Մարզական նախագիծ

Նախագծի մասնակիցներ ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ

Նախագծի համակարգող ՝ Նարինե Մակարյան,Թերեզա Դավթյան

Նախագծի նպատակ ՝ Զարգացնել տարածության մեջ արագ կողմնորոշումը,թիմային համատեղ աշխատանքի հմտությունները ,ուշադրության կենտրոնացումը :

Խնդիրներ ՝ Կարողանալ ճշգրիտ ուշադրությամբ մասնակցել խաղին ՝ կողմնորոշվելով տարածության մեջ ։

Նախագծի տևողություն ՝ 15-20 րոպե

Մասնակիցների քանակ ՝ 15 երեխա

Խաղի ընթացք ՝ Խաղը խաղում են երկու թիմով : Ամեն թիմի դիմաց կանգնում է երկու երեխա ՝ բռնելով օղակները : Մասնակից երեխաներից առաջինը գնդակը ձեռքերի մեջ բռնած անցնում է օղակների միջով ՝ սկզբում աջ կողմից,հետո ձախ,իսկ հետո նորից աջ ՝ փորձելով գնդակը չգցել հատակին : Վազելով մոտենում է շարքին,գնդակը փոխանցում հաջորդ մասնակցին և կանգնում շարքի վերջում : Այդպես խաղում են բոլորը : մրցակցելով հակառակորդ թիմի հետ :

Արդյունք ՝

Վերլուծություն ՝ Մարզական խաղերը ոչ միայն զվարճալի, ակտիվ ժամանց են ապահովում ,այլ նաև նպաստում են երեխաների ֆիզիկական զարգացմանը : Մարզական խաղի անցկացումը մաքուր օդին էլ ավելի արդյունավետ է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար : Այդ իսկ պատճառով մարզական խաղերը դարձել են երեխաների օրվա անբաժանելի մասը : Դե իսկ նրանք խաղերին մասնակցում են շատ ակտիվ և ոգևորված :