Օլիգոֆրենո մանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով:

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.
1. Խնդրի բացահայտում:
2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:
3. Խնդրի շտկում:
4. Անհատական մոտեցում, ուսուցում:
5. Շերտավորված ուսուցում:
6. Ֆիզկական դաստիարակություն:
7. Գեղագիտական դաստիարակություն:
8. Բարոյական դաստիարակություն:
9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները
Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվողն աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Օլիգոֆրեն երեխաների զարգացման առանձնահատկությունները
Օլիգոֆրեն երեխաների զարգացումը նման է նորմալ զարգացող երեխաների զարգացմանը հատկապես սկզբնական շրջանում, սակայն ունի իր առանձնահատկությունները:

Գործողություն                              Նորմալ զարգացող երեխա           Մտավոր խնդրով երեխա
Առողջ ժպիտ                                  2-3 ամսական                               1.5-1.6 տարեկան
Գլխի ուղիղ պահելը                      2 ամսական                                    5-6 ամսական
Ձայնի աղբյուրի որոնումը            2-3 ամսական                               1 տարեկան
Ձեռքը գցել, բռնել                         4-5 ամսական                               1 տարեկան
Ուշադրության կենտրոնացում    4-5 ամսական                               2 տարեկան
Թոթովել                                          5-6 ամսական                              2 տարեկան
Նստել                                              6 ամսական                                   1 տարեկան
Քայլել                                             8 ամսական ից 1 տարեկան          1-2 տարեկան
Խոսք                                             11-12 ամսական                             2-2.5 տարեկան
Շարժական խաղերի սկիզբ          10- 11 ամսական                           2-2.5 տարեկան
Մտածված գործողություն            1 տարեկան                                    2-3 տարեկան

Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ , համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը: Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով բժիշկները հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաներըէ երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: Օլիգոֆրենիայի ծանր տեսակն ապուշությունն է` առաջացել է idios բառից, որը նշանակում է գոյություն ունի շրջապատից դուրս, անկախ:Յուրաքանչյուր աստիճան ևս ունի իր աստիճանները: Ծանր տեսակը անշարժ պառկած է , նստած, չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղված խոսքը, նրանց մոտ խոսքն ընդհանրապես բացակայում է : Կարող են արտաբերել առանձին հնչյուններ:Այս երեխաները կարիք ունեն խնամակալի, մի մասը կարող է լինել ագրեսիվ, խանգարված է սննդի ռեֆլեքսները, չունեն քաղցի զգացում, չեն զգում ցավ, լուսային զգացումը բացակայում է : Այս երեխաները ապրում են մինչև 8-10 տարեկան: Թեթր տեսակները արտաբերում են որոշ բառեր, այս երեխաները ընդունակ չեն ուսուցման, երկարատև աշխատանքի արդյունքում կարող են սովորել պարզ հմտություններ` բաժակ բռնել, կոճակ կոճկել և այլն:

Միջին աստիճան ` իմբեցիլություն, որն առաջացել է իմ բառից, նշանակում է առանց և բացիլիում , նշանակում է հենարան բառերից:Նրանց կարելի է հաղորդել տարրական գիտելիքներ, կարողանում են հաշվել մինչև 10-ը, յուրացնել 15-20 տառ, կարդալիս դժվարանում են վանկերը միացնել: Էությամբ հանգիստ, լսող են , պարտաճանաչ են :

Թեթև աստիճան` դեբիլություն, նշանակում է թուլություն:Ընդունակ են ուսուցման և դաստիարակության , ընկալում են շրջապատը, իրենց ուղղված խոսքը, ունեն խոսքային խնդիրներ` աղքատ բառապաշար, կապակցված խոսք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *