Ընտրում ենք ճիշտ գույները .մաթեմատիկական նախագիծ

Մասնակիցներ ՝ Քոլեջի նախակրթարանի 4 տարեկաններ

Նախագիծն իրականցնող ՝ Թերեզա Դավթյան

Դաստիարակներ ՝ Անի Մարտիրոսյան ,Գայանե Արզումանյան

Նախագծի նպատակ ՝ զարգացնել մանր մոտորիկան,տեսողական հիշողությունը,վերհիշել գույները :

Խնդիր ՝ Խաղ-գլուխկոտրուկի միջոցով

Անհրաժեշտ պարագաներ ՝ ստվարաթուղթ,գունավոր շրջաններ :

Մասնակիցների քանակ ՝ 4-5 երեխա

Նախագծի տևողություն ՝ 10-15 րոպե

Խաղի ընթացք ՝ Ստվարաթղթե քառակուսու վրա նկարում ենք տարբեր գույների շրջաններ ՝ այնքան,որքան կտեղավորվի : Պատրաստում ենք նույն քանակությամբ շրջաններ և ամրացնում փոքր ուղղանկյունների վրա ՝ մեկ փոքր ուղղանկյան վրա երկու շրջան : Հետո հավաքում ենք ճիշտ հերթականությունը ՝ ստվարաթղթե քառակուսու վրա նկարված շրջանների վրա դնելով ուղղանկյունների վրա գտնվող շրջանները ՝ համապատասխանեցնելով ճիշտ գույները միմյանց հետ :

Արդյունք ՝

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և դեռահասների սեռական դաստիարակության մոտեցումներն ընտանիքում

Գաղտնիք չէ, որ սեռական դաստիարակությանն առնչվող հարցերը հաճախ խնդրահարույց են ծնողների համար,
և նրանցից շատերը դժվարանում են պատկերացնել, թե ի՞նչ,
ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ այդ հարցերի մասին:
Իրավիճակն ավելի է բարդանում, երբ խոսքը վերաբերում
է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին, քանի որ ծնողները հաճախ կարծում են, որ այս թեմաները կարող են պարզաբանման և լրացուցիչ մեկնաբանությունների կարիք ունենալ, իսկ իրենք ոչ միշտ են պատկերացնում, թե ինչպես կարելի է դա անել՝ երեխայի համար հասկանալի և մատչելի եղանակով։

Դաունի համախտանիշ ունեցող դեռահասների ինտելեկտուալ զարգացման առանձնահատկությունները յուրահատկություն են հաղորդում նաև նրանց սոցիալական
զարգացմանը: Այս հանգամանքը, ինչպես նաև ընտանեկան
դաստիարակության առանձնահատկությունները հաճախ
հանգեցնում են դեռահասի նկատմամբ որոշակի գերխնամքի
դրսևորմանը: Այդ գերխնամքի շրջանակներում դեռահասին
շարունակում են վերաբերվել ինչպես երեխայի, և այս հանգամանքը հատկապես արտացոլվում է սեռականությանը վերաբերող հարցերից դեռահասին ամեն կերպ հեռու պահելու
փորձերում: Արդյունքում, Դաունի համախտանիշ ունեցող
երեխաները (ինչպես նաև զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաները) սեռական հասունացման ընթացքում հայտնվում են մի իրավիճակում, որում անխուսափելի է սեռական ցանկությունների ճնշումը: Այս հանգամանքը հաճախ լարվածության և գրգռվածության առաջացման պատճառ է դառնում, քանի որ երեխաները չեն կարողանում արտահայտել իրենց ցանկությունները, զգացումներն ու զգացմունքները:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները սեռական
հասունացմանն անցնում են ֆիզիկական և հորմոնալ բնորոշ փոփոխությունների նույն հաջորդականությամբ, ինչպես
նրանց հասակակից նեյրոտիպային երեխաները:
Որպես կանոն, աղջիկների դաշտանային ցիկլն սկսվում
է 10–14 տարեկանն ընկած ժամանակահատվածում, հիմնականում 12–12,5 տարեկանում:Տղաների սեռական հասունացումը երբեմն կարող է սկսվել մի փոքր ավելի ուշ, քան իրենց նեյրոտիպային զարգացում ունեցող հասակակիցների մոտ, թեև ընթացքի օրինաչափությունների տեսանկյունից այլ առանձնահատկություններ չունի :

Սեռական հասունացման դրսևորումները տղաների մոտ.
● Ձայ­նի փո­փո­խու­թյուն.
● Մա­զա­ծած­կույ­թի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ
● Մաշ­կի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ

● Մարմ­նի չա­փե­րի փո­փո­խու­թյուն.

● Տրա­մադ­րու­թյան հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյուն­ներ

Սեռական հասունացման դրսևորումներն աղջիկների մոտ


● Կրծքա­գեղ­ձե­րի զար­գա­ցում

● Մաշ­կի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ.
● Տրա­մադ­րու­թյան հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյուն­ներ
● Մա­զա­ծած­կույ­թի հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­ներ
● Դաշ­տա­նա­յին ցիկլ. Դաունի համախտանիշ ունեցող
դեռահաս աղջիկների դաշտանային ցիկլն սկսում է նույն
ժամանակահատվածում, ինչ որ նեյրոտիպային զարգացում
ունեցող դեռահասների մոտ՝ անկախ նրանց ինտելեկտուալ և հուզական զարգացման առանձնահատկություններից: Դաշտանային ցիկլի մասին զրույցները ավելի մատչելի
կարող են դառնալ, եթե զուգահեռ կիրառվեն սոցիալական
պատմություններ, ուսուցողական տեսանյութեր և այլն: Դեռահասի հետ դաշտանային ցիկլի մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել նրա զարգացման մակարդակը :

Ինչպես արդեն նշեցինք, սեռական հասունացման օրինաչափությունների տեսանկյունից Դաունի համախտանիշ
ունեցող երեխաները որևէ կերպ չեն տարբերվում իրենց հասակակիցներից, և բնականաբար, նրանց ևս բնորոշ են այս
տարիքում դիտվող հուզական ճգնաժամերը, ընդորում, մի
շարք սոցիալական գործոնների (հաղորդակցման սահմանափակ շրջանակ, սոցիալական պասիվություն, հասարակական կարծրատիպեր և այլն), ազդեցությամբ դրանք կարող են է՛լ ավելի սրվել: Իրավիճակն առավել բարդանում է
նաև այն պատճառով, որ խոսքային և ճանաչողական զարգացման առանձնահատկություններն այս դեպքում դեռահասին ոչ միշտ են հնարավորություն տալիս՝ արտահայտելու իր ապրումները, մտքերն ու անհանգստությունները, և նրա վարքը դժվար հասկանալի է դառնում շրջապատողների համար:

Ինչպես ճիշտ խոսել երեխայի հետ

● Խոսե՛ք կոնկրետ՝ իրերն ավանելով իրենց անուններով
● Հետևողակա՛ն եղեք և կրկնեք այն ամենն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, սեքսուալ անվտանգությանը
● Խրախուսե՛ք երեխայի, դեռահասի ճիշտ պահելձևը
● Շեղե՛ք սխալ պահելաձևը. այն դեպքում, երբ երեխայի
վերոնշյալ վարքը դրսևորվում է ընդհանուր տարածքում կամ
հասարակական վայրում, բացատրե՛ք նրան, որ իր վարքն
անընդունելի է, փորձեք շեղել՝ երեխայի ակտիվությունն ուղղելով որևէ այլ, նրա համար հետաքրքիր գործունեության
կամ իրավիճակի ուղղությամբ:
● Վերոնշյալ վարքի կրկնության դեպքում երեխայի/
դեռահասի վարքի վերահսկողության տեսանկյունից աշխատե՛ք հետևողական լինել՝ զերծ մնալով երեխայի նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության որևէ
դրսևորումից:
● Խոսե՛ք երեխայի հետ այն մասին, որ նա կարող է ձեռք
տալ իր սեռական օրգաններին միայն այն ժամանակ, երբ մենակ է և գտնվում է անձնական տարածքում:
● Բացահայտե՛ք և բացառե՛ք սեռական օրգաններին
հպվելու այնպիսի պատճառները, ինչպիսիք են անհարմարավետ հագուստը, հիգիենայի հետ կապված խնդիրները,
օճառի կամ որևէ քսուկի, դեղորայքի կիրառման հետևանքով
առաջացող գրգռվածությունը և այլն:
● Խոսե՛ք երեխայի/դեռահասի հետ հիգիենային առնչվող հարցերի մասին և աջակցե՛ք ու խրախուսե՛ք նրան հոգ
տանել սեփական մարմնի մաքրության մասին:

Մարզական խաղեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, ուսանողներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք


Ժամանակահատվածը՝ շուրջտարյա


Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, այգիներ, բակեր, պուրակներ, այլուր։


Նախագծի նպատակները՝ մարզական խաղերի ու մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների մրցումներ, մարմնամարզական ստուգատես, էստաֆետային խաղեր։

Նախագծի խնդիրները՝

  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում,
  • առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, զարգացում,
  • ուշադրության կենտրոնացում, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
  • միմյանց զիջելու կարողության զարգացում,
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում։
  • Նախագիծն իրականացնող ՝ Թերեզա Դավթյան և ընկերներ

Նախագծի մասնակիցների քանակ ՝ 15-20սան

Նախագծի տևողություն ՝ 25-30 րոպե

Անհրաժեշտ պարագաներ ՝ օղակ,գնդակ,պարան:

Խաղ 1 (ընթացք ) ՝

Խաղի սկզբում օղակները շարում ենք 2 կամ 3 շարքով ՝ հորիզոնական դասավորությամբ (4-5 հատ),իսկ շարքի վերջում դնում արգելակ : Խաղի մասնակիցները կանգնում են շարքերի սկզբում և հերթով վերցնելով մեկական օղակ,թռնում են մնացածի միջով,դնում արգելակի վրա,վերադառնում ՝ մյուսի հետևից ՝ այնքան,մինչև կվերջանան օղակները ։

Արդյունք (Խաղ 1 ) ՝

Խաղ 2 (ընթացք ) ՝

Երեխաները երկու շարքով պարկում են գորգի վրա : Ամեն շարքի սկզբում և վերջում դնում ենք մեկական օղակ : Օղակներից մեկի մեջ լցնում ենք գնդակներ և երեխաները պարկած դիրքից վեր չկենալով, իրար փոխանցելով գնդակները հասցնում են շարքի մյուս ծայրում գնտվող օղակի մեջ :

Արդյունք ( խաղ 2 ) ՝

Խաղ 3 ( ընթացք ) ՝

Երկու երեխա կանգնում են դեմ դիմաց ՝ պարանը ամուր բռնելով:Նրանցից մեկի ոտքերին անցկացնում ենք օղակներ:Երրորդ մասնակիցը օղակները հերթով հանելով ընկերոջ վրայից,պարանի վրայով անցկացնելով հասցնում է մինչև մյուս մասնակիցը և գցում նրա ոտքերի վրա :Այդպես այնքան,մինչև կտեղափոխի բոլոր օղակները :

Արդյունք (խաղ 3) ՝

Վերլուծություն ՝

Այս անգամ գործունեությունն իրականցրեցինք ավագ 5 տարեկանների խմբում,որպեսզի հասկանանք տարիքային ֆիզիկական զարգացման  այն տարբերությունները,որոնք ակընհայտ են,և որոնք ոչ այդքան : Նախակրթարանի ավագ խմբի հետ մարզական խաղի գործունեություն իրականցնելն ստացվում է ավելի հեշտ և արագ,քան կրտսեր խմբում,քանի որ կրտսեր խմբի երեխաների ֆիզիկական կարողությունները այնքան զարգացած չեն,որքան ավագ խմբի երեխաներինը : Ավագ խմբի երեխաները ավելի ճկուն են,ավելի ուշադիր և պատրաստակամ : Կրտսեր խմբի երեխաների մոտ նկատվում է մարզախաղի խոչընդոտների հաղթահարման ընթացքում ավելի շատ դժվարություններ,որը ակընհայտ չի երևում ավագ խմբում : Փոքրերը ունեն վախեր : Հիմնականում այն առաջ է գալիս այն ժամանակ,երբ հերթը հասնում է բարձունքի հաղթահարմանը : Փոքրերի հետ աշխատելու հետաքրքությունը մեծ է ,քանի որ նրանց օգնելու ընթացքում մենք ինքներս շատ անգամ ընդգրկվում ենք նրանց հետ հավասար խաղի մեջ,և նաև հաճելի է տեսնել այդ փոքրիկների քիչ,բայց ակընհայտ առաջխաղացումները ֆիզիկական ակտիվության մեջ : 

Դաունի համախտանիշ

Ինչ է իրենից ներկայացնում:

«Համախտանիշ» բառը ենթադրում է որոշակի նշանների և բնորոշ գծերի առկայություն։ Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի գիտնական Ջոն Լենգդոն Դաունը (1866 թվ.), իսկ դրա քրոմոսոմային ծագումը հիմնավորվել է ավելի ուշ՝ 1959 թվականին։ Ըստ վիճակագրության՝ 700-800 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այդ վիճակը նույն դրսևորումներն ունի անկախ երկրից, կլիմայական ու սոցիալական պայմաններից, այն կախված չէ նաև ծնողների ապրելակերպից, նրանց առողջական վիճակից, վնասակար սովորություններից, սնունդից, մաշկի գույնից կամ ազգային պատկանելիությունից։
Տղաներն ու աղջիկները ծնվում են նույն հարաբերակցությամբ, նրանց ծնողները բնականոն քրոմոսոմային կազմ են ունենում։ Համախտանիշի առաջացումը գենետիկ պատահականության արդյունք է և ոչ ոք մեղավոր չէ ու չի կարող լինել ավելորդ քրոմոսոմի առաջացման հարցում ։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մի շարք առանձնահատկություններ են ունենում, որոնց պատճառով նրանց զարգացումը դանդաղ է ընթանում, իրենց տարեկիցներից ուշ են անցնում զարգացման սովորական փուլերը, բայց, այդքանով հանդերձ, նրանց մեծամասնությունը կարողանում է անել, այն, ինչ կարողանում են անել մյուս երեխաները։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հնարավոր չէ «բուժել»․ չէ՞ որ այն հիվանդություն չէ, սակայն նրանց հնարավոր է օգնել։

Դաունի համախտանիշի առաջացման պատճառը

Մարդու օրգանիզմի բջիջները կազմված են 46 քրոմոսոմից՝ 23 զույգ։ Բջիջների բազմացումը բջջակորիզում կատարվող բարդագույն փոփոխությունների արդյունք է։ Արական և իգական սեռական բջիջների միավորումից ձևավորվում է 46 քրոմոսոմով մեկ նոր բջիջ։ Այդ 46 քրոմոսոմից 23-ը պատկանում է հայրական բջջին, իսկ մյուս 23-ը՝ մայրական։ 23 քրոմոսոմ պարունակող սեռական բջիջների ձևավորման պրոցեսը կոչվում է մեյոզ։
Մարդու օրգանիզմը բարդ համակարգ է, և մեյոզի ընթացքում երբեմն շեղումներ են լինում, օրինակ՝ 46 քրոմոսոմի փոխարեն բեղմնավորված բջիջն ունենում է 47-ը։ Այդ դեպքում մեյոզի ընթացքում հայրական կամ մայրական քրոմոսոմներից մեկը՝ 21-րդը, չի կիսվում և ձևավորում է տրիսոմային զիգոտ՝ առաջացնելով տրիսոմիա 21, այսինքն՝ Դաունի համախտանիշ։ Տրիսոմիա 21-ն ունի մի քանի տեսակ։
Ստանդարտ տրիսոմիա 21: Ամենից հաճախ հանդիպող տեսակն է։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 94%-ը հենց այդ առանձնահատկությունն ունի։ 21-րդ քրոմոսոմն այդ դեպքում գտնվել է սերմի կամ ձվաբջջի բջջում։ Բեղմնավորված ձվաբջիջն ունեցել է 47 քրոմոսոմ, մյուս բոլոր բջիջները՝ նույնպես։
Տրանսլոկացիոն տրիսոմիա 21: Դաունի համախտանիշով ծնված երեխաների 4%-ն ունի շեղման այդ ձևը, որի դեպքում երեք 21-րդ քրոմոսոմներից մեկը կպած է լինում մյուսին, սովորաբար՝ 13-րդին, 14-րդին, 21-րդին կամ 22-րդին։ Տրիսոմիայի նշված տեսակի դեպքում ծնողները պետք է հաջորդ երեխայի ծնվելուց առաջ գենետիկ հետազոտություն անցնեն։
Մոզաիկ տրիսոմիա։ Խիստ հազվադեպ հանդիպող ձև է (2%)։ Այդ դեպքում փոփոխված քրքմոսմների շարքում լինում են նաև սովորականները, քանի որ երրորդ 21-րդ քրոմոսոմը երեխային չի փոխանցվում ծնողներից, իսկ փոփոխված բջիջները ձևավորվում են պտղի բջիջների կիսման հետևանքով։
Արդյունքում երեք 21-րդ քրոմոսոմ առկա է լինում միայն այն հյուսվածքներում, որոնք բազմացել են այդ բջջից։ Քանի որ այդ դեպքում օրգանիզմի ոչ բոլոր բջիջներն են քրոմոսոմների անսովոր կազմ կրում :

Մոր տարիքը. Սա Դաունի համախտանիշի հիմնական ռիսկային գործոնն է: Որքան մեծ է հղի կինը, այնքան մեծ է պատահական գենետիկ պաթոլոգիայով երեխա ունենալու վտանգը։ 30-40 տարեկանում գենետիկ ձախողման վտանգը 1/1000 է, 42 տարեկանից հետո՝ 1/60։ Հիմնական գործոնը ձվաբջիջների ծերացումն է, որոնք դրվում են աղջկա նախածննդյան զարգացման ընթացքում և աստիճանաբար կորցնում են գենետիկորեն առողջ պտուղ կազմելու ունակությունը։ Կարևոր է նաև հոր տարիքը՝ 45 տարեկանից առաջ կամ հետո, երբ կտրուկ մեծանում է Դաունի համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը։

Կարևոր է հիշել ՝

Դաունի համախտանիշն ամբողջ աշխարհի մասնագետների կողմից ճանաչվել է որպես պատահական գենետիկ մուտացիա։ Դա կախված չէ շրջակա միջավայրի իրավիճակից, ճառագայթման մակարդակից, վտանգավոր արտադրության առկայությունից և այլ կողմնակի գործոններից:

Դաունի համախտանիշով երեխային բնորոշ է.

  • տափակ,կլորացված դեմք 
  • հարթ ծոծրակ 
  • փոքր քիթ
  • լայն,կարճացած վիզ
  • ականջների դեֆորմացված կառուցվածք 
  • պարանոցի վրա բնորոշ մաշկի ծալքի առկայությունը
  • նեղ,հեռու տեղակայված աչքեր 
  • կիսաբաց բերան ՝ մեծ լեզվով
  • կարճացած վերջույթներ և մատներ ։
  • ոլորված ճկույթներ
  • աչքերի անոմալիա 
  • կրծքավանդակի դեֆորմացված տեսք
  • կծվացքի խախտում 

Այսպիսի երեխաները վատառողջ են – նրանց մոտ հաճախ են առաջանում ինֆեկցիոն հիվանդություններ ։ Ցանկացած հիվանդություն նրանք ավելի դժվար են հաղթահարում ։