2021-ի ամենատպավորիչ օրը`մեդիա ուրբաթը ագարակում

Այս անգամ մեդիա ուրբաթը եղավ շատ հետաքրքրաշարժ։Ինքներս առավոտից սկսեցինք պատրաստել տարատեսակ ուտեստներ դդմից`Ղափամայի ծեսի համար։
Ուսանողների մի մասը գնացին կրթահամալիրի ագարակ`լավաշ թխելու։
Հետո բոլորս հավաքվեցինք ագարակում,փորձելու համար մեր իսկ պատրաստած ուտեստները։Հավաքվել էինք կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերից։Երգեցինք,պարեցինք,ուրախացանք,համտեսեցինք ուտեստները։
Շաբաթ օրը շարունակվեց մեր տոնախմբությունը`եղանք եկեղեցում պատարագի,որից հետո միասին գնացինք Մայր դպրոց։Այնտեղ մեզ սպասում էր մեծ տոնախմբություն։Մեզ էր միացել նաև Ռուբեն Մաթևոսյանը։Երգեցինք,պարեցինք նրա հետ միասին,շատ լավ ժամանակ անցկացրեցինք։
Շատ հիշարժան օր էր։

Լուսաբանում `


Առաջին կիսամյակի հաշվետվություն

Ես Դավթյան Թերեզան եմ `<Մխիթար Սեբաստացի> կրթահամլիր քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի (Սեբաստացիների ընտանիքից եմ արդեն):Սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում ( ուղղակի սիրում եմ երեխաներին):

Հունվարյան ստուգատես

Հունվար ամիսը Սեբաստացիներիս համար անցավ շատ հետաքրքրաշարժ:Առաջին անգամ մեկ ամսվա մեջ մասնակցեցի այսքան շատ նախագծերի եվ դասընթացների:Կասեմ մի բան`շատ տպավորված եմ,նույնիսկ չնկատեցի երբ անցավ այս մեկ ամիսը:

Նախագծերից մեկը կազմել էինք նախադպրոցական ուսուցում բաժնի ուսանողներով`ՆԱԽԱԳԻԾ 《ԽԱՂԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ》 ՆԱԽԱԳԻԾ-ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Մասնակցել եմ տարբեր դիջիդեքների,դասընթացների,որոնցից սովորել եմ շատ բան եվ որոնցով շատ տպավորված եմ:

Ահա դրանց հղումները`

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՆԻՄԵՆԵՐ

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԿԱՑՈՒԹՅՈՒՆ`ՎԱՃԱՌՔԻ ՄԵԽԱՆԻԶՄ

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ`ԱՐԺԵԹՂԹԵՐ

Երեվի այս մի քանի ամսվա մեդիա ուրբաթներից ամենատպավորիչը եղավ հենց սա ` 2021-Ի ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՕՐԸ`ՄԵԴԻԱ ՈՒՐԲԱԹԸ ԱԳԱՐԱԿՈՒՄ

Հայոց լեզու

Հայոց լեզվից հիմնականում կատարել ենք առաջադրանքներ:

Սեպտեմբեր

14.09.2020

16.09.2020 16.09.2020

Կոմիտաս (27.09.2020)

30.09.2020

Հոկտեմբեր

01.10.2020

03.10.2020 03.10.2020 (2) 03.10.2020 (3)

05.10.2020

Շարադրություն (ընկերություն)

24.10.2020 24.10.2020 (2) 24.10.2020 (3)

Նոյեմբեր

16.11.2020

18.11.2020

25.11.2020 25.11.2020 (2)

30.11.2020

Դեկտեմբեր

02.12.2020

07.12.2020

Գրականություն

Հայաստան ասելիս

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ <ձյունապատ լեռներ>

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ

ԿՈՄԻՏԱՍ,ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ(ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ. «ԷՎԵԼԻՆ»․ ՊԱՏՄՎԱԾՔ

Ս. ԶՈՐՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ս.ԶՈՐՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ

Ջ.ՋՈՅՍԻ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՔԻԱԹԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱ

ՀԱՅՏՆԻ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (2)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 234,235

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 275-291

Ռուսաց լեզու

ՆԱԽԱԳԻԾ՝ «ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔՈԼԵՋԸ»

ОБО МНЕ

АРМЕНИЯ – МУЗЕЙ ПОД ОТКРЫТЫМ НЕБОМ.

ВЫПОЛНИТЕ ЗАДАНИЯ

ДНИ КОМИТАСА

ПИСЬМО КОМИТАСА МАРГАРИТА БАБАЯНУ

СОЧИНЕНИЕ «МЕСТЬ И ВЕЛИКОДУШИЕ»

СОЧИНЕНИЯ НА СВОБОДНУЮ ТЕМУ

ДОПОЛЬНИТЕЛЬНОЕ ЗАДАНИЕ 1

«ОЖЕРЕЛЬЕ», КРАТКОЕ СОДЕРЖАНИЕ НОВЕЛЛЫ ГИ ДЕ МОПАССАНА

ИНТЕРЕНЕТОМАНИЯ

ЗАДАНИЯ ДИСТАНЦИОННОГО ОБУЧЕНИЯ СО 2- 13 НОЯБРЯ

БИОГРАФИЯ МХИТАРА СЕБАСТАЦИ

УЧЕБНАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ С 16-ГО ПО 20-ОЕ НОЯБРЯ ДЛЯ СТУДЕНТОВ 1-ОГО К.

ПРОЕКТ《МХИТАР СЕБАСТАЦИ》

7-11 ДЕКАБРЯ

РОЖДЕСТВО В ГЕРМАНИИ

ЭЧМИАЦИН

Հայոց պատմություն

ԳՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՐՑԱՇԱՐ

ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՐԱՏՏԱ

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ

Կենսաբանություն

ՄԱԿՐՈԷՎՈԼՅՈՒՑԻԱ

ԲՋՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՋՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԻԿՐՈ ԵՒ ՄԱԿՐՈ ՏԱՐՐԵ

ԳԵՆ

ՆԱԽԱԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐ

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլերեն

MEANING OF MY NAME

AUTOBIOGRAPHY

MY FAMILY

Աշխարհագրություն

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏՍՆԸ։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՒ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

Էկոլոգիա

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ԿԵՆԴԱՆԻ ԵՒ ԱՆԿԵՆԴԱՆ ԱՇԽԱՐՀ ԽԱՂ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏ

ՏԵՔՍՏԻ ՄՇԱԿՈՒՄ

ՍԻՐԵԼԻ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳՈՒՄ

ԾՈՎԱԲՈՂԿ

ԲՆԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ

ԲՈՒԺԻՉ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ,ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԱՆԸ

ԴԻջիթեքի մասնակցություն`արժեթղթեր

3-րդ կուրսեցիների կազմակերպած դիջիթեքի մասնակիցն էի,որի շրջանակներում քննարկեցինք արժեթղթերը:

Որոնք են արժեթղթերը`սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս:

Մի փոքր դրանց մասին`Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։ Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում դրանց ամրագրման մասին ապացույցները։ Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։

Արժեթղթերի թողարկումը`

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։

Դիջիթեքի մասնկացություն`վաճառքի մեխանիզմ

Ընկեր Ելենան և 1֊2 կուրսի ուսանող Սիմոն Ավետիսյանի դիջիթեքին մասնակիցն եմ եղել։Քննարկեցինք վաճառքի մեխանիզմը։Կփորձեմ ասել մի քանի բան,ինչ հասկացա հանդիպումից:

Վաճառքը արդյունավետ դարձնելու համար նախ եվ առաջ անհրաժեշտ է պրոդուկտի ճանաչում, վաճառողների վերապատրաստում: Վաճառքում զգալի կորուստ տեղի է ունենում այն դեպքում, երբ վաճառողը վատ է ճանաչում կամ միայն ընդհանուր պատկերացում ունի վաճառվող պրոդուկտի մասին: Ցավոք, այս խնդրի կարևորությունը վաճառքի բաժնի ղեկավարները և տնօրինությունը չեն գիտակցում: Վաճառողները պետք է ոչ միայն մանրակրկիտ ճանաչեն պրոդուկտը, այլև պատրաստ լինեն պատասխանելու գնորդների ամենաբարդ հարցերին` կապված ֆունկցիոնալ հնարավորությունների և շահագործման ընթացքում առաջացող խնդիրների հետ: Եթե վաճառողը չի ճանաչում ապրանքը, ապա, հնարավոր է` որևէ բան վաճառի պատահականության սկզբունքով: Իսկ այն վաճառողը, որի պատկերացումները ապրանքի մասին ամբողջական են, ունի մեծ հնարավորություններ վաճառելու ոչ միայն գնորդի ընտրած ապրանքը, այլև ուրիշ աքսեսուարներ և լրացնող ապրանքներ ու ծառայություններ: Գնորդն էլ ոչ միայն գոհ կհեռանա այդպիսի վաճառողից, այլև կվերադառնա մեկ այլ առիթով եւ խորհուրդ կտա ծանոթներին:

  Իսկ հետո արդեն անհրաժեշտ է մոտիվացիա: Նույնիսկ եթե Ձեր ընկերության պրոդուկտը բարձրորակ է, միևնույն է` այն չի վաճառվի, եթե չլինի վաճառողը: Վաճառողը կազմակերպության ու գնորդի միջեւ կարևորագույն օղակ է, և եթե վաճառելու ցանկությունը թույլ է արտահայտված, ապա դրանից տուժելու է Ձեր ընկերությունը: Այդ իսկ պատճառով պետք է այնպես մոտիվացնել վաճառողին, որ շահագրգիռ լինի վաճառելու ավելի շատ:

Մոտիվացիայի խնդիրը խթանելն է, որ աշխատակիցները հասնեն նպատակին: Հայտնի են երեք տեսակի մոտիվացիաներ՝ նյութական, խմբակային և ոչ նյութական: Նյութական մոտիվացիայի օրինակ է ֆիքսված աշխատավարձ + վաճառքից % հայտնի սկզբունքը, որն, իրականում, արդեն բավարար չէ գերազանց արդյունքի հասնելու համար:  Խմբակային կամ կոլեկտիվ մոտիվացիան կիրառվում է ի լրումն անհատական վարձատրմանը, երբ, օրինակ, վաճառողների խումբը հասել է նպատակին, նրանց աշխատավարձին գումարվում է հավելյալ պարգևատրում: Կոլեկտիվ մոտիվացիայի դրական օրինակ է, երբ նպատակին հասնելու պարգևավճարը ոչ թե բաժանում են խմբի անդամներին, այլեւ տրամադրում որևէ միջոցառում անցկացնելու համար, օրինակ, խմբակային հանգիստ կամ որևէ զվարճալի խաղ: Այս կերպ ամրապնդվում է թիմի գաղափարը և նվազում վաճառողների միջև բացասական մրցակցության վտանգը: Ոչ նյութական մոտիվացիան ցանկացած այլ խրախուսման տարբերակ է, որը չի ենթադրում նյութական կամ ֆինանսական ծախսեր:

Հանդիպումը շատ արդյունավետ եվ հետաքրքիր էր,շնորհակալ եմ:

Վահան Տերյան

Փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»: 1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, – ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արեւով, անձրեւով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրեւ թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը եւ դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրեւ քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է եւ ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաեւ շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, եւ հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որեւէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, եւ վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի՛, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, եւ նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

Դիջիթեքի մասնակցություն` Անիմեներ

Դիջիթեքներից մեկի շրջանակներում մասնակցեցի կուրսընկերուհուս` Թամարաի դասընթացին,որի ժամանակ վերջապես իմացա թե ինչ է անիմենանիմացիոն մուլտֆիլմ,որը հիմնականում տարածված է Ճապոնիայում։Շատ հետաքրքիր անցավ հանդիպումը,իմացա շատ բան նրանց հերոսների մասին։Կասեմ մի բանանիմե նայող մարդիկ իմ կարծիքով կյանքին նայում են ուրիշ տեսանկյունից,նրանց հետ շբվելը հետաքրքիր է,չունեն սովորական կյանքբոլոր այլ մարդկանց նման,ունեն ավելի տարբեր ուղղություններով զարգացած կյանք։Ես սիրեցի մուլտֆիլմի այդ տեսակըանիմեն,բայց չեմ կարծում,որ երբևէ այն կնայեմ,քանի որ ինձ համար դա իրականությունից կտրված մի մուլտֆիլմի տեսակ է։

Ահա անիմեի հերոսներից մեկը`




Սպիտակուցներ

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որպեսզի վերջիններս աճեն և վերականգնվեն։

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով։ Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ։

Ի՞նչ են սպիտակուցները

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը։

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք։

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում։

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը։

Ինչպե՞ս են սպիտակուցները գործում

Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով։

Սպիտակուցների տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ։

Նախագիծ-Նախադպրոցականների մոտ

Այսօր եղանք 2֊5 տարեկան երեխաների մոտ,նախագիծ իրականացնելու նպատակով։Անցավ շատ հետաքրքիր`տարբեր խաղեր սովորացրեցինք,խաղացինք։Միասին վերհիշեցինք գույները,մի քանի երկրաչափական պատկերներ սովորեցրեցինք։Լավ ժամանակ անցկացրեցինք նրանց հետ։Բոլորը շատ խելոք էին,և հետաքրքրությամբ անցավ դասը և մեզ համար,և իրենց։Շատ ավելի սկսեցի սիրել երեխաներին,և ևս մեկ անգամ համոզվեցի որ ընտրել եմ ճիշտ մասնագիտություն։

Մի քանի դրվագ մեր այսօրվա դասընթացից կտեսնեք տեսանյութում։

Մի քանի լուսանկար`

Արտադրական նախագիծ

Թխվածքաբլիթների պատրաստում

Արդեն երկար ժամանակ է ընտանիքիս անդամների համար գրեթե ամեն անգամ ես եմ պատրաստում ինչ֊որ թխվածքաբլիթներ,թխվածքներ և այլ նմանատիպ բաներ։Մտածեցի,որ շատ լավ հնարավորություն է նախագծի համար պատրաստել հենց մեր սիրելի թխվածքաբլիթներից մեկը։

Պատրաստման եղանակը`ձուն,շաքարավազը,մածունը,սոդան,քացախը և ձեթը հերթականությամբ խառնում ենք իրար։Շաքարավազը և մածունը ավելացնում ենք նույն չափի։Վերջում ավելացնում ենք ալյուր այնքան,որպեսզի ստացվի թույլ,ձեռքում գնդվող խմոր։Խմորը բաժանում ենք փոքր գնդերի,մի փոքր ձեռքով բացում և կտրատում ենք թխվածքաբլիթների համար նախատեսված պատկերներով։Դնում ենք ջեռոց և թողնում այնքան,մինչև կարմրի։

Ավելի մանրամասն կտեսնեք տեսանյութի մեջ։

Արտադրական նախագիծ

Մածունի արտադրություն,ընտանեկան նախագիծ

Տարիներ շարունակ մայրս մածունը պատրաստում է տան պայմաններում,գրեթե չէնք գնում խանութից։Երբ դեռ գյուղում էինք ապրում,այնտեղ մեր իսկ կովերի կաթից պատրասված մածունն էինք օգտագործում,իսկ արդեն այստեղ`Երևանում,գնում ենք կաթը,և մայրս պատրաստում է։

Շատ անգամներ եմ ներկա եղել պատրաստմանը,բայց երբեք չեմ մտածել, որ մի օր կպատրաստեմ ինքս։
Իհարկե շատ հատվածներ արեցի մայրիկիս օգնությամբ,բայց դե նախագիծը ամեն դեպքում ընտանեկան էր և խնդիր չէր լինի հաստատ նրա օգնությունը։

Պատրաստման եղանակը`Կաթը եռացնել, լցնել տարրայի մեջ, թողնել, որ գոլանա: Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույթի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով: Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս: 12 ժամից մածունը պատրաստ կլինի: Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Տեսանյութ պատրաստման գործընթացից