Նախագիծ ` այց մանկատուն

Մանկատուն, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, պետության հոգածության և պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության և ապահովման պետական հիմնարկ։

Հայաստանում կա 7 մանկատուն՝ Գյումրու մանկատունը(2),Խարբերթի մանկատունը,Երեվանի մանկատունը,ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ (0-18 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՈՎ ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ) ,Վանաձորի մանկատունը,Գավառի մանկատունը:

Առաջարկում եմ այցելել ԽԱՐԲԵՐԹԻ մանկատուն:Եվ մեր հարցերի հիմման վրա ստուգել թե արդյոք ոտնահարվում են երեխաների իրավունքները թե ոչ:


Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում 

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

Կարող էք անցնել հղումով և ծանոթանալ երեխանեի իրավունքների հետ:

Մասնակիցներ – Քոլեջի 1-1 կուրսի ուսանողներ

  1. Լիլիթ Գրիգորյան 
  2. Ռոզա Խաչատրյան 
  3. Մելանյա Սարգսյան 
  4. Ագապի Օհանյան 
  5. Յանա Խաչատրյան 
  6. Իզա Նազարյան 
  7. Ասյա Եղիազարյան 
  8. Էլեն Աբրահամյան  
  9. Թամարա Մանուկյան  
  10. Աննա Հովսեփյան   
  11. Բելա Մարտիրոսյան 
  12. Վիկտորյա Պողոսյան 
  13. Անուշ Հարությունյան  
  14. Անի Աթաբեկյան 
  15. Ժասմինա Վարդանյան
  16. Հրաչուհի  Մանվելյան  
  17. Անահիտ Ղազարյան  
  18. Թերեզա Դավթյան 
  19. Լինա Կոստանյան  
  20. Արաքսյա Արզումանյան  
  21. Ջեմմա Զարգարյան  
  22. Աննա Հովսեփյան  
  23. Ռոզա Փուրթոյան  

Օր-բաց թողած

Ժամ-բաց թողած