Ս. Զորյանի պատմվածքի վերլուծություն

Կարդացի այս պատմվածքը եվ շատ տպավորվեցի:Իրականում այն մեծ իմաստ ունի…

Ինչու հենց <ջրհորի մոտ>? Կարծում եմ շատերին է հետաքրքրում այս հարցի պատասխանը:Իմ կարծիքով այդպես է անվանել Ստեփան Զորյանը քանի որ ամեն ինչ սկսվում եվ տեղի է ունենում հենց այդտեղ` ջրհորի մոտ:

Այս պատմվածը մեզ հասկացրեց այն,որ ընկերությունն ու բարեկամությունը ազգ ու դավանանք չեն ճանաչում:Մարդկային հարաբերություններից կարեվոր ոչինչ չի կարող լինել:Դու կարող ես կրակել թշնամու վրա,քանի որ քեզ հրաման է տրված:Դու կկրակես հանգիստ խխճով,քանի որ գիտես որ այնտեղ թշնամի է կանգնած:Բայց ինչպես կրակել այն դեպքում,երբ դու մի կտոր հաց ես կիսել այդ <թշնամու> հետ,զրույցի ես բռնկվել նրա հետ:Կամ ընդհանրապես,ինչ <թշնամի> անվան մասին կարող է գնալ խոսքը այդ դեպքում:

Ինչու սպանեցին վաշտապետին?Քանի որ նա տղաների կողմից էր,արդարության կողմնակիցն էր,իսկ այս դրությունում արդարությունն ու մարդկային հարաբերությունները նրանց ամենաքիչն էին հետաքրքրում: