Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ

Հեքիաթային երևակայական աշխարհ տեղափոխվելու,դժբախտության մեջ ընկած սիրելի հերոսին փրկելու ցանկությունը խթանում է երեխայի մտավոր գործունեությունը և հետաքրքրություն առաջացնում մաթեմատիկայի նկատմամբ : Կարևոր է նաև հակադարձ կապը . մաթեմատիկայի աշխարհում այս կամ այն հերոսի հետ հանդիպումը տվյալ հեքիաթը կարդալու,հերոսների ճակատագրի մասին խորհելու ցանկություն է առաջացնում :

Մաթեմատիկական խնդիր-հեքիաթների փաթեթ

Խնդիր 1 (Ինչպե՞ս աղվեսն ու գայլը ձուկը կիսեցին)

Խաբեության ճանապարհով աղվեսն ու Գայլը մի կույտ ձուկ էին հայթայթել: Աղվեսն ասաց.

-Գ ա յլ, արի հավասար կիսենք:

-Ե՛կ: Ես մաթեմատիկայից թույլ եմ,աղվե ս, դու’ բաժանիր:

Աղվեսը մի ձուկ տվեց գայլին, իսկ իրեն վերցրեց երկու ձուկ: Գայլը Բողոքեց անարդար բաժանման դեմ: Սակայն աղվեսը նրան հանգստացրեց եւ Բաժանումը շարունակեց հետեւյալ կերպ, գայլին տվեց երեք ձուկ, իրեն վերցրեց չորս ձուկ, գայլին֊ հինգ, իրեն֊ վեց, գայլին֊ յոթ, իրեն՝ ութ և այդպես շարունակ: ամեն անգամ հերթականությամբ ձկների քանակը մեկով ավելացնելով: Աղվեսը վերջին քսան ձուկը դրեց Իր Կույտի վրա և դրանով ավար­տեց բաժանումը: Գոհ մնաց նաև գայլը֊ ենթադրելով, որ ինքն էլ ստացավ այնքան ձուկ, ինչքան աղվեսը:

– Երեխանե՛ր, ո՞վ շատ ձուկ ստացավ՝ գա՞յլը, թե՞ աղվեսը, և որքանո՜վ:

Խնդիր 2 (Հրաշքների դաշտ )

Ալիսա աղվեսը և Բազիլիո կատուն Բուրատինոյին տարան մի անապատ և ասացին

– Սա հրաշքների դաշտ է: Եթե դու քո ունեցած դրամները հողում թաղես, ապա մինչև առավոտ նրանցից ծառ կաճի, որի վրա կլինի երեք անգամ շատ ոսկեդրամ: Ստացած դրամ­ները նորից կարելի է թաղել և դարձյալ ստանալ երեք անգամ շատ. Եվ այդպես մի քանի անգամ: Որպես հատուցում նրանք պահանջեցին յուրաքանչյուր բեր­քից իրենց տալ 9 դրամ: Մի քիչ մտածելուց հետո Բուրատինոն չհամաձայնեց և ասաց, որ այդ դեպքում երկրորդ բերքից հետո իրեն դրամ չի մնա:Քանի՞ ոսկեդրամ ուներ Բուրատինոն:

Խնդիր 3 (Թռվռան ճպուռի օրակարգը )

Կար-չկար՝ թռի-վռի մի ճպուռ: Այդ ճպուռը շոգ ամռան օրվա կեսն անցկացնում էր քնելով,օրվա երրորդ մասը՝ պարելով, վեցերորդ մասը՝ Երգելով: Իսկ օրվա մնացած մասը որոշեց օգտա­գործել ձմռանը նախապատրաստվելու համար:Քանի՞ ժամ ճպուռը տրամադրեց ձմռանը նախապատրաստվելու համար:

Խնդիր 4 (Խորամանկ աղվեսը )

Ծերուկը որսացել էր մի ամբողջ սայլ խոշոր ձուկ: Քշում էր ծերուկը իր ձիերին և հանկարծ ճանապարհին պառկած աղվես տեսավ: Կանգնեց, մոտեցավ աղվեսին, իսկ նա չէր շարժվում: Ծերուկը որոշեց, որ աղվեսը սատկած է. վերցրեց և դրեց ձկների կողքին ու շարունակեց ճանապարհը: Նա շատ ուրախացավ, որ իր պառավի վերարկուի համար լավ օձիք կլինի: Սակայն խորամանկ աղվեսը սատկած չէր: Նա հարմար պահ գտավ և սկսեց ձկները դուրս գցել, սկզբից գործում էր շատ զգույշ, իսկ հետո’ ավելի համարձակ: Առաջին րոպեի ընթացքում նա դուրս գցեց մեկ ձուկ, երկրորդ րոպեում՝ երկու, Երրորդ րոպեում՝ չորս, և այդպես շարունակ՝ յուրաքանչյուր հաջորդ րոպեում կրկնակի անգամ շատ ձուկ դուրս գցեց: Յոթ րոպեից սայլը դատարկվեց, և ինքն էլ կամացուկ փախավ: Քանի՞ ձուկ տարավ խորամանկ աղվեսը:

Խնդիր 5 (Ծերունի Խոտաբիչի տարիքը )

ԾԵրունի ոտաբիչի տարիքն արտահայտվում է տարբեր թվանշան- ներից կազմվա ծ թվով:Այդ թվի մասին հայտնի է հետևյալը.

1. Եթե առաջին և վերջին թվանշանները անտեսենք, կստացվի այն ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը հավասար կլինի 13-ի:

2. Թվի առաջին թվանշանը 4 անգամ մեծ է վերջինից:

Որոշե՛ք ԾԵրունի Խոտաբիչի տարիքը.

Խնդիր 6 (Կարմիր գլխարկը գնում է տատիկի մոտ )

Կարմիր գլխարկը տատիկին տանում էր 14 կարկանդակ՝ մսով, սնկով ևԿարտոֆիլով: Կարտոֆիլով կարկանդակներն ամենաշատն էին: Ընդ որում՝ դրանք 2 անգամ շատ էհն, քան մսով կարկանդակները, իսկ մսով կարկանդակները սնկովներից քիչ էին :

Սնկով քանի կարկանդակ կար:

ԵՐԱԺՇՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Նախաշավիղ 2003 թվական (3-րդ համար ) 29-33 էջ

Մաթեմատիկական հասկացությունների ուսուցման գործ­ընթացում մաթեմատիկական երգերի օգնությամբ կարելի է ուսման նկատմամբ երեխաների անկայուն հետաքրքրությունը դարձնել կայուն, ինչպես նաև հասնել այնպիսի դրական հատկության ձևավորմանը, ինչպիսին ուշադրության կենտրո­նացումն է: Լսելով երաժշտությունը՝ երեխաները կարծես նախապես պատրաստ­վում են, վերհիշում արդեն ծանոթ երգի բառերի իմաստը: Դա էլ հեշտացնում է տրված մաթեմատիկական խնդրի լուծումը:

Երաժշտությունն այստեղ ինքնանպատակ չէ, այլ հանդես է գալիս որպես մաթեմատիկական որևէ ծրագրային խնդրի (թվի ուսուցման, երկրա­չափական պարզ պատկերների, չափի, տարածական և ժամանակային հասկա­ցությունների (աջ, ձախ, առաջ, հետև, վերև, ներքև, օրվա տարբեր ժամանակա­հատվածների, շաբաթվա օրերի, ընթացիկ ամսվա անվանումների, տարվա եղա­նակների հերթագայումների) հաղորդման և լուծման միջոց:Որպեսզի վերը նշված առաջադրանքները մեթոդապես ճիշտ լուծվեն,անհրաժեշտ է ձգտել, որ նախ երաժշտությունը ներդաշնակ լինի ընտրված նյութի հաղորդմանը, ապա ՝ վերարտադրումը ցանկալի լինի տվյալ տարիքի երեխաների համար և նպաստի ինչպես մտավոր, գեղագիտական, այնպես էլ բարոյական հատկանիշների ձևավորմանը:

Երաժշտական ստեղծագործությունները պետք է լինեն այնպիսին, որ երգե­լու ժամանակ դժվարություններ չառաջանան: Դա անխուսափելիորեն կարող է խոչընդոտել մաթեմատիկական խնդրի լուծման գործին: Դրանք պետք է լինեն պարզունակ, արագընթաց, կարճ ու կտրուկ, որպեսզի գրավեն երեխաների ուշադրությունը, հիշվեն, միաժամանակ կատարեն մտավոր գործունեության խթանման դեր :

Դաստիարակի աշխատանքի հիմնական նպատակը երեխաներին սովորել սովորեցնելն է: Երեխաների համար էլ առաջատար գործունեությունը խաղն է:Ուստի հանդես գալով խաղընկերոջ դերում, ստեղծելով ազատ, անկաշկանդ միջա­վայր, ելնելով յուրաքանչյուր խաղերգի բովանդակությունից ու երաժշտության բնույթից` դաստիարակը նպաստում է խաղերի ընկալմանն ու յուրացմանը: