PECS համակարգ

PECS համակարգ

Այլընտրանքային հաղորդակցման տարատեսակներից է նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգը: ՝ PECS – ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս աուտիզմ, ինչպես նաև այլ խնդիրներ ունեցող երեխաներին արագ յուրացնել հաղորդակցման բազային ֆունկցիոնալ հմտությունները:
Երեխան, որը կիրառում է հաղորդակցման այլընտրանքային համակարգը՝ PECS – ը , կարող է ունենալ զարգացած խոսք՝ նույնիսկ եթե ոչ վերբալ, և սովորել օգտագործել բառակապակցություններ: Նույնիսկ այն երեխաները, որոնց մոտ ամբողջովին բացակայում են խոսքային հմտությունները, նույնպես կարող են ուսուցանվել:
Նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգով
հաղորդակցվող երեխան ունենում է անհատական
հաղորդակցման գիրք,որի էջերին փակցված են ուտելիքի,
խաղալիքների, կենցաղային իրերի և այլ պատկերներ:

PECS – ի նպատակներն են՝
▪ Երեխայի մոտ ձևավորել հաղորդակցման
հմտություններ,
▪ Ձևավորել խոսք,
▪ Երեխային դրդել ինքնուրույնության

PECS – ի կիրառման հիմնական փուլերն են՝

Առաջին փուլում երեխան կատարում է պարզ փոխանակում՝ տալիս է նկարը, ստանում համապատասխան առարկան:
Երկրորդ փուլում երեխան վերցնում է նկարը, մոտենում է մասնագետին, նրա ուշադրությունը հրավիրում է իր վրա, նկարը տալիս է և վերցնում ցանկալի առարկան: Այս փուլում աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ երեխան փոխանակում կատարի տարբեր մարդկանց հետ և տարբեր իրավիճակներում:
Երրորդ փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երեխան սկսում է դիտել նկարներն ու ընտրել իրեն անհրաժեշտ առարկայի համապատասխան նկարը: Այս փուլում աշխատանքի մեջ սկսում ենք կիրառել հաղորդակցման գիրքը, որի վրա նախ փակցվում է երկու նկար:Այս փուլում մեխանիկական փոխանակումից երեխան անցում է կատարում մտածված փոխանակմանը:
Չորրորդ փուլում սովորոբար մինչև 5 տարեկան երեխաների մեծամասնությունը այս փուլում սկսում է խոսել: Ապա այս փուլում երեխան սկսում է հաղորդակցվել նախադասություններով՝ հետզհետե ընդլայնելով դրանք: Երեխան վերցնում է ցանկալի առարկայի նկարը, մոտենում է մասնագետին, վերջինս բարձրաձայնում է տվյալ նախադասությունը և տալիս է ցանկալի առարկան:
Հինգերորդ փուլում երեխան պատասխանում է «ի՞նչ ես ուզում» հարցին;
Վեցերորդ փուլում երեխան սկսում է մեկնաբանել տարբեր իրավիճակներ՝ պատասխանելով «ի՞նչ ես տեսնում»,«ի՞նչ ես լսում»,«ի՞նչ է սա» և այլ բազմազան հարցերի:

ելակ

բանան

ձմերուկ

գնդակ

տիկնիկ

տանձ

Ինտերակտիվ հաղորդակցման սալիկներ կամ տախտակներ

Ինտերակտիվ հաղորդակցման սալիկները կամ տախտակները դիտողական սիմվոլներ են, որոնք կազմակերպված են ըստ թեմայի: Այս գրատախտակները կարող են լինել տարբեր չափերի և ձևի՝ կախված պարապմունքից և իրավիճակից, որոնցում դրանք անհրածեշտ են:Գրատախտակները կարող են լինել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ: Դիտողական սիմվոլների ընտրությունը և կազմզկերպումը իրականացվում է այնպես, որ երեխայի մոտ արթնանա մոտիվացիան և բարելավվի նրա գործառնական հաղորդակցությունը:
Երեխայի համար կարևոր է կիրառել սիմվոլներ – նշանները, երբ նա՝
խնդրում է ինչ – որ բան,
մեկնաբանում է ինչ – որ բան,
կիսվում է էմոցիաներով:

Կարևոր է, որ երեխան հասկանա, որ գրատախտակի վրա գտնվող առարկան կամ պլանավորվող գործողությունը պատկերի օգնությամբ կարելի է պահանջել, պատասխանել հարցին, պատմել սեփական ցանկությունների մասին, ինչպես նաև արտահայտել հույզեր:

Հաղորդակցական հուշող քարտեր

Հաղորդակցական հուշող քարտերը հիմնականում կիրառվում են չհաղորդակցվող երեխաների հետ: Դրանք անհրաժեշտ են, որ երեխային հիշեցնեն, թե ինչ է ասելու, և նրան տրամադրվում են հաղորդակցության այլընտրանքային միջոցներ:
Հաղորդակցման հուշող քարտերը կազմված են մեկ կամ երկու հաղորդագրություններից, որոնք պատկերված են նկարների ձևով և կրկնվում են գրավոր խոսքի միջոցով: Նման քարտեը հատկապես օգտակար են այն երեխաների համար, ովքեր սովոր են հենվել մեծահասակների բանավոր հուշումներին;
Հաղորդակցական հուշող քարտերը լավ է կիրառել այն իրավիճակներում, երբ երեխային անհրաժեշտ է ինչ – որ բան հաղորդել:

<<Խոսակցությունների>> գիրք

<<Խոսակցությունների>> գրքերը կարող են կազմված լինել միայն պատկերներից, կամ կարող են ներառել առօրեական թեմաներով զրույցներ:
<<Խոսակցությունների>> գրքի նպատակն է՝ բարձրացնել զրույցում երեխայի ընդգրկման հմտությունները: <<Խոսակցությունների>> գրքի բովանդակությունը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, իսկ գրքում զրույցների բոլոր թեմաները պետք է իրական նշանակություն ունենան երեխայի կյանքում:
<<Խոսակցությունների>> գրքերը օգնում են կազմակերպել զրույցը և երեխային ընդգրկել հաղորդակցության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *