Սեմինար ՄԱԿ-ի գրասենյակում

Օրերս մասնակցել եմ սեմինարի ` ՄԱԿ֊ի գրասենյակում,որը չափազանց հետաքրքիր անցավ։Սեմինարը տևեց 10։00֊14։00,բայց ժամանակը անցավ շատ արագ,քանի որ հետաքրքրությամբ լսում ու ընկալում էի ամեն բան։Կարծում եմ,որ այդ սեմինարին մասնակցելը ինձ շատ անհրաժեշտ էր,քանի որ կաին իմ ապագա մասնագիտության հետ կապված փոքրիկ հարցեր,որոնց շուրջ ես մինչ այս չէի մտածել,և որոնց ուշադրություն չէի դարձրել։
Սեմինարի ընթացքում ինձ շատ բաներ պարզ դարձան…Օրինակ այն,որ մենք հիմնականում օգտվում ենք վնասակար սնունդից և թե ինչպես կարելի է կանխել այդ ամենը,հիմնականում երեխաների մոտ։Նախագծի շրջանակներում կազմեցինք խաղեր,որից մեկի վերնագիրն էր «ԱՌՈՂՋ ԱՓՍԵ»։Խաղերը կազմվում էին երեխաներին ավելի մատչելի լեզվով ինչ֊ինչ բաներ բացատրելու համար։Անցավ շատ հետաքրքիր,ամեն ինչ շատ լավ էր,քաղեցինք տարբեր օգտակար դասեր այդ հանդիպումից,մեծ սիրով նորից կմասնակցեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *