Ուր է իմ պանիրը

Երբեմն,երևույթները փոխվում են և էլ երբեք նույնը չեն լինում։Կյանքն այդպիսին է։Կյանքն առաջ է ընթնանում,և մենք էլ նույնպես պետք է առաջ շարժվենք։
Փոփոխությունները շարունակ տեղի են ունենում,և դա բնականոն է ՝ անկախ այն բանից ՝ սպասում ես դրանց,թե ոչ։

Գըմը այժմ գիտակցեց,որ հավանաբար փոփոխությունն անակնկալի չէր բերի իրեն,եթե նա հետևած լիներ,թե ինչ էր կատարվում այդ ընթացքում,և կանխատեսած լիներ գալիք փոփոխությունը։

Ինչից վախենում ես,երբեք այնքան էլ վատ չէ,ինչքան դու ես պատկերացնում։Վախը,որը թույլ ես տալիս զարգանալ քո մտքում,ավելի վատ է,քան այն դրությունը,որն իրականում գոյություն ունի։

Գիտակցում էր,որ այն ժամանակ,երբ վախենում էր փոփոխությունից,կառչում էր Հին Պանրի պատրանքից,որն այլևս չկար։

Այնուհետև նա ծիծաղեց և հասկացավ,որ սկսել էր փոխվել այն պահից ի վեր,ինչ սովորել էր ծիծաղել ինքն իր վրա և իր կատարած սխալների վրա։Նա գիտակցեց,որ փոխվելու ամենակարճ ուղին սեփական հիմարության վրա ծիծաղելն է,հետո այն թողնելը և արագ առաջ շարժվելը։

Փոփոխության ամենամեծ խոչընդոտը պետք է փնտրես քո մեջ և հիշես,որ ոչինչ առաջ չի գնում,քանի դեռ դու չես փոխվում։

Քննարկման հատվածներից։
Այնուհետև Նաթանն ասաց.
֊Կարծում եմ ` խնդիրն այն է,թե ինչը պետք է թողնել և ուր շարժվել։