ֆիլմի քննարկում

Աուտիզմի մասին տեղեկատվական ինֆորմացիա կարող եք ստանալ այս նյութերով ՝

Աուտիզմն ու դրսևորումները

Աուտիստիկ սպեկտրի խանգառում

Ֆիլմի մասին ՝

Կենսագրական ֆիլմ Թեմփլ Գրանդինի կյանքի մասին, որի սյուժեն պատմում է ԹեմփլԳրանդինի մանկության և երիտասարդության մասին՝ աուտիստ կնոջ, ով իր ողջ կյանքընվիրել է ինչպես կենդանիների, այնպես էլ սոցիալական հարմարվողականությանխնդիրներից տառապող մարդկանց հոգեկան վիճակների և վարքագծի ուսումնասիրությանը: Ընտանիքի, ընկերների և ուսուցիչների մեծ աջակցության շնորհիվ նա կարողացավհաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ Նրանհաջողվեց ստեղծել գիտական ​​կարիերա՝ իր գիտելիքները վերածելով բազմաթիվ օգտակարգյուտերի, որոնք լայնորեն կիրառվեցին։ Չնայած հիվանդությանը, Թեմփլը կարողացավ շատբանի հասնել և իրականացնել իր նվիրական երազանքը՝ հավերժ հետք թողնելովհամաշխարհային պատմության մեջ։Ֆիլմի հերոսուհին շփվում է և իր տեղը գտնում կյանքում։Նրա հիմնական նպատակը կենդանիների նկատմամբ ավելի մարդասիրականվերաբերմունքն էր:

Հատուկ մանկավարժություն

Օլիգոֆրենիա

Օլիգոֆրենոմանկավարժություն արատաբանության բնագավառ է, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։Դեպքերի մեծամասնությամբ մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ։ Դեպքերի մոտ 5% ժառանգական հիմք ունի։ Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացություն, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում։

Առավել մեծ տարածում ունեն հետևյալ պատճառները․

  • Գենետիկական
  • Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական, քիմիական կամ համաճարակային նեյրոտոքսիկ գործոններով
  • Խանգարումներ ծննդաբերության ժամանակ (թթվածնային քաղց, նորածինների ծննդաբերական վնասվածքներ)
  • Գլխուղեղի վնասվածքներ, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը
  • Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողությունը, որի պատճառով երեխան չի յուրացնում տարիքին բնորոշ հմտություններն ու կարողությունները
  • Անհայտ ծագման մտավոր հետամնացություն

Ըստ ՀՄԴ-10-ի տարբերում են մտավոր հետամնացության հետևյալ ձևերը.
1. Խորը մտավորհետամնացությամբ (ապուշությամբ) հիվանդներն ի վիճակի չեն հասկանալ հանձնարարություններն ու պահանջները, հիմնականում անշարժ են կամ խիստ սահմնափակ շարժունակ , զգայաշարժական ոլորտի գործունեության նվազագույն ունակությամբ, Դեռահասության շրջանում հնարավոր է որոշ շարժողական ակտիվություն, կարող է ինքնախնամքի որոշ, քիչ տարրեր յուրացնել։ Նրանք մշտական օգնության, խնամքի և հսկողության կարիք ունեն։Բնորոշ են միօրինակ շարժումները, հակված են ճանկռելու դեմքը, կծոտելու մատները, բղավելու։

2. Միջին աստիճանի մտավոր հետամնացությամբ (իմբեցիլությամբ)  անձինք վաղ տարիքում կարող են խոսել և սովորել շփվել, ունեն ոչ վատ շարժողական զարգացում, սակայն վատ կողմնորոշվում։ Բառապաշարում կարող են ունենալ 200-300 բառ։ Կարելի է սովորեցնել ինքնախնամքի հմտություններ։ Ավելի բարձր տարիքում հազվադեպ է զարգանում երկրորդ դասարանցու մակարդակից ավելի:Նրանց որոշ մասն էլ զրկված են խոսելու հնարավորությունից, չնայած հասկանում են պարզ հանձնարարությունները և կարող են սովորել ձեռքերի նշաններով ինչ-որ չափով լրացնել խոսքի բացակայությունը։ 

3. Թեթև աստիճանի մտավոր հետամնացությամբ (դեբիլությամբ) տառապողները մինչև 5 տարեկանը կարող են տիրապետել որոշակի սոցիալական հմտությունների և ունակ են շփման, առկա է զգայաշարժական ոլորտների նվազագույն հետամնացություն։ Ուշ դեռահասային տարիքում ի վիճակի են հասնել որոշակի կրթական հաջողությունների՝ մինչև միջին դպրոցի մակարդակը, նաև ցուցաբերել համապատասխան սոցիալական վարքագիծ։ Չափահաս տարիքում ի վիճակի են սպասարկել իրենց, կատարում են սովորական տնային գործերը։

Լոգոպեդիա

Լոգոպեդիան  գիտություն  է  խոսքային  խանգարումների  ախտորոշման,  ուսումնասիրման,  շտկման և  կանխարգելման  մասին:    Լոգոպեդիան  որպես  մանկավարժական  գիտություն , ուղիղ  կապված  է  մի  շարք  այլ  գիտությունների  հետ`  սուրդոմանկավարժություն,  տիֆլոմանկավարժություն,  օլիգոֆրենոմանկավարժություն:

Լոգոպեդիայի   Հետազոտման  օբյեկտը`  մարդն  է,  որն  ունի  այս  կամ  այն  խոսքային  խանգարումը:  Լոգոպեդիայի  նպատակն  է  խոսքային  խանգարումների  կանխարգելումը  և  խոսքային  խանգարումներով  անձանց  համար  կրթության  և  դաստիարակության  տեսական  հիմնավորված  համակարգի  մշակումը: 

Էրգոթերապիա

«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում: 

Էրգոթերապիան  կամ Օկուպացիոն թերապիան օգնում է անձին լինել առավել ինքնուրույն և անկախ կյանքի տարբեր ոլորտներում:

Էրգոթերապիստն աշխատում է հիմնականում վերին վերջույթների ֆունկցիայի լավացման համար, սովորեցնում է կատարել սեփական խնամքի և առօրյա ակտիվությունները։

Սուրդոմանկավարժություն

Սուրդոմանկավարժությունը հատուկ մանկավարժության բնագավառներից մեկն է և խիստ կապված է մյուս բնագավառների հետ: Այն գիտություն է լսողության խանգարումով երեխաների, մարդկանց  կրթության ու դաստիարակության մասին:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Ըստ Լ. Վ. Նեյմանի կողմից մշակված ժամանակակից դասակարգման ` լսողության խանգարումով երեխաները բաժանվում են 3 խմբի.

  1. Խուլեր
  2. Ուշ խլացածներ
  3. Թույլ լսողներ

Եթե դասարանում առկա են լսողության խանգարում ունեցող երեխաներ, ապա.

  • Նախապատրաստել դասարանի աշակերտներին , փոքրիկ զրույց տանել, թե ինչ է իրենից ներկայացնում լսողության խնդիրը, ինչ նպատակով են կրում լսողական ապարատները:
  • Դասարանում երեխային նստեցնել դեպի աջ` առաջին նստարանին, մեջքով պատուհանի մոտ, քանի որ նման դիրքից երևում է համադասարանցիներից շաերի դեմքերը, ինչպես նաև ուսուցչի և գրատախտակի մոտից պատասխանող աշակերտի դեմքը:
  • Նոր նյութ բացատրելիս հնարավորինս շատ օգտագործել գրատախտակ և դիդակտիկ պարագաներ:
  • Խոսելիս դեմքով նայել դեպի դասարանը:
  • Ուշադրություն դարձնել լսողական ապարատին. կրում է արդյոք դասապրոցեսին թե ոչ և միացած է արդյոք ապարատը:
  • Աղմուկի ժամանակ իջեցնել ձայնակարգավորիչը կամ անջատել:

Լսողական սարքերը զերծ պահել`

  • Խոնավությունից
  • Բարձր ջերմաստիճանից
  • Հարվածներից:

Խուլեր են համարվում այն մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն տիրապետել բանավոր խոսքին: Մեծամասնության մոտ պահպանվում են տարբեր աստիճանի լսողության մնացորդ և ընդունակ են լսելու բնության ուժգին ձայները:

Ուշ խլացածներ են համարվում այն մարդիկ, ովքեր կորցրել են լսողությունը խոսքի ձևավորումից հետո տարբեր տարիքներում, որոնց մոտ այս կամ այն չափով պահպանված է խոսքը:Նրանց հաճախ անվանում են խոսող խուլեր:

Թույլ լսող են համարվում այն մարդիկ, որոնք առանց հատուկ ուսուցման այս կամ այն չափով կարող են տիրապետել բանավոր խոսքին: Թույլ լսող երեխաները բաժանվում են 4 աստիճանի.

Iº – որոնք ունեն 30-50 դեցիբել կորուստ

IIº -որոնք ունեն 50-60  դեցիբել կորուստ

IIIº- որոնք ունեն 60-80 դեցիբել կորուստ

IVº- որոնք ունեն մինչև 90 դեցիբել կորուստ

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

  • Հիգիենայի կանոնների պահպանումը:
  • Արդյունավետ ռեժիմի ապահովումը:
  • Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
  • Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Աուտիզմ

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը: 

Խոսքի խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են շփման նախաձեռնության կորստով: Նա պասիվ է,պատասխանում է հակիրճ և կոնկրետ արտահայտություններով, անտարբեր,պարզ: Նման շփումը կոչվում է «ֆորմալ»։ Արտաքինից ընկալվում են որպես քչախոս, «ուրբաբաթախոս», որպես մենակության ձգտող, մեկուսացած: Երբեմն դիտվում է շատախոսություն, սակայն նրանց զրույցն ավելի նման է մենախոսության, խոսքն ուղղված անորոշ ուղղությամբ, բացարձակապես հետաքրքրված չեն իրենց խոսքի ընկալման, հասկանալու մեջ և պատասխաններ ամենևին չեն ակնկալում: Նման շփումը կոչվում է «դիմազուրկ աուտիզմ»։

Հաշվետվություն ( հատուկ մանկավարժություն )

Աուտիզմն ու դրսևորումները

Աուտիստիկ սպեկտրի խանգառում

Ներառականության մասին օրենքը Հայաստանում

Ժեստերի լեզու

Սուրդոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժություն

Օլիգոֆրենո մանկավարժություն

Ներառականության մասին օրենքը Հայաստանում

հղում

կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը  դժվար է կամ  անհնարին.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.

Ինչ է ներառական կրթությունը

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, և միարժամանակ կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Հույզեր եվ զգացմունքներ

Մենք գիտենք, որ անձը դրսևորում է որոշակի ակտիվություն, ծավալում գործունեություն, հիշում անցյալի մասին, պատկերացնում իր ապագան․․․Բայց ոչ բոլորը գիտեն, որ մեր հոգեկան աշխարհը օժտված է այնպիսի մի ոլորտով, որն ավելի իմաստավորված է դարձնում մեր միտքը և երանգավորում կամ խթանում է մեր ակտիվությունը, գործողությունները, հարաբերությունները։ Այս ամենի միջոցով էլ մենք կարողանում ենք արտահայտել մեր վերաբերմունքը շրջակա աշխարհի երևույթների, առարկաների, մարդկանց ու իրենց վարքի վերաբերյալ․ամեն ինչի վերաբերյալ։ Ահա, այս ամենն ապահովում է անձի հուզակամային ոլորտը՝մեր հույզերը, մեր զգացմունքները․․․

Ահա, հիմա եկե՛ք արդեն խորանանք։

Մեկ կարևոր ինֆորմացիա ձեզ պետք է ասեմ, կամ էլ հիշեցնեմ։ Մարդն ամեն օր <<օգտվում>> է իր հույզերից և զգացմունքներից․մեկի տրամադրությունն ենք բարձրացնում, մյուսին հաճելի խոսքեր շռայլում ու մեզ ավելի լավ զգում դրանից, բայց մեկին էլ անվայել խոսք ասում ու սպասում պոռթկմանը, մեկին հիշեցնում իր ամոթալի արարքը և տեսնում դեմքի գունափոխությունը, ներքին տագնապը և այլն։ Այս բոլոր թվարկված օրինակները հույզերի և զգացմունքների դրսևորումներ են։ Լավ, իսկ ինչ են իրենցից ներկայացնում հույզերն ու զգացմունքները։ Հույզերն այն հոգեկան գործընթացներն են, որոնք ապրումների տեսքով արտացոլում են անհատի արտաքին և ներքին աշխարհի իրադրությունների անհատական կարևորությունն ու գնահատականը մարդու կենսագործունեության համար։ Կարելի է ասել, որ հույզերը մարդու սուբյեկտիվ վերաբերմունքն են արտաքին աշխարհի և սեփական՝ ներքին աշխարհի նկատմամբ։ Իսկ հիմա անցնենք զգացմունքների սահմանմանը։ Զգացմունքները հոգեբանական գոյացություններ են, որոնք արտացոլում են որևէ օբյեկտի նկատմամբ կայուն վերաբերմունք։ Այս դեպքում էլ պարզեցնենք մեր խոսքը և ասենք, որ զգացմունքները իրականության նկատմամբ մարդու հարաբերությունների արտացոլումն է նրա գիտակցության մեջ, որն առաջանում է բարձրագույն զգացմունքների բավարարման և չբավարարման կամ այլ կերպ ասած դրական և բացասական զգացմունքների ժամանակ։ Իհարկե, չպետք է խառնենք հույզերն ու զգացմունքները, որովհետև դրանք տարբեր հոգեկան երևույթներ են, չնայած սերտ կապվածությանը։ Ես ձեզ տվեցի սահմանումները, բայց նաև անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ֆունկցիաներ են կատարում հույզերն ու զգացունքները մարդու հոգեկան աշխարհում։ Այս հարցին անրհրաժեշտ է երկար պատասխանալ՝ խորը ուսումնասիրություններ անելով, քանզի հույզերն ու զգացունքները կատարում են ոչ թե մի, այլ մի քանի ֆունկցիաներ։ Սկսենք ամենապարզից․հույզերն ու զգացմունքներն արտացոլում են իրականությունը, ուղղակի ապրումների տեսքով։ Մյուս կարևոր ֆունկցիան հույզերի և զգացմունքների այն է, որ դրանք երբեմն կարող են անկազմակերպ դարձնել մարդու գործունեությունը, երբեմն էլ լրիվ կազմալուծել։

Նույն հույզը կարող է կատարել երկու ֆունկցիա։ Այսինքն մենք կարող ենք անկազմակերպ դարձնելով մի գործողություն՝միաժամանակ կատարել մեկ այլ գործողություն կազմակերպելու ֆունկցիա։Ավելի պարզ կլինի ձեզ բացատրել օրինակով։ Օրինակ մայրն արդուկ է անում, որի ընթացքում կրակ է բռնվում և շորը սկսում է այրվել։ Պարզ է , որ արդեն մայրը կդադարի արդուկել և դրա փոխարեն կփորձի մարել վառվող կրակը և այլն։Այս ամենը տեղի է ունենում վախի ազդեցության տակ, և այստեղ բացահայտվում է հույզերի մեկ այլ ֆունկցիա։

Հույզերն ունեն հիմնական և կարևոր ֆունկցիա․ օգնում են մարդուն կողմնորոշվել շրջապատող իրականության մեջ, գնահատել առարկաներն ու երևույթները դրանց ցանկալի և ոչ ցանկալի, օգտակար և վնասակար լինելու տեսանկյունից։ Ելնելով այդ ֆունկցիայից և նկատի ունենալով հույզերի դրական և բացասական կարգավորությունը՝դրանք մենք խմբավորում ենք զույգերով, համկրանք և հակակրանք, սեր և ատելություն, հաճույք և զզվանք, ուրախություն և ցավ, սարսափ և պաշտպանվածության զգացում, վրեժ և ընկճվածություն և այլն։ Այն հույզերը, որոնք մարդ անհատին դուր են գալիս, նա ձգտում է դրանց, իսկ մնացածից փորձում է խուսափել։

Հույզերը լինում են երկու տեսակի՝ հիմական և հիմնարար և ածանցյալ հիմնականներից, այլ կերպ ասած մնացած բոլոր հույզերը՝ ըստ ժամանակակից հույզերի հետազոտող Իզարդի։

Հիմանակն են կազմում՝ հետաքրքրությունը, ուրախությունը, զայրույթը, զարմանքը, վիշտն ու տառապանքը, մեղքը, ամոթը, սարսափը, արհամարհանքը։

Մտածողություն

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր 
Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Ընկալում կամ ըմբռնում

Ընկալում (ըմբռնում) (լատ.՝ perceptio՝ «պերցեպցիա»), զգայական իմացության ձև։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդուհոգեկանում առաջացած ամբողջական պատկեր։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։ Ընկալումը պասսիվ հայեցողություն չէ, այլ ակտիվ գործունեություն է։ Հետազոտական գործողություններ կատարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբյեկտիվ է, կոչված է արտացոլել իրականությունը։ Ընկալումը նաև ամբողջական և կառուցվածքային մոդել է։

Ընկալումը իմացության երկու մակարդակների՝ զգայական արտացոլման ու վերացական մտածողության յուրահատուկ կապող օղակն է։ Ընկալումը առարկայական է, այսինքն՝ ընկալման պատկերին համապատասխանում է որոշակի օբյեկտ։ Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրեմն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ։ Ընկալման պրոցեսի հոգեբանական մեխանիզմներն առավելապես ենթագիտակցական բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբողջական պատկերները։ Կենսափորձի, գիտելիքների ազդեցությունը ընկալման ակտուալ գործընթացի վրա կոչվում էապերցեպցիա։ Ընկալման վրա մեծ է անձի դիրքորոշման ազդեցությունը, մանավանդ երբ անհրաժեշտ է ընկալել ու գնահատել մարդուն։ Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով ընկալումը դառնում է ընտրողական (սելեկտիվ)։

Ընկալման առանձնահատկություններ

  • Առարկայնություն. ընդունակություն է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին-առանձին։ Ընդ որում, առարկայնությունը ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում է օնտոգենեզում՝ սկսած երեխայի կյանքի առաջին տարուց։ Այն ձևավորվում է շարժումների հիման վրա, որոնք ապահովում են առարկայի կապը, շփումը երեխայի հետ։ Այդպիսի շարժումներ են ձեռքերի շարժումները առարկաները շոշափելիս, աչքերինը՝ հայացքով հետևելիս։ Շարժողական բաղադրիչը բնորոշ է նաև այլ մոդալությամբ ընկալումներին. օրինակ՝ ձայն լսելով կամ հոտ զգալով՝ մենք կատարում են կողմնորոշիչ շարժումներ գրգռիչի աղբյուրի նկատմամբ։ Սակայն վերջինս հաճախ չեն գիտակցվում մարդու կողմից։
  • Ամբողջականություն. Ի տարբերություն զգայության, որն արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։ Նույնիսկ ընկալվող օբյեկտի առանձին հատկանիշնեերի ոչ ամբողջական արտացոլման դեպքում կատարվում է ստացված ինֆորմացիայի մտածական վերակառուցում մինչև առարկայի ամբողջական պատկեր։
  • Կառուցվածքայնություն. ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մենք ընկալում ենք զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  • Հաստատունություն. առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Այս հատկությունը որոշակի չափով դրսևորվում է առարկային ձևի, չափի, գույնի, մեծության տեսողական ընկալման դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում, կամ միևնույն մարդու հասակը թե 3մ, թե 10մ հեռավորության վրա ընկալվում է ամփոփոխ, թեև ցանցաթաղանթի վրա այդ մարդու պատկերի չափերը տարբեր են տարբեր հեռավորությունների վրա։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  • Ապերցեպտիվություն. ընկալումը կախված է ոչ միայն գրգռման բնույթից, այլև հենց սուբյեկտից։ Սա նշանակում է, որ ընկալման վրա մեծ ազդեցություն են թողնում մարդու նախկին փորձը, գիտելիքները։ Հենց դա է պատճառը, որ նույն առարկական տարբեր կերպ է ընկալվում տարբեր մարդկանց կողմից։
  • Իմաստավորվածություն. ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  • Ընտրողականություն. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։ Այսինքն՝ շրջապատող աշխարհի բազմազանությունից մենք ընտրում ենք այն առարկաները, որոնք պետք է արտացոլենք։ վերջինս կապված է նաև մեր զգայական արտացոլման և ուշադրության հետ։
  • Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։ Այստեղ արտացոլվում է ոչ միայն լեզվի, այլև մարդու որոշակի փորձի ազդեցությունը։ Ընկալման պատկերը, պահպանելով իր առանձնահատկությունը, դասվում է առարկաների որոշակի համագումարի մեջ, այսինքն՝ դասակարգվում է։ Հենց դասակարգումն է ապահովում օբյեկտի ճանաչումը՝ անկախ նրա հատկությունների և աղավաղումների։ Ընդհանրացվածության շնորհիվ կարելի է տալ առարկայի չընկալված հատկանիշները։

Ընկալման բոլոր առանձնահատկությունների միջև առկա է ֆունկցոնալ նմանություն։ Եթե ընկալումը չունենար այսպիսի հատկություններ, ապա շրջակա միջավայրին մեր ադապտացիայիհնարավորությունը կլիներ անհամեմատ ցածր։ Ընկալման այսպիսի կազմակերպվածությունը թույլ է տալիս ադեկվատ հարաբերվել շրջակա միջավայրի հետ։ Ընկալման առանձնահատկությունները բնածին չեն և զարգանում են մարդու կյանքի ընթացքում։

Զգայություններ եվ ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական 
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

  1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:
  2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
  3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
  4. Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
  8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Հիշողության խանգառում

Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից: Գոյություն ունեն հիշողության խանգարման հետևյալ ձևերը`

1.      Հիպերմնեզիա

2.      Հիպոմնեզիա

3.      Ամնեզիա

4.      Պարամնեզիա

1)  Հիպերմնեզիան հարաբերական սրացումն է, որը տեղի է ունենում անցյալի դեպքերի ակտիվ վերարտադրության ժամանակ: Նման սրացում դիտվում է մանիակալ վիճակների ժամանակ:

2)  Հիպոմնեզիան ավելի հաճախ հանդիպող խանգարում է, երբ հիշողության թուլացումը արտահայտվում է անցյալի դեպքերի վերարտադրման դժվարություններով, ինչպես նաև մոտակա դեպքերի մտապահման թուլացումով: Նման վիճակները հանդիպում են գանգուղեղային վնասվածքների, ուռուցքների, թմրամոլության դեպքերում:

3)  Ամնեզիան հիշողության կորուստն է, երբ խանգարվում է ընկալածը մտքում մտապահելու, պահպանելու և վերարտադրելու գործընթացը:

Ամնեզիան կարող է արտահայտվել հետևյալ ձևերով`

-Անտերոգրադ ամնեզիա –  հիշողությունից դուրս է մղվում դեպքերից հետո եղած որոշ ժամանակահատված: Գիտակցության կորստի այդ ժամանակահատվածին և նույնիսկ դրան հաջորդող որոշ ժամանակաշրջանին համապատասխանող հիշողության բացն անվանում են անտերոգրադ ամենզիա:

-Ռետրոգրադ ամնեզիա –  հիշողությունից դուրս է մղվում դեպքին կամ հիվանդությանը նախորդող որոշ ժամանկահատված:
-Անտերոռետրոգրատ ամնեզիա –  հիշողությունից դուրս է մղվում և մինչև դեպքը և դեպքից հետո եղած որոշ իրադարձություններ:

-Ֆիկսացիոն ամնեզիա – հիշելու ունակության կորուստն է, որը պայամանվորված է ընկալված մոտակա դեպքերի և իրադարձությունների թուլացմամբ:

-Առաջընթաց ամնեզիա – արտահայտվում է մտապահման ունակության կորստով և հիշողության պաշարի աճող աղքատացմամբ: Այս դեպքում նորը ավելի շուտ է մոռացվում, քան հինը, իսկ անցյալը համեմատաբար ավելի լավ է պահվում:

-Հետընթաց կամ ուշացած ամնեզիա – տեղի ունեցածը դեպքից անմիջապես հետո հիշվում է և որոշ ժամանակ անց դուրս է վանվում հիշողությունից:

-Կատաթիմ ամնեզիա – արտահայտվում է հոգեկան խիստ ուժեղ ապրումների հետ կապված դեպքերի մոռացմամբ:

-Ամնեստիկ աֆազիա-առարկաների, իրերի անունների մոռացումն է միաժամանակ նրանց հասկացողությունների պահպանմամբ:

-Ամնեոտիկ ապակողմնորոշում այս դեպքում հիշողության կոպիտ խախտման հետևանքով հիվանդների մոտ խանգարվում է տեղի, ժամանակի, իրադարձությունների կողմնորոշումը:

4)  Պարամնեզիա – հիշողության այնպիսի խանգարումն է, որն արտահայտվում է հիշողության աղավաղումներով, կեղծ հիշողությամբ: Պարամնեզիայի տեսակներից են`

-Պսևդոռեմինիցենցիա – հիշողության բացը հիվանդը լրացնում է իր կյանքում տեղի ունեցած դեպքերի նկարագրութամբ:

-Կոնֆաբուլյացիա — երբ հիշողության բացը հիվանդը լցնում է իր կյանքում երբեք էլ տեղի չունեցած հնարավոր կեղծ նկարագրություններով:

-Կրիպտոմնեզիա – երբ հիվանդը իր լսածը, կարդացածը, տեսածը նկարագրում և պատմում է որպես իր հետ իրականում տեղի ունեցած դեպք:

-Անէկոֆոբիա – հիշողության այնպիսի խանգարումն է, երբ որոշ դեպքերի և փաստերի վերհիշումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ մասին հիշեցվում է:

-Պսևդոլոգիա – երևակայական հիշողության աղավաղումն է, երբ հիվանդը հորինում և պատմում է այնպիսի դեպքերի մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել և իրականում էլ գոյություն չունեն: Աստիճանաբար հիվանդը սկսում է հավատալ իր պատմածի իսկությանը կամ էլ կատարված դեպքերը հասցնում են չափազանցության` ձգտելով դառնալ շրջապատի ուշադրության կենտրոնը: