Կոմիտասի նամակներից

Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիս, Կ.Պոլիս
Սիրելի Սպիրիդոն ջան,
Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ:
Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան:
Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել:
Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում:
Քոյդ Կոմիտաս


Առաջադրանք(հոկտեմբերի 1)

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:
Զարդարել,զարդատուփ,զարդաման,արդուզարդ,զարդանկար,զարդարանք։
2.Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:
Անին այդ աշխատանքը կատարեց իր շահի համար։
Շահը հրամայեց պատժել մեղավորին։
3.Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:
Զզվանք,խղճանք,զարդարանք,հարգանք,զարմանք,առհամարհանք։
5.Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:
Քնքուշ – նազանի - կոպիտ
Տամուկ-խոնավ-չոր
Պայծառ – լուսավոր - մռայլ
Աղքատ – չունևոր - ունեվոր
Հպարտ — վեհ - խոնարհ
4.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.
Գլուխ բերել,  լեզու առնել,  օձի լեզու թափել
Գլուխ բերել - Հաջողեցնել, կարողանալ կատարել,ավարտել, վերջացնել:
Լեզու առնել - խոսել սովորել։
Օձի լեզու - չարալեզու
Նա հեշտությամբ գլուխ բերեց այդ գործը։
Աննան մեծացել և լեզու էր առել։
Ընկերուհիս այնքան օձի լեզու թափեց,մինչև գնացի իրենց տուն։

Առաջադրանք

Սեր արմատը սկզբում։
Սիրատենչ
Սիրախաղ
Սիրավեպ
Սիրահարվել
Սիրալիր
Սիրասուն

Սեր արմատը վերջում։
Մարդասեր
Անինքնասեր
Հյուրասեր
Կենդանասեր
Արվեստասեր
Երգասեր

Առաջադրանքներ(սեպտեմբերի 30)

 1.10 դարձվածք կենդանական անուններով։
1.Ինչպես ձուկը ջրում
Նոյի ագռավ
Առյուծ կտրել
առյուծի սիրտ
էշի ականջում քնած
թռչունի թևով
շան բերանը ոսկոռ գցել
Շան բերան
շան երես ունենալ
ուղտի ականջում քնած
2.10 հատուկ անուն գոյականներից առաջացած։
2.Ծաղիկ
Թագուհի
Նվեր
Մանուշակ
Հասմիկ
Քնարիկ
Գոհար
Համբարձում
Ազատ
Մանուկ
3.10 հատուկ անուն ածականներից առաջացած։
3.Երջանիկ
Անուշ
Նազենի
Նորայր
Անթառամ
Սիրուն
Բավական
Անդրանիկ

Հոմանիշներ

 Անպատեհ֊անհարմար֊անպատշաճ
Պչրանք֊նազանք֊սեթևեթանք
Պերճ֊շքեղ֊փառահեղ
Պատվար֊պարիսպ֊պատնեշ
Արգավանդ֊բերքառատ֊բերրի
Աչալուրջ֊զգոն֊սթափ
Երկչոտ֊վեհերոտ֊վախկոտ
Զեխ֊շվայտ֊ցոփ
Զգլխիչ֊դյութիչ֊արբեցուցիչ
Երկբայել֊տարակուսել֊երկմտել
Երիվար֊ձի֊նժույգ
Եղեռն֊ոճիր֊ցեղասպանություն
Դաջել֊տպել֊դրոշմել
Բամբիշ֊իշխանուհի֊թագուհի
Մեծատուն֊հարուստ֊ունեվոր

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տ), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։
նյութ վերցված է https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A7%D6%86%D5%A5%D5%AF%D5%BF