Սոցիալական եվ խոցելի խմբեր

Սոցիալական խումբ

Սոցիալական խումբը ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն է։

Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան ՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։ Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ։

Խոցելի խումբ

Խոցելի խումբը հասարակության ցանկացած խումբ կամ մաս է, որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության, բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու, կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը, քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *