Բնագիտական խաղերի փաթեթ

Խաղ 1 (Բնության պահպանումը )

Սեղանին դասավորված են քարտեր,որոնց վրա պատկերված են տարբեր իրավիճակներ ՝ բնության հետ լավ կամ վատ վարվելու : Հետո դաստիարակը սկսում է կարդալ իրավիճակները ՝ տեղի ունեցող բնության մեջ : Երեխաները պետք է պատասխանեն կարելի է այդպես անել թե ոչ և ընտրեն ճիշտ քարտը :

Իրավիճակների օրինակներ ՝

1.Բնության մեջ չի կարելի ոչինչ հենց այնպես կոտրել կամ ճղել :

2.Հոգատար վերաբերվել ծառերին և թփերին :

3.Չի կարելի վառել կրակ :

4.Հատապտուղներ և մրգեր հավաքելիս չվնասել ծառերը և թփերը :

5.Չաղտոտել գետերը,լճերը,չնետել այնտեղ քարեր կամ աղբ :

Խաղ 2 (Լինում է թե չի լինում կամ այո թե ոչ)

Դաստիարակը կարդում է իրավիճակներ,որոնք տեղի են ունենում տարվա տարբեր եղանակներին,իսկ երեխաները պետք է պատասխանեն լինում է թե ոչ :

Իրավիճակներ ձմռանը ՝

1 .Գալիս են սառնամանիքները

2.Երկիրը ծածկվում է ձյունով

3.Թռչունները վերադառնում են տաք երկրներից

4.Գետերը սառում են

Իրավիճակներ գարնանը ՝

1.Գարնանը մենք պատրաստում ենք ձնեմարդ

2. Գարնան հետ գալիս են նաև տաք եղանակները

3.Գարնանային տաքությունից հալվում է ձյունը

4.Գարնանը ձնծաղիկներ են դուրս գալիս

Իրավիճակներ ամռանը ՝

1.Ամռանը լինում են ամենաշոգ օրերը

2.Արջերը քուն են մտնում ամռանը

3.Օրը դառնում է ավելի երկար

4.Ամռանը ծառերի տերևները կանաչում են

Իրավիճակներ աշնանը ՝

1.Աշնանը արևը լուսավորում է ավելի քիչ և համարյա չի տաքացնում

2.Հաճախ են գալիս անձրևներ և ճանապարհներին ջրափոսեր են

3.Չվող թռչունները հեռանում են տաք երկրներ

4.Տերևները դեղնում են,կարմրում են և սկսում են թափվել

Խաղ 3 (Արև)

Պատրաստել քարտեր որոնք կպարունակեն 6-8 բաժիններ,յուրաքանչյուր քարտի կենտրոնում լինի հիմնական նշանը ,որը կարտացոլի կենդանու բնակության միջավայրի նշանը (օրինակ ՝ ջրի կաթիլ,ամպ կամ ծառ) : Նշանը թույլ կտա երեխային հասկանալ թե կենդանին որ միջավայրին է պատկանում : Այնուհետև գունավոր ամրակների միջոցով երեխան որոշում է թե կենդանիներից որն է պատկանում տվյալ միջավայրին, որը ՝ ոչ : Յուրաքանչյուր ամրակ ունի տվյալ միջավայրի գույնը (օրինակ ՝ կապույտը ՝ ջուր , կանաչը ՝ անտառ ) : Այսպիսով ՝ խաղի վերջում շրջանի տեսք ունեցող քարտը նմանվում է արևի :

Խաղ 4 (Ինչ է ձեռքիս)

Երեխաները կանգնում են շրջանով ՝ ձեռքերը մեջքի ետևում : Դաստիարակը երեխաների ձեռքերի մեջ դնում է տարբեր մրգերի կրկնօրինակներ : Հետո ցույց է տալիս մրգերից մեկը : Այն երեխաները ովքեր կռահել են,որ իրենց ձեռքին կա այդ նույն մրգից ,դաստիարակի ասելուց հետո վազում են իր մոտ : Չի կարելի նայել թե ինչ կա ձեռքի մեջ,պետք է գուշակել շոշափելու միջոցով :

Խաղ 5 (Հրաշք պարկ )

Քարտերի վրա նկարում ենք մեղր,ընկույզ,պանիր,խնձոր,գազար,բանան և այլն :Երեխաները հանում են պարկի միջից կենդանիների համար ուտելիքը և որոշում,թե որ կենդանին է այն ավելի շատ նախընտրում :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *