Հայտնի կողոպուտներ

Լոնդոնի Նեյթսբրիջ բանկ (1987թ.)- 97 մլն դոլար (կողոպուտ)

Գողության կազմակերպիչը իտալացի Վալերիո Վիչին էր, որի նկատմամբ իր հայրենիքում հետախուզություն էր հայտարարված՝ բանկային 50 կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: 
Վիչին բանկ է մտել աշխատանքային ժամին և հայտնել անձնական պահոց բացելու ցանկության մասին, ապա զենքի սպառնալիքով ստիպել անվտանգության աշխատակիցներին բացել պահոցները: Հայտնի է, որ այնուհետև Վիչին վերադարձել է ընդհանուր սրահ, բանկի դռնից կախել "փակ է" ցուցանակը և հանգիստ ավարտին է հասցրել կողոպուտը: Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ գողոնի ընդհանոր ծավալը կազմել է 97-111 մլն դոլար:
Հատկանշական է, որ Վիչին գողությունից հետո մեկնել է Եվրոպայից և երկար ժամանակ վայելել ազատությունը Լատինական Ամերիկայում: Հետագայում ձերբակալվել և 22 տարվա ազատազրկման է դատապարտվել միայն այն ժամանակ, երբ ժամանել է Անգլիա իր Ferrari Testarossa-ը վերադարձնելու նպատակով:


Բրազիլիայի Բանկո Ցենտրալ (Կենտրոնական բանկ) (2005թ.)- 69.8 մլն դոլար(կողոպուտ)

Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողոպուտի մեջ մեղավոր ճանաչված հանցախմբի անդամները բանկի մոտակայքում տուն էին վարձել, որտեղ 3 ամիս շարունակ թունել են փորել՝ ձևացնելով թե այգեգործությամբ են զբաղված: Արդյունքում, փորված թունելի խորությունը հասել է 77 մետրի: 2005 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին հանցախմբի անդամները թունելով ներխուժել են բանկի պահոց և գողացել 69.8 մլն դոլարին համարժեք գումար, որն այդպես էլ հնարավոր չի եղել երբևէ հետ վերադարձնել:

Գրավոր ավանդությունները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Գրավոր ավանդությունները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային պատմագիտական արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը եւ արաբականը:
Հայկական ավանդությունը
Ստեղծվել է դեռեւս վաղնջական ժամանակներում եւ առավել համապարփակ մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք 18-րդ դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» էջերում:
Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել եւ գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն, հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին եւ արարչագործ Աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր եւ Հապետոսթյան Հայկը»… Ակնհայտ է, որ խոսքը Հայ Աստվածների ու Ընտրյալ Մարդկանց «տված» սերնդի մասին է՝ Կիսաստվածների՝ Մարդ-Աստվածների՝ Հայ Տեսակի:

Дни Комитаса

Октябрь — Дни Комитаса
Студенты  из интернета находят информацию про Комитаса: про его жизнь и деятельность.
Найденные в интернете материалы они должны опубликовать в своих блоках.
Цель :  Данная работа преследует общеобразовательную цель и направлена на развитие самостоятельной работы учеников.





Առաջադրանք

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.
Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարդ,  անէական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուրց,  ուղտապան, ուխտավոր:

2.Գտի′ր հականիշները.
Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի,  խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:
բուրավետ-գարշահոտ
պինդ-փխրուն
զառամյալ-դեռատի
համր-խոսուն
վախկոտ-խիզախ
խրթին-հեշտ

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.
Սյուներով զարդարված-սյունազարդ  բարձր դիրք ունեցող-բարձրադիր  քարից կերտված-քարակերտ  ապակիներով պատված-ապակեպատ  ուղիղ ընթացող-ուղղընթաց աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:
նախածանց — արմատ — վերջածանց
արմատ — վերջածանց
նախածանց — արմատ

անորոշություն,արտասահմանյան
ավագանի,հսկայաբար
անգույն,անսիրտ

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:
Շրջակա  գյուղերից  եկողները  նախօրոք  խռնվել էին  քաղաքի  մայր  եկեղեցու   առջև,  մյուսները  կուտակվել էին    մոտակա  փողոցներում,   շենքերի     տանիքներին:
(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)
Լուսնի եղջյուրն անհետացավ Քարքե լեռան հետևում,  և Տարոնն ընկղմվեցավ գիշերային լռության մեջ:
(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)