի մի քանի ֆունկցիոնալ տարրեր ` արտադրական, սոցիալական, էկոլոգիական, գյուղատնտեսական, արգելոցային, և այլն։ Կուլտուրական լանդշաֆտ ստեղծելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա գեղագիտական կողմի և դիզայնի վրա։ Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է 4 մեթոդ ` տեխնոլոգիական, տարածքային- պլանավորման, ագրոտեխնիկական և ֆիտոմելիորատիվ։

Փառատոնային ֆիլմի դիտում

《Պասկուալ》 Ֆիլմը Գինջատա գյուղի և տարածքում գտնվող օվկիանոսի մասին է։Օվկիանոսը նրանց միակ ապրուստի միջոցն է,սակայն նաև շատ վտանգավոր է,քանի որ նրանցից ոչ ոք լողալ չգիտի։Ֆիմը կոչվել է մի տղայի անունով,ով “Սիրիր օվկիանոսները” կազմակերպությունից այցելել է գյուղ ` այդտեղի բնակիչներին լողալ սովորեցնելու,և նաև տեղեկություն տալու օվկիանոսների մասին։
Ֆիլմը կարճամետրաժ էր,բայց շատ բովանդակալից։Ըստ ինձ ամենամեծ միտքը,որ ֆիլմը փորձում էր հասկացնել,դա այն էր,որ անհնարին ոչինչ չկա։
Պարզվում է,որ կան շատ մարդիկ,ովքեր 《ապրում են》 լողով,ինչպես ասաց Պասկուալը ` 《Երբ ես զբաղվում եմ ստորջրյա լողով, ասես ուրիշ աշխարհում լինեմ,ուրիշ գոտում》։
Ֆիլմը ինչ֊որ տեղ խոսում էր նաև մարդկանց բարության մասին,քանի որ Պասկուալը շատ նշեց,որ նրան դուր է գալիս օգնել մարդկանց։Պատճառներից մեկը,ինչի համար նա սիրում է լողը,դա այն է,որ կարող է փրկել կամ օգնել ուրիշ մարդկանց շատ իրավիճակներից։
Տպավորիչ էր…

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

Լանդշաֆտագիտությունը կիրառում է որոշակի մեթոդներ, որոնք կարևոր նշանակություն ունեն։

Դրանք են `

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ

Այս մեթոդը օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդիկ կայան են հիմնում և այդ կայանում անընդհատ աշխատում են ինչ- որ բանի կամ դա ստեղծելու համար։

2. Դաշտային հանույթի մեթոդ

Այս մեթոդը գործածվում է արշավախմբի դեպքում, երբ արշավախումբը տարբեր դիտարկումներ և հետազոտումներ է անցկացնում։

3. Փորձագիտական մեթոդ

Փորձագիտական մեթոդը գործածվում է այն ժամանակ, երբ մեզ պետք է լինում ուսումնասիրել երևույթները, նյութերը։

4. Լաբորատոր մեթոդ

Լանդշաֆտագիտության մեջ այս մեթոդը օգտագործվում է լաբորատոր պայմաններում, երբ լաբորատորիաներում փորձարկում են տարբեր նյութեր, փորձում են հասկանալ այդ նյութերի փոխազդեցությունները և կիրառել դրանք։

5. Համեմատական մեթոդ

Այս մեթոդը օգտագործվում է տարբեր օբյեկտների միջև համեմատություններ կատարելու ժամանակ։

6. Քարտեզագրման մեթոդ

Քարտեզագրման մեթոդը կիրառվում է հենց քարտեզների վրա։

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ

Այս մեթոդը գործածվում է օբյեկտները ավելի լավ ուսումնասիրելու համար։

8. Նկարագրական մեթոդ

Այս մեթոդը հին է։ Հիմա այն օգտագործվում է յուրաքանչյուր բան նկարագրելու և բացատրելու համար։

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ

Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակիչ և դրանից եզրակացություններ անի։

10. Գծանկարչական մեթոդ

Երբեմն անհրաժեշտ է այս մեթոդը կիրառել առարկաների վրա, որպեսզի դրանց նոր գծագրություն, նոր տեսք և նոր շունչ տանք։

11. Վերադրման մեթոդ

Այս մեթոդը գործածվում է այն ժամանակ, երբ երկու կամ մի քանի ուսումնասիրություններ համադրվում են։

12. Երկրաֆիզիկական մեթոդ

Այս մեթոդով ուսումնասիրվում է լեռնալանջերի տեղատարման գործընթացը։ Սա նաև սերտորեն կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկան։

13. Երկրաքիմիական մեթոդ

Այս մեթոդը գործածվում է քիմիական տարրերն ուսումնասիրելուց։ Այստեղ օգտագործում են նաև կենսաքիմիական մեթոդը։

14. Հնէլանդշաֆտագիտական մեթոդ

Այս մեթոդով պարզում են, թե ինչպես է եղել լանդշաֆտը, նրա զարգացումը տարբեր ժամանակներում։

15. Քանակական մեթոդ

Այս մեթոդն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։

16. Մաթեմատիկական մեթոդ

Մեթոդի էությունն այն է, որ բնական բոլոր երևույթները կատարվում են մաթեմատիկական, հաշվողական կերպով։

17. Մոդելավորման մեթոդ

,,Մոդելը,, ֆրանսիական բառ է, որը նշանակում է նմուշ։ Մոդելավորումը այն գործընթացն է, որը ստեղծում է այս կամ այն երևույթի, առարկայի օրինակը։

18. Հաշվեկշռային մեթոդ

Հաշվեկշռային մեթոդը գործածվում է հիմնականում կանխատեսումներ անելու համար։

19. Վիճակագրական մեթոդ

Մեթոդը գործածվում է տարբեր երևույթների, առարկաների, իրավիճակների վերլուծության մեջ և ներկայացնում է վիճակագրություն։