Հեքիաթի ընթերցում

Դեկտեմբերի տասին Պատվելի Թամարի հետ մասնակցեցինք 《սովորող֊սովորեցնող》 նախագծին, բարբառային հեքիաթ պատմելով։
Հինգ տարեկանների համար ես պատմեցի 《Բարեկենդան》 հեքիաթը։ Երեխաները հավանեցին հեքիաթը, նրանց մի մասը արդեն լսել էր այն։ Սկզբում հարցրեցինք արդյոք գիտեն, թե ինչ է բարեկենդանը, մի քանիսը գիտեին`տոն է ասացին։ Տարատեսակ հարցեր տվեցինք, թե հեքիաթի վերաբերյալ, թե այլ թեմաներով։ Նրանք մեզ համար երգեցին ձիերի մասին մի երգ, որը ուսուցանել էին իրենց դասվաևները, իսկ կուրսի ընկերուհիս` Լինան, նրանց սովորեցրեց 《Ձի,ձի,փայտե ձի》 ոտանավորը։
Ես հասկացա մի բան` հաստատ չեմ սխալվել այն հարցում, որ ընտրել եմ հենց նախադպրոցական բաժինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *