Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ 

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ (մինչև քունը 20րոպե զբոսանք)
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-13:30 մինչև 15։00 Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00— Ազատ գործունեություն
  • Բնագիտական գործունեություն Բանջարեղենային սերմերի տնկում, խնամում
  • Բնագիտական փորձ ինչն է լուծվում ջրի մեջ
  • Տեխնոլոգիա Բացիկներ,տիկնիկնե,գիփսե թաղարներ։
  • Այլընտրանքային նկարչություննկարում ենք ծաղիկներ մատիկների միջոցով։ Նկարչություն ոտնահետքերով։
  • Երգեր՝ `Արև֊արևԱխ գարուն է, բարի լույսի զանգեր
  • Հեքիաթ-ներկայացումհողաթափերի թատրոն, ստվերաթատրոն
  • Աղայանական շարք՝ «Ծիտն ու Բազեն» «Առավոտը գյուղում» «Սագիկ» «Կատու»
  • Ճվիկներ
  • Ազգային խաղիկներ` ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ, Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ,յոթ քար

Օրացույց ապրիլ

  • Ապրիլի 1-30՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես
  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ։
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Ռադիո թողարկում 

Ընտանեկան նախագծեր

  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Ծնողի օրագիր»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ձոն մայրիկի»  ցուցահանդես- ֆլեշմոբ
  • «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։

Սեմինարներ

  • Ապրիլի -ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Ապրիլի -ի պարապմունքներ, հոգեբանության (Լուսինե Ալեքսանյա)

Ապրիլի 1-5

Երկուշաբթի Զատկի ծեսը Քոլեջում։

Երեքշաբթի` Նկարում ենք մեր մայրիկներին։Մեր սիրած հեքիաթների մեջ։Ամեն մեկը ընտրում է իր սիրած հեքիաթը ու պատկերում մայրիկին այդ հեքիաթի մեջ։

Չորեքշաբթի` Սագիկ ֊մագիկը` ։Ձվաթատրոն ։Ձվիկների վրա նկարում ենք սագիկներ։ՈՒ սկսում ասել Ղ․Աղայան <<Սագիկ- մագիկ>>։ՈՒՄ ձուն կոտրվում է նա դուրս է գալիս։


Հինգշաբթի Այսօր մեր սիրելի ընկեր Մարինեի հետ կխաղանք Զարկ բոլոճիկ։Թռնոցիներն անպակաս են այս խաղերգից։

Ուրբաթ Ամենսիրուն մայրիկատոնը պարտեզում։Ավանդույթ դարձած տեսազանգ-շնորհավորանք մայրիկներին

Ապրիլի 8-12

Երեքշաբթի։Կավճանկարչություն-ստվերանկաչություն։Սաների հետ կգնանք մեր սիրելի պարտեզին կից խաղահրապարակը։Ամեն մեկը կվերցնի իր կավիճներն ու կսկսի նկարել ընկերոջ ստվերը։

Չորեքշաբթի՝ Պապյե մաշե-խճանկար։

Մեզ անհրաժեշտ է ձվի չորացած կճեպներ,պվ սոսինձ,Անձեռոցիկ,վրձին,գուաշներ։

Հինգշաբթի՝Բնական կալցիում ձվից ։Ամբողջ շաբաթվա ընթացքում հավաքում ,լվանում,չորացնում ենք ձվի կճեպները,դրանք փշրում ու ստանում ենք կալցիում։ Այդ փոշին կլցնենք մեր ծաղիկների վրա



Ուրբաթ՝ Բնագիտական փորձ գույները շշերի կափարիչների վրա։ 

Յուրաքանչյուր շշի կափարիչին քսում ենք մի փոքր գուաշ ու հետո թափահարում ենք այն։

Ապրիլի 15-19

Երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք ծնողների հետ։

Երեքշաբթի 

Ալիսա գլորիկը թաքնվել է պարտեզում։Խաղ, որի ընթացքում սաներից մեկը դառնում է Ալիսա գլորիկ ու թաքնվում է պարտեզում։ Ընկերները փորձում են գտնել նրան։

Չորեքշաբթի

Խնամում ենք, ջրում ենք պարտեզի պուրակի ծառերն ու ծաղիկները, մաքրում ենք շրջակա միջավայրը։

Հինգշաբթի խոհանոցում պարտեզիկներն են։Պատրաստում ենք մրգային աղցան

Ուրբաթ

Ստվերների թատրոն «Ծիտն ու Բազեն»

Ապրիլի 22-26

Երուշաբթի մարզական էստաֆետ

Երեքշաբթի Այլընտարնքային նկարչություն

չորեքշաբթի Տեխնոլոգիա պատրաստում ենք արհեստական մազեր թելերից, սովորում ենք դրանք կտրել

Հինգշաբթի Ազգային խաղեր Մարինե Մկրտչյանի հետ

Ուրբաթ Ինքնագլորների շքերթ

Ապրիլի 29-30

Երկուշաբթի

Ինքնաշեն խաղեր ստվարաթղթից

Երեքշաբթի 

Ռոդարիական խաղեր