Օշոյի առակները

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Այդ հայացքը ցույց էր տալիս,որ վարպետը շնորհակալ էր այդ պահի համար,այն ամենաչնչինի,որը հիմա նա ունի,նա գնահատում էր դա ` հասկանալով,որ կարող էր այդ պահին չունենալ այն,ինչ ուներ հիմա։
Առակը այն մարդկանց մասին էր,ովքեր ունակ են գնահատել պահն ու այն ամենը,ինչ ունեն այդ պահին։

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Իմ կարծիքով առակը մի միտք ուներ ` մենք այն ենք,ինչ տեսնում ենք մեր շուրջը,կամ մարդկանց մեջ,և միակը,որ կարող է մեզ վնասել,դա մենք ինքներս ենք։

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Էպոս

Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Արտազատական և ներազատական գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ  Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:

 2.Սեռական գեղձեր

 Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության: Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:
  Արտազատական գեղձեր
1.Արցունքագեղձ

  Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:  
 2. Թքագեղձերը 

 Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:
 3. Քրտնագեղձեր 

  Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 
Ներզատական գեղձեր
Տեսություն
Օրգանիզմի կենսագործունեության հումորալ կարգավորումը` ներզատական գեղձերԷվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ խառը, ներզատական, արտազատական: Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։Ներզատական գեղձերից  են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:    Ներզատական գեղձեր

  1. Մակուղեղ    Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5−0,6 գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից.

առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները:  Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։  Նկարում պատկերված են աշխարհի ամենաբարձրահասակ ու ցածրահասակ մարդիկ: 

  1. Վահանագեղձ

 Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում: Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ:  
3.Մակերիկամներ

  Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից: Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը:  Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում: 

 Մակերիկամների կեղևի թերգործառույթի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերգործառույթի (ֆունկցիայի ուժեղացում) արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ:  Միջուկային շերտի գերգործառույթը բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման և անոթազարկի հաճախացման: 4.Ուրցագեղձ

 Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ: 

Русский для начинающих

КТО КЕМ ХОЧЕТ БЫТЬ

Ванесса любит биологию. Она хочет быть биологом,
поэтому она будет учиться на биологическом
факультете.
Վանեսան սիրում է կենսաբանություն։Նա ուզում է լինել կենսաբան,դրա համար նա սովորելու է կենսաբանական ֆակուլտետում։
Отмар любит медицину. Он хочет быть врачом,
поэтому он будет учиться на медицинском
факультете.
Օտմարը սիրում է բժշկությունը։Նա ուզում է լինել բժիշկ,դրա համար նա սովորելու է բժշկական ֆակուլտետում։
Девид любит технику. Он хочет быть
инженером, поэтому он будет учиться на инженерном факультете.
Դավիդը սիրում է տեխնիկա։Նա ուզում է լինել ինժեներ,դրա համար ինքը կսովորի ինժեներայի ֆակուլտետում։
Джон любит писать статьи. Он хочет быть журналистом,
поэтому он будет учиться на гуманитарном факультете.
Ջոնը սիրում է գրել հոդվածներ։Նա ուզում է լինել ժուրնալիստ,դրա համար նա սովորելու է հումանիտար ֆակուլտետում։
Энтони любит компьютеры, поэтому он будет учиться на
физико-техническом факультете.
Էնտոնին սիրում է համակարգիչներ,դրա համար նա սովորելու է ֆիզիկա֊տեխնիկական ֆակուլտետում։
Лиза любит иностранные языки. Она хочет быть
переводчиком, поэтому она будет учиться на гуманитарном
факультете.
Լիզան սիրում է օտար լեզուներ։Նա ուզում է լինել թարգմանչուհի,դրա համար նա սովորելու է հումանիտար ֆակուլտետում։
Хасан любит природу, поэтому он
будет учиться на агрономическом
факультете.
Խասանը սիրում է բնությունը,դրա համար նա սովորելու է ագրարային համալսարանում։
Хашем любит животных. Он хочет
быть ветеринаром, поэтому он будет
учиться на ветеринарном факультете.
Խաշանը սիրում է կենդանիների։Նա ուզում է լինել անասնաբույժ,դրա համար նա սովորելու է անասնաբուժական համալսարանում։
Лейла любит детей. Она хочет быть
учителем, поэтому она будет учиться в
педагогическом институте.
Լեյլան սիրում է երեխաներին։Նա ուզում է լինել ուսուցչուհի,դրա համար նա սովորելու է մանկավարժական համալսարանում։
Кристиан любит театр и кино. Он хочет быть актёром,
поэтому он будет учиться в театральном институте.
Կրիստիանը սիրում է կինոթատրոն և ֆիլմ։Նա ուզում է լինել դերասան,դրա համար նա կսովորի թատերական համալսարանում։
Альберт любит литературу. Он хочет быть писателем, поэтому
он будет учиться в литературном институте.
Ալբերտը սիրում է գրականություն։Նա ուզում է լինել գրող,դրա համար նա սովորելու է գրականության համալսարանում։
Расскажите, кем хотите быть вы и ваши друзья и где вы
будете учиться.

ЖЕЛАНИЯ


Сейчас вечер. У нас свободное время.-Հիմա երեկո է:Մեզ մոտ ազատ ժամանակ է:
Мы сидим в комнате и говорим о своих
желаниях, кто чего хочет.-Մենք նստած ենք սենյակում եվ խոսում ենք մեր երազանքների մասին,ով ինչ է ուզում:
Говорит Самир:-Խոսում է Սամիրը:
 Я хочу путешествовать.-Ես ուզում եմ ճամբորդել Я хочу
посмотреть интересные и известные
места на планете.-Ես ուզում եմ նայել հետաքրքիր եվ հայտնի վայրեր երկրագնդի վրա:
Говорит Сабина:-Խոսում է Սաբինան:
– А я хочу стать известным писателем,
хочу путешествовать, писать книги о своих впечатлениях.-Իսկ ես ուզում եմ դառնալ հայտնի գրող,ուզում եմ ճանապարհորդել,գրել գրքեր իմ տպավորությունների մասին: Я хочу
встретить известных людей и тоже написать о них интересные
истории.-Ես ուզում եմ հանդիպել հայտնի մարդկանց եվ նույնպես գրել նրանց մասին հետաքրքիր պատմություններ: А вы будете покупать мои книги и рассказывать, что вы
были знакомы с писателем.-Իսկ դուք առնելու եք իմ գրքերը եվ պատմեք,որ դուք ծանոթ եք եղել գրողի հետ:
Мы все смеёмся.-Մենք բոլորս ծիծաղում ենք:Это кажется нам очень необыкновенным,
потому что это очень далёкое будущее.-Դա թվում է մեզ շատ անսովոր,որովհետեվ դա շատ հեռու ապագա է: Тогда говорит Энтони:- Ուրեմն խոսում է Էնտոնին:
– А я хочу стать высококвалифицированным врачом.-Իսկ ես ուզում եմ դառնալ բարձր որակավորում ունեցող բժիշկ:Я открою
частную клинику и буду лечить людей.-Ես կբացեմ մասնավոր կլինիկա եվ կբուժեմ երեխաների:
Мы все знаем, что это правда.-Մենք բոլորս գիտենք,որ դա ճիշտ է: Энтони будет очень хорошим
врачом, потому что он любит медицину и всегда учится лучше
всех.-Էնտոնին լինելու է շատ լավ բժիշկ,որովհետեվ նա սիրում է բժշկությունը եվ միշտ սովորում է բոլորից լավ:
Теперь говорит Ахмед:-Հիմա խոսում է Ախմեդը:
– А я хочу стать известным футболистом.-Իսկ ես ուզում եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ:
Играть в самом лучшем футбольном
клубе.-Խաղալ ամենալավ ֆուտբոլային թիմում: Вы будете приходить на матч, а
потом просить автограф.-Դուք գալու եք խաղի, իսկ հետո ուզեք ստորագրություն:А я буду
думать, кто это просит автограф?-Իսկ ես մտածելու եմ,այս ով է ստորագրություն խնդրում ? Кто-то
знакомый?- Ծանոթ ինչ-որ մեկը ?Да, это же Энтони или
Самир, мои друзья.- Այո,դա Էնտոնին է կամ Սամիրը,իմ ընկերները:Мы вместе учились
на подготовительном факультете в
городе Сумы в Украине.-Մենք միասին սովորել ենք նախապատրաստական ֆակուլտետում Սումա քաղաքում ՝ Ուկրաինայում: Это было очень
давно.- Դա եղել է շատ վաղուց:
Мы снова все смеёмся.-Մենք նորից բոլորս ծիծաղում ենք: Это будет ещё не скоро.- Դա այդքան էլ շուտ չի լինի:
А сейчас мы – обыкновенные студенты.- Իսկ հիմա մենք սովորական ուսանողներ ենք Мы изучаем русский
язык, потому что в следующем году мы будем учиться на
медицинском или инженерном, экономическом или гуманитарном
факультетах в университете.- Մենք սովորում ենք ռուսերեն լեզուն,որովհետեվ հաջորդ տարի մենք սովորելու ենք բժշկական կամ ճարտարագիտական,տնտեսագիտական կամ հումանիտար ֆակուլտետներում համալսարանի:
Мы мечтаем о будущем.- Մենք երազում ենք ապագայի մասին: Оно будет прекрасным.- Այն լինելու է հիանալի:
Расскажите о ваших желаниях, о ваших мечтах в
жизни.

Цитаты из повести «Белые ночи»

Так, когда мы несчастны, мы сильнее чувствуем несчастие других; чувство не разбивается, а сосредоточивается…

неужели же могут жить под таким небом разные сердитые и капризные люди?

Я мечтатель; у меня так мало действительной жизни, что я такие минуты, как эту, как теперь, считаю так редко, что не могу не повторять этих минут в мечтаньях.

когда мы несчастны, мы сильнее чувствуем несчастие других

не влюбляйтесь в меня… Это нельзя, уверяю вас. На дружбу я готова, вот вам рука моя… А влюбиться нельзя, прошу вас!

Փառատոնային ֆիլմի դիտում

《Պասկուալ》 Ֆիլմը Գինջատա գյուղի և տարածքում գտնվող օվկիանոսի մասին է։Օվկիանոսը նրանց միակ ապրուստի միջոցն է,սակայն նաև շատ վտանգավոր է,քանի որ նրանցից ոչ ոք լողալ չգիտի։Ֆիմը կոչվել է մի տղայի անունով,ով “Սիրիր օվկիանոսները” կազմակերպությունից այցելել է գյուղ ` այդտեղի բնակիչներին լողալ սովորեցնելու,և նաև տեղեկություն տալու օվկիանոսների մասին։
Ֆիլմը կարճամետրաժ էր,բայց շատ բովանդակալից։Ըստ ինձ ամենամեծ միտքը,որ ֆիլմը փորձում էր հասկացնել,դա այն էր,որ անհնարին ոչինչ չկա։
Պարզվում է,որ կան շատ մարդիկ,ովքեր 《ապրում են》 լողով,ինչպես ասաց Պասկուալը ` 《Երբ ես զբաղվում եմ ստորջրյա լողով, ասես ուրիշ աշխարհում լինեմ,ուրիշ գոտում》։
Ֆիլմը ինչ֊որ տեղ խոսում էր նաև մարդկանց բարության մասին,քանի որ Պասկուալը շատ նշեց,որ նրան դուր է գալիս օգնել մարդկանց։Պատճառներից մեկը,ինչի համար նա սիրում է լողը,դա այն է,որ կարող է փրկել կամ օգնել ուրիշ մարդկանց շատ իրավիճակներից։
Տպավորիչ էր…

Արտաթորման համակարգ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերըմաշկըքրտնագեղձերըաղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։ Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիումկալիումֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։ Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Արյուն. կազմությունը , նշանակությունը

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերըԱրյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

dreamstimemaximum_32095688.jpg

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg

  Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։
 Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
Արյան ձևավոր տարրեր։ՈւշադրությունԱրյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները: 

hema-07104.jpg

 Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:

Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:ՈւշադրությունԷրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:

Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:

Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:

Эритроциты.png

Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

11-w3936.jpg

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:

ֆագոցիտոզ.jpg

 Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:

664680.jpg

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Ֆինանսական հաշվետվություն

Ֆինանսական հաշվետվությունն ունի 3 տեսակ ՝

1. Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը դա մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս հիմնարկի ակտիվները և պասիվները ժամանակի կոնկրետ պահին:

2. Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

3. Գումարային հոսքերի հաշվետվություն

Ակտիվները ցույց են տալիս հիմնարկի ,,ունեցվածքը,, ժամանակի տվյալ պահին:

Պասիվները ցույց են տալիս, թե որտեղից է ձեռք բերվել այդ ունեցվածքը (գումարի աղբյուրը):

Դեբիտորական պարտավորություն է կոչվում այն պարտավորությունը, որը ձեռնարկության հաճախորդը կամ գործընկերը պարտք է այդ հիմնարկին:

Բանկային գաղտնիք

Բանկային գաղտնիքի համաձայն, բանկերը և այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների և դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները:

Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին: Բանկն ունի օրենքով նախատեսված պարտավորություն ապահովելու բանկային գաղտնիքի պահպանումը:

ՀՀ օրենսդրությամբ բանկային գաղտնիքը հրապարակել նշանակում է ՝

1. Բանավոր կամ գրավոր այն տարածելը

2. 3- րդ անձին հայտնելը կամ նրա համար նման հնարավորություն ստեղծելը

3. 3- րդ անձին չխոչընդոտելը ստանալու տեղեկատվությունը

Բանկային գաղտնիքը չպահպանելու դեպքում, տվյալ անձին հասնում է տուգանք ՝ աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով: