Ներառականության մասին օրենքը Հայաստանում

հղում

կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը  դժվար է կամ  անհնարին.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.

Ինչ է ներառական կրթությունը

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, և միարժամանակ կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Նախաթվային հասկացություններ

Մեծություն

  • Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝ ըստ
    • երկարության. երկար-կարճ, հավասար-անհավասար (հավասար են երկարությամբ),
    • բարձրության. բարձր-ցածր, հավասար-անհավասար (հավասար են բարձրությամբ),
    • լայնության. լայն-նեղ, հավասար-անհավասար (հավասար են լայնությամբ)
    • հաստություն. հասատ-բարակ, հավասար-անհավասար (հավասար են հաստությամբ),
    • չափի. մեծ-փոքր, հավասար- անհավասար (հավասար են մեծությամբ)։
    • Առարկաները դասավորել ըստ մեծության որևէ հատկանիշի աճման և նվազման կարգով։
    • Առդրման և վերդրման օգնությամբ չափումներ անել։
    • Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

Ձև․

  • Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։
  • Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները (խորանարդ, գունդ)։
  • Ծալման և կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ և մաս հարաբերութունները:
  • Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։
  • Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկանիշների, գտնել ավելորդը և լրացնել պատկերը։

Տարածական և ժամանակային կողմնորոշում

  • Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս, ներս, տակ, վրա, վերև, ներքև, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
  • Շարժվել նշված ուղղությամբ։
  • Կողմորոշվել թղթի և նկարների վրա։
  • Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ, կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:

Նախագիծ (Ո՞ր խմբից )

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Դաստիարակներ ՝

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Թեմա ՝ Ո՞ր խմբից

Ընթացք ՝ Տեղադրում ենք սկուտեղի մեջ երկար կամ կարճ,մեծ-փոքր,կարմիր և ոչ կարմիր առարկաներ:Խաղը սկսում է դաստիարակը ՝ վերցնելով մի առարկա և ասելով ՝ սա այս խմբից է ,որովհետև (ընտրում ենք որևէ հատկանիշ ըստ որի տեսակավորելու ենք,օրինակ ՝ կարմիր և առանձնացնում ենք ) նա կարմիր է :

Նպատակ ՝ Երեխայի մոտ զարգացնել առարկաները խմբավորելու,նրանց երկրաչափական ձևը տարբերելու հատկություն :

Խնդիր ՝ Տեսակավորել առարկաները ՝ ըստ գույնի,ձևի և չափի :

Արդյունք ՝

Կարդում ենք և որոշում .մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ, դաստիարակներ ՝ Էմմա Տերտերյան,Սոնա Ավետիսյան

Նախագծի իրականացնող՝ Թերեզա Դավթյան

Մասնակիցների քանակ ՝ 15-20 հոգի

Նախագծի տևողություն ՝ 15 րոպե

Նպատակ ՝ օգնել սովորել «շատ», «քիչ», «մեկ», մի քանի, «ավելի շատ», «պակաս», «հավասար», «ինչքան», «քանի» հասկացությունները. զարգացնել առարկաները ըստ չափերի համեմատելու կարողություն:

Խնդիր ՝ Կարդալ հեքիաթը և հարցերի միջոցով պարզել մեծ ու փոքրը,քանակը,չափսերը:

Ընթացք ՝ Երեխայի համար կարդում ենք <<Պապն ու շաղգամը >> հեքիաթը։Հետո միասին սկսում ենք հաշվել ։ Հաշվում ենք , թե քանի կենդանի կա հեքիաթում, հարցնում ենք, թե որն էր ավելի մեծ, հաշվում ենք նաև թե քանի հերոս կար հեքիաթում ընդհանուր : Համեմատում ենք հերոսներին ըստ չափի. ո՞վ է ավելի մեծ: Ո՞վ է փոքր։ Ովքեր են նույն հասակի և նմանատիպ այլ հարցեր :

Արդյունք ՝

Հրաշք պարկ.բնագիտական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակը ՝ Երեխաների մոտ զարգացնել կենդանիների և նրանց ապրելակերպի ու միջավայրի հանդեպ հետաքրքրություն,և ուսուցանել տարրական գիտելիքներ :

Խնդիրը ՝ Կենդանիների ապրելակերպը ուսումնասիրելու համար կազմակերպվում է սեղանի խաղ համապատասխան դիդակտիկ նյութեր օգտագործելով և միասին նայում ենք տեսանյութ կենդանիների ապրելակերպի մասին ։

Ընթացք ՝ Ծանոթացնել երեխաներին կենդանիների և նրանց ապրելակերպի հետ,միասին զրուցել,դիտել տեսանյութ։

Քարտերի վրա նախօրոք նկարում ենք մեղր,ընկույզ,պանիր,խնձոր,գազար,բանան և այլն :Երեխաները հանում են պարկի միջից կենդանիների համար նախատեսված սնունդը և որոշում,թե որ կենդանին է այն ուտում :

Նախագծի տևողություն՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 8 երեխա

Անհրաժեշտ պարագաներ ՝ ստվարաթղթե քարտեր,մարկերներ,մատիտներ,մկրատ,սոսինձ(սննդի քարտերը պատրաստելու համար) ։

Արդյունք ՝

Մեծ ու փոքր առարկաներ.մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ

Դաստիարակ ՝ Սեդա Գևորգյան

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակը ՝ Սովորեցնել համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատել՝ «մեծ»,«փոքր»-ը բառերով։

Խնդիրը ՝ Արդրման և վերդրման եղանակով տարբերել առարկաների չափերը:

Ընթացքը ՝ Երեխաներին ցույց ենք տալիս տարբեր չափի առարկաներ և առաջարկում ընտրել ամենամեծը կամ ամենափոքրը։Հետո տարբերակում գույները

Նախագծի տևողություն ՝ 20 րոպե

Մասնակցիների քանակ ՝ 6-8 երեխա

Արդյունքը ՝