Մանկական բանաստեղծություններ

Մեղուն

Պզզա ն, պզզա՜ն, պզպզա՜ն,
Պստիկ մեղու տզտզա՜ն:
Դաշտ ու հովիտ կշրջեք,
Բարձր սարեր կթռչեք:
Սուսան, սմբուլ կծծեք,
Ու ոտներով թավամազ
Փոշի առած տուն կգաք։

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս: