Մարզական խաղերի փաթեթ

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 2

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնգլորներով անցնում են արգելակների արանքով, շրջանցում 5-6 մետր հեռու դրված արգելակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 3


Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով 5 օղակներ: Հրահանգից հետո առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ:

Խաղ 4

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Խաղ 5

Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Խաղ 6

Հատակին շարված աթոռների վրա նստում են երեխաները,նրանք կլինեն <ճնճղուկները տանիքի վրա> ։ Նրանց դիմաց նստում է երեխաներից մեկը կամ դաստիարակը,նա էլ կլինի <կատու> ։ Հրահանգողը ասում է <ճնճղուկները թռնում են > և երեխաները իջնում են աթոռներից,սկսում են խառը վազել,թափահարում են ձեռքերը ճնճղուկների նման ։ Կատուն ասում է <մյաու> և սկսում է բռնել ճնճղուկներին,ովքեր կփորձեն թաքնվել տանիքում ։ Նա,ում կբռնի կատուն ՝ կտանի իր տուն ։

Խաղ 7

Խաղի սկզբում օղակները շարում ենք 2 կամ 3 շարքով ՝ հորիզոնական դասավորությամբ (4-5 հատ),իսկ շարքի վերջում դնում արգելակ : Խաղի մասնակիցները կանգնում են շարքերի սկզբում և հերթով վերցնելով մեկական օղակ,թռնում են մնացածի միջով,դնում արգելակի վրա,վերադառնում ՝ մյուսի հետևից ՝ այնքան,մինչև կվերջանան օղակները ։

Խաղ 8

Երեխաները երկու շարքով պարկում են գորգի վրա : Ամեն շարքի սկզբում և վերջում դնում ենք մեկական օղակ : Օղակներից մեկի մեջ լցնում ենք գնդակներ և երեխաները պարկած դիրքից վեր չկենալով, իրար փոխանցելով գնդակները հասցնում են շարքի մյուս ծայրում գնտվող օղակի մեջ :

Խաղ 9

Երկու երեխա կանգնում են դեմ դիմաց ՝ պարանը ամուր բռնելով:Նրանցից մեկի ոտքերին անցկացնում ենք օղակներ:Երրորդ մասնակիցը օղակները հերթով հանելով ընկերոջ վրայից,պարանի վրայով անցկացնելով հասցնում է մինչև մյուս մասնակիցը և գցում նրա ոտքերի վրա :Այդպես այնքան,մինչև կտեղափոխի բոլոր օղակները :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *