Առաջադրանք(հոկտեմբերի 1)

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:
Զարդարել,զարդատուփ,զարդաման,արդուզարդ,զարդանկար,զարդարանք։
2.Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:
Անին այդ աշխատանքը կատարեց իր շահի համար։
Շահը հրամայեց պատժել մեղավորին։
3.Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:
Զզվանք,խղճանք,զարդարանք,հարգանք,զարմանք,առհամարհանք։
5.Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:
Քնքուշ – նազանի - կոպիտ
Տամուկ-խոնավ-չոր
Պայծառ – լուսավոր - մռայլ
Աղքատ – չունևոր - ունեվոր
Հպարտ — վեհ - խոնարհ
4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.
Գլուխ բերել,  լեզու առնել,  օձի լեզու թափել
Գլուխ բերել - Հաջողեցնել, կարողանալ կատարել,ավարտել, վերջացնել:
Լեզու առնել - խոսել սովորել։
Օձի լեզու - չարալեզու
Նա հեշտությամբ գլուխ բերեց այդ գործը։
Աննան մեծացել և լեզու էր առել։
Ընկերուհիս այնքան օձի լեզու թափեց,մինչև գնացի իրենց տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *