Կարդում ենք և որոշում .մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ, դաստիարակներ ՝ Էմմա Տերտերյան,Սոնա Ավետիսյան

Նախագծի իրականացնող՝ Թերեզա Դավթյան

Մասնակիցների քանակ ՝ 15-20 հոգի

Նախագծի տևողություն ՝ 15 րոպե

Նպատակ ՝ օգնել սովորել «շատ», «քիչ», «մեկ», մի քանի, «ավելի շատ», «պակաս», «հավասար», «ինչքան», «քանի» հասկացությունները. զարգացնել առարկաները ըստ չափերի համեմատելու կարողություն:

Խնդիր ՝ Կարդալ հեքիաթը և հարցերի միջոցով պարզել մեծ ու փոքրը,քանակը,չափսերը:

Ընթացք ՝ Երեխայի համար կարդում ենք <<Պապն ու շաղգամը >> հեքիաթը։Հետո միասին սկսում ենք հաշվել ։ Հաշվում ենք , թե քանի կենդանի կա հեքիաթում, հարցնում ենք, թե որն էր ավելի մեծ, հաշվում ենք նաև թե քանի հերոս կար հեքիաթում ընդհանուր : Համեմատում ենք հերոսներին ըստ չափի. ո՞վ է ավելի մեծ: Ո՞վ է փոքր։ Ովքեր են նույն հասակի և նմանատիպ այլ հարցեր :

Արդյունք ՝

Մեծ ու փոքր առարկաներ.մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ

Դաստիարակ ՝ Սեդա Գևորգյան

Նախագծի իրականացնող ՝ Թերեզա Դավթյան

Նպատակը ՝ Սովորեցնել համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատել՝ «մեծ»,«փոքր»-ը բառերով։

Խնդիրը ՝ Արդրման և վերդրման եղանակով տարբերել առարկաների չափերը:

Ընթացքը ՝ Երեխաներին ցույց ենք տալիս տարբեր չափի առարկաներ և առաջարկում ընտրել ամենամեծը կամ ամենափոքրը։Հետո տարբերակում գույները

Նախագծի տևողություն ՝ 20 րոպե

Մասնակցիների քանակ ՝ 6-8 երեխա

Արդյունքը ՝

Նախագիծ (կոճակները…)

Թեմա ՝ կոճակները

Համակարգող ՝ Թերեզա Դավթյան

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Դաստիարակ ՝ Էմմա Տերտերյան, օգնական ՝ Սոնա Ավետիսյան

Ընթացք ՝ Երեխաների առջև լցնում ենք կոճակներ ՝ տարբեր չափսերի և գույների : Նրանք սկսում են առանձնեցնել ըստ գույների,հետո արդեն ՝ ըստ չափսերի :

Նպատակ ՝ Զարգացնել երեխայի մոտ չափերի որոշակի տարբերակում,գույների ճանաչում,մանր մոտորիկա։

Խնդիրը ՝ Երեխային սովորեցնել տարբերակել գույները,չափերը,և հասնել նրան,որ երեխան ասի թե որ կոճակը ինչ գույնի է և ինչ չափի:

Արդյունքը ՝

Չափորոշիչներ (ներածություն)

Վերլուծություն

Նախաբան

Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ«Ծննդից մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական չափորոշիչների» (2011թ.) վերանայված տարբերակը, որի նպատակն է օգնել ընտանիքներին իրենց երեխաների կրթադաստիարակչական հարցերում, ինչպես նաեւ աջակցել ՀՀ նախադպրոցական կրթության մասնագիտական համայնքին’ 0-6 տարեկան երեխաների համար բարձրորակ ծրագրեր եւ ծառայություններ մատուցելու մանկապարտեզներում, այլընտրանքային ծառայություններում եւ տարբեր զարգացման կենտրոններում:Նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե ծնողներին,թե վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի,զարգացման եւ կրթության համար ողջամիտ եւ հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր եւ հուսալի չափորոշիչների վրա:Բոլոր շահագրգիռ կողմերը չափազանց մտահոգված էին վաղ տարիքի երեխաների կողմից տեխնոլոգիաների անվերահսկելի օգտագործմամբ (հատկապես ընտանիքներում), եւ առաջարկություններ եղան չափորոշիչների միջոցով կարգավորել այդ խնդիրը:Մասնագիտական մանրակրկիտ քննարկումների արդյունքում փատաթղթում տեղ գտավ Տեխնոլոգիաներ ենթաոլորտը (Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտում), որն ուղղորդում է մեծահասակներին լրջագույնս վերահսկելու եւ ուշադրություն դարձնելու, թե որ տարիքից, երբ, ինչպես եւ ինչ չափով կարելի է երեխաներին թույլատրել դրանց օգտագործումը:Բացի հիմնական աշխատանքային խմբից, վերանայման գործընթացին մասնակցել են հոգեբաններ, սոցիոլոգներ,առողջապահության մասնագետներ, գործող նախադպրոցական հաստատությունների մասնագետներ, բուհերի մանկավարժներ,այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների մասնագետներ, քաղաքականության մշակման խնդիրներով զբաղվող պատասխանատուներ, վերապատրաստող փորձագետներ:

Ներածություն

Ծննդից մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա եւ ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում:Չաւիորոշիչները ներկայացնում են ընդհանուր նպատակներ վաղ մանկության տարիների զարգացման եւ կրթության համար եւ ուղղորդում են բոլոր մեծահասակներին ճիշտ եւ արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ’ անկախ այն բանից, թե 1) երեխաները հաճախում են մանկապարտեզ, խնամքի կամ զարգացման ու կրթության որեւէ հաստատություն, թե հիմնականում մեծանում են տանը, 2)նրանք իրենց տարիքին բնորոշ զարգացող, թե տարբեր կարողություններ եւ կարիքներ ունեցող երեխաներ են, 3) երեխաները վաղ տարիքից սովորում են խոսել մեկ լեզվով, թե մի քանի լեզուներով եւ այլն:

Չափորոշիչները գործիք են այն մեծահասակների համար, ովքեր պատասխանատու են այս նպատակները հասկանալու եւ բոլոր երեխաների առաջընթացն ապահովող հնարավորություններ ստեղծելու եւ փորձառություններ ապահովելու համար:

Վաղ մանկությունը երեխայի աճի, զարգացման եւ սովորելու բացառիկ ժամանակաշրջանն է: Կարեւոր է նկատի ունենալ, որ որոշ երեխաներ կարող են չափորոշիչներով սահմանված ակնկալիքներից շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենալ, մինչդեռ որոշ երեխաներ էլ հնարավոր է, որ ամբողջապես չտիրապետեն այս փաստաթղթում նշված գիտելիքներին եւ հմտություններին: Այս իմաստով շատ կարեւոր է, որ երեխաների տվյալ տարիքին համապատասխան զարգացման եւ ուսումնառության հետ կապված ակնկալիքների մասին մտածելիս մենք ուշադրություն դարձնենք նաեւ նրանց անհատական առանձնահատկություններին: Երեխաները տարբեր են լինում’ կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից եւ սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետեւաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում:

Մեծահասակները պետք է իմանան, որ երեխայի զարգացումը տեղի է ունենում հաջորդական փուլերով եւ կախված է նրա ունեցած փորձառությունից, ընտանեկան մշակույթից ու անհատականությունից:

Մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են’ առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով:Ըստ այդ սկզբունքների’ երեխաները լավ են զարգանում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական, մտավոր եւ հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեւորվում են որպես անհատներ եւ ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված բազմաբնույթ աշխատանքներում: Նրանք իրենց գիտելիքները եւ արժեքային համակարգը կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասկաների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական ու հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով:

Չափորոշիչները դասակարգված են ըստ
զարգացման հետեւյալ ոլորտների.

  1. Շարժողական զարգացում
  2. Խոսք եւ հաղորդակցում
  3. Իմացական զարգացում
  4. Սոցիալական, հուզական եւ անձնային
    զարգացում
  5. Ինքնասպասարկում, առողջության
    պահպանում եւ անվտանգություն
  6. Սովորելու նկատմամբ վերաբերմունք

կարեւոր է ընդգծել, որ
չափորոշիչները նախատեսված չեն

• որոշելու համար, թե արդյոք երեխան «պատրաստ է» մանկապարտեզ կամ դպրոց գնալու, թե’ ոչ,

• օգտագործվելու որպես գործիք’ երեխաների ախտորոշման կամ պիտակավորման նպատակով,

• պատճառ հանդիսանալու, որ երեխաները զրկվեն նոր ծրագրերի կամ փորձառությունների մասնակցելուց,

• մի երեխային մյուսի հետ համեմատելու համար,

• երեխայի զարգացման մակարդակը գնահատելու համար,

• որպես ուսումնական ծրագիր օգտագործելու համար (թեեւ ուսուցիչները կարող են այս նյութերն օգտագործել ուսումնական պարապմունքներ պլանավորելու համար):

Տարրական մաթեմատիկական պատկերացումներ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների համակարգված ու հետեւողական գործընթաց է:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակտիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը, զբոսանքները,

էքսկուրսիաները, պարապմունքների զանազան տեսակների կապերը:

Ձեւավորվում են քանակական պատկերացումները, երկրաչափական պատկերների եւ մարմինների վերաբերյալ պատկերացումները, տարածության,ժամանակի ընկալման առանձնահատկությունները:
Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իր
խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին:

3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկական հիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում իրենց շրջապատող իրական առարկաների հետ:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը.նախադպրոցականին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել,
չափել, համեմատել, տարրական մաթեմատիկական գործողություններկատարել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության (համեմատություն, վերլուծություն,ընդհանրացում) զարգացմանը:

Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ներառում է ծրագրային երկու հիմնական խնդիր. նախաթվային կամ մինչթվային եւ թվային կամ քանակական.
Նախաթվային հասկացություններ

  1. Մեծություն
    • Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
    ըստ
  • երկարության. երկար – կարճ, հավասար-անհավասար (հավասար են երկարությամբ),
  • բարձրության. բարձր – ցածր, հավասար-անհավասար (հավասար են բարձրությամբ),
  • լայնության. լայն – նեղ, հավասար-անհավասար (հավասար են լայնությամբ)
  • հաստություն. հասատ – բարակ, հավասար-անհավասար ( հավասար են հաստությամբ),
  • չափի. մեծ – փոքր, հավասար-անհավասար (հավասար են մեծությամբ)։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

  1. Ձեւ

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները (խորանարդ, գունդ)։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկանիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

  1. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում
    • Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
    • Շարժվել նշված ուղղությամբ։
    • Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
    • Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:
    Թվային հասկացություններ
    • Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
    • Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հաջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տեսակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշվելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարունակել այն:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորմանն ու
զարգացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հիմնական ձեւը պարապմունքն է: