Շրջանցում ենք օղակները. մարզական նախագիծ

Մասնակցիներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան,Գայանե Արզումանյան

Նախագիծն իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նախագծի նպատակ ՝ Հետևել երեխաների թիմային աշխատանքին ,եստաֆետի խոչընդոտների ճիշտ հաղթահարմանը:

Խնդիր ՝ Զարգացնել թիմային համատեղ աշխատանքի հմտությունները,երեխայի պատասխանատվությունը։ Սովորեցնել արագ իրագործել տրված խնդիրը ՝ ինչպես առանձին,այնպես էլ ընկերների հետ միասին։

Խաղի ընթացք ՝ Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով 5 օղակներ: Հրահանգից հետո առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ:

Մասնակիցների քանակ ՝ 15-20 հոգի

Նախագծի կատարման Ժամանակահատված ՝ 25-30 րոպե

Անհրաժեշտ պարագաներ ՝ Օղակներ

Արդյունք ՝

Վերլուծություն ՝

Ինչպես նախապես որոշված էր նախագծով ՝ երեխաները պետք է շրջանցեյին օղակները և վերադառնային իրենց տեղերը : Նրանք հեշտությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը ,և մենք որոշեցինք հետաքրքրացնել և մի փոքր էլ բարդացնել գործընթացը (կարող եք տեսնել երկրորդ տեսանյությում,թե ինչ կատարվեց ) : Երեխաների մի մասը , ովքեր տարիքով ավելի մեծ էին և ֆիզիկապես ավելի կոփված,հեշտությամբ անցան փորձությունը:Փոքրերը,նույնպես կարողացան անցնել փորձությունը,սակայն նրանք դա արեցին այնպես,ինչպես թելադրեց իրենց երևակայությունը: Կարող ենք ասել ՝ նախագիծը հաջողված էր :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *