Տեքստի մշակում

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները: (+)Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը(+):Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: (+)Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: (✔)Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:(✔)ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: (+)ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:(✔)ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: (✔)Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով:(✔) Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: (+)Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: (✔)ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները:(+,✔) Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): (?)Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: (✔)ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:(?)Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը:(?)Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: (✔)Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր:(✔)Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար:(✔)Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 2000-3000 մետր բարձրություն:(✔)
Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին:(+) Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը:(?) Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը:(+) Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:(✔)Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ:(+)
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները:(?) Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռգամ, այլ` խմելու նպատակներով: ( ✔)Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում:(✔) Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով:(✔)Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար:(✔)Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ:(?)
Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը:(?)
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը: (✔)Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր: (✔)