Արշակունիներ

Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների գահակալության օրոք էր և’ քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունումը Հայստանում, և’ Հայաստանի ազգային ինքնատիպ նկարագրի ձևավորումը և թե’ անկախության համար մղվող պայքարը։ Արշակունիների գահակալությունը ընթացավ նախարարական տների միջև անդադար երկպառակությունների ու ներքին գահակալական կռիվների, ինչպես նաև արտաքին ուժերի` Հռոմի և Պարսկաստանի կողմից շարունակական ճնշման պայմաններում։ Եվս 400 տարի պահանջվեց մինչև նույնքան հզոր Բագրատունիների հայկական թագավորության կազմավորումը։

Հայ Արշակունիների արքայացանկը

Տրդատ Ա /52-ից, պաշտոնապես 66-68 թթ./
Սանատրուկ /88-110 թթ./
Աշխադար /110-113 թթ./
Պարթամասիր /113-114 թթ./
Վաղարշ Ա /117-140/144 թթ./
Բակուր Բ /161-163 թթ./
Վաղարշ Բ /186-198 թթ./
Խոսրով Ա /198-216 թթ./
Տրդատ Բ /217-252 թթ./
Խոսրով Բ Մեծ /279-287 թթ./
Տրդատ Գ Մեծ /287-330 թթ./
Խոսրով Գ Կոտակ /330-338 թթ./
Տիրան /338-350 թթ./
Արշակ Բ /350-368 թթ./
Պապ /369-374 թթ./
Վարազդատ /374-378 թթ./
Արշակ Գ /378-389 թթ./
Խոսրով Դ /384-389 թթ./
Վռամշապուհ /389-417 թթ./
Արտաշես Գ /422-428 թթ./

Արշակունիների արքայատոհմի անկումը

Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Վռամշապուհ արքա

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի:Բյուզանդական ու պարսկական զորքեր հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարելու, եւ ժամանակի հարց էր նաեւ թագավորության վերացումը:389թ.` Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

Արշակունիների դամբարանը Արագածոտնի մարզի Աղցք գյուղում

 (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին:Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.): Նա եւս կառավարում էր Հայաստանի երկու մասերում:Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաեւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը:Արշակունի արքաների հուշարձանները դամբարանի մոտՎռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:Վռամշապուհը կարգավորեց եւ Պարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իր որդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ:419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները, Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

Կիլիկիայի հայկական պետությունը

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375):

կիլիկիա

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։

«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները: X դ-ում Կիլիկիայում հայ բնակչու­թյունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառա­վարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան’ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղա­քին ու շրջակայքին’ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային’ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններին’ Փիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանու­թյունը (գոյատևել է մինչև 1112-ը): Են­թադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություննե­րում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:

Ռուբինյան իշխանության հաստատումը Կիլիկիայում

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը:

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:

Ռուբինյաններ

Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար… Կիլիկիայում հայերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի վերջին թուլակամ թագակիրը՝ Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց ամոթալի գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել: Սակայն, ցավոք, նրանց մահից հետո այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջը, ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով ջարդ տվեց ոսոխին: Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում: Հերոսը մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը (1095-1100), որ կարճ կառավարեց, սակայն իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և 1098 թ. այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը դաշինք կնքեց խաչակիրների հետ և նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդինին շնորհեցին մարկիզի և դուքսի կոչումներ: 1100 թ. Կոստանդին Առաջինը մահացավ՝ իր որդուն՝ Թորոսին (1100-1129) ավանդելով հզոր իշխանապետությունը: Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում: 1104 թ., ջախջախելով բյուզանդական զորքերը, նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, իսկ 1107 թ. Քեսունի իշխանության տիրակալի՝ Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: Կիլիկիայի հզոր իշխանապետը սուր ճոճեց նաև հանուն պատվի, 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային՝ մետաղալարով խեղդամահ անելով և դին կախելով պարսպից: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը: Զորեղ իշխանի մահից հետո նրա դին ամփոփվեց Դրազարկում: Թորոս Առաջինը արու զավակ չուներ, և Կիլիկիո իշխանական գահը ժառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը (1129-1137): Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայոց համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, որտեղ կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը: Վերջինիս հետ ջախջախեց Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերը՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները հարավից: 1135 թ. նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը: Օգտվելով առիթից՝ Կիլիկիայի հյուսիսային շրջանները բռնագրավեցին Իկոնիայի սուլթանության զորքերը: Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ (1145-1169): 1151 թ. Թորոսի տիրույթների վրա մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսը: Մամեստիայի ճակատամարտում Թորոսը գիշերային անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց բյուզանդական զորքերը: Հազարավոր զոհեր ու գերիներ տալով՝ բյուզանդական բանակը նահանջեց, իսկ Թորոսն ավելի ամրացրեց իր դիրքերը Դաշտային Կիլիկիայում: Նա ջարդեց նաև սելջուկների և Իկոնիայի սուլթանության զորքերը և ամրապնդեց հայոց իշխանությունը: 1162 թ. Թորոսը դարձյալ ստիպված էր կռվել Բյուզանդիայի դեմ Դաշտային Կիլիկիայի համար: Հայոց զորեղ իշխանը դարձյալ հաղթող դուրս եկավ և վերջնականապես վտարեց բյուզանդացիներին Կիլիկիո սահմաններից: 1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Մլեհը Ռուբեն Երկրորդին աքսորեց Հռոմկլա՝ կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ, ուր պատանին մահացավ: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին: Նա նախ ճնշեց կենտրոնախույս ուժերին, ապա եկեղեցուն՝ հօգուտ պետության բռնագանձելով վանքերում կուտակված հսկայական հարստությունները: Դաշնակցելով շրջակա մահմեդական իշխանավորների, հիմնականում՝ Նուր ադ-Դինի հետ՝ նա ջախջախեց Կիլիկիային սպառնացող բյուզանդական և խաչակիրների զորքերը: Մլեհը զորեղ գահակալ էր և ընդլայնելով հայկական իշխանության սահմանները՝ Կիլիկիան թագավորություն հռչակելու առաջին քայլերը ձեռնարկեց: Մլեհի գործունեությունից դժգոհ էր հատկապես Հայ առաքելական եկեղեցին, քանզի նա, դաշնակցելով իսլամական պետությունների հետ, իր սուրն ուղղում էր քրիստոնյա երկրների դեմ: 1175 թ. այս զորեղ ու հայրենասեր իշխանը սպանվեց պալատական դավադրության հետևանքով: Մլեհն անժառանգ մահացավ, և գահն անցավ նրա Ստեփանե եղբոր որդուն՝ Ռուբեն Երրորդին (1175-1187), որ Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց որպես հայոց մեծ իշխան: Օգտվելով Մլեհի մահից՝ բյուզանդացիներն ակտիվացան և Ռուբեն Երրորդից խլեցին Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և Մամեստիա քաղաքները: Հավաքելով ուժերը՝ Ռուբենն իր եղբայր Լևոնի հետ հակահարված հասցրեց Բյուզանդիային և վերագրավեց կորցրածը: 1180 թ. հայկական բանակը Բյուզանդիային հասցրեց վերջին վճռական հարվածն ու վերջնականապես դուրս շպրտեց Կիլիկիայի սահմաններից: Ռուբեն Երրորդը բարեկամական հարաբերություններ հաստատեց Երուսաղեմի թագավորության հետ՝ ամուսնանալով թագավորի ազգականուհի Իզաբելի հետ: Շուտով, սակայն, Հեթում Հեթումյան իշխանի դավադիր գործակցությամբ, Կիլիկիայի դեմ ոտնձգություններ սկսեց Անտիոքի դքսությունը: Անտիոքի դուքս Բոհեմունդը խաբեությամբ կալանավորեց Ռուբենին և որպես փրկագին նրանից պահանջեց հարկ և Կիլիկիո հարավարևելյան շրջանները: Ռուբենի եղբայրը՝ հայոց սպարապետ Լևոնը, փրկագնեց հայոց իշխանին, ապա Թիլ-Համտունի ճակատամարտում գլխովին ջախջախելով Անտիոքի դքսության զորքերը՝ ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև կախման մեջ գցեց ոսոխին՝ նրա հյուսիսային շատ ամրոցներ ու հողեր միացնելով Կիլիկիայի հայկական իշխանությանը: Այս դեպքերից հետո Ռուբեն Երրորդը հրաժարվեց իշխանությունից և որպես կրոնավոր մտավ Դրազարկի վանք, որտեղ էլ կնքեց մահկանացուն: Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային: Լևոն Բ պայմանավորվածություն ձեռք բերեց Երկրորդ խաչակրաց արշավանքների ղեկավարի՝ Գերմանիայի Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր հետ, համաձայն որի՝ հայոց իշխանն աջակցում է խաչակիրներին, իսկ վերջիններս Կիլիկիայի պետությունը ճանաչում են թագավորություն՝ Լևոնին թագ ուղարկելով: Ի դեպ, այս պայմանավորվածության դեմ հանդես եկավ հայոց կաթողիկոսը, որ արաբական աղբյուրների հավաստմամբ՝ հայոց բանակի և խաչակիրների շարժի մասին գաղտնի տեղեկացնում էր մահմեդականներին: Հայոց զորեղ իշխանը դիմակայեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի զորքերին: Սալահ ադ-Դինի արշավանքը տապալվեց, քանզի վճռական ճակատամարտի նախօրեին նա հանկարծամահ եղավ: Իսկ հայոց իշխանը արշավեց Անտիոք և Անտիոքի դքսությունն իրեն ենթարկեց: Ի վերջո, երկար բանակցություններից հետո, Լևոն Բ թագ ստացավ և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում հանդիսավորությամբ թագադրվեց: Արքայի թագադրմանը դեսպաններ և ներկայացուցիչներ էին ուղարկել Եվրոպայի բոլոր մեծ պետությունները, հարևան սուլթանությունները: Ներկայացուցիչ չէին ուղարկել միայն Հայ առաքելական եկեղեցու արևելյան կողմի վարդապետները: Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…