Աղբահանությունը՝իմ բնակավայրում

Ես բնակվում եմ Աջափնյակ վարչական շրջանի,16 թաղամասում։Սիրում եմ իմ բնակության վայրը,բայց իհարկե աղբի խնդիր կա։Աղբի խնդիր կա ամեն տեղ և դրա հիմնական մեղավորները հենց մենք ենք։Անկեղծ կլինեմ ու կասեմ,որ դեռևս չեմ հանդիպել այստեղ մի այնպիսի հատված,որը լինի մաքուր,դա իրականում շատ վատ է։
Ես ծնվել ու երկար տարիներ շարունակ ապրել եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում,այնտեղ ամեն ինչ շատ մաքուր էր,մարդիկ ունեին մի փոքրիկ գյուղ,որը պահում էին հնարավորինս մաքուր,և այնտեղ չկար աղբահանության հետ կապված խնդիր։
Երբ եկա Երևան,հասկացա որ Երևանը այն վարդագույն մայրաքաղաքը չէ,որը մարդիկ պակերացնում են,բնակվելով Երևանից դուրս։
Եթե ես լինեի քաղաքապետ կամ թաղապետ,չեմ կարծում որ իմ ինչ֊որ քայլը մարդկանց վրա ազդեցություն կունենար,քանի որ մարդիկ տարիներ շարունակ 《սովորել》 են ապրել աղբի մեջ,և մի մարդու որոշումը կամ դրած օրենքները ինչ֊որ մեծ ազդեցություն չեն ունենա։Ամեն դեպքում,եթե լինեի թաղապետ կամ քաղաքապետ,կհրամայեի,որպեսզի հետևեն որ մարդիկ աղբ չթափեն։Կարգ ու կանոն կնշանակեի,որին չհետևելու դեպքում կտուգանվեին բոլորը,առանց բացառությունների։Ինքս կհետևի կարգ ու կանոնին,որպեսզի օրինակ ծառայեի մարդկանց համար։

Իսպանական խոհանոց

Իսպանական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ծովամթերքների մատչելիությունը։ Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունների արդյունքում ձևավորվել է սեփական մի յուրահատուկ խոհանոց։ Այն անվանում են «Միջերկրական դիետա», քանի որ սնունդը հիմնականում պատրաստվում է մրգերից, բանջարեղենից, բրնձից, ծովամթերքից, հացահատկից, կանաչեղենից և տարբեր օգտակար բույսերից։ Սակայն, իրականում իսպանական խոհանոցում մսով պատրաստվող ուտեստներն ավելի շատ են, քան ձկնեղենով ուտեստները։
Յուրաքանչյուր շրջան ունի իր ուրույն խոհարարական ավանդույթները: Իսպանիայի տարբեր շրջաններում ճաշատեսակների ընդհանուր հատկանիշներն են ձիթապտղի յուղը, սխտորը, կանաչին և գինին։ Մթերքների հսկայական բազմազանությունն ու ուտելիքների բաղադրատոմսերը հիմնականում պայմանավորված են բարենպաստ կլիմայով, քանի որ, երկրում աճում են բազմաթիվ բույսեր։

My family

My family consists of 5 members. My mother, father, me and my two brothers. The youngest of my brothers is serving in the Defense Army and the eldest who finished his service a few months ago.
We often get together and discuss many things together.
We like to spend all occasions in a family environment.
Very often, if possible, we go to our native village Baghanis.
I love my family very much. Although we do not have any wealth, I love my family very much, because they are my wealth.

Եղիշե Չարենց <>

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Autobiography

I am Teresa Davtyan.
I was born on the first's September,in two thousand and five.
I lived in Baghanis village of Tavush region.
I attended Baghanis secondary school until the third grade.
because of the tense border situation we moved to Yerevan. I attended 185 basic schools of Ajapnyak administrative district and graduated from it. I chose the pre-school education department because I like working with children,it is very importand to me.

Բառակապակցական առաջադրանք

Խոտ ուտող֊խոտակեր
Կյանքի փորձ֊կենսափորձ
Դյուրությամբ մարսվող֊դյուրամարս
Նուրբ իրան ունեցող֊նրբիրան
Հարդով շաղախված֊հարդաշաղախ

Մեղուներ բուծող֊մեղվաբույծ
Աչքի բժիշկ֊ակնաբույժ
Սեր տենչացող֊սիրատենչ
Նրբորեն հյուսված֊նրբահյուս
Հաց թխող֊հացթուխ

Մարդկանցից խուսափող֊մարդախույս
Թևերը տարածած֊թևատարած
Լայն փողքերով֊լայնափողք
Սակավ խոսող֊սակավախոս
Սրտից բխող֊սրտաբուխ

Առաջադրանք

Կիսալուսին֊կիս(կես),լուսին
Կապտականաչ֊կապտ(կապույտ),կանաչ
Բուսազուրկ֊բուս(բույս),զուրկ
Թխամորթ֊թխ(թուխ),մորթ
Բազմապիսի֊բազմ(բազում),պիսի(պես)
Խճուղի֊խճ(խիճ),ուղի
Չվացուցակ֊չվ(չու),ցուց(ցույց)
Ձուլածո֊ձուլ(ձույլ)
Հրավարս֊հր(հուր),վարս
Դիմահարդար֊դիմ(դեմ),հարդար
Զազրախոսություն֊զազր(զազիր),խոս
Զգուշորեն֊զգուշ(զգույշ)

Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.
 ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ.
 եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.
: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երեվանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում:

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու՞ է այդպես։
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու՞ է այդպես։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու՞ է այդպես։
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ում՞ շունն է…
Կմնամ,կլինեմ այսպես։

Հոմանիշների առաջադրանք

1)Խռթին֊դժվար֊բարդ
Անվեհեր֊խիզախ֊անահ
Սքանչելի֊հիանալի֊հրաշագեղ
Սին֊փուչ֊դատարկ
Բաղձանք֊իղձ֊տենչանք


2)Ապիկար֊ապաշնորհ֊անճարակ
Կազդուրել֊ապաքինել֊առողջացնել
Աչառու֊կողմանակալ֊անարդար
Վարկաբեկել֊անվանարկել֊հեղինակազրկել
Հրահրել֊դրդել֊մեղադրել