Առաջին Արատեսյան օրեր

Արատեսը գեղեցիկ է չափից ավելի:Այդ գեղեցկության մեջ կորցնում ես ինքդ քեզ ու իրականությունում գտնվելու գիտացությունդ:Կտրվում ես աշխարհից,մարդկանցից,ամենից ՝ ինչ կա,կամ կարող է լինել:Եթե երկար նայես արատեսյան բնությանը,քեզ կթվա,որ չունես ոչինչ ու ոչ ոքի բացի քեզնից ու այդ բնությունից:Եվ այս ամենի մեջ միակ բացասակն բանն այն է,որ դու ամեն կերպ փորձում ես անմահեցնել այդ բնությունը նկարների միջոցով,որպեսզի բոլորին ցույց տաս ու պարծենաս,թե դու ինչ ես տեսել քո անզեն աչքերով,որ չեն տեսել նրանք,եվ ընդհանրապես Աստված գիտի կտեսնեն թե ոչ…Բայց…Չի ստացվում:Երբեք,երբեք չի կարող քեզ տալ նկարը այն զգացողությունն ու տեսարանը,ինչ տեսնում ես քո աչքերով եվ զգում ամբողջ սրտով,հոգով ու մարմնով:

Ապրիլի 30-ին առաջին անգամ ուղեվորվեցի դեպի Արատես:

Սկսեմ ամենասկզբից ՝ գնումներ:Ընկեր Տիգրանի եվ Ընկեր Էլյայի հետ մեկ օր առաջ գնացինք գնումներ կատարելու,գնեցինք այն ամենը, ինչ մեզ պետք կգար 3 օր <գոյատեվելու> համար:Այդ ժամանակվանից արդեն իսկ սկսվել էր նախաճամբորդական ոգեվորությունը:

Մինչեվ ճանապարհ անցնելը մասնակցեցինք արդեն ավանդույթ դարձած ուրբաթորյա ժամերգությանը ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում :Հետո զրուցեցինք Տիար Բլեյանի հետ,ով մեզ ինչպես միշտ ոգեվորություն եվ ուրախ տրամադրություն փոխանցեց:Ճանապարհ ընկանք 9:30 :Ճանապարհին երգեր լսեցինք,զրուցեցինք,խաղեր խաղացինք:Հետաքրքիր էր անցնում արդեն իսկ,ու չնկատեցինք երբ տեղ հասանք:

Քանի որ մի քանիսս առաջին անգամ էինք ոտք դնում Արատես,մեր ընկերները մեզ քիչ թե շատ ծանոթացրեցին տարածքի հետ:Տեղավորվեցինք սենյակներում,իջանք խոհանոց եվ սկսեցինք պատրաստել ճաշի համար ուտելիք:Ճաշեցինք եվ անցանք գործի:Աղջիկները հիմնականում մաքրեցին նոր կառուցված սիրո տնակն ու պանդոկը,իսկ տղաները էտում եվ մանրացնում էին ծառի ճյուղերը ` հետագայում խարույկը եվ վառարանը վառելու համար:Աշխատանքը ժամանակատար էր եվ գուցե ուրիշների համար նաեվ բարդ,բայց քանի որ աշխատում էինք ընկերներով եվ համախմբված,չզգացինք ոչ հոգնածությունը եվ ոչ էլ ժամանակի արագ անցնելը:Վերադարձանք սենյակներ,մեզ կարգի բերեցինք,եվ գնացինք ընթրելու:Ընթրիքից հետո որոշեցինք խարույկ վառել եվ կասեմ,որ դա ամենաճիշտ որոշումն էր այդ օրվա))))

Խարույկի մոտ նստեցինք շա՜տ երկար:Երգեցինք,զրուցեցինք,տարբեր հարցեր քննարկեցինք միասին,տաք թեյ եվ սուրճ խմեցինք նաեվ:Հետո ընկերներով գնացինք ննջարան,ահագին ժամանակ անցկացրեցինք միասին,կարելի է ասել ավելի լավ սկսեցինք ճանաչել մեկս մյուսին:Գնացինք քնելու…

Երկրորդ օր

Առավոտյան արթնացանք վաղ: Քանի որ եղանակը մառախլապատ էր եվ սառը ՝ ցանկություն էր առաջանում տաք թեյ վայելելու:Թեյ պատրաստեցինք,խմեցինք եվ սկսեցինք մեր աշխատանքը:Նախ եվ առաջ հավաքեցինք հենց այն տարածքը,որտեղ շատ ենք ժամանակ անցկացնում,որպեսզի մեր հետագա ժամանակը անցկացվի ավելի կոկիտ վայրում:Մեզ անակնկալ հյուրեր միացան ՝ Տիար Բլեյանն ու Տիար Գեվորգը:Իրականում նրանց տեսնելը եվ նրանց հետ մի տանիքի տակ գտնվելը շատ հաճելի էր:

Միասին ճաշեցինք,սուրճ ու թեյ վայելեցինք,ահագին զրուցեցինք առօրյա գործերից ու պլանավորված աշխատանքներից:Մի փոքր շարունակեցինք անցած օրվա կիսատ թողնված գործերը:

Ցավոք սրտի Տիար Գեվորգը պետք է վերադառնար Երեվան:Նրան ճանապարհ դնելուց հետո որոշեցինք արդեն ավանդույթ դարձած քայլք անցկացնել Տիար Բլեյանի հետ ՝ այս անգամ իհարկե Արատեսի մեր փոքրիկ տարածքով:

(Մի փոքր տեսանյութ մեր արատեսյան նկարներով։)

Հետաքրքիր էր շատ ՝ Արատեսի առաջին ճամբորդությունս էր,որից շատ տպավորված էի:Մինչեվ այդտեղ լինելը շատ էի լսել ընկերներիցս,որ շատ լավն է,բայց անզեն աչքով տեսածը այլ է:Նման բնություն վստահ եմ չկա աշխարհի ոչ մի այլ վայրում:

(Ավելացնեմ,որ մեզ տրամադրությամբ էր ապահովում նաեվ մեր ընկերներից մեկը ՝ Գագիկը ՝ թմբուկ խբելով եվ դաշնամուր նվագելով:)

Մի փոքր հատված նրա կատարումից՝

Երեկոյան վառեցինք վառարանը (ինչպես միշտ թեյը անպակաս ՝ այս անգամ ուրցով),բոլորով հավաքվեցինք դրա շուրջ եվ շա՜տ երկար զրուցեցինք:Հետո գնացինք մեր սենյակ եվ մի փոքր էլ էնտեղ խաղացինք ու զրուցեցինք ընկերներով:Գնացինք քնելու…

Մոռացա նշեմ,որ Արատեսի մեր շունը այդ օրը ձագեր ունեցավ:Ի զարմանս ինձ ՝ բոլորիս համար դա մեծ ուրախություն էր:Շատ հետաքրքիր է այն փաստը,որ մի փոքր փաստը կամ երեվույթն էլ կարող է մեծ ուրախություն պարգեվել բոլորիս…

Երրորդ օր

Առավոտյան երբ գիտակցեցինք,որ դա վերջին օրն է,ցանկություն չկար իջնելու սենյակներից,քանի որ ուզում էինք ժամանակը դանդաղ անցնի:Նախաճաշեցինք,ավարտեցինք կիսատ թողնված գործերը,մաքրեցինք մեր սենյակներն ու խոհանոցը,որպեսզի մեզանից հետո տարածքը մաքուր լինի:

Հետո երբ արդեն եկավ երթուղայինը,մեզ եվս մեկ փոքրիկ անակնկալ էր սպասվում ՝ մեզ հյուր էր եկել մեր փոքր ընկերը ՝ Վահանը,ով իր հետ բերել էր մեզ համար պաղպաղակ:

Հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք:Հետ վերադարձի ճանապարհն էլ էր շատ հետաքրքրիր,քանի որ ունեցանք տարբեր կանգառներ:Կանգնեցինք Մարտունու Կոթի վանքում,մեր ընկերոջ ՝ Կարենի առաջարկով:Եղանք նաեվ Սեվանի Հայրավանք եկեղեցում:

Ուզում եմ նշել նաեվ,որ այնտեղ ծանոթացանք նաեվ ընկեր Տարոնի եվ ընկեր Սմբատի հետ,ովքեր մեզ համար որպես ընկեր էին,նրանց հետ նույնպես ժամանակը շատ հաճելի էր անցնում:Ընկեր Սմբատի հետ աշխատեցինք միասին Սիրո տնակում մի որոշ ժամանակ,իսկ մի օր էլ՝ երեկոյան ընկեր Տարոնի,ընկեր Սմբատի եվ մեր ընկերներից մի քանիսի հետ միասին խաղացինք ֆուտբոլ:

Ամեն ինչ շատ հետաքրքիր ու տպավորիչ անցավ:Շնորհակալ եմ անմոռանալի օրերի համար…

Միջազգային բնապահպանական ընկերություններ

Green peace

Greenpeace International
Գրինփիսը միջազգային անկախ հասարակական ոչ կառավարական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1971 թվականին Կանադայում:Կազմակերպության ուշադրության կենտրոնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի գլոբալ փոփոխությունը, արևադարձային գոտիներից անտառահատումները Արկտիկայից դեպի Անտարկտիկա, գերձկնորսություն, առևտրային կետ որսագողություն, ճառագայթահարման վտանգներ, վերականգնվող էներգիայի և ռեսուրսների պահպանում, քիմիական վտանգավոր աղտոտում, կայուն գյուղատնտեսություն, տնտեսություն, Արկտիկայի պահպանում:Ըստ իր 2015 թվականի տարեկան զեկույցի, Greenpeace- ն ունի ավելի քան 42 միլիոն առցանց աջակիցներ ամբողջ աշխարհում, 36000 ակտիվ կամավորներ և 3,3 միլիոն մարդ աջակցում են կազմակերպության աշխատանքին անձնական նվիրատվություններով:

WWF

Всемирный фонд дикой природы — Википедия



Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ
Համաշխարհային բնության հիմնադրամը, միայն ԱՄՆ – ում և Կանադայում պահպանվել է հին անվանումը ՝ միջազգային հասարակական կազմակերպություն, որն աշխատում է շրջակա միջավայրի պահպանության, հետազոտության և վերականգնման բնագավառներում: Դա աշխարհի ամենամեծ անկախ պահպանման կազմակերպությունն է, որն ունի ավելի քան 5 միլիոն աջակից ամբողջ աշխարհում , որը գործում է ավելի քան 100  երկրներում ՝ աջակցելով շուրջ 1300  պահպանման նախագծերի ամբողջ աշխարհում:Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի առաքելությունն է կանխել մոլորակի բնական միջավայրի աճող դեգրադացիան և ներդաշնակություն հասնել մարդու և բնության միջև: Հիմնական նպատակն է պահպանել Երկրի կենսաբանական բազմազանությունը

IUCN

Բնության և բնական պաշարների պահպանման միջազգային միությունը, IUCN - միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը զբաղվում է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ, ներկայացնում է նորություններ, տարբեր երկրներում անցկացվող համագումարներ, հատուկ տեսակների ցուցակներ, որոնք հատուկ պաշտպանության կարիք ունեն մոլորակի շրջաններ 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի օդերեւութաբանության ոլորտում մասնագիտացված միջկառավարական գործակալությունն է: Հիմնադրվել է 1950 թվականին: Այն ՄԱԿ-ի իրավասու մարմինն է `Երկրի մթնոլորտի վիճակի և օվկիանոսների հետ փոխազդեցության վերահսկման համար:

ՄԱԿ֊ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED), միջազգային կոնֆերանս։ Հիմնադրվել է 1989  թվականին։ Նպատակն է մթնոլորտի , հողային և ջրային պաշարների պահպանության, կենսատեխնոլոգիաների նոր մեթոդների օգտագործման ն շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում նպաստել պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելը։ Հիմնական գործունեությունն է ազգային հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի պատրաստումը։ Նստավայրը Կոնչոսում  է

Дохлая лошадь

Дохлая лошадь

Однажды у молодого индейца Белое Перо на охоте погибла лошадь, которую он очень сильно любил. Он очень переживал и сокрушался, и не хотел заводить себе новую. Он был очень искусным охотником, и племя страдало от того, что он не мог полноценно участвовать в новых охотах.
Մի անգամ որսի ժամանակ մահացավ երիտասարդ հնդիկ Սպիտակ Փետեւրի ձին,որին ինքը շատ էր սիրում։Նա շատ էր տառապում ու խեղճացել էր,և չէր ուզում նորը ձեռք բերել իր համար։Նա շատ հմուտ որսորդ էր,և ցեղը տառապում էր նրանից,որ նա չէր կարողանում լիարժեք մասնակցել նոր որսորդություններին։

И тогда вождь вызвал его к себе и сказал:
և այդ ժամանակ առաջնորդը կանչեց նրան իր մոտ և ասաց։

— Я знаю, Белое Перо, что ты очень любил свою лошадь. Но она отправилась в небесный табун. Когда ты уйдёшь в мир предков, ты сможешь воссоединиться с ней снова и охотиться вместе на полях предков. Живой же человек не должен седлать мёртвую лошадь. Но я смотрю ты до сих пор на ней скачешь. Если живой человек скачет на мёртвой лошади, то очень скоро его дух последует за ней. Если ты ещё не готов переселиться в мир предков, то пора слезть с мёртвой лошади и подобрать себе новую лошадь, которая будет носить тебя в мире живых.
֊Ես գիտեմ,Սպիտակ Փետուր,որ դու շատ էիր սիրում քո ձիուն։Բայց նա ուղղարկվել է երկնային ձիերի երամակ։Երբ դու գնաս նախնիների աշխարհ,դու կարող ես վերամիավորվել նրա հետ նորից և որսորդել միասին նախնիների դաշտերում։Կենդանի մարդը հո չի հեծնի մեռած ձին։Բայց ես տեսնում եմ դու դեռ նրա վրա թռնում ես։Եթե կենդանի մարդը թռնում է մեռած ձիու վրա,ուրեմն շատ շուտով իրա հոգին կհետևի նրա հետևից։Եթե դու դեռ պատրաստ չես տեղափոխվել նախնիների աշխարհ,ուրեմն ժամանակն է իջնել մեռած ձիուց և ընտրել քեզ նոր ձի,որը կտանի քեզ ողջերի աշխարհում։

Белое Перо навсегда запомнил слова вождя и вскоре поймал себе новую лошадь, а в племени с тех пор передаётся молодым мудрость вождя: «Лошадь сдохла — слезь!»
Սպիտակ Փետուրը հավերժ հիշեց առաջնորդի խոսքերը և շուտով բռնեց իր համար նոր ձի,իսկ ցեղում մինչև հիմա փոխանցվում է երիտասարդներին իմաստությունը առաջնորդի։《Ձին սատկելա֊իջի!》 ։